comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
"ՄԻԱ­ՍԻՆ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿԵՆՔ ԲԱ­ՐԵ­ԿԱՐ­ԳԵԼ ՄԵՐ ՀԱ­ՐԱ­ԶԱՏ ՔԱ­ՂԱ­ՔԸ"
[ARM]     [RUS]     [ENG]

"ՄԻԱ­ՍԻՆ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿԵՆՔ ԲԱ­ՐԵ­ԿԱՐ­ԳԵԼ ՄԵՐ ՀԱ­ՐԱ­ԶԱՏ ՔԱ­ՂԱ­ՔԸ"

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու Ար­մեն ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ հետ

-Պա­րոն Հա­կո­բյան, ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նի հա­մար Ձեր թեկ­նա­ծու­թյան ա­ռա­ջադ­րու­մը:
- Իմ աշ­խա­տան­քա­յին կեն­սագ­րու­թյու­նը գլ­խա­վո­րա­պես կապ­ված է Ստե­փա­նա­կեր­տի հետ, որն իմ ծնն­դա­վայրն է: Եր­կա­րա­մյա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյունս քա­ղա­քա­յին մարմ­նում, ո­րից 11 տա­րին որ­պես քա­ղա­քա­պե­տի տե­ղա­կալ, ինձ հնա­րա­վո­րու­թյուն են տվել ներ­սից ճա­նա­չել հա­մայն­քի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը, հետևա­բար` հաս­կա­նալ նաև դրանց լուծ­ման ու­ղի­նե­րը: Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում աշ­խա­տել եմ նվիր­վա­ծու­թյամբ ու մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, լսել եմ քա­ղա­քա­ցի­նե­րին օ­րեն­քի սահ­ման­նե­րում լու­ծում տվել նրանց կող­մից ներ­կա­յաց­ված խն­դիր­նե­րին։ Ան­շուշտ, ե­ղել են նաև մեր­ժում ստա­ցած քա­ղա­քա­ցի­ներ` դար­ձյալ օ­րեն­քի սահ­ման­նե­րում։ Եր­կու ան­գամ մաս­նակ­ցել եմ Ար­ցա­խում անց­կաց­ված հա­մա­պե­տա­կան (պատ­գա­մա­վո­րա­կան) ընտ­րու­թյուն­նե­րին և բա­վա­կա­նին ձայ­ներ հա­վա­քել, ին­չը վկա­յում է, որ ժո­ղո­վուր­դը ճա­նա­չում ու վս­տա­հում է ինձ։ Այս ակն­կա­լի­քով էլ ցան­կա­նում եմ շա­րու­նա­կել ծա­ռա­յու­թյունս հա­րա­զատ մայ­րա­քա­ղա­քին։ 

- Ըն­տր­վե­լու դեպ­քում ո՞րն է լի­նե­լու Ձեր ա­ռա­ջին քայ­լը։ Ա­ռաջ­նա­հերթ ի՞նչ խն­դիր­ներ եք ա­ռանձ­նաց­նում։
- Ար­հես­տա­վարժ, գոր­ծու­նյա թի­մի կազ­մա­վո­րու­մը կլի­նի իմ ա­ռաջ­նա­հերթ խն­դի­րը։ Միայն թի­մա­յին աշ­խա­տան­քով է հնա­րա­վոր ա­նել ա­մեն ինչ, որ­պես­զի Ստե­փա­նա­կեր­տը դառ­նա ա­վե­լի գե­ղե­ցիկ ու բա­րե­կարգ, ա­վե­լի հար­մա­րա­վետ ու հրա­պու­րիչ, իսկ ստե­փա­նա­կերտ­ցու կյանքն էլ` ա­վե­լի բա­րե­կե­ցիկ։
Խն­դիր­նե­րը շատ են, սա­կայն ա­ռաջ­նա­յին եմ հա­մա­րում տրանս­պոր­տի վի­ճա­կը, որն այ­սօր­վա դրու­թյամբ ա­հա­վոր է։ Դրան զու­գա­հեռ՝ կո­յու­ղաջ­րե­րի հե­ռաց­ման խն­դիր կա՝ դար­ձյալ շու­տա­փույթ լու­ծում պա­հան­ջող։

Ան­ցած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մայ­րա­քա­ղա­քի կեն­սա­պա­հով­ման, բնակ­չու­թյան սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման, շի­նա­րա­րու­թյան և բա­րե­կարգ­ման ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րը տե­սա­նե­լի են, շո­շա­փե­լի: Միևնույն ժա­մա­նակ, հա­սա­րա­կա­կան հն­չե­ղու­թյուն ու­նե­ցող ո­րոշ հար­ցեր մնում են չլուծ­ված: Ու ես հա­մոզ­ված եմ, որ ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ կկա­րո­ղա­նամ ա­վար­տին հասց­նել այն ծրագ­րե­րը, ո­րոնք էա­կան նշա­նա­կու­թյուն կու­նե­նան քա­ղա­քի զար­գաց­ման և բար­գա­վաճ­ման գոր­ծում:

- Ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը մեզ մոտ դեռևս մնում է չկա­յա­ցած։ Ի՞նչ մի­ջոց­ներ եք ձեռ­նար­կե­լու այդ ուղ­ղու­թյամբ։ Ինչ­պի­սի՞ն է լի­նե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ա­վա­գա­նու հետ։
- Ա­վա­գա­նու հետ կա­ռու­ցո­ղա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կն­պաս­տի ճիշտ և ար­դա­րա­ցի ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լուն։ Քաջ գի­տակ­ցում եմ քա­ղա­քա­պե­տի և ա­վա­գա­նու ինս­տի­տու­տի լիա­զո­րու­թյուն­նե­րը, ուս­տի վսա­հեց­նում եմ, որ կլի­նեմ ա­նա­չառ, ազ­նիվ, սկզ­բուն­քա­յին։ Իմ աշ­խա­տան­քը ես հա­մա­րում եմ ծա­ռա­յու­թյուն, ու կրկ­նում եմ՝ ծա­ռա­յե­լու եմ և՜ քա­ղա­քա­ցի­նե­րին, և՜ մայ­րա­քա­ղա­քին։

- Ըստ Ձեզ՝ հինգ տա­րի հե­տո ինչ­պի­սի՞ Ստե­փա­նա­կերտ ենք ու­նե­նա­լու։
- Իմ հա­մա­խոհ­նե­րի հետ մշա­կել և բնակ­չու­թյանն եմ ներ­կա­յաց­րել ա­ռա­ջի­կա հինգ տա­րի­նե­րի հա­մար քա­ղա­քի զար­գաց­ման հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­ներն ու ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը։ Ան­ցած չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում քա­ղա­քա­պե­տա­րա­նի գոր­ծու­նեու­թյունն ուղղ­ված է ե­ղել բնակ­չու­թյան բա­րե­կե­ցու­թյան բա­րե­լավ­մա­նը, հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան հար­ցե­րի լուծ­մանն ու հա­մայն­քի սե­փա­կա­նու­թյան տնօ­րին­մա­նը: Աշ­խա­տանք­նե­րի ծա­վալ­ման գլ­խա­վոր ուղ­ղու­թյուն­ներ են հան­դի­սա­ցել բնա­կա­րա­նա­շի­նու­թյունն ու դպ­րո­ցա­շի­նու­թյու­նը, հա­սա­րա­կա­կան և ա­ռող­ջա­պա­հա­կան օ­բյեկտ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, փո­ղոց­նե­րի, զբո­սայ­գի­նե­րի և պու­րակ­նե­րի բա­րե­կար­գու­մը, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի և սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վու­մը, բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րի վե­րա­կա­ռու­ցումն ու հիմ­նա­նո­րո­գու­մը, կա­նաչ տա­րածք­նե­րի ընդ­լայ­նումն ու սա­նի­տա­րա­կանմաք­րու­թյան ա­պա­հո­վու­մը, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գա­ցու­մը... Երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ հա­ջող­վել է լու­ծել կեն­սա­կան նշա­նա­կու­թյան այն­պի­սի խն­դիր­ներ, ո­րոնց մա­սին տա­րի­ներ շա­րու­նակ ե­րա­զում էինք բո­լորս: Ա­ռա­ջի­կա 5 տա­րի­նե­րին ևս ար­մա­տա­կան բա­րե­փո­խում­ներ են նա­խանշ­վում ի­րա­կա­նաց­նել, ուս­տի ա­մեն գնով պի­տի ձգ­տեմ ի­րա­գոր­ծել իմ նա­խընտ­րա­կան ծրագ­րում ա­ռաջ քաշ­ված դրույթ­նե­րը:

- Ընտ­րող­նե­րին ուղղ­ված Ձեր խոս­քը։
-Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղա­քը տա­րեց­տա­րի ա­ռա­ջըն­թաց զար­գա­ցում պի­տի ապ­րի: Ինձ հա­մար ընտ­րել եմ ՙԱ­վե­լի բա­րե­կարգ Ստե­փա­նա­կերտ՚ կար­գա­խո­սը։ Սեպ­տեմ­բե­րի 8-ին ձեզ­նից յու­րա­քան­չյու­րը թող ընտ­րի նրան, ում ար­ժա­նի է հա­մա­րում: Ձեր ընտ­րու­թյու­նից է կախ­ված Ստե­փա­նա­կեր­տի զար­գաց­ման հե­տա­գա ռազ­մա­վա­րու­թյու­նը, և այդ ընտ­րու­թյու­նը պետք է գի­տակց­ված լի­նի։