Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ՇԵՆԱՑՈՒՄՆ Է

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ 

ք. Աս­կե­րան

 

Աստ­վա­ծա­հա­ճո գոր­ծե­րը բա­զում են, ո­րոն­ցից մեկն էլ բա­րե­գոր­ծու­թյունն է։ Կար­ծում եմ՝ սքան­չե­լի զգա­ցո­ղու­թյուն է մարդ­կանց հա­ճե­լի ա­նակն­կալ­ներ և ու­րա­խու­թյուն պարգևե­լը։ Չէ՞ որ, երբ շուրջդ եր­ջա­նիկ և ու­րախ դեմ­քեր ես տես­նում, ինք­նին բազ­մա­պատկ­վում է քո ու­րա­խու­թյու­նը ևս, գի­տակ­ցում ես՝ այ­սօր աստ­վա­ծա­հա­ճո մի գործ կա­տա­րե­ցիր…

Վեր­ջերս Աս­կե­րա­նի շր­ջա­նի Հի­լիս հա­մայն­քում էինք։ Ան­մի­ջա­պես մեր ու­շադ­րու­թյու­նը գրա­վեց գյու­ղի մուտ­քի մոտ Հայ­րե­նա­կան մեծ և Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում զոհ­ված հի­լիս­ցի­նե­րի հի­շա­տա­կին կանգ­նեց­ված հու­շար­ձա­նի մոտ վեր խո­յա­ցող բարձ­րա­դիր խա­չը՝ այն­քա՛ն ազ­դե­ցիկ և այն­քա՛ն բազ­մա­խոր­հուրդ… Խաչ, ո­րը պա­հում և պահ­պա­նում է հի­լիս­ցի­նե­րի խա­ղաղ քունն ու ան­դոր­րը։ Ե­րե­կո­յան այն լույս է սփ­ռում գյու­ղի վրա։ Խա­չը կանգ­նեց­վել է ար­մատ­նե­րով հի­լիս­ցի, հա­յաս­տա­նաբ­նակ Նել­սոն Օ­սի­պո­վի կող­մից։
Հի­լի­սում ջեր­մո­րեն են խո­սում Նել­սոն Օ­սի­պո­վի մա­սին։ Բազ­մա­թիվ բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ հա­մերկ­րա­ցին չի կա­րո­ղա­նում կտր­վել ար­մատ­նե­րից, ապ­րում է գյու­ղի դարդ ու ցա­վե­րով, հպար­տա­նում ձեռք­բե­րում­նե­րի հա­մար։
Վե­րա­նո­րո­գե­լով պա­պե­նա­կան տու­նը՝ Նել­սոն Օ­սի­պո­վը հա­ճա­խա­կի է այ­ցե­լում գյուղ, իր շուր­ջը հա­վա­քում հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին։ Նրա ա­մե­նօ­րյա ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են հա­րա­զատ բնօր­րա­նի բա­րե­կար­գումն ու շե­նա­ցու­մը։
Բա­րի և սր­տա­ցավ հա­յը մեծ տեղ է տա­լիս ուս­մանն ու մա­տաղ սերն­դի հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյա­նը և պա­տա­հա­կան չէ, որ նրա ու­շադ­րու­թյու­նը սևեռ­ված է նաև դպ­րո­ցին։ Ա­մե­նա­մյա նրա այ­ցե­լու­թյուն­նե­րից ու­րա­խա­նում են դպ­րո­ցա­կան­նե­րը և սր­տատ­րոփ սպա­սում հյու­րին։ Նրանք գի­տեն, որ ի­րենց հա­մերկ­րա­ցին դա­տար­կա­ձեռն չի գա։
Նել­սոն Օ­սի­պո­վը մտա­ծում է այն­պես ա­նել, որ­պես­զի ի­րենց փոք­րիկ գյու­ղը լայն ճա­նա­չում ստա­նա, այդ նպա­տա­կով գյու­ղի ներքևում ո­րո­շել է հան­գս­տյան գո­տի կա­ռու­ցել, գրա­վել զբո­սաշր­ջիկ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը։ Չէ՞ որ Ար­ցա­խի այս հին բնա­կա­վայրն ու­նի կա­խար­դա­կան բնու­թյուն, ան­մա­հա­կան և սառ­նո­րակ աղ­բյուր­ներ, իսկ որ ա­մե­նա­կարևորն է՝ հյու­րա­սեր ու աշ­խա­տա­սեր ժո­ղո­վուրդ։
Ինչ­պես հի­լիս­ցի­ներն են տե­ղե­կաց­նում, սե­փա­կան ջան­քե­րով և հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի օգ­նու­թյամբ նա սկ­սել է Հայ­րե­նա­կան մեծ և Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում զոհ­ված հի­լիս­ցի­նե­րի հի­շա­տա­կին կանգ­նեց­ված հու­շար­ձա­նի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Այդ գոր­ծը, որ սկ­սել է բա­րե­րա­րը, հիլ­սի­ցի­նե­րը մեծ խան­դա­վա­ռու­թյամբ և հպար­տու­թյամբ են ըն­դու­նել և պատ­րաստ են հա­մա­տեղ ու­ժե­րով այն ա­վար­տին հասց­նել։
Օգ­նել, սի­րել, ու­շա­դիր լի­նել կա­րի­քա­վո­րի հան­դեպ՝ հենց դա պետք է լի­նի բո­լո­րիս ա­մե­նօ­րյա մտա­հո­գու­թյան ա­ռար­կան։

;