comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՈՒՐԲ ՂԱ­ԶԱՐ ԿՂ­ԶՈՒ ՄԽԻ­ԹԱ­ՐՅԱՆ­ՆԵ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒՐԲ ՂԱ­ԶԱՐ ԿՂ­ԶՈՒ ՄԽԻ­ԹԱ­ՐՅԱՆ­ՆԵ­ՐԸ

Գեոր­գի ԲԱՂ­ԴԸ­ԿՈՎ

 Հե­ռա­վոր ման­կու­թյանս տա­րի­նե­րին ի­մա­ցա այն մա­սին, որ անգ­լիա­ցի մեծ պոետ Բայ­րոնն ըն­կե­րա­ցել էր հայ Մխի­թա­րյան վա­նա­կան­նե­րի հետ, հա­ճախ էր հյու­րըն­կալ­վում նրանց մոտ, բազ­միցս է այ­ցե­լել Սուրբ Ղա­զար կղ­զի և Վե­նե­տիկ, որ­տեղ ու­սում­նա­սի­րել է հա­յոց լե­զուն և հայ­կա­կան մշա­կույ­թը։ Սա­կայն ինչ­պե՞ս ստաց­վեց, որ հե­ռա­վոր Վե­նե­տի­կում, Սուրբ Ղա­զար կղ­զում հայ­տն­վե­ցին հայ վա­նա­կան­նե­րը։ Մենք գի­տենք, որ հա­յե­րի ա­վե­լի քան 90% Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­ներ են։ Բայց կան նաև կա­թո­լիկ հա­յեր։ Հենց այդ­պի­սի հա­յե­րին էլ պատ­կա­նում են Մխի­թա­րյան­նե­րը։

17-րդ դա­րում Կի­լի­կիա­յում ապ­րում էր նշա­նա­վոր գրող, թարգ­մա­նիչ Մխի­թա­րը (Մա­նուկ դի Պիետ­րո)։ Նա ըն­դու­նել է կա­թո­լի­կու­թյուն և դա ա­րել է մի­տում­նա­վոր։ Մխի­թա­րը ո­րո­շեց Հռո­մի ղե­կա­վա­րու­թյան տակ ստեղ­ծել գրա­կան-գի­տա­կան միա­բա­նու­թյուն, ո­րի ան­դամ­ներն ի­րենց առջև նպա­տակ կդ­նեն բարձ­րաց­նել հայ ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին մա­կար­դա­կը և պահ­պա­նել հին հայ­կա­կան մա­տե­նա­գիր հու­շար­ձան­նե­րը։ Մխի­թա­րի կար­ծի­քով, Հռո­մի հետ միա­բան­վե­լը միայն մի­ջոց էր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար։ Հո­գու խոր­քում նա միշտ էլ մնում էր հայ ազ­գա­յին ե­կե­ղե­ցու կողմ­նա­կի­ցը։
Ա­ռա­ջին հայ­կա­կան կա­թո­լիկ վան­քը Մխի­թա­րը հիմ­նել է Մո­րեա թե­րակղ­զում։ Սա­կայն այդ վան­քը չկա­րո­ղա­ցավ պահ­պա­նել իր գո­յու­թյու­նը՝ 1715 թվա­կա­նին թուր­քե­րի կող­մից Մո­րեա­յի զավ­թու­մից հե­տո։ 1717 թվա­կա­նին Մխի­թա­րին հա­ջող­վեց Վե­նե­տի­կի սե­նա­տից վան­քի կա­ռուց­ման հա­մար խնդ­րել Սուրբ Ղա­զար կղ­զին։ Այդ կղ­զում սկ­սած 12-րդ դա­րից գտն­վում էր կա­րան­տի­նա­յին կա­յան, իսկ ա­վե­լի ուշ՝ Վե­նե­տի­կի Սուրբ Ղա­զար (բո­րոտ­նե­րի պաշտ­պան) բո­րո­տա­նո­ցը, ո­րից էլ ա­ռա­ջա­ցել է կղ­զու ան­վա­նու­մը։ Սկ­սած 16-րդ դա­րից կղ­զին ան­մար­դաբ­նակ էր։ Իսկ ա­հա 1717 թվա­կա­նին հայ վա­նա­կան Մխի­թար Սե­բաս­տա­ցին իր հա­մա­խոհ­նե­րի հետ գա­լիս է կղ­զի։ Նրանք հիմ­նադ­րում են վանք, ո­րը հե­տա­գա­յում դար­ձավ հայ­կա­կան մշա­կույ­թի հա­մաշ­խար­հա­յին կենտ­րոն։ Կղ­զու սկզբ­նա­կան մա­կե­րե­սը կազ­մում էր 7000 քառ.