comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՍ­ՆԱ­ՎՈՐ ԿՅԱՆ­ՔԻ ԱՆ­ՁԵՌ­ՆՄ­ԽԵ­ԼԻՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍ­ՆԱ­ՎՈՐ ԿՅԱՆ­ՔԻ ԱՆ­ՁԵՌ­ՆՄ­ԽԵ­ԼԻՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Վլա­դի­միր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան

 Այն միտ­քը, որ ինչ որ մե­կը մեզ եր­կու­սիս

լսում է, ինձ կա­տա­ղու­թյան է բե­րում։ Ա­ռանց
քա­ղա­քա­կան ա­զա­տու­թյան կա­րե­լի է ապ­րել,
ա­ռանց ըն­տա­նե­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան՝ հնա­րա­վոր չէ…

Պուշ­կի­նի՝ կնո­ջը գրած նա­մա­կից

Գի­տու­թյան և տեխ­նի­կա­յի ներ­կա­յիս ա­ռա­ջըն­թա­ցի պայ­ման­նե­րում ստեղծ­վել են այն­պի­սի մի­ջոց­ներ և հար­մա­րանք­ներ (հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյուն­նե­րի գաղտ­նալ­սում, գաղտ­նա­սար­քե­րի, թաքն­ված խցիկ­նե­րի տե­ղադ­րում և այլն), ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս խառն­վել, մի­ջամ­տել ան­հա­տի մաս­նա­վոր կյան­քին։ Տե­ղե­կատ­վա­կան բնա­գա­վա­ռում անձ­նա­կան տվյալ­նե­րի լայ­նո­րեն օգ­տա­գոր­ծու­մը մի կող­մից հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծում ար­դյու­նա­վետ սո­ցիա­լա­կան կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նել, մյուս կող­մից, այն նոր հիմ­նախն­դիր­ներ է ստեղ­ծում՝ տե­ղի տա­լով ան­հա­տի մաս­նա­վոր կյան­քի ան­հար­կի մի­ջամ­տու­թյա­նը։ Այդ հա­մընդ­հա­նուր հիմ­նախ­նդ­րի նկատ­մամբ զար­գա­ցած պե­տու­թյուն­նե­րի ու­ղեն­շած լու­ծու­մը կա­յա­նում է նրա­նում, որ­պես­զի նոր տեխ­նո­լո­գիա­ներ ստեղ­ծե­լու գոր­ծըն­թա­ցում ի­րենց եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­ներն օ­րեն­սդ­րու­թյամբ հու­սա­լիո­րեն պաշտ­պան­ված լի­նեն։ Իսկ ինչ է նկա­տի առն­վում ՙմաս­նա­վոր կյանք՚ եզ­րույ­թի տակ։

թե­րում օգ­տա­գործ­վող ՙմաս­նա­վոր կյանք՚, ՙըն­տա­նե­կան կյանք՚, ՙանձ­նա­կան կյանք՚ եզ­րույթ­նե­րը սո­վո­րա­բար օգ­տա­գործ­վում են որ­պես հո­մա­նիշ­ներ։ Սա­կայն իր բո­վան­դա­կու­թյամբ մաս­նա­վոր կյանքն ա­վե­լի լայն հաս­կա­ցու­թյուն է, քան վեր­ջին եր­կու­սը։ Սկզ­բուն­քո­րեն դրանք կա­րե­լի է հա­մա­րել որ­պես մաս­նա­վոր կյան­քի բա­ղադ­րիչ­ներ, տա­րա­տե­սակ­ներ։ Մաս­նա­վոր կյան­քը, որ­պես ո­րո­շա­կի ի­րո­ղու­թյուն, ընդ­գր­կում է անձ­նա­կան և ըն­տա­նե­կան կյան­քի, ազ­գակ­ցա­կան, ըն­կե­րա­կան կա­պե­րի, տնա­յին ապ­րե­լաձևի, ին­տիմ և անձ­նա­կան այլևայլ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, մտեր­մու­թյան, հա­մակ­րու­թյուն­նե­րի և հա­կակ­րու­թյուն­նե­րի ամ­բող­ջու­թյուն, մար­դու մտ­քե­րի նկա­րա­գի­րը, նրա վար­քագ­ծի պա­հե­լաձևը, աշ­խար­հա­յաց­քը և այլն։ Ընդ­հա­նուր առ­մամբ, մաս­նա­վոր կյան­քը ֆի­զի­կա­կան և հոգևոր այն բնա­գա­վառն է, ո­րը վե­րահ­սկ­վում է հենց ան­հա­տի կող­մից, այ­սինքն՝ գտն­վում է պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս և ան­ձեռ­նմ­խե­լի է շր­ջա­պա­տի հա­մար։ Փաս­տո­րեն, այդ ո­լոր­տում ան­հատն ինքն է ո­րո­շում իր վար­քա­գի­ծը, իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ձևե­րը և շր­ջա­նակ­նե­րը։ Ի­հար­կե, այս­տեղ խոս­քը գնում է չա­փա­հաս ան­հա­տի մա­սին, ով ըն­դու­նակ է իր ա­րարք­նե­րի հա­մար լրի­վու­թյամբ բա­րո­յա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել։ Ե­րե­խա­յի մաս­նա­վոր կյան­քի մա­սին խոսք լի­նել չի կա­րող։
