comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՁԵ­ՎԱ­ՎՈՐ­ՎԵԼ ԵՆ ԸՆՏ­ՐԱ­ԿԱՆ ՏԵ­ՂԱ­ՄԱ­ՍԵ­ՐԸ, ՃՇՏ­ՎԵԼ ԹԵԿ­ՆԱ­ԾՈՒ­ՆԵ­ՐԻ ԹԻ­ՎԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵ­ՎԱ­ՎՈՐ­ՎԵԼ ԵՆ ԸՆՏ­ՐԱ­ԿԱՆ ՏԵ­ՂԱ­ՄԱ­ՍԵ­ՐԸ, ՃՇՏ­ՎԵԼ ԹԵԿ­ՆԱ­ԾՈՒ­ՆԵ­ՐԻ ԹԻ­ՎԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Օ­գոս­տո­սի 29-ին տե­ղի ու­նե­ցավ ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը` հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հին փո­խա­րի­նող Ե­ղի­շե Ար­զու­մա­նյա­նի նա­խա­գա­հու­թյամբ: Նիս­տին ներ­կա էին ԿԸՀ ան­դամ­ներ, տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­ներ, ԿԸՀ պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տող­ներ և ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:

Նախ­քան օ­րա­կար­գի հիմ­նա­կան հար­ցե­րին անց­նե­լը, նիս­տի մաս­նա­կից­նե­րը լսե­ցին Ե­ղի­շե Ար­զու­մա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյու­նը սեպ­տեմ­բե­րի 8-ին կա­յա­նա­լիք Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քի մա­սին։
Ինչ­պես հայտ­նի է, ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն հան­րա­պե­տու­թյան բո­լոր 228 հա­մայ­նք­նե­րում։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րի հա­մար գրանց­ված 416 թեկ­նա­ծու­նե­րից 6-ը ինք­նա­բա­ցարկ է ներ­կա­յաց­րել, իսկ ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի հա­մար գրանց­ված 1401 թեկ­նա­ծու­նե­րից 7 թեկ­նա­ծուի գրան­ցումն ու­ժը կորց­րած է ճա­նաչ­վել։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րի 410 թեկ­նա­ծու­նե­րից 155-ը (37,8 %) գոր­ծող հա­մայն­քի ղե­կա­վար­ներ են, 15 թեկ­նա­ծու­ներ (3,7 %) կա­նայք են: 96 հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու (23,4 %) ՙԱ­զատ հայ­րե­նիք՚ կու­սակ­ցու­թյան ան­դամ է, 14-ը (3,4 %)՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան, 11-ը (2,7%)՝ ՙՀայ Հե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թյուն՚ կու­սակ­ցու­թյան, 278-ը (67,8%) ան­կու­սակ­ցա­կան են։

228 հա­մայն­քում գրանց­վել է 410 հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու, ընդ ո­րում՝ 105 հա­մայն­քում ա­ռա­ջադր­վում է մե­կա­կան թեկ­նա­ծու, 76 հա­մայն­քում՝ 2-ա­կան, 39 հա­մայն­քում՝ 4-ա­կան, 33 հա­մայն­քում՝ 3-ա­կան և 5 հա­մայն­քում հինգ և ա­վե­լի հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու­ներ։ Գրանց­ված 1401 ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի թեկ­նա­ծու­նե­րից 106 հա­մայն­քում ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի 5-ա­կան թեկ­նա­ծու է ա­ռա­ջադր­վել, 29 հա­մայն­քում՝ 6-ա­կան թեկ­նա­ծու, 19 հա­մայն­քում՝ 7-ա­կան թեկ­նա­ծու, ևս 19 հա­մայն­քում՝ 8-ա­կան թեկ­նա­ծու և 18 հա­մայն­քում՝ 9-ից մինչև 44 ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի թեկ­նա­ծու­ներ։ Բո­լոր 228 հա­մայ­նք­նե­րում, հա­մա­ձայն ընտ­րա­կան օ­րենս­գր­քի, ձևա­վոր­վել է 277 ընտ­րա­կան տե­ղա­մաս, ո­րոնք կա­պա­հով­վեն անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րով։

Ընդ­հա­նուր առ­մամբ՝ 277 ընտ­րա­կան տե­ղա­մա­սում ընդգրկվել են 2155 տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներ, ո­րոն­ցից 1524-ը՝ ի­գա­կան սե­ռի (կամ 70,7%), 631-ը՝ (29,3%) ա­րա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։
Պա­հի դրու­թյամբ ԿԸՀ-ում հա­վա­տար­մագր­վել է 10 զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց և տե­ղա­կան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող 4 կազ­մա­կեր­պու­թյուն, որ­տեղ ընդգրկված է 160 դի­տորդ։ Ար­դեն իսկ հա­վա­տար­մագր­վել է մի­ջազ­գա­յին դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան 2 մար­մին՝ ընդգրկված 75 դի­տոր­դով, ընդ ո­րում՝ ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խում ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րին մի­ջազ­գա­յին դի­տոր­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն է մաս­նակ­ցե­լու։ Նախ­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րով, ըստ Ե. Ար­զու­մա­նյա­նի, մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րի թի­վը դեռ կա­վե­լա­նա։

Նիս­տում քն­նարկ­վել և սահ­ման­վել են 2019թ. սեպ­տեմ­բե­րի 8-ին անց­կաց­վե­լիք ԱՀ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի քվեա­թեր­թիկ­նե­րի նմուշ­նե­րը: Հա­մայն­քի ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի քվեա­թեր­թիկ­նե­րը կու­նե­նան սպի­տակ գույն, հա­մայն­քի ղե­կա­վա­րի ընտ­րու­թյուն­նե­րի քվեա­թեր­թիկ­նե­րը վար­դա­գույն են լի­նե­լու:

Նիս­տում քն­նարկ­ված հա­ջորդ հար­ցը վե­րա­բե­րում էր Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան 48-րդ հոդ­վա­ծի 2-րդ և 3-րդ մա­սե­րում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու նա­խագ­ծի (հար­ցի) քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կար­գով կազ­մա­կերպ­ված ստո­րագ­րա­հա­վա­քի ստո­րագ­րու­թյուն­նե­րի վա­վե­րա­կա­նու­թյու­նը պար­զե­լու նպա­տա­կով ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րին, ո­րի ար­դյուն­քում նա­խա­ձեռ­նող խմ­բի կող­մից ներ­կա­յաց­ված 21049 ստո­րագ­րու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր խմ­բա­քա­նա­կից հան­վել է (ան­վա­վեր է ճա­նաչ­վել) 1115 ստո­րագ­րու­թյուն: ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը հաս­տա­տել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան 48-րդ հոդ­վա­ծի 2-րդ և 3-րդ մա­սե­րում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու նա­խագ­ծի (հար­ցի) քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կար­գով կազ­մա­կերպ­ված ստո­րագ­րա­հա­վա­քի 19934 (տաս­նի­նը հա­զար ի­նը հա­րյուր ե­րե­սուն­չորս) ստո­րագ­րու­թյուն­նե­րի վա­վե­րա­կա­նու­թյու­նը։

Նիս­տում քն­նարկ­վել է նաև ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դա­մու­թյան թեկ­նա­ծու­նե­րի հա­մար ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ս. թ. հու­նիս-հու­լիս ա­միս­նե­րին կազ­մա­կերպ­ված և անց­կաց­ված մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թաց­նե­րի ար­դյունք­նե­րի ամ­փոփ­ման հար­ցը: Նշ­ված ժա­մա­նա­կաըն­թաց­քում մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թաց­ներ են ան­ցել և ո­րա­կա­վոր­ման վկա­յա­կան­ներ ստա­ցել ԱՀ ընտ­րա­կան ի­րա­վունք ու­նե­ցող 1032 քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոն­ցից 342-ը (33,1%)? ա­ռա­ջին ան­գամ: Ո­րա­կա­վո­րում ստա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րից 693-ը (67,2%) ու­նեն բարձ­րա­գույն, 154-ը (14,9%)? մի­ջին մաս­նա­գի­տա­կան, 185-ը (17,9%)` միջ­նա­կարգ կր­թու­թյուն: Ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րին բո­լոր ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րը կհա­մալր­վեն անհ­րա­ժեշտ թվով ո­րա­կա­վո­րում ստա­ցած ան­դամ­նե­րով:

ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը հա­վա­նու­թյան են ար­ժա­նաց­րել նաև ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի պաշ­տո­նա­կան պար­զա­բա­նում­նե­րը՝ ի պա­տաս­խան ՙԻ­րա­զեկ Քա­ղա­քա­ցի­նե­րի Միա­վոր­ման Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյակ՚ խոր­հր­դատ­վա­կան ՀԿ տնօ­րեն Վահ­րամ Թոք­մա­ջյա­նի 2019թ. օ­գոս­տո­սի 16-ի թիվ 01 և թիվ 02 դի­մում­նե­րի: ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի պաշ­տո­նա­կան պար­զա­բան­ման մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­վում է. ա­ռա­ջի­նը՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 33-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 2-րդ և 31-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 3-րդ կե­տե­րը պետք է ըն­կա­լել դրան­ցում պա­րու­նակ­վող բա­ռե­րի տա­ռա­ցի նշա­նա­կու­թյամբ՝ չփո­խե­լով ի­մաս­տը և բա­ռե­րը, այն է. Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 33-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 2-րդ և 31-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 3-րդ կե­տե­րում նշ­ված (բա­ցա­ռու­թյամբ ընտ­րող­նե­րի ստո­րագ­րած ցու­ցակ­նե­րի) բա­ռե­րը վե­րա­բե­րում են դրանց պատ­ճեն­ներ կամ դրան­ցից քաղ­վածք­ներ ստա­նա­լուն։ Երկ­րորդ՝ Տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րի ամ­փոփ­ման նիս­տին՝ ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տե­րին, ներ­կա գտն­վե­լու ի­րա­վունք ու­նե­ցող ան­ձինք կա­րող են ներ­կա­յա­նալ նաև նիստն սկս­վե­լուց հե­տո, այ­սինքն՝ ժա­մը 20.00-ից հե­տո, և ներ­կա գտն­վել քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րի ամ­փոփ­ման նիս­տին՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընտ­րա­կան օ­րենս­գր­քի կա­նո­նա­կար­գում­նե­րին հա­մա­պա­տաս­խան: