comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ինչ­պես տե­ղե­կաց­րին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նից, ՙԵ­րե­մյան փրո­ջեքթս՚ ըն­կե­րու­թյան հետ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն, ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յանն օ­րերս Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մում հան­դի­պել է շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ և նրանց ու­շադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­րել Ար­ցա­խում գոր­ծարք­վե­լիք նոր ծրագ­րի ման­րա­մաս­նե­րը? զին­ված ու­ժե­րում սնն­դի կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցը մաս­նա­վոր հատ­վա­ծին հանձ­նա­րա­րե­լու վե­րա­բե­րյալ:

Ժի­րայր Միր­զո­յանն ըն­դգ­ծել է, որ սա բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն է տե­ղա­կան ար­տադ­րան­քի ի­րաց­ման հա­մար, միա­ժա­մա­նակ հա­վե­լե­լով, որ սա նաև նոր մար­տահ­րա­վեր է ար­ցա­խյան հո­ղօգ­տա­գոր­ծո­ղի հա­մար, քա­նի որ վե­րը նշ­ված ըն­կե­րու­թյու­նը գնե­լու է մի­միայն բարձ­րո­րակ գյուղմ­թերք: Նա­խա­րա­րը ներ­կա­նե­րին հոր­դո­րել է հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նել ար­տադ­րան­քի ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րին և ապ­րան­քա­յին տես­քին, քա­նի որ ժա­մա­նա­կա­կից շու­կա­յում մթեր­քի ի­րա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված է վեր­ջի­նիս մր­ցու­նա­կու­թյամբ:
Հան­դիպ­ման ըն­թաց­քում գյուղ­նա­խա­րա­րը հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րին է ներ­կա­յաց­րել գար­նա­նա­ցա­նի աշ­խա­տանք­նե­րի պլա­նա­վոր­ման նոր ժա­մա­նա­կա­ցույ­ցը, ըստ ո­րի` շր­ջան­նե­րը գար­նա­նա­ցա­նի տա­րածք­նե­րի, մշա­կա­բույ­սե­րի տե­սա­կա­նու և սեր­մե­րի քա­նակ­նե­րի վե­րա­բե­րյալ հայ­տե­րը գյուղ­նա­խա­րա­րու­թյուն պետք է ներ­կա­յաց­նեն օ­գոս­տոս-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րին, որ­պես­զի սեր­մե­րի ներկ­րումն ա­պա­հով­վի ըն­թա­ցիկ տար­վա հոկ­տեմ­բե­րին:
Խոս­վել է Հադ­րու­թի շր­ջա­նի Ուխ­տա­ձոր հա­մայն­քի և Ա­րաք­սի հով­տի վա­րե­լա­հո­ղե­րի, ինչ­պես նաև խոր­քա­յին հո­րե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի լիար­ժեք օգ­տա­գործ­ման կարևո­րու­թյան մա­սին:
Հա­տուկ անդ­րա­դարձ է կա­տար­վել ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տի խն­դիր­նե­րին: Նա­խա­րա­րը հեր­թա­կան ան­գամ հոր­դո­րել է հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րին՝ տե­ղե­րում ներ­կա­յաց­նել ա­նաս­նա­պա­հու­թյա­նը ներ­կա­յաց­վող պար­տա­դիր պա­հանջ­նե­րը, խս­տիվ ար­գե­լել ա­նա­սուն­նե­րի բաց պահ­ված­քը, ին­չը վեր­ջերս Հադ­րու­թի շր­ջա­նի Մոխ­րե­նես հա­մայն­քում խո­զե­րի աֆ­րի­կյան ժան­տախտ հի­վան­դու­թյան բռնկ­ման ու ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի անկ­ման պատ­ճառ էր դար­ձել:
Հան­դիպ­ման վեր­ջում նա­խա­րա­րը պա­տաս­խա­նել է հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի բարձ­րաց­րած հար­ցե­րին: