comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՍՏՂԱՇԵՆ. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՑՈՒՄՆ Է...
Logo
Print this page

ԱՍՏՂԱՇԵՆ. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՑՈՒՄՆ Է...

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Աստ­ղա­շե­նը պատ­մա­կան Քա­րաղ­բյուրն է։ Ինչ­պես հայ­կա­կան շատ գյու­ղեր՝ խոր­հր­դա­յին Ղա­րա­բա­ղում նրան էլ ոչ հայ­կա­կան ա­նուն են տվել՝ Դաշ­բու­լաղ։ Շարժ­ման ա­ռա­ջին տա­րի­նե­րին, երբ հայ­կա­կան գյու­ղե­րի վե­րան­վան­ման գոր­ծըն­թաց էր սկս­վել հետ­խոր­հր­դա­յին Ար­ցա­խում, այն ստա­ցավ Ար­ցա­խա­շեն, ա­պա՝ Աստ­ղա­շեն ա­նու­նը՝ այս­տեղ հայտ­նա­բեր­ված աստ­ղա­քա­րե­րի պատ­ճա­ռով։ Այդ աստ­ղա­կերպ քա­րա­ցած մնա­ցորդ­ներն աչ­քի են ընկ­նում ի­րենց բա­ցա­ռի­կու­թյամբ. կար­ծիք կա, որ դրանք 165-145 մլն տա­րե­կան են։ Են­թադր­վում է նաև, որ Աստ­ղա­շե­նի տա­րած­քում ժա­մա­նա­կին օվ­կիա­նոս է ե­ղել, ո­րի հա­տա­կին մանր կեն­դա­նի­նե­րի մնա­ցորդ­ներն աս­տի­ճա­նա­բար քա­րա­ցել են։ Ի­րա­կա­նում յու­րա­հա­տուկ քա­րե­րով այդ տե­ղան­քը մինչ օրս լուրջ ու­սում­նա­սի­րու­թյան չի են­թարկ­վել. ա­ռա­ջին փոր­ձը, ըն­դա­մե­նը 5-6 տա­րի ա­ռաջ, հնա­գետ Լևոն Ե­պիս­կո­պո­սյանն է կա­տա­րել, ով Ա­զո­խի քա­րան­ձա­վի հնա­գի­տա­կան ար­շա­վախմ­բի ղե­կա­վարն էր։ 

Ըստ նրա, այդ մա­սում հո­ղի կեն­սա­շեր­տը պա­րու­նա­կում է ծո­վա­շու­շան­նե­րի մնա­ցորդ­ներ, իսկ աստ­ղա­ձեւ բրա­ծո­ներն ի­րա­կա­նում այս բու­սա­տե­սակ­նե­րին պատ­կա­նող աստ­ղաձև ոսկ­րիկ­ներ են, ցո­ղու­նա­յին հատ­ված­ներ։ Գյու­ղա­ցի­նե­րը պատ­մում են, որ վերց­վել են աստ­ղա­քա­րե­րի նմուշ­ներ, ո­րոնք ու­ղարկ­վել են ար­տա­սահ­ման՝ հե­տա­զոտ­ման։

Ընտ­րու­թյան ա­ռաջ

Աստ­ղա­շե­նում օ­րեր ա­ռաջ ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ են ե­ղել. նախ­կին հա­մայն­քա­պե­տը՝ Զո­րի Ղա­զա­րյա­նը, ով գյու­ղը ղե­կա­վա­րում էր ար­դեն 4 տա­րի, այս շա­բաթ­վա սկզ­բից պաշ­տո­նը զի­ջել է Ար­թուր Գրի­գո­րյա­նին։ Եր­կու հա­մայն­քա­պե­տե­րի հետ էլ հան­դի­պե­ցինք. ա­ռա­ջի­նը պատ­մեց, թե ինչ է հասց­րել ա­նել, երկ­րոր­դը կիս­վեց գյու­ղի զար­գաց­ման իր տես­լա­կա­նով։
Ընտ­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քը կազ­մա­կեր­պած հա­մայն­քա­պետն այն նոր­մալ է գնա­հա­տում. ա­ռողջ մր­ցակ­ցու­թյուն է ե­ղել ա­ռա­ջադր­ված եր­կու թեկ­նա­ծու­նե­րի միջև։ Հաղ­թել է ՙԱ­զատ հայ­րե­նիք՚ կու­սակ­ցու­թյան թեկ­նա­ծուն։ Գոր­ծող հա­մայն­քա­պետն իր թեկ­նա­ծու­թյու­նը չի ա­ռա­ջադ­րել։ Զ. Ղա­զա­րյա­նը պատ­րաս­տա­կամ է իր փոր­ձա­ռու­թյամբ օգ­տա­կար լի­նել նո­րըն­տիր տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րին։
Նախ­կին հա­մայն­քա­պե­տին հա­ջող­վել է այդ տա­րի­նե­րի ըն­թաց­քում լու­ծում տալ հա­մայն­քի մի շարք կարևո­րա­գույն խն­դիր­նե­րի. Զ. Ղա­զա­րյա­նը հպար­տու­թյամբ է նշում, որ հա­ջող­վել է լու­ծել շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­ման հար­ցը. աստ­ղա­շեն­ցի­նե­րը նախ­կի­նում օր­վա մեջ 15-20 րո­պե խմե­լու ջուր էին ստա­նում։ Այ­սօր բո­լո­րի ըն­տա­նիք­նե­րին ջուր մա­տա­կա­րար­վում է ար­տե­զյան ջր­հո­րից, որ հո­րատ­վել է գյու­ղի տա­րած­քում։ Այն նաև ո­ռոգ­ման նպա­տա­կին է ծա­ռա­յում։ Ճիշտ է, գյու­ղա­ցի­նե­րը վե­րա­պա­հու­մով են մո­տե­նում այդ ծրագ­րի ար­դյու­նա­վե­տու­թյա­նը։ Նրան­ցից ո­մանք պն­դում են, որ գյուղ հասց­ված ջու­րը միայն ո­ռոգ­ման հա­մար է և պի­տա­նի չէ խմե­լու ու կեն­ցա­ղում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար և ի­րենք ստիպ­ված են հե­ռու աղ­բյուր հաս­նել: Գյու­ղում ա­վե­լի քան 1 կմ տար­բեր լայ­նու­թյան ճա­նա­պարհ է բա­րե­կարգ­վել. գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման ծրա­գիրն ա­վարտ­ված չէ, այն ըն­թաց­քի մեջ է։ Գյու­ղի ե­կե­ղե­ցին էլ բո­լո­րո­վին վեր­ջերս է վե­րա­նո­րոգ­վել, բա­րե­կարգ­վել է տա­րած­քը։ Ե­կե­ղե­ցուն մո­տիկ բնա­կա­րա­նի վե­րա­նո­րո­գումն ա­վար­տե­լուց հե­տո հոգևոր հո­վիվ կհ­րա­վիր­վի։ Ինչ­պես այս, այն­պես էլ մի շարք այլ ծրագ­րեր հա­մա­գյու­ղա­ցի բա­րե­րա­րի՝ Վի­լեն Կա­րա­պե­տյա­նի մի­ջոց­նե­րով են կեն­սա­գործ­վում։ Կա նաև ա­ջակ­ցու­թյուն այլ բա­րե­գործ­նե­րի ու պե­տու­թյան կող­մից։

Զ. Ղա­զա­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այս պա­հին գյու­ղը 512 բնա­կիչ ու­նի։ 2015 թվա­կա­նից որ­պես բա­րե­գոր­ծու­թյուն 5 մլն դրամ գու­մար է հատ­կաց­վել գյու­ղի սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին։ Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գյու­ղի բո­լոր ըն­տա­նիք­նե­րին Վ. Կա­րա­պե­տյա­նը մոտ 2,5 մլն դրամ ար­ժո­ղու­թյամբ ԼԵԴ ֆիր­մա­յի է­լեկտ­րա­լամ­պեր է հատ­կաց­րել, իսկ գյու­ղում ծն­ված և այս­տեղ բնակ­վող յու­րա­քան­չյուր նո­րած­նի 1000-ա­կան դո­լար նվի­րատ­վու­թյուն է հս­տա­կեց­վել։ Այդ նպա­տա­կով վեր­ջին մի քա­նի տա­րում 38 հա­զար դո­լար է տրա­մադր­վել։
Հա­մայն­քի հա­մար հրա­տապ մի շարք ծրագ­րեր ըն­թաց­քի մեջ են։ Այս­տեղ ման­կա­պար­տեզ է կա­ռուց­վում։ Այն ա­վար­տին կհասց­վի ար­դեն նոր հա­մայն­քա­պե­տի օ­րոք. նա­խա­տես­վում է շա­հա­գործ­ման հան­ձն­վել Ա­մա­նո­րի նա­խա­շե­մին։ Հա­մայն­քը նա­խադպ­րո­ցա­կան հա­սա­կի 2,5 տաս­նյակ ե­րե­խա ու­նի, ո­րոնք հուն­վա­րից կհա­ճա­խեն ման­կա­պար­տեզ։ Ան­ցյալ տա­րի սկ­սել են նաև հան­դի­սու­թյուն­նե­րի տան վե­րա­նո­րո­գու­մը։ Գյուղն ու­նի փո­ղո­ցա­յին լու­սա­վո­րու­թյուն, տա­րեց­տա­րի ա­վե­լաց­վում են լու­սա­տու­նե­րը։ Գյուղն ու­նի հու­շար­ձան և՜ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում, և՜ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կին։

Պե­տու­թյան և ֆրան­սիա­կան SPFA բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­տեղ ֆի­նան­սա­վոր­մամբ է ի­րա­կա­նաց­վել Աստ­ղա­շե­նում ջրա­յին ցան­ցի կա­ռուց­ման ծրա­գի­րը։ Վեր­ջի­նիս կող­մից փոխ­վել է ներ­քին ջրա­տար ցան­ցը, իսկ պե­տու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րել է ար­տե­զյան հո­րի հո­րա­տումն ու մինչև գյու­ղի ջրամ­բար բե­րող ջրա­գի­ծը։ Այ­սօր­վա դրու­թյամբ հա­մայն­քի գլ­խա­վոր խն­դի­րը հա­մա­րում են գյուղ բե­րող ճա­նա­պար­հի 20 կմ հատ­վա­ծի աս­ֆալ­տա­պա­տու­մը։ Հույս ու­նեն, մոտ ա­պա­գա­յում կհա­ջող­վի օ­րա­կարգ մտց­նել այն։
Մեծ է նոր­մալ, գոր­ծող մշա­կույ­թի տան կա­րի­քը՝ ե­րի­տա­սարդ­նե­րի ժա­ման­ցի կազ­մա­կերպ­ման հա­մար անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րով: Մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը կազ­մա­կերպ­վում են միայն դպ­րո­ցի մա­կար­դա­կով։
Ար­դեն 5 տա­րի է, լա­վա­գույն պայ­ման­նե­րով դպ­րոց է գոր­ծում։ Այս ե­ռա­հարկ կր­թօ­ջա­խը կրում է Ժան Անդ­րյա­նի ա­նու­նը։ Ցա­վոք, այ­սօր այն ու­նի ըն­դա­մե­նը 57 ա­շա­կերտ: Հա­մայն­քի նախ­կին ղե­կա­վա­րի խոս­քով, վեր­ջին մի քա­նի տա­րում բնա­կան ա­ճի դի­նա­մի­կա կա։

Մեր գյու­ղը, մեր օ­ջա­խը մենք պետք է շե­նաց­նենք

ՙՄեր գյու­ղը, մեր օ­ջա­խը մենք պետք է շե­նաց­նենք՚,-հա­մոզ­ված ա­սում են հին ու նոր հա­մայն­քա­պե­տե­րը. Այս հար­ցում տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հա­մա­կար­ծիք են բո­լոր աստ­ղա­շեն­ցի­նե­րը։
Ինչ­պես Ար­ցա­խի մյուս գյու­ղե­րում, այս­տեղ ևս ե­րի­տա­սարդ­նե­րի զբաղ­վա­ծու­թյան խն­դիր կա, նրան­ցից շա­տե­րը հե­ռա­նում են` ժա­մա­նա­կա­վոր կամ ընդ­միշտ։
Այս­տեղ բնակ­չու­թյան մեծ մա­սը հո­ղա­գործ­ներ են. ա­նաս­նա­պա­հու­թյամբ քչերն են զբաղ­վում։ Վեր­ջին տա­րի­նե­րին սկ­սել են հե­տաքր­քր­վել նաև այ­գե­գոր­ծու­թյամբ։ Հիմ­նա­կան ուղ­ղու­թյու­նը հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սերն են, բայց ցա­նում են նաև կե­րա­յին, բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սեր։ Գյուղն ու­նի 1268 հա գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հող, ո­րից 826 հա-ն վա­րե­լա­հող է։ Այն լրի­վու­թյամբ մշակ­վում է, ա­պա­հով­ված են գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յով։ Ե­րի­տա­սար­դու­թյան մի մա­սը զին­վո­րա­կան­ներ են։ Բնա­կա­րան­նե­րով գյու­ղա­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում ա­պա­հով­ված են, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օգտ­վում են պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րից։

Գյու­ղա­մի­ջում ե­րի­տա­սարդ­ներ ու տա­րեց­ներ էին հա­վաք­ված: Լրագ­րո­ղա­կան մեր խմ­բին տես­նե­լով, ջա­հել­նե­րը հե­ռու կանգ­նե­ցին. խու­սա­փում էին ձայ­նագր­վե­լուց և լու­սան­կար­վե­լուց։ Տա­րեց­ներն ա­վե­լի ակ­տիվ էին, ա­վե­լին, ու­րախ, որ ա­ռիթ կա ներ­կա­յաց­նե­լու խն­դիր­նե­րը։ Այդ փոք­րիկ տա­ղա­վա­րում ա­զատ ժա­մա­նակ հա­վաք­վում են, շախ­մատ խա­ղում։ Նրանք մեզ մատ­նա­ցույց ա­րե­ցին դե­պի Պա­տա­րա տա­նող, կա­վա­հո­ղի մեջ կո­րած, ա­նան­ցա­նե­լի ճա­նա­պար­հը, նշե­լով, որ դա նոր բա­րե­կարգ­ված ճա­նա­պարհն է։ Գրե­թե միա­ձայն բո­ղո­քե­ցին նաև նոր անց­կաց­ված ջրագ­ծից, այն ջրագ­ծից, ո­րի մա­սին քիչ ա­ռաջ որ­պես լուծ­ված խն­դիր, մեզ պատ­մում էր հա­մայն­քա­պե­տը։ Ար­տե­զյան հո­րե­րից գյու­ղը շուր­ջօ­րյա ջրով ա­պա­հո­վե­լը, բնա­կիչ­նե­րի խոս­քով, ա­վե­լի շատ վնաս, քան օ­գուտ է տվել, այն խառն­վել է նախ­կի­նում օգ­տա­գործ­վող ջրին և ո­րա­կազր­կել այն. հի­մա խմե­լու ջու­րը ստիպ­ված են ձեռ­քով բե­րել։
Նո­րըն­տիր հա­մայն­քա­պետն այս խն­դիր­նե­րի լուծ­ման իր տես­լա­կանն է ներ­կա­յաց­նում։ Ար­թուր Գրի­գո­րյա­նը 2007 թվա­կա­նից մինչև 2015 թվա­կա­նը նույն­պես Աստ­ղա­շե­նի հա­մայն­քա­պետն էր։ Դեռ այն տա­րի­նե­րին գյու­ղի զար­գաց­ման նա­խընտ­րա­կան ծրա­գիր ու­ներ. նա­խա­տես­վում էր ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում, նոր դպ­րո­ցա­կան շենք, ման­կա­պար­տեզ, ար­վես­տի դպ­րոց, ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ և այլն։ Դրանց մի մասն ի­րա­կա­նաց­վել է իր, մի մա­սը՝ ի­րեն հա­ջոր­դած հա­մայն­քի ղե­կա­վար­նե­րի կող­մից։ ՙԳյու­ղի սա­նի­տա­րա­կան վի­ճա­կին պի­տի լուրջ ու­շադ­րու­թյուն դարձ­վի։ Աղ­բա­հա­նու­թյու­նը լուրջ թե­մա է. կենտ­րո­նաց­ված աղ­բա­հա­նու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հնա­րա­վո­րու­թյուն հա­մայն­քը չու­նի և պետք է գյու­ղի տար­բեր հատ­ված­նե­րում հո­րեր լի­նեն՝ աղ­բը հա­վա­քե­լու հա­մար՚,-մեր զրույ­ցի ըն­թաց­քում ա­սաց Ա. Գրի­գո­րյա­նը։ Հա­մայն­քի զար­գաց­ման հա­մար ֆի­նան­սա­կան հոս­քեր ա­պա­հո­վե­լու հա­մար ծրագ­րում են ստեղ­ծել Աստ­ղա­շե­նի զար­գաց­ման հիմ­նադ­րամ, որ­տեղ ցան­կու­թյան դեպ­քում ներդ­րում­ներ կկա­տա­րեն հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը կամ այլ ցան­կա­ցող­ներ՝ աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րից։ Այն կղե­կա­վա­րի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հուր­դը։
Մեր հար­ցին, թե ինչ­պես է վե­րա­բեր­վում բնա­կիչ­նե­րի բո­ղո­քին` նոր անց­կաց­ված ջրագ­ծի մա­սին, Ա. Գրի­գո­րյա­նը պա­տաս­խա­նեց, որ խմե­լու ջրի խն­դիրն Ար­ցա­խի գրե­թե բո­լոր գյու­ղե­րում առ­կա է։ Սկ­սած 1998 թվա­կա­նից գրե­թե բո­լոր հան­դի­պում­նե­րում կա­ռա­վա­րու­թյան հետ, հաշ­վե­տու ժո­ղով­նե­րում բարձ­րաց­վում էր այդ հար­ցը։ Ա­մա­ռա­յին ա­միս­նե­րին Աստ­ղա­շե­նում ջուր գրե­թե չէր լի­նում։ Հի­մա հար­ցը ո­րո­շա­կիո­րեն լուծ­վել է։ Գյու­ղա­ցի­նե­րի դժ­գո­հու­թյու­նը կա­յա­նում է նրա­նում, որ ար­տե­զյան ջր­հո­րը տե­ղադր­ված է գե­տի մոտ, և տար­վա ո­րո­շա­կի ե­ղա­նակ­նե­րի ջու­րը մա­քուր չէ։ Նո­րըն­տիր հա­մայն­քա­պե­տի ա­ռա­ջին քայ­լը կլի­նի այն, որ ջու­րը են­թարկ­վի լա­բո­րա­տոր քն­նու­թյան։ Այն խմե­լու հա­մար պի­տա­նի լի­նե­լու պա­րա­գա­յում կի­րա­զեկ­վի, որ բնակ­չու­թյունն այն օգ­տա­գոր­ծի։ Հա­կա­ռակ դեպ­քում խմե­լու ջու­րը գյուղ կհասց­վի Սի­սե­ռաղ­բյուր կոչ­վող տե­ղա­մա­սից։ Ինչ վե­րա­բե­րում է նոր բա­րե­կարգ­ված միջ­գյու­ղա­կան ճա­նա­պար­հին, բնա­կիչ­նե­րի բո­ղո­քը, պարզ­վում է, ան­հիմն չէ. այն նոր­մալ չի հար­թեց­վել, պն­դե­ցում չի կա­տար­վել։ ՙԲո­ղոք­ներն ար­դա­րաց­ված են. այդ ճա­նա­պար­հը կարևոր միջ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ է, սպա­սար­կում է նաև Պա­տա­րա, Խանցք հա­մայ­նք­նե­րը։ Խնդ­րին ծա­նոթ են նաև շրջ­վար­չա­կազ­մում, ե­կել և տե­սել է նաև մեր տա­րա­ծաշր­ջա­նից ըն­տր­ված պատ­գա­մա­վո­րը,-ա­սաց նա։- Խն­դի­րը կկար­գա­վոր­վի` հա­մա­ձայն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան՚։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.