Մաս­նա­վոր կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան ի­րա­վա­կան ինս­տի­տու­տը սեր­տո­րեն առ­նչ­վում է բնա­կա­րա­նի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, դա­վա­նան­քի ա­զա­տու­թյան, պատ­վի, ար­ժա­նա­պատ­վու­թյան և գոր­ծա­րար համ­բա­վի պաշտ­պա­նու­թյան ինս­տի­տուտ­նե­րի հետ։
Դժ­վար է ա­սել՝ մաս­նա­վոր կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան ինս­տի­տու­տը երբ է ծա­գել, սա­կայն փաս­տե­րը հու­շում են, որ դրա ար­մատ­նե­րը գնում են խոր հնա­դար՝ մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյան զար­գաց­ման տար­բեր փու­լե­րում ու­նե­նա­լով յու­րա­հա­տուկ դրսևո­րում­ներ։
Հնա­դա­րյան ի­րա­վա­կան հու­շար­ձան­նե­րի՝ Բա­բե­լո­նի ար­քա Համ­մու­րա­պիի և Ա­սո­րես­տա­նի օ­րենք­նե­րի մի շարք նոր­մեր մար­դուն պաշտ­պա­նել են զր­պար­տու­թյու­նից. չա­պա­ցուց­ված մե­ղադ­րան­քի դեպ­քում մե­ղադ­րո­ղը են­թարկ­վել է պա­տաս­խա­նատ­վու­թյան։ Հին հռո­մեա­կան ՙ12 ա­ղյու­սակ­նե­րի օ­րենք­նե­րը՚ մա­հա­պա­տիժ էին նա­խա­տե­սում ու­րի­շին զր­պար­տե­լու կամ ա­րա­տա­վո­րե­լու դեպ­քում։
Բժշ­կու­թյու­նը երևի ա­ռա­ջին մաս­նա­գի­տու­թյունն է, ո­րին ծա­ռա­յող­նե­րը մշ­տա­պես առ­նչ­վե­լով մար­դու անձ­նա­կան և ըն­տա­նե­կան կյան­քի գաղտ­նիք­նե­րին, պար­տա­վոր են ե­ղել չհ­րա­պա­րա­կել դրանք։ Մեջ­բե­րենք մի հատ­ված բժշ­կա­գի­տու­թյան հայր Հի­պոկ­րա­տի երդ­ման տեքս­տից. ՙԻնչ էլ որ տես­նեմ կամ լսեմ իմ բժշ­կա­կան գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում կամ նրա­նից դուրս, մաս­նա­վոր կյան­քում, որ չպետք է հրա­պա­րակ հան­վի, երդ­վում եմ լռու­թյան մատ­նել ու այն հա­մա­րել սր­բա­զան գաղտ­նիք՚։
Մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում փաս­տա­բան­նե­րը նույն­պես ի­րա­զեկ են դառ­նում ի­րենց վս­տա­հորդ­նե­րի նե­րաշ­խար­հին, սա­կայն ՙփաս­տա­բա­նա­կան գաղտ­նի­քը՚` որ­պես հնա­գույն ի­րա­վա­կան ինս­տի­տուտ, կա­նո­նա­կար­գում է այն դեպ­քե­րը, ո­րոնց պա­րա­գա­յում միայն փաս­տա­բա­նը կա­րող է հրա­պա­րա­կել փաս­տա­բա­նա­կան գաղտ­նիք հա­մար­վող տե­ղե­կու­թյուն­նե­րը և ա­պա­ցույց­նե­րը։
Ուշ միջ­նա­դա­րում բժիշկ­նե­րին և փաս­տա­բան­նե­րին ՙմիա­ցան՚ հոգևոր դա­սի այն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ով­քեր ան­հա­տա­կան խոս­տո­վա­նու­թյան կա­նո­նա­կան ինս­տի­տու­տի ջա­տա­գով­ներ էին հան­դի­սա­նում։ Միա­ժա­մա­նակ հաս­տատ­վեց խոս­տո­վա­նու­թյան գաղտ­նիու­թյու­նը, ո­րի դեպ­քում մեղ­քե­րը խոս­տո­վա­նեց­նող քա­հա­նան (խոս­տո­վա­նա­հայ­րը) պար­տա­վոր էր պահ­պա­նել խոս­տո­վա­նո­ղի անձ­նա­կան կյան­քի գաղտ­նի­քը։
Պատ­մու­թյան մեջ մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­ռա­ջին հռ­չա­կա­գի­րը հա­մար­վում է պար­սից ար­քա Կյու­րոս Մե­ծի ա­նու­նից գլա­նի ձև հի­շեց­նող ա­ղյու­սի վրա աք­քա­դե­րեն լեզ­վով փո­րագր­ված հայ­տա­րա­րու­թյու­նը։ Երբ Կյու­րոս Մե­ծը մ.թ.ա. 539թ. գրա­վեց Բա­բե­լո­նը, դի­մեց մի ա­ներևա­կա­յե­լի քայ­լի՝ ա­զատ ար­ձա­կե­լով բո­լոր ստ­րուկ­նե­րին։ Դեռ ա­վե­լին, նա հայ­տա­րա­րեց, որ յու­րա­քան­չյուր ոք ա­զատ է ընտ­րե­լու իր կրո­նը, այ­սինքն՝ հռ­չա­կեց ռաս­սա­յա­կան ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան սկզ­բուն­քը։ Մար­դու ի­րա­վունք­նե­րի գա­ղա­փա­րը Բա­բե­լո­նից դուրս գա­լով՝ տա­րած­վեց դե­պի Հնդ­կաս­տան, Հու­նաս­տան, Հռոմ և եվ­րո­պա­կան այլ եր­կր­ներ՝ հան­դես գա­լով տար­բեր փաս­տաթղ­թե­րի տես­քով։
Մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հա­նուր հռ­չա­կա­գի­րը, Քա­ղա­քա­ցիա­կան և քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին դաշ­նա­գի­րը, Մար­դու ի­րա­վունք­նե­րի և հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րի մա­սին եվ­րո­պա­կան կոն­վեն­ցիան կարևոր դրույթ­ներ են պա­րու­նա­կում մար­դու մաս­նա­վոր կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լու­թյան և դրա պաշտ­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ:

Պե­տու­թյան ժո­ղովր­դա­վա­րա­կան ռե­ժի­մը են­թադ­րում է, որ ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը ոչ միայն պետք է ճա­նաչ­վեն և ամ­րագր­վեն օ­րեն­սդ­րու­թյամբ, այլև ի­րա­պես ա­պա­հով­վեն նրանց ի­րա­կա­նաց­ման հա­մար ինչ­պես ի­րա­վա­կան, այն­պես էլ փաս­տա­կան պայ­ման­ներ ստեղ­ծե­լու մի­ջո­ցով։ Դա նշա­նա­կում է, որ մաս­նա­վոր կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան հռ­չա­կու­մը դեռևս բա­վա­րար չէ, անհ­րա­ժեշտ են նրա ե­րաշ­խա­վոր­վա­ծու­թյու­նը և պաշտ­պա­նու­թյու­նը։
Մեր հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան 31-րդ հոդ­վա­ծը հռ­չա­կում է, որ յու­րա­քան­չյուր ոք ու­նի իր մաս­նա­վոր և ըն­տա­նե­կան կյան­քի, պատ­վի ու բա­րի համ­բա­վի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան ի­րա­վունք, և որ մաս­նա­վոր և ըն­տա­նե­կան կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան ի­րա­վուն­քը կա­րող է սահ­մա­նա­փակ­վել միայն օ­րեն­քով՝ պե­տա­կան անվ­տան­գու­թյան, երկ­րի տն­տե­սա­կան բա­րե­կե­ցու­թյան, հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կանխ­ման կամ բա­ցա­հայտ­ման, հա­սա­րա­կա­կան կար­գի, ա­ռող­ջու­թյան և բա­րո­յա­կա­նու­թյան կամ այ­լոց հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով։
Ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ե­րաշ­խիք­նե­րի տակ նկա­տի են առն­վում մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ակ­տե­րում, սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րում և օ­րենք­նե­րում ամ­րագր­ված մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի ի­րաց­ման կա­ռու­ցա­կար­գե­րը և դրանց պաշտ­պա­նու­թյու­նը։
Ներ­պե­տա­կան ե­րաշ­խիք­նե­րի հիմ­քը երկ­րի սահ­մա­նադ­րու­թյու­նը և գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյունն են։ Այդ ա­ռու­մով մաս­նա­վոր կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան պաշտ­պա­նու­թյանն ուղղ­ված կա­ռու­ցա­կար­գե­րը կա­րե­լի է բա­ժա­նել 2 խմ­բի՝ պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան և պաշտ­պա­նու­թյան ոչ պե­տա­կան ձևեր։
Պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան ձևե­րից ա­մե­նաա­ռաջ­նա­յի­նը դա­տա­կան պաշտ­պա­նու­թյունն է, ո­րը նա­խա­տես­ված է ինչ­պես մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րով, այն­պես էլ տվյալ երկ­րի սահ­մա­նադ­րու­թյամբ։ Այս­պես՝ ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան 61-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սը հռ­չա­կում է, որ յու­րա­քան­չյուր ոք ու­նի ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի դա­տա­կան պաշտ­պա­նու­թյան ի­րա­վունք, իսկ Սահ­մա­նադ­րու­թյան 63-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սը յու­րա­քան­չյու­րին վե­րա­պա­հում է հա­վա­սա­րու­թյան պայ­ման­նե­րում, ար­դա­րա­դա­տու­թյան բո­լոր պա­հանջ­նե­րի պահ­պան­մամբ, ան­կախ և ա­նա­չառ դա­տա­րա­նի կող­մից իր գոր­ծի ար­դա­րա­ցի, հրա­պա­րա­կա­յին և ող­ջա­միտ ժամ­կե­տում քն­նու­թյան ի­րա­վունք։ Նշ­ված հոդ­վա­ծի 2-րդ մա­սի ու­ժով՝ դա­տա­վա­րու­թյան մաս­նա­կից­նե­րի անձ­նա­կան և ըն­տա­նե­կան կյան­քի, ան­չա­փա­հաս­նե­րի շա­հե­րի, հա­սա­րա­կա­կան կար­գի, պե­տա­կան անվ­տան­գու­թյան, հան­րու­թյան բա­րո­յա­կա­նու­թյան կամ ար­դա­րա­դա­տու­թյան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան նկա­տա­ռում­նե­րով լրատ­վա­մի­ջոց­նե­րի և հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը դա­տա­կան քն­նու­թյա­նը կամ դրա մի մա­սին կա­րող է ար­գել­վել դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ՝ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով։ Մաս­նա­վոր կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան դա­տա­կան պաշտ­պա­նու­թյան ի­րա­վունքն ան­ձը կա­րող է ի­րաց­նել քա­ղա­քա­ցիա­կան, վար­չա­կան և քրեա­կան դա­տա­վա­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով։

Ան­ձի անձ­նա­կան և ըն­տա­նե­կան կյան­քի վե­րա­բե­րյալ գոր­ծե­րով դռն­փակ դա­տա­կան նիս­տում գոր­ծի քն­նու­թյան սահ­մա­նադ­րա­կան պա­հանջն իր ար­տա­ցո­լումն է գտել նաև ԱՀ քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­վա­րու­թյան, քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և քրեա­կա­տա­րո­ղա­կան օ­րենս­գր­քե­րում։
ԱՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 142-րդ հոդ­վա­ծը քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն է նա­խա­տե­սում մար­դու անձ­նա­կան կամ ըն­տա­նե­կան կյան­քի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ ա­պօ­րի­նի հա­վա­քե­լու, պա­հե­լու, օգ­տա­գոր­ծե­լու կամ տա­րա­ծե­լու կա­պակ­ցու­թյամբ։
ԱՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գիր­քը մատ­նան­շում է այն հիմ­քե­րը, ո­րոնց առ­կա­յու­թյան դեպ­քում դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ, հա­րուց­ված քրեա­կան գոր­ծի շր­ջա­նակ­նե­րում, քն­նի­չի կող­մից կա­րող են վե­րահ­սկ­վել կաս­կա­ծյա­լի կամ մե­ղադ­րյա­լի նա­մա­կագ­րու­թյու­նը, փոս­տա­յին, հե­ռագ­րա­կան և այլ հա­ղոր­դում­ներն ու լս­վել հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյուն­նե­րը։ Քա­ղա­քա­ցու այդ ի­րա­վուն­քի ա­պա­հով­ման ե­րաշ­խիք է հան­դի­սա­նում ԱՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 144-րդ հոդ­վա­ծը, ո­րը պա­տաս­խա­նատ­վու­թյուն է նա­խա­տե­սում քա­ղա­քա­ցի­նե­րի նա­մա­կագ­րու­թյան, հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյուն­նե­րի, փոս­տա­յին, հե­ռագ­րա­կան կամ այլ հա­ղոր­դում­նե­րի գաղտ­նիու­թյունն ա­պօ­րի­նի խախ­տե­լու հա­մար։
ԱՀ ՙՕ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին՚ օ­րեն­քում ա­ներկ­բա նշ­ված է, որ ներ­քին դի­տում, նա­մա­կագ­րու­թյան, փոս­տա­յին, հե­ռագ­րա­կան և այլ հա­ղոր­դում­նե­րի վե­րահս­կում և հա­մա­կարգ­չա­յին տե­ղե­կատ­վու­թյան ստա­ցում օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ է ստա­նալ դա­տա­րա­նի թույ­լտ­վու­թյու­նը, այն էլ այն դեպ­քե­րում, երբ ան­ձը, ում նկատ­մամբ դրանք պետք է անց­կաց­վեն, կաս­կած­վում է ծանր և ա­ռանձ­նա­պես ծանր հան­ցա­գոր­ծու­թյան կա­տար­ման մեջ:
Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ի­րա­վուն­քի հա­մա­ձայն՝ ՙՆա­մա­կագ­րու­թյուն՚ հաս­կա­ցու­թյան մեջ, բա­ցի գրա­վոր հա­ղոր­դակց­վե­լու ա­վան­դա­կան ձևե­րից, ինչ­պի­սիք են փոս­տը, հե­ռա­գի­րը, հե­ռա­խո­սազ­րույ­ցը, նե­րառ­վում են նաև կա­պի ժա­մա­նա­կա­կից մյուս ձևե­րը՝ ֆաք­սը և է­լեկտ­րո­նա­յին փոս­տը։
Դա­տա­կան պաշտ­պա­նու­թյու­նից բա­ցի, պե­տա­կան իշ­խա­նու­թյան մի շարք մար­մին­ներ պար­տա­վոր են ի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նել։ Պե­տա­կան իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի հա­մա­կար­գում հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահն ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ է զբա­ղեց­նում, ով պաշ­տոնն ստանձ­նե­լիս, երդ­վում է. ան­վե­րա­պա­հո­րեն կա­տա­րել Սահ­մա­նադ­րու­թյան պա­հանջ­նե­րը՝ հար­գել մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը:
Այդ բնա­գա­վա­ռում լուրջ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն Ազ­գա­յին ժո­ղո­վը, Կա­ռա­վա­րու­թյու­նը, դա­տա­խա­զու­թյան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը, Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը։ Բա­ցի դրա­նից, Սահ­մա­նադ­րու­թյու­նը յու­րա­քան­չյուր ան­ձի օժ­տել է իր ի­րա­վունք­նե­րը և ա­զա­տու­թյուն­ներն օ­րեն­քով չար­գել­ված բո­լոր մի­ջոց­նե­րով պաշտ­պա­նե­լու ի­րա­վուն­քով։ Այս­տեղ խոս­քը վե­րա­բե­րում է ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ՙոչ յու­րիս­դիկ­ցիոն՚ ձևե­րին (մե­թոդ­նե­րին)։ Դրանց թվին կա­րող են դաս­վել ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, եր­թե­րը, ցույ­ցե­րը, հան­րա­հա­վաք­նե­րը, զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րը, ինք­նա­պաշտ­պա­նու­թյան տար­բեր դրսևո­րում­նե­րը և այլն։
Մաս­նա­վոր կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան պաշտ­պա­նու­թյանն է ուղղ­ված Սահ­մա­նադ­րու­թյան 61-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սը, ո­րի դեպ­քում, երբ ան­հա­տը սպա­ռում է ի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյան բո­լոր ներ­պե­տա­կան մի­ջոց­նե­րը, ի­րա­վունք ու­նի իր ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան խնդ­րով դի­մե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին մար­մին­նե­րին։
Դժ­վար չէ կռա­հել, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման դեպ­քում միայն մեր երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րը Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված ի­րենց վեր­պե­տա­կան ի­րա­վունք­նե­րը կկա­րո­ղա­նան պաշտ­պա­նել մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան հար­թակ­նե­րում։ Հու­սանք՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի կող­մից ան­խո­ցե­լի ի­րա­վա­կան հիմ­քե­րով ձեռք­բեր­ված ան­կա­խու­թյան հետ քա­ղա­քա­կիրթ աշ­խարհն ուշ թե շուտ հաշ­վի կնս­տի և կճա­նա­չի այն։