կմ։ Հե­տա­գա­յում կղ­զու տա­րած­քը նշա­նա­կա­լիո­րեն ընդ­լայն­վեց։ Վե­նե­տի­կի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ հայ վա­նա­կան­նե­րը հող բե­րե­ցին կղ­զի, ծո­վից մի կտոր ցա­մաք խլե­ցին, պար­տեզ­ներ և այ­գի­ներ տն­կե­ցին։ Ներ­կա­յումս Սուրբ Ղա­զար կղ­զու մա­կե­րե­սը 30 հա­զար քառ. կմ է։
Մխի­թար Սե­բաս­տա­ցին հռ­չա­կա­վոր լու­սա­րար էր։ Նա գրել է գրա­բա­րի, աշ­խար­հա­բա­րի քե­րա­կա­նու­թյու­նը, կազ­մել հա­յոց լեզ­վի բա­ցատ­րա­կան ե­ռա­հա­տոր բա­ռա­րա­նը։ Մխի­թար Սե­բաս­տա­ցու ջան­քե­րի շնոր­հիվ սկ­սեց զար­գա­նալ հրա­տա­րակ­չա­կան գոր­ծը։
Սուրբ Ղա­զար կղ­զում Մխի­թարն այն­պի­սի մթ­նո­լորտ ստեղ­ծեց, որ­տեղ մար­դիկ հակ­ված էին ստեղ­ծա­գոր­ծե­լու, կա­րող էին ամ­բող­ջու­թյամբ տր­վել սի­րած գոր­ծին։ Հենց այս­տեղ էլ հրա­տա­րակ­վել են հայ պատ­մա­բան­ներ Մ. Խո­րե­նա­ցու, Ե­ղի­շեի, Եզ­նիկ Կող­բա­ցու և այ­լոց աշ­խա­տու­թյուն­նե­րը։

Մխի­թա­րյան­նե­րը հրա­տա­րա­կում էին հա­յոց լեզ­վի, գրա­կա­նու­թյան, մա­թե­մա­տի­կա­յի, ֆի­զի­կա­յի, աստ­ղա­գի­տու­թյան, հո­ղա­գոր­ծու­թյան ու­սում­նա­կան ձեռ­նարկ­ներ։ Մխի­թա­րյան­նե­րի միա­բա­նու­թյու­նը զբաղ­վում էր տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի մեծ գրող­նե­րի և գիտ­նա­կան­նե­րի՝ Ա­րիս­տո­տե­լի, Պլա­տո­նի, Սե­նե­կա­յի, Հո­մե­րո­սի, Սո­ֆոկ­լե­սի, Էվ­րի­պի­դե­սի, Վեր­գի­լիո­սի, Դան­թեի, Շեքս­պի­րի, Ա.Ս. Պուշ­կի­նի, Ն.Ա. Նեկ­րա­սով, Պրոս­պեր Մե­րի­մեի աշ­խա­տու­թյուն­նե­րի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյամբ։ Սուրբ Ղա­զար կղ­զում պահ­պան­վում է Ի. Ա. Կռի­լո­վի ա­ռակ­նե­րի ա­ռա­ջին հա­յե­րեն բնա­գի­րը՝ մեծ ծո­վան­կա­րիչ Ի­վան Այ­վա­զովս­կու եղ­բոր՝ Գաբ­րիել Այ­վա­զովս­կու թարգ­մա­նու­թյամբ։
Կղ­զում պահ­պան­վում են ա­վե­լի քան 4000 հին ձե­ռագ­րեր։ Այդ ձե­ռագ­րերն ար­ժե­քա­վոր տե­ղե­կու­թյուն են պա­րու­նա­կում ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև Ա­սիա­յի և Եվ­րո­պա­յի հարևան պե­տու­թյուն­նե­րի պատ­մու­թյան և մշա­կույ­թի վե­րա­բե­րյալ։
Այժմ գր­քե­րը պահ­պան­վում են հա­տուկ մաս­նա­շեն­քում, ո­րը կա­ռուց­վել է 1970 թվա­կա­նին և ի­րե­նից ներ­կա­յաց­նում է Հա­յաս­տա­նի հին ձե­ռագ­րե­րի պե­տա­կան հան­րա­հայտ պա­հո­ցի՝ Մա­տե­նա­դա­րա­նի փոք­րաց­ված կրկ­նօ­րի­նա­կը։
Կղ­զում Մխի­թա­րյան­նե­րի մոտ հի­րա­վի հազ­վա­գյուտ և անգ­նա­հա­տե­լի ձե­ռագ­րեր են պահ­պան­վում։ Օ­րի­նակ, 9-րդ դա­րի ՙՄաշ­տոց՚ ձե­ռա­գի­րը, ինչ­պես նաև Բագ­րա­տու­նյաց ար­քա­յա­տոհ­մի հայ­կա­կան թա­գու­հու ա­նու­նով կոչ­ված՝ ՙՄլ­քե ձե­ռա­գիր ա­վե­տա­րա­նը՚ (862թ.)։
Կղ­զում տար­բեր ժա­մա­նակ­նե­րում ե­ղել են մեծ կոմ­պո­զի­տոր­ներ Վագ­նե­րը, Դո­նի­ցետ­տին, Ռոս­սի­նին, Վեր­դին, Ա­րամ Խա­չատ­րյա­նը և այլք։ Այս­տեղ հյու­րըն­կալ­վել են նաև Կո­մի­տա­սը, Չա­րեն­ցը, Ավ. Ի­սա­հա­կյա­նը։ Կղ­զում ա­ռանձ­նա­հա­տուկ հար­գանք էր վա­յե­լում անգ­լիա­ցի պոետ Ջ. Բայ­րո­նը։ Նա կղ­զի է այ­ցե­լել 1816թ.։ Հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նից դրդ­ված հյու­րը­նալ­վել է Մխի­թա­րյան­նե­րի մոտ։ Սա­կայն տար­վե­լով նրանց հետ զրույ­ցով՝ մտեր­մա­ցել է վա­նա­կան­նե­րի հետ։ Հե­տա­գա­յում նա հա­ճախ է այ­ցե­լել Մխի­թա­րյան­նե­րին և շու­տով դար­ձել ողջ եղ­բայ­րու­թյան սի­րե­ցյա­լը։ Պահ­պան­վել է խցի­կը, որ­տեղ գրա­դա­րա­նի հս­կիչ Հա­րու­թյուն Ավ­չե­րյա­նը Բայ­րո­նին հա­յոց լեզ­վի դա­սեր է տվել։ Իր նոր ըն­կեր­նե­րին Բայ­րոնն ան­վա­նել է ՙազն­վա­գույն և ստր­կաց­ված ժո­ղովր­դի հոգևո­րա­կա­նու­թյուն՚։ Վան­քի բա­կում մինչ օրս ա­ճում է ձի­թե­նին, ո­րի տակ եր­կար ժա­մե­րով նս­տում էր Բայ­րո­նը՝ զմայլ­վե­լով ծո­վի գե­ղեց­կու­թյամբ։ Սուրբ Ղա­զար կղ­զում կա բնա­կան գի­տու­թյուն­նե­րի թան­գա­րան, ար­վես­տի թան­գա­րան, տպագ­րա­տուն։ Պատ­կե­րաս­րա­հում պահ­պան­վում են հա­րյու­րա­վոր կտավ­ներ, ո­րոնց թվում՝ հայտ­նի վար­պետ­նե­րի վրձ­նին պատ­կա­նող կտավ­ներ։ Պատ­կե­րաս­րա­հում տեղ են գտել նաև Այ­վա­զովս­կու, Սա­րյա­նի, Ջոր­ջո­նեի, Տին­տո­րետ­տոի, Բա­սա­սա­նոի և այ­լոց նկար­նե­րը։
Ներ­կա­յումս վա­նա­կան­նե­րը կղ­զում անց են կաց­նում էքս­կուր­սիա­ներ, ո­րոնց ըն­թաց­քում այ­ցե­լու­նե­րը ծա­նո­թա­նում են արևե­լյան հնու­թյուն­նե­րի հա­վա­քա­ծուին։ Վան­քում պահ­պան­վում է նաև հին ե­գիպ­տա­կան մու­միա։
Սուրբ Ղա­զար կղ­զին այ­սօր էլ աշ­խար­հում հան­դի­սա­նում է հայ­կա­կան մշա­կույ­թի կարևո­րա­գույն օ­ջախ­նե­րից մե­կը։
Մխի­թա­րյան միա­բա­նու­թյան լու­սա­վոր­չա­կան գոր­ծու­նեու­թյունն, ան­կաս­կած, ար­ժա­նի է հիաց­մուն­քի և հար­գան­քի։ Այդ միա­բա­նու­թյան վա­նա­կան­ներն ար­դեն մեկ հա­րյու­րա­մյակ չէ, որ օ­րի­նակ են ծա­ռա­յում մեզ, թե ինչ­պես պետք է ջեր­մո­րեն և ան­շա­հախ­նդ­րա­բար սի­րել հայ­րե­նի­քը և սե­փա­կան ժո­ղո­վուր­դը։