[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐ­Դ, Ո­Վ ՆԱ­ԽԸՆՏ­ՐՈՒՄ Է ՀԱՆ­ԳԻՍՏՆ ԱՆՑ­ԿԱՑ­ՆԵԼ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Վա­ղար­շակ Ա­սատ­րյա­նը Գյում­րու Վար­դան Ա­ճե­մյա­նի ան­վան թատ­րո­նի բե­մադ­րիչ-դե­րա­սան է: Ղե­կա­վա­րում է նաև Հով­հան­նես Զա­րի­ֆյա­նի ան­վան թատ­րոն-ստու­դիան: Օ­րերս նա Ար­ցա­խում էր` Շու­շիում անց­կաց­ված Աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան 8-րդ մր­ցույթ-փա­ռա­տո­նի ա­ռի­թով:

Մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ իր ղե­կա­վա­րած ստու­դիան հիմ­նադր­վել է մեծն Զա­րի­ֆյա­նի կող­մից` 1897 թվա­կա­նին: Այ­նու­հետև տար­բեր տա­րի­նե­րի այն ղե­կա­վա­րել են Ար­տա­վազդ Փա­շա­յա­նը, Ար­տյու­շա Գյո­դա­կյա­նը, և ար­դեն 30 տա­րի է` այդ պատ­վին ար­ժա­նա­ցել է ին­քը:
Գյում­րիից Աս­մուն­քի փա­ռա­տո­նին մաս­նակ­ցած չորս ե­րե­խա­ներն էլ ստու­դիա­կան­ներ էին: ՙԵս այն­քան շնոր­հա­կալ եմ փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րին, ՙՇի­րակ՚ հայ­րե­նակ­ցա­կան միու­թյա­նը, որ մեզ կա­պեց այս փա­ռա­տո­նի հետ: Միայն ա­ռա­ջին տա­րին չենք մաս­նակ­ցել: Յոթ տա­րի է` ես ա­մեն ան­գամ 4-5 ե­րե­խա եմ բե­րում այս­տեղ, այ­սինքն` այդ­քան գյում­րե­ցի ե­րե­խա այդ ճա­նա­պար­հով ծա­նո­թա­ցել է Ար­ցա­խին՚,- ա­սաց Վ. Ա­սատ­րյա­նը: Միևնույն ժա­մա­նակ հա­վե­լեց, որ մինչև փա­ռա­տոնն էլ ըն­տա­նի­քով է բազ­միցս ե­ղել Ար­ցա­խում. ՙԻմ զա­վակ­նե­րին եմ բե­րել, որ­պես­զի հաս­կա­նան հա­յի հպար­տու­թյու­նը: Ե­թե նյու­թա­կա­նաց­նե­լու լի­նենք հա­յի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, հող ու ջրի վե­րա­ծենք, իմ խո­րին հա­մոզ­մամբ` կս­տաց­վի Ար­ցախ՚:

Վ. Ա­սատ­րյա­նի հա­մար Աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան փա­ռա­տո­նին ներ­կա­յա­նա­լու իր ա­ռա­քե­լու­թյու­նը միայն գյում­րե­ցի ե­րե­խա­նե­րի մաս­նակ­ցու­թյունն ա­պա­հո­վե­լը չէ: ՙՄի ու­րիշ ֆունկ­ցիա էլ կա­մա­վոր վերց­րել եմ ինձ վրա: Ու­շա­դիր հետևում եմ ե­րե­խա­նե­րի ե­լույթ­նե­րին և շնոր­հա­լի­նե­րին ուղ­ղոր­դում եմ թատ­րո­նի աշ­խարհ: Դա իմ հո­գու պարտքն է՚: Այդ­պես ար­ցախ­ցի ե­րեք աղ­ջիկ նաև հենց նրա հոր­դո­րով են ըն­դուն­վել թա­տե­րա­կան ինս­տի­տուտ: Հետևում է նրանց աշ­խա­տանք­նե­րին, դի­տե­լու գնում նրանց ու­սա­նո­ղա­կան ներ­կա­յա­ցում­նե­րը և հպարտ է, որ հայ թատ­րո­նը կու­նե­նա ար­ցախ­ցի չք­նաղ ե­րեք դե­րա­սա­նու­հի: ՙՍա իմ այն գինն է, որ ու­զում եմ վճա­րել փա­ռա­տո­նին մաս­նակ­ցե­լու պատ­վին ար­ժա­նա­նա­լու հա­մար՚,- հա­վե­լեց Վ. Ա­սատ­րյա­նը:

