[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽՈՒՄ ԷԻՆ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

Ե­ռօ­րյա ուխ­տագ­նա­ցու­թյամբ օ­րերս Ար­ցա­խում էր Սո­ցիալ-Դե­մոկ­րատ Հն­չա­կյան կու­սակ­ցու­թյան Լի­բա­նա­նի ՙՍար­գիս Տխ­րու­նի՚ ու­սա­նո­ղա­կան-ե­րի­տա­սար­դա­կան միու­թյան 35-հո­գա­նոց խում­բը։ Հայ­րե­նան­պաստ ակ­տիվ գոր­ծու­նեու­թյամբ տխ­րու­նիա­կան­նե­րը Լի­բա­նա­նի հայ հա­մայն­քի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ան­բա­ժան մասն են կազ­մում։ Բա­ցի այդ, պար­բե­րա­կան ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րի և հան­դի­պում­նե­րի մի­ջո­ցով միու­թյա­նը հա­ջող­վել է տե­սա­նե­լի հոգևոր- մշա­կու­թա­յին ու ա­մուր կապ հաս­տա­տել Մայր հայ­րե­նի­քի հետ։

Դե­պի հայ­րե­նիք ար­դեն ա­վան­դա­կան ուխ­տագ­նա­ցու­թյու­նը լի­բա­նա­նա­հայ ե­րի­տա­սարդ­նե­րին այս ան­գամ Ար­ցախ էր բե­րել։ Դեռ ման­կուց, Ար­ցա­խի մա­սին հե­րո­սա­կան ու ոգևո­րիչ պատ­մու­թյուն­ներ շատ են լսել։ Այս­տեղ, առ հայ­րե­նիք զգա­ցո­ղու­թյուն­ներն ու պատ­կե­րա­ցում­ներն ա­ռա­ջին ան­գամ ար­ցա­խյան հո­ղին կանգ­նող սփյուռ­քա­հայ ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար ա­ռա­վել ի­րա­կան ու զգա­լի հենք են ձեռք բե­րում։ Տիգ­րա­նի խոս­քով, ի­րենք, նույ­նիսկ Ար­ցա­խը երբևէ չտե­սած, կա­րո­տում էին։ Այդ մշ­տա­կան զգա­ցո­ղու­թյունն այս­տեղ են գի­տակ­ցել։ Ար­ցա­խյան ճա­նա­չո­ղա­կան այ­ցին շատ ա­վե­լի մե­ծա­թիվ ե­րի­տա­սարդ­ներ են ցան­կա­ցել միա­նալ, սա­կայն հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով, ա­ռայժմ հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­ցել։

Մեզ հետ զրույ­ցում ՙՍար­գիս Տխ­րու­նի՚ ու­սա­նո­ղա­կան-ե­րի­տա­սար­դա­կան միու­թյան վար­չու­թյան ա­տե­նա­պետ Տիգ­րան Միհ­րա­նյա­նը հա­վաս­տեց, որ լի­բա­նա­նա­հայ ե­րի­տա­սար­դու­թյան ճա­նա­չո­ղա­կան այ­ցերն Ար­ցախ շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու, դեռ շա­տե­րը կգան ու կզ­գան այն ուժն ու ո­գեշն­չու­մը, որ ի­րենք են զգա­ցել ար­ցա­խյան հո­ղում։ Այ­ցի ըն­թաց­քում ե­րի­տա­սարդ­նե­րը մեկ օր հան­գր­վա­նել են Շու­շիում, Ստե­փա­նա­կեր­տում, այ­նու­հետև ե­ղել Տիգ­րա­նա­կեր­տում և պատ­մամ­շա­կու­թա­յին ու տե­սար­ժան այլ վայ­րե­րում, թան­գա­րան­նե­րում։ Բա­ցի այդ, հան­դի­պել, ծա­նո­թա­ցել ու կա­պեր են հաս­տա­տել ար­ցախ­ցի­նե­րի հետ։ Մաս­նա­վո­րա­պես, Ազ­գա­յին ժո­ղո­վում պատ­գա­մա­վոր Վարդ­գես Բաղ­րյա­նի հետ հան­դիպ­ման շր­ջա­նա­կում անդ­րա­դարձ է կա­տար­վել խոր­հր­դա­րա­նի պատ­մու­թյանն ու ներ­կա­յին, այդ հա­մա­տեքս­տում նաև` պե­տա­կա­նա­շի­նու­թյան ըն­թաց­քին։ Լի­բա­նա­նա­հայ ու­սա­նող­նե­րի պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րի խոս­քով, ի­րենց ճա­նա­չո­ղա­կան այ­ցե­րը միայն ուխ­տագ­նա­ցու­թյան նպա­տակ չեն հե­տապն­դե­լու։ Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում են Ար­ցա­խի հետ ծա­նո­թու­թյու­նը գործ­նա­կան ծրագ­րի վե­րա­ծել։ Հնա­րա­վո­րինս փոր­ձե­լու են նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րին ու դպ­րոց­նե­րին։

ՙԵրբ ե­կանք, տե­սանք, զգա­ցինք,  Ար­ցա­խի հո­ղի վրա կե­ցանք, հո­գե­կան հրճ­վանք ապ­րե­ցանք։ Բո­լորս շատ ու­րախ ենք,  հպարտ, որ այս­տեղ գտն­ված ենք։ Մե­զի հա­մար  պատ­մա­կան այ­ցե­լու­թյուն և  ուխ­տագ­նա­ցու­թյուն   էր՚,-ամ­փո­փե­լով ար­ցա­խյան օ­րե­րի տպա­վո­րու­թյուն­ներն  ա­սաց Տիգ­րան Միհ­րա­նյա­նը։