comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՏՈ­ՆԵՑ ՎԵ­ՐԱՆ­ՎԱՆ­ՄԱՆ 96-Ա­ՄՅԱ­ԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՏՈ­ՆԵՑ ՎԵ­ՐԱՆ­ՎԱՆ­ՄԱՆ 96-Ա­ՄՅԱ­ԿԸ

 

 

 

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Սեպ­տեմ­բե­րի 28-ին մայ­րա­քա­ղա­քում տոն էր՝ նշ­վում էր Ստե­փա­նա­կեր­տի վե­րան­վան­ման 96-ա­մյա­կը: Շնոր­հա­վո­րե­լու էին ե­կել Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի պատ­վի­րա­կու­թյու­նը՝ փոխ­քա­ղա­քա­պետ Սեր­գեյ Հա­րու­թյու­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ:

Ինչ­պես միշտ, տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի մեկ­նար­կը սկ­սել են Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան օ­ղա­կաձև պու­րա­կից, որ­տեղ հան­դես էր գա­լիս քա­ղա­քա­պե­տա­րա­նի մշա­կույ­թի տան փո­ղա­յին նվա­գախմ­բը, ե­րաժշ­տու­թյամբ ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին հրա­վի­րում մաս­նա­կից դառ­նա­լու տո­նախմ­բու­թյա­նը: Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն՝ օ­ղա­կաձև պու­րա­կում կազ­մա­կերպ­վել էր ԱՀ նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վեր­նի­սաժ, Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի, Ար­ցա­խի շր­ջան­նե­րի ՄՊՍԿ-նե­րի, Գյուր­ջյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րո­ցի, ինչ­պես և ան­հատ­ներ նկա­րիչ­նե­րի, քան­դա­կա­գործ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դես-վա­ճառք: Այս տա­րի ա­ռա­ջին ան­գամ ցու­ցա­հան­դես-վա­ճառ­քի էր հան­վել նաև ար­ցա­խյան մեղ­րը:
Ժա­մը 11-ին հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը` ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նի, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նի, Երևա­նի պատ­վի­րա­կու­թյան, պաշ­տո­նա­տար ան­ձանց ու­ղեկ­ցու­թյամբ ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին Ստե­փան Շա­հու­մյա­նի հու­շար­ձա­նին: Շնոր­հա­վո­րե­լով քա­ղա­քա­ցի­նե­րին տո­նի առ­թիվ` Ս. Գրի­գո­րյա­նը լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց, որ վեր­ջին տա­րի­նե­րին քա­ղա­քում լուծ­վել են մի շարք կարևոր խն­դիր­ներ, ո­րոն­ցից են մշ­տա­կան ջրա­մա­տա­կա­րա­րու­մը, սան­մաք­րու­մը, ար­տա­քին լու­սա­վո­րու­թյու­նը, շա­րու­նա­կա­կան են բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը, կա­նա­չա­պա­տու­մը, բա­կե­րի և փո­ղոց­նե­րի աս­ֆալ­տա­պա­տու­մը և այլն: Այդ ա­մե­նի պահ­պա­նու­մը կախ­ված է նաև ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րից, ո­րոնք, ցան­կա­լի է, լի­նեն ա­վե­լի ու­շա­դիր քա­ղա­քի հան­դեպ:
Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում էլ փոք­րիկ­ներն աս­ֆալ­տի վրա նկա­րում էին ի­րենց պատ­կե­րաց­րած վաղ­վա քա­ղա­քը: Դպ­րո­ցա­կան տա­րի­քի մար­զիկ­նե­րը ցու­ցադ­րում էին ձեռք բե­րած հմ­տու­թյուն­նե­րը շախ­մա­տում, բռնց­քա­մար­տում, ձյու­դո­յում, կիո­կու­շին կա­րա­տեում: Մեծ հե­տաք­րք­րու­թյամբ ներ­կա­նե­րը դի­տում էին սպոր­տա­յին պա­րե­րը: Մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի ու­ժե­րով հա­մերգ­ներ էին կազ­մա­կերպ­վել մայ­րա­քա­ղա­քի տար­բեր թա­ղա­մա­սե­րում:
Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն տա­րի­ներ շա­րու­նակ Քա­ղա­քի օր­վա մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­ներն այ­ցե­լում են Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րոն, հար­սա­նյաց հան­դես­ներ, շնոր­հա­վո­րում և թան­կար­ժեք նվեր­ներ հանձ­նում նո­րա­ծին­նե­րի մայ­րիկ­նե­րին, նո­րապ­սակ­նե­րին: Այս տա­րի այդ օ­րը ծն­վել է 4 մա­նուկ, միա­վոր­վել 5 զույգ:
Տե­ղե­կաց­նենք, որ Քա­ղա­քի օր­վան էր նվիր­ված նաև սեպ­տեմ­բե­րի 27-ին քա­ղա­քա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում կա­յա­ցած լա­վա­գույն աշ­խա­տա­կից­նե­րի պարգևատր­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը:
Տո­նա­կան օ­րը եզ­րա­փակ­վեց Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում տե­ղի ու­նե­ցած լու­սան­կար­նե­րի ցու­ցա­հան­դե­սով, որն այ­ցե­լու­նե­րին ծա­նո­թաց­նում էր քա­ղա­քի տա­րեգ­րու­թյան է­ջե­րին, զար­գաց­ման ու­ղի­նե­րին, և, ի­հար­կե, տո­նա­կան հա­մեր­գով: Հա­մեր­գին ներ­կա էին ԱՀ ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ, ներ­կա­յիս քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նը, նո­րըն­տիր քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նը, հյու­րեր, քա­ղա­քա­ցի­ներ:
Հա­մերգն սկս­վեց Ստե­փա­նա­կեր­տի օրհ­ներ­գով, ո­րին հետևեց Երևա­նի օրհ­ներ­գը՝ Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չախմ­բի կա­տար­մամբ (դի­րի­ժոր` Մա­րի­նա Մես­րո­պյան): Այ­նու­հետև մայ­րա­քա­ղա­քի հա­մույթ­նե­րը, մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի սա­ներն աս­մուն­քով, եր­գե­րով և պա­րե­րով ի­րենց մաս­նակ­ցու­թյու­նը բե­րե­ցին օր­վա խոր­հր­դին: Ցու­ցադր­վեց նաև կի­նո­պա­տում Ստե­փա­նա­կեր­տի մա­սին:
;