Հե­տաքր­քիր է նրա փի­լի­սո­փա­յու­թյու­նը հայ­րե­նա­սի­րու­թյան մա­սին: Ըստ նրա` հա­յի ա­մե­նա­մեծ թե­րու­թյու­նը տե­ղա­կան հայ­րե­նա­սի­րու­թյունն է: ՙԻնձ հա­մար չկա երևան­ցի, ստե­փա­նա­կերտ­ցի, շու­շե­ցի, գյում­րե­ցի, այլ կա հայ: Ա­հա­վոր նոս­տալ­գիկ բնա­վո­րու­թյուն ու­նեմ. դր­սում ապ­րել չեմ կա­րո­ղա­նում: Երևի Եվ­րո­պա­յի կե­սը շր­ջել եմ, շատ եր­կր­նե­րում եմ ե­ղել և ա­ռա­վե­լա­գույ­նը, որ կա­րո­ղա­նում եմ մնալ, մեկ շա­բաթ է, գժի պես կա­րո­տում եմ հայ­րե­նիքս: Կուրծք ու­տող ե­րե­խա­յի նման կա­րո­տում եմ մորս: Բայց Շու­շիում կա­րող եմ ապ­րել 50 տա­րի, Աստ­ված ինչ­քան կյանք տա: Շու­շիում ես իմ տանն եմ: Այս­տեղ ես չեմ կա­րո­տում՚,- ա­սում է:

Ա­մեն տա­րի տիկ­նոջ հետ գա­լիս է Ար­ցախ, գե­րա­դա­սում է հան­գիստն այս­տեղ անց­կաց­նել: ՙԵ­թե գու­մար ու­նեմ, որ կա­րող եմ տրա­մադ­րել իմ հան­գս­տին, նա­խընտ­րում եմ ծախ­սել Ար­ցա­խում և ոչ թե օ­տա­րի հյու­րա­նոց­նե­րում ու ռես­տո­րան­նե­րում: Այս ա­ռու­մով ես նա­խանձ եմ: Թող իմ հայ­րե­նա­կի­ցը հարս­տա­նա, թող նա լավ ապ­րի, ո­րով­հետև մի օր կա­րող է ես աղ­քա­տա­նամ, և կլի­նի մարդ, որ ինձ պարտ­քով փող կտա՚,- այս­պես է մտա­ծում նա:
Մի գա­ղա­փար դեռ չի հասց­րել ի­րա­կա­նաց­նել: Ե­րա­զում է թա­տե­րա­կան ստու­դիա­յի սա­նե­րի խա­ղա­ցած ներ­կա­յա­ցում­նե­րը բե­րել Ար­ցախ: Հայ­ցում է Ար­ցա­խի հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա­նե­րի ա­ջակ­ցու­թյունն այդ նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցում: ՙՊարտ­քի զգա­ցում ու­նեմ ոչ թե Շու­շիի, Ստե­փա­նա­կեր­տի ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ, այլ այն փոք­րիկ գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րի, փոք­րա­թիվ դահ­լիճ­նե­րի հան­դեպ, որ չգի­տեն թատ­րոն-հրաշ­քի մա­սին: Գու­ցե ի դեմս այդ ե­րե­խա­նե­րից մե­կի՝ մի նոր հան­ճա­րի ա­ռաջ ճամ­փա բա­ցենք՚,- իր ե­րա­զանքն այս­պես ամ­փո­փեց Վա­ղար­շակ Ա­սատ­րյա­նը: