comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ԿԱ­ՆԸ ՍԿՍ­ՎՈՒՄ Է ՀԻՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ԿԱ­ՆԸ ՍԿՍ­ՎՈՒՄ Է ՀԻՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐՈՎ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Նոր ու­սում­նա­կան տար­վա նա­խա­շե­մին հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում և մայ­րա­քա­ղա­քում անց­կաց­վե­ցին ու­սու­ցիչ­նե­րի ա­վան­դա­կան օ­գոս­տո­սյան խոր­հր­դա­ժո­ղով­ներ: Քն­նար­կում­ներն ան­ցան ԱՀ ԿԳՍ նա­խա­րա­րի, փոխ­նա­խա­րա­րի, ԳԹԿ տնօ­րե­նի մաս­նակ­ցու­թյամբ: Ամ­փոփ­վե­ցին նա­խորդ` 2018-2019 ուս­տա­րում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, վեր հան­վե­ցին հին ու նոր խն­դիր­նե­րը, ներ­կա­յաց­վե­ցին դի­տար­կում­ներ, ար­վե­ցին ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, մատ­նանշ­վե­ցին նոր` 2019-2020 ու­սում­նա­կան տար­վա ա­նե­լիք­նե­րը:

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԹԵՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՀՐԱՏԱՊ
Ո­լոր­տում առ­կա ա­մե­նաա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րից ԱՀ ԿԳՍ նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը մատ­նան­շեց նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյու­նը: Թե­կուզ վեր­ջին տաս­նա­մյա­կում զգա­լի աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել ցան­ցի ընդ­լայն­ման ուղ­ղու­թյամբ, այ­նուա­մե­նայ­նիվ, խն­դի­րը մնում է հրա­տապ, ո­րով­հետև դեռևս մեր հան­րա­պե­տու­թյու­նում ա­վե­լի քան 3000 ե­րե­խա ընդգրկված չէ նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյան մեջ` ման­կա­պար­տեզ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Չնա­յած այս տա­րի էլ ման­կա­պար­տեզ­ներ կբաց­վեն և՜ մայ­րա­քա­ղա­քում, և՜ շր­ջան­նե­րում, այ­նուա­մե­նա­յիվ, վի­ճա­կը բա­վա­րար հա­մա­րել չի կա­րե­լի, ա­ռանձ­նա­պես` Ստե­փա­նա­կեր­տում: Հրա­տապ է նաև մայ­րա­քա­ղա­քում ման­կա­պար­տեզ­նե­րի տե­ղա­բաշխ­վա­ծու­թյան հար­ցը: Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ հա­ջորդ տա­րի­նե­րին նոր մի­ջոց­ներ պետք է ներգ­րա­վեն` մայ­րա­քա­ղա­քի տար­բեր մա­սե­րում նոր ման­կա­պար­տեզ­ներ կա­ռու­ցե­լու հա­մար: Այս ա­ռու­մով նույնն է վի­ճա­կը նաև դպ­րոց­նե­րի մա­սով: Նա­խա­տես­վում է և այս տա­րի կսկ­վի նոր դպ­րո­ցի շի­նա­րա­րու­թյուն Շ. Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կույ­թի կենտ­րո­նի հարևա­նու­թյամբ, որ­տեղ նաև ման­կա­պար­տեզ է նա­խա­տես­վում:

Նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյան խն­դիր­նե­րը միայն շեն­քա­յին չեն: Ամ­բող­ջու­թյամբ պետք է վե­րա­նայ­վեն ծրագ­րե­րը, ե­րե­խա­նե­րի հաշ­վառ­ման, հեր­թագր­ման, ըն­դու­նե­լու­թյան կար­գը և ընդ­հան­րա­պես նա­խա­րա­րու­թյան մո­տե­ցու­մը:

