[ARM]     [RUS]     [ENG]

"ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ"

Հար­ցազ­րույց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու Ա­րեգ Ա­ՎԱ­ԳՅԱ­ՆԻ հետ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

-Պա­րոն Ա­վա­գյան, ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք ա­ռա­ջադ­րել Ձեր թեկ­նա­ծու­թյու­նը: 
- Պատ­ճառ­նե­րը շատ են ու բազ­մա­պի­սի, բայց ա­մե­նագլ­խա­վոր` հա­րա­զատ տան՝ Ստե­փա­նա­կեր­տի կա­ռու­ցումն է՝ զար­գա­ցած մայ­րա­քա­ղաք­նե­րի չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Իմ կար­ծի­քով՝ ա­մեն ինչ պետք է սկս­վի փոքր հայ­րե­նի­քից՝ քո տնից, քո բա­կից, քո դպ­րո­ցից ու քո քա­ղա­քից։

- Ըն­տր­վե­լու դեպ­քում ո՞րն է լի­նե­լու Ձեր ա­ռա­ջին քայ­լը։ Ա­ռաջ­նա­հերթ ի՞նչ խն­դիր­ներ եք նկա­տում։
- Մայ­րա­քա­ղա­քը հիմ­նախն­դիր­ներ շատ ու­նի, և դրանց լուծ­ման ու­ղի­նե­րը մշա­կե­լու հա­մար, հա­վա­տաց­նում եմ, մեծ թիմ է հար­կա­վոր։ Թի­մը պետք է լի­նի ար­հես­տա­վարժ, ընդգրկված ին­տե­լեկ­տուալ ու­նա­կու­թյուն­նե­րով օժտ­ված մարդ­կան­ցով։ Շատ կարևոր է, որ ա­պա­գա քա­ղա­քա­պե­տը կա­րո­ղա­նա կազ­մել հզոր, բա­րե­կիրթ ան­դամ­նե­րով և սկզ­բուն­քա­յին թիմ։ Հենց դա էլ կլի­նի իմ ա­ռա­ջին քայ­լը։ Հա­մոզ­ված եմ՝ նման պա­րա­գա­յում մենք կու­նե­նանք բար­գա­վաճ ու գե­ղե­ցիկ Ստե­փա­նա­կերտ։

Մայ­րա­քա­ղա­քի հա­մար չլուծ­վող խն­դիր է մնում կո­յու­ղու, ինչ­պես նաև հոր­դա­ռատ անձրևնե­րի հետևան­քով ա­ռա­ջա­ցած ջրե­րի հե­ռա­ցու­մը։ Ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­յին հա­մայն­քի առջև ծա­ռա­ցած շատ խն­դիր­ներ կան, դրանք բո­լորն էլ յու­րո­վի ա­ռաջ­նա­հերթ են։ Վս­տա­հեց­նում եմ՝ հա­մառ կամ­քի, նվի­րու­մի, աշ­խա­տա­սի­րու­թյան, ազ­նիվ ու խե­լա­ցի մո­տեց­ման դեպ­քում դրանք բո­լորն էլ լու­ծե­լի են։ Մեկ այլ կարևոր հան­գա­մանք էլ եմ ու­զում նշել. քա­ղա­քա­պե­տա­րա­նի բյու­ջեն պետք է ու­նե­նա ՙա­զատ հատ­ված՚, ո­րի մի­ջո­ցով բնա­կիչ­նե­րը քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի կամ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կկա­րո­ղա­նան ներ­կա­յաց­նել ծրագ­րեր և նա­խագ­ծեր, ո­րոնք պետք է կյան­քի կոչ­վեն մր­ցու­թա­յին սկզ­բուն­քով։

- Ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը, կա­րե­լի է ա­սել, մեզ մոտ դեռևս կա­յա­ցած չէ։ Ի՞նչ մի­ջոց­ներ եք ձեռ­նար­կե­լու այդ ուղ­ղու­թյամբ: Ինչ­պի­սի՞ն է լի­նե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ա­վա­գա­նու հետ։
- Ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը՝ ՙհա­մայն­քի ղե­կա­վա­րի կցորդ՚ հաս­կա­ցու­թյունն ու գե­րիշ­խող մո­տե­ցումն ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի և մեր­ժե­լի է։ Հա­մայն­քի ա­վա­գա­նին պետք է դիտ­վի որ­պես օ­րենս­դիր, ներ­կա­յա­ցուց­չա­կան գոր­ծա­ռույթ­ներ ու­նե­ցող մար­մին, իսկ հա­մայն­քի ղե­կա­վա­րը պետք է ի­րա­կա­նաց­նի գոր­ծա­դի­րի գոր­ծա­ռույթ­ներ։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նի պաշ­տո­նա­կան կայ­քով պետք է հե­ռար­ձակ­վեն ա­վա­գա­նու նիս­տե­րը։ Առ­ցանց հե­ռար­ձա­կու­մը կն­պաս­տի ա­վա­գա­նու աշ­խա­տանք­նե­րի թա­փան­ցի­կու­թյա­նը և դրանց նկատ­մամբ հան­րու­թյան ու­շադ­րու­թյան և վս­տա­հու­թյան ա­վե­լաց­մա­նը։

- Ըստ Ձեզ՝ ինչ­պի­սի՞ Ստե­փա­նա­կերտ ենք ու­նե­նա­լու հինգ տա­րի անց։
- Ստե­փա­նա­կեր­տին անհ­րա­ժեշտ են կա­նաչ գո­տի­ներ, ին­չին հնա­րա­վոր է հաս­նել ի­րա­կա­նաց­նե­լով մի շարք քայ­լեր։ Նման մի­ջո­ցա­ռում­ներ նա­խա­տես­ված են մեր նա­խընտ­րա­կան ծրագ­րում։ Ա­զատ տա­րածք­ներ ու­նե­ցող թա­ղա­մա­սե­րում պետք է ստեղ­ծել քա­ղա­քա­յին նշա­նա­կու­թյան զբո­սայ­գի­ներ և ան­տա­ռա­յին պու­րակ­ներ։ Ներ­կա­յում մայ­րա­քա­ղա­քում գո­յու­թյուն ու­նե­ցող պու­րակ­նե­րում, այ­գի­նե­րում և հան­գս­տի գո­տի­նե­րում պետք է ի­րա­կա­նաց­վեն կա­նա­չա­պատ­ման, բա­րե­լավ­ման, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ վե­րա­կազ­մա­վոր­ման աշ­խա­տանք­ներ։ Ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին Ստե­փա­նա­կեր­տում և նրա շուր­ջը կկա­տա­րենք ծա­ռատն­կում, բո­լոր մայ­թե­րի եզ­րե­րով կտնկ­վեն ծա­ռեր՝ նպա­տակ ու­նե­նա­լով ա­պա­հո­վել հե­տիոտ­նի պաշտ­պա­նու­թյունն ա­մա­ռա­յին տա­պից։ Հա­տուկ ու­շադ­րու­թյուն կդարձ­վի զբո­սայ­գի­նե­րի թվի և մա­կե­րե­սի ա­վե­լաց­մա­նը։ Նպա­տակ ու­նենք նաև հիմ­նադ­րել քա­ղա­քա­յին ան­վա­նա­կան ան­տառ. յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի կա­րող է իր ե­րե­խա­յի ան­վամբ ծառ տն­կել նշ­ված վայ­րում։ Հիմ­նադ­րե­լով այս­պի­սի ան­տառ՝ այն կդարձ­նենք ըն­տա­նե­կան հան­գս­տի գո­տի, ին­չը ա­ռա­վե­լա­գույնս մոտ կլի­նի բնա­կան ան­տա­ռի պայ­ման­նե­րին։ Մի խոս­քով՝ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­ռա­վե­լա­գույ­նը օգ­տա­գոր­ծե­լով՝ կհաս­նենք ցան­կա­լի ար­դյուն­քի։ Հա­մոզ­ված եմ, որ յու­րա­քան­չյու­րիս ա­ջակ­ցու­թյամբ հինգ տա­րի անց կու­նե­նանք մեր ե­րա­զած քա­ղա­քը։ Ստե­փա­նա­կեր­տը կդառ­նա հար­մա­րա­վետ ու գրա­վիչ ոչ միայն բնա­կիչ­նե­րի, այլև դր­սեկ­նե­րի, հյու­րե­րի ու զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար։

-Ընտ­րող­նե­րին ուղղ­ված Ձեր խոս­քը։
- Կոչ կա­նեի՝ ան­պայ­ման մաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րին՝ պահ­պա­նե­լով ի­րենց ձայ­նի ի­րա­վուն­քը։ Ար­դար, թա­փան­ցիկ ընտ­րու­թյուն­նե­րը մեր վաղ­վա օր­վա, մեր հա­վա­տի ու վառ ա­պա­գա­յի գրա­վա­կանն են։ Միա­սին կա­ռու­ցենք ու նո­րո­վի դարձ­նենք մեր ե­րա­զանք­նե­րի Ստե­փա­նա­կեր­տը։