comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԿԱՏԱՐԵՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԿԱՏԱՐԵՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՍ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Սարգսյանը՝ տիկնոջ հետ միասին, իր քաղաքացիական պարտքն է կատարել  Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում՝ ժամը՝ 14։00-ին։

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ քաղաքապետի թեկնածուն նշել է, որ քվեարկել է հանուն Ստեփանակերտի ապագայի։ <Հուսով եմ՝ ընտրությունները կկայանան։ Մայրաքաղաքում լուծման կարիք ունեցող բազում խնդիրներ կան, մասնավորապես` կենցաղային, այդ ամենը տեղ է գտել մեր նախընտրական ծրագրում։ Դրանք բոլորն էլ կարևոր նշանակություն ունեն՝ սկսած քաղաքի կառավարման համակարգից, քաղաքաշինությունից, սոցիալ-տնտեսական զարգացումից, բնապահպանությունից` մինչև կանաչապատում։ Առավել հրատապներից ես կնշեի քաղաքում վտանգավոր, հակասանիտարական վիճակ ստեղծող բաց հոսող կոյուղիները, արդիականացման ու լայնացման կարիք ունեցող ճանապարհները, շենքերի վթարային տանիքների խնդիրները, հանրային սանհանգույցների բացակայությունը։ Ընտրվելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում լուծում կտրվի նշված բոլոր խնդիրներին, կիրականացնենք մեր բոլոր ծրագրերը՝ կատարելով տված խոստումները, իսկ հինգ տարի հետո կունենանք ծաղկուն ու շենշող Ստեփանակերտ,- ասաց Դավիթ Սարգսյանը։