ԿԱԴ­ՐԵ­ՐԻ ՊԱ­ԿԱ­ՍԸ
ՙՉՈ­ՔԵԼ Է՚ ՆԱԵՎ
ՄԱՅ­ՐԱ­ՔԱ­ՂԱ­ՔԻ ԴՌԱ­ՆԸ
ՙՀան­րակր­թու­թյան ա­մե­նա­մեծ խն­դի­րը կադ­րե­րի պա­կասն է, որն ար­դեն Ստե­փա­նա­կեր­տի դռ­նե­րին էլ է չո­քել,-ա­սում է փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը:- Ու­սուց­չի հա­րյու­րա­վոր թա­փուր տե­ղեր կան Քա­շա­թա­ղի, Շա­հու­մյա­նի և, ընդ­հան­րա­պես, բո­լոր շր­ջան­նե­րում: Բնա­գի­տա­կան ցիկ­լի ա­ռար­կա­նե­րի հա­մար ար­դեն շատ դժ­վա­րու­թյամբ են մաս­նա­գետ գտ­նում նաև Ստե­փա­նա­կեր­տում: Այդ ա­ռար­կա­նե­րի վե­րա­բե­րյալ պետք է փո­փո­խու­թյուն­ներ կա­տար­վեն ոչ միայն դպ­րոց­նե­րում, այլև մեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րում՚:
ՙԻ­րա­վի­ճա­կը կրի­տի­կա­կան է, և պետք է շտապ մի­ջոց­ներ ձեռ­նար­կենք, ու չի բա­ցառ­վում, որ մենք ոչ ման­կա­վար­ժա­կան ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րին` պո­լի­տեխ­նիկ, ֆիզ­տեխ ա­վար­տած մարդ­կանց հնա­րա­վո­րու­թյուն տանք մտ­նե­լու դպ­րոց` զու­գա­հե­ռա­բար ա­պա­հո­վե­լով նրանց ման­կա­վար­ժա­կան վե­րա­պա­տա­րաս­տու­մը՚,- տե­ղե­կաց­նում է նա­խա­րա­րը: Նա­խա­րա­րու­թյու­նը 2019-2020 տա­րին հայ­տա­րա­րել է ֆի­զի­կա­յի տա­րի և լայ­նա­մասշ­տաբ մի­ջո­ցա­ռում­ներ է ի­րա­կա­նաց­նե­լու թե՜ ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման, թե՜ ա­շա­կերտ­նե­րի հետ աշ­խա­տան­քի, թե՜ տար­բեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րե­րի ա­ռու­մով:

ՆԵ­ՐԱ­ՌԱ­ԿԱՆ ԿՐ­ԹՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԲԱՐԴ ՀԱ­ՄԱ­ԿԱՐԳ Է
Հարց բարձ­րաց­վեց, որ ո­րոշ ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում բա­ցա­կա­յում են նե­րա­ռա­կան մաս­նա­գետ­նե­րը. նկա­տի ու­նեն հո­գե­բան, հա­տուկ ման­կա­վարժ, սո­ցիա­լա­կան ման­կա­վարժ: ԳԹԿ տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյա­նը հա­մա­ձայն է` որ­տեղ առ­կա է ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող թե­կուզ մեկ ա­շա­կերտ, պետք է գոր­ծի այդ մաս­նա­գետ­նե­րի խում­բը: ՙԲայց դրա հետ միա­սին պետք է ի­մա­նալ, որ նե­րա­ռա­կան կր­թու­թյու­նը այս մաս­նա­գետ­նե­րը չեն ի­րա­կա­նաց­նում, այլ` ու­սու­ցիչ­նե­րը: Մաս­նա­գետ­նե­րը կա­րող են միայն օ­ժան­դա­կու­թյուն ցույց տալ, նրանք ծա­ռա­յու­թյուն­ներ են մա­տու­ցում: Ու­սու­ցում ի­րա­կա­նաց­նո­ղն ու­սու­ցիչն է: Ու­սու­ցիչ­ներն ընդ­հան­րա­պես պատ­րաստ չեն նե­րա­ռա­կան կր­թու­թյա­նը, և մեր մեծ խն­դի­րը դա է՚,-ա­սում է նա: Այդ նպա­տա­կով ան­ցած ուս­տա­րում նա­խա­րա­րու­թյան կող­մից մեծ վե­րա­պատ­րաս­տում­ներ են ե­ղել և կշա­րու­նակ­վեն: Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կա բու­հե­րի ղե­կա­վա­րու­թյան հետ, որ ման­կա­վար­ժա­կան բո­լոր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րում անց­նեն նե­րա­ռա­կան կր­թու­թյան դա­սըն­թաց­ներ: Ոչ թե վե­րա­պատ­րաս­տեն ու­սու­ցիչ­նե­րին, այլ պատ­րաս­տեն ու­սու­ցիչ­ներ: Նե­րա­ռա­կան կր­թու­թյուն` նշա­նա­կում է կր­թու­թյուն բո­լո­րի հա­մար:

Ա­ՄԵ­ՆԱ­ԿԱ­ՐԵ­ՎՈ­ՐԸ Ե­ՐԵ­ԽԱ­ՅԻ Ա­ՌՈՂ­ՋՈՒ­ԹՅՈՒՆՆ Է
Ման­կա­վարժ­նե­րի կող­մից ա­նընդ­հատ բարձ­րաց­վում է դա­սագր­քե­րի, ծրագ­րե­րի ծան­րա­բեռն­վա­ծու­թյան հար­ցը, մի բան, որն Ար­ցա­խի կր­թա­կան գե­րա­տես­չու­թյան ի­րա­վա­սու­թյան տակ չէ: Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ մինչև 2023 թվա­կա­նը ՀՀ-ում կփոխ­վեն չա­փո­րո­շիչ­ներն ու ծրագ­րե­րը, ա­վե­լի կթեթևաց­վեն: Սա­կայն հար­ցեր կան, որ հենց տե­ղե­րում կա­րող են լու­ծում գտ­նել: Օ­րի­նակ` դա­սա­ցու­ցակ­նե­րի կազ­մու­մը: Դրանք պետք է կազմ­վեն` ել­նե­լով ա­շա­կերտ­նե­րի և ոչ թե ու­սու­ցիչ­նե­րի հար­մա­րու­թյու­նից: Այս տա­րի ներդ­նե­լու են ՙԴպ­րո­ցա­կան սնունդ՚ պի­լո­տա­յին ծրա­գի­րը հ. 9 դպ­րո­ցում: Հա­ջո­ղե­լու դեպ­քում կտա­րա­ծեն մյուս կր­թօ­ջախ­նե­րում:


ԱՇ­ԽԱ­ՏԱ­ՎԱՐ­ՁԻ
ԲԱՐՁ­ՐԱ­ՑՈՒմ 10 %-ՈՎ
Նա­խա­րար Ն. Ա­ղա­բա­լյա­նը հայ­տա­րա­րեց, որ սեպ­տեմ­բե­րի 1-ից, ինչ­պես ՀՀ-ում, այն­պես էլ Ար­ցա­խում,10 %-ով բարձ­րաց­վե­լու է ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը: Չն­չին բարձ­րա­ցում է, բայց դրա հա­մար լրա­ցու­ցիչ 1 մլրդ գու­մար պետք նե­րառ­նել բյու­ջեի մեջ: ՀՀ-ում դա վե­րա­բե­րում է բա­ցա­ռա­պես հան­րակր­թու­թյան ու­սու­ցիչ­նե­րին: Ար­ցա­խում 5 %-ով բարձ­րաց­վե­լու է տնօ­րե­ննե­րի և վար­չա­կան աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձը, բայց բյու­ջեի քն­նարկ­ման ժա­մա­նակ վե­րա­նա­յե­լու են աշ­խա­տա­վար­ձե­րի հաշ­վարկ­ման գոր­ծա­կից­նե­րը, և չի բա­ցառ­վում, որ տնօ­րեն­նե­րի աշ­խա­տա­վար­ձի ո­րո­շա­կի աճ լի­նի այդ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վին:

ԻՍԿ ՎԱ­ՂԸ
ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 1-Ն Է
Կր­թա­կան ո­լոր­տում հիմ­նախն­դիր­նե­րը բազ­մա­թիվ են: Այդ­պես ե­ղել է բո­լոր ժա­մա­նակ­նե­րում: Կարևո­րը, որ դրանք ինք­նա­հո­սի չթողն­վեն և լի­նի լու­ծե­լու կամք ու ցան­կու­թյուն: Ա­շա­կեր­տին չի հե­տաք­րք­րում ու­սուց­չի աշ­խա­տա­վար­ձը: Նա ու­զում է, որ ի­րեն դա­սա­վան­դի խե­լա­ցի, լա­վա­տես, իր շուր­ջը լույս ու ջեր­մու­թյուն սփ­ռող անձ­նա­վո­րու­թյուն: Ա­ռա­քե­լու­թյու­նը լավ գի­տակ­ցող ու­սու­ցիչն էլ (իսկ նրանց թի­վը քիչ չէ Ար­ցա­խում) դպ­րոց ոտք է դնում այս գի­տակ­ցու­թյամբ:
Վա­ղը սեպ­տեմ­բե­րի 1-ն է: Ար­ցա­խի բո­լոր դպ­րոց­նե­րում կհն­չի ա­ռա­ջին զան­գը: Այն ա­վե­լի խոր­հր­դա­վոր կլի­նի շուրջ 2400 ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րի հա­մար, ո­րոնք սր­տի թր­թի­ռով ա­ռա­ջին ան­գամ ոտք կդ­նեն դպ­րո­ցի շե­մին: Լու­սա­վոր և ակ­նա­կա­լու­մով լի հա­յաց­քով շնոր­հա­վո­րենք մի­մյանց աշ­նա­նա­յին մեր յու­րա­տե­սակ ե­ռա­տո­նի` Գի­տե­լի­քի ու դպ­րու­թյան, Նոր ու­սում­նա­կան տար­վա մեկ­նար­կի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օր­վա առ­թիվ: