comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ­ՋՈ­ՑԱ­ՌՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱ­ԼԻՐ ԾՐԱԳ­ՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ­ՋՈ­ՑԱ­ՌՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱ­ԼԻՐ ԾՐԱԳ­ՐՈՎ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 27-ը Զբո­սաշր­ջու­թյան մի­ջազ­գա­յին օրն է։ Տո­նը հաս­տատ­վել է 1979 թվա­կա­նին, ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի զբո­սաշր­ջու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից։ Նպա­տա­կը զբո­սաշր­ջու­թյան քա­րոզ­չու­թյունն է, հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան` տն­տե­սու­թյան մեջ ու­նե­ցած ներ­դր­ման լու­սա­բա­նու­մը, ինչ­պես նաև տար­բեր եր­կր­նե­րի ժո­ղո­վուրդ­նե­րի միջև կա­պե­րի զար­գա­ցու­մը։ Զբո­սաշր­ջու­թյան օ­րը նշ­վում է աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում,ինչ­պես նաև Ար­ցա­խում։ 

Հար­ցազ­րույց ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան պետ Ար­տակ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ հետ.

-Ինչ­պե ՞ս է Ար­ցա­խում նշ­վում Զբո­սաշր­ջու­թյան մի­ջազ­գա­յին օ­րը։
-Զբո­սաշր­ջու­թյան մի­ջազ­գա­յին օրն Ար­ցա­խում պաշ­տո­նա­պես նշ­վում է 2013 թվա­կա­նից։ Յու­րա­քան­չյուր տա­րի այդ օրն ու­նենք ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած մի­ջո­ցա­ռում­ներ, ինչ­պի­սիք են սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցախ այ­ցե­լած զբո­սաշր­ջիկ­նե­րին դի­մա­վո­րում և ող­ջու­նում են նվեր­նե­րով, զբո­սաշր­ջու­թյան նշա­նա­կու­թյան վե­րա­բե­րյալ ի­րա­զեկ­վա­ծու­թյան բարձ­րաց­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­ներ և այլն։
-Ինչ­պի­սի՞ նե­րուժ ու­նի Ար­ցա­խը զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի զար­գաց­ման հա­մար։ Ըստ այդմ, ինչ­պի­սի՞նն են զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի ար­ցա­խյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։
-Մենք միշտ նշում ենք, որ Ար­ցախն իս­կա­պես մեծ նե­րուժ ու­նի զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման ա­ռու­մով։ Եվ դա ոչ միայն մեր, այլև ար­տա­սահ­մա­նյան մաս­նա­գետ­նե­րի կար­ծիքն է։ Այս­տեղ խն­դի­րը, կար­ծում եմ, նե­րուժն ի­րաց­նե­լու մեջ է։ Վեր­ջին տա­րի­նե­րին այդ ուղ­ղու­թյամբ մեծ աշ­խա­տանք է տար­վել, և ար­դյուն­քը բա­վա­կա­նին գո­հա­ցու­ցիչ է։ Խոս­քը մաս­նա­վո­րա­պես նոր զբո­սաշր­ջա­վայ­րե­րի, ծա­ռա­յու­թյուն­նե­րի ու եր­թու­ղի­նե­րի մա­սին է, ո­րոնք Ար­ցա­խը դարձ­րել են ա­վե­լի գրա­վիչ։ Այ­սօր­վա դրու­թյամբ մեր գեր­խն­դի­րը մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում Ար­ցա­խի ճա­նա­չե­լիու­թյան բարձ­րա­ցումն է, ըստ այդմ՝ մր­ցու­նակ զբո­սաշր­ջա­յին ար­դյուն­քի մա­տու­ցու­մը։ Տա­րօ­րի­նակ կթ­վա, սա­կայն կն­շեի, որ զբո­սաշր­ջու­թյան ար­ցա­խյան յու­րա­հատ­կու­թյուն­նե­րից է Ար­ցա­խի՝ որ­պես զբո­սաշր­ջա­յին ուղ­ղու­թյան վե­րա­բե­րյալ ցածր տե­ղե­կաց­վա­ծու­թյան մա­կար­դա­կը։ Այ­սինքն` Ար­ցա­խը դի­տարկ­վում է որ­պես մաս­սա­յա­կան տու­րիզ­մի եր­թու­ղի­նե­րից հե­ռու վայր, ին­չը գրա­վում է հատ­կա­պես է­կո­տու­րիստ­նե­րին։
-Կա՞ զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիր։
-Զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման ծրագ­րեր, ի­հար­կե հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը տա­րե­կան կտր­ված­քով հաս­տա­տում է՝ հատ­կաց­նե­լով հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ։ Վար­չու­թյու­նում ևս ու­նենք ներ­քին օգ­տա­գործ­ման փաս­տա­թուղթ՝ ա­վե­լի նպա­տա­կաուղղ­ված քայ­լե­րով և պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից բխող ծրագ­րե­րով։ Բա­ցի այդ, վեր­ջին տա­րի­նե­րին մշա­կում ենք մար­քե­թին­գա­յին ռազ­մա­վա­րու­թյուն, ո­րը մեզ հա­մար գործ­նա­կան փաս­տա­թուղթ է հան­դի­սա­նում Ար­ցա­խի ճա­նա­չե­լիու­թյանն ուղղ­ված ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծըն­թա­ցում։
-Ո­րո՞նք են այն ուղ­ղու­թյուն­ներն ու թի­րա­խա­յին շու­կա­նե­րը, ո­րոն­ցով ա­ռաջ եք շարժ­վում։ Ո­րո՞նց է նա­խա­պատ­վու­թյուն տր­վե­լու ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին։
-Ար­ցա­խի հա­մար հիմ­նա­կան շու­կան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է։ Բա­ցի այդ , թի­րա­խա­յին շու­կա­նե­րը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված են այս կամ այն երկ­րում հայ­կա­կան մեծ հա­մայ­նք­նե­րի առ­կա­յու­թյամբ։ Այդ ա­ռու­մով ԱՄՆ-ն, Ռու­սաս­տա­նը, Ֆրան­սիան, Մի­ջին Արևել­քը մնում են հե­տաքր­քիր շու­կա­ներ։ Սա­կայն այդ մո­տե­ցում­նե­րը ևս փո­փո­խու­թյան են են­թարկ­վե­լու ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին։ Մեր կող­մից ու­սում­նա­սիր­վե­լու են նոր շու­կա­ներ, ինչ­պի­սիք են Չի­նաս­տա­նը, եվ­րո­պա­կան մի շարք եր­կր­ներ։ Ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին նա­խա­պատ­վու­թյուն տր­վե­լու է ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Գեր­մա­նիա­յին, Լե­հաս­տա­նին, Չի­նաս­տա­նին, Ի­տա­լիա­յին, Մեծ Բրի­տա­նիա­յին, Ֆրա­սիա­յին, Ճա­պո­նիա­յին և ԻԻՀ-ին։
-Փա­ռա­տո­նա­յին մշա­կույ­թը նույն­պես ըստ էու­թյան պետք է ծա­ռա­յի զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մա­նը. այդ­պե՞ս է։
-Միան­շա­նակ, քա­նի որ փոր­ձը ցույց է տա­լիս, որ մի­ջո­ցա­ռում­ներն ան­մի­ջա­պես նպաս­տում են զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մա­նը, ո­րի վառ օ­րի­նակ­ներն են Ար­ցա­խի օ­դա­յին և Գի­նու փա­ռա­տո­նե­րը։ Ու­նե­նա­լով ֆիքս­ված ժամ­կետ­ներ և հան­դի­սա­նա­լով յու­րա­հա­տուկ պրո­դուկտ՝ դրանք ար­դեն իսկ վեր են ած­վել Ար­ցա­խի զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման կարևոր հան­գա­մանք­նե­րի։
Մր­ցու­նա­կու­թյան վեր­լու­ծու­թյան տար­բեր ձևեր ու չա­փո­րո­շիչ­ներ կան։ Դրան­ցից կըն­դգ­ծեի հե­տաք­րք­րու­թյուն-հա­սա­նե­լիու­թյուն-ճա­նաչ­վա­ծու­թյուն-ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րակ և գին չա­փո­րո­շիչ­նե­րի հա­մա­մաս­նու­թյու­նը։ Ու­նե­նա­լով բա­ցա­ռիկ հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի նե­րուժ, Ար­ցա­խը կա­րող է լի­նել մր­ցու­նակ մի­ջազ­գա­յին շու­կա­յում, միա­ժա­մա­նակ ՝ ակ­տի­վո­րեն աշ­խա­տե­լով վե­րո­հի­շյալ հա­մա­մաս­նու­թյուն­նե­րի կա­յուն զար­գաց­ման վրա։ Այ­նուա­մե­նայ­նիվ, մնա­ցած չա­փո­րո­շիչ­նե­րի վրա նույն­պես աշ­խա­տանք պետք է տար­վի։ Ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խի զբո­սաշր­ջա­յին ար­դյուն­քը մի­ջազ­գա­յին շու­կա­յում տա­րեց­տա­րի ամ­րա­նում է և մր­ցու­նա­կու­թյան լուրջ հայտ ներ­կա­յաց­նում:
- Տե­ղե­կա­ցանք նաև, որ ար­տա­սահ­մա­նում խո­րաց­րել եք Ձեր մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րը, ինչ­պի­սի նոր մտահ­ղա­ցում­նե­րով ու ծրագ­րե­րով եք վե­րա­դար­ձել։
-Գի­տե­լիք­ներս հիմ­նա­կա­նում խո­րաց­րել եմ հան­րա­յին կա­ռա­վար­ման ո­լոր­տում՝ Ֆլետ­չե­րի դի­վա­նա­գի­տու­թյան և ի­րա­վա­գի­տու­թյան դպ­րո­ցում։ Մտահ­ղա­ցում­ներս հիմ­նա­կա­նում ուղղ­ված են լի­նե­լու հենց այդ ո­լոր­տում ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­մա­նը։ Ծրա­գի­րը հնա­րա­վո­րու­թյուն է տվել գի­տե­լիք­ներ ստա­նալ հան­րա­յին ու մի­ջազ­գա­յին ֆի­նանս­նե­րի, մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի աս­պա­րեզ­նե­րում։ Նշ­ված ո­լորտ­նե­րը տար­բեր թե­լե­րով կապ­ված են զբո­սաշր­ջու­թյան հետ և, հա­մոզ­ված եմ, որ կկա­րո­ղա­նամ օգ­տա­գոր­ծել գի­տե­լիք­ներս հենց այս ո­լոր­տում։
Ար­տա­սահ­մա­նում գտն­վե­լը հնա­րա­վո­րու­թյուն է տվել տար­բեր երևույթ­նե­րի այլ կող­մից ևս նա­յել և քն­նա­դա­տա­բար վե­րա­բեր­վել այս կամ այն ո­րոշ­մանս։ Այ­նուա­մե­նայ­նիվ, չէի ա­սի, որ պատ­կե­րա­ցում­ներս հիմ­նո­վին են փո­փո­խու­թյուն կրել։