comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­դեն երկ­րորդ տա­րին է, Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ՙAdventist Health Glendale՚ բժշ­կա­կան կենտ­րո­նի բժիշկ-մաս­նա­գետ­ներն Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­նում են խոր­հր­դատ­վու­թյուն­ներ, հե­տա­զո­տու­թյուն­ներ, վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ։ Սեպ­տեմ­բե­րի 29-ից ա­վե­լի քան 50 մաս­նա­գետ­ներ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րու­մում, ու­ռուց­քա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյու­նում, մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում և ա­ռան­ձին շր­ջան­նե­րում ցու­ցա­բե­րե­ցին բարձ­րա­կարգ բու­ժօգ­նու­թյուն բազ­մապ­րո­ֆիլ նեղ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի մա­սով։ Նշյալ մաս­նա­գետ­նե­րը կա­տա­րե­ցին օր­թո­պե­դիկ վի­րա­հա­տու­թյուն­ներ՝ ծն­կան հո­դի պրո­թե­զա­վո­րում և հո­դե­րի աթ­րոս­կո­պիա, վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ ու­ղիղ և հաստ ա­ղու հի­վան­դու­թյուն­նե­րի և ընդ­հա­նուր վի­րա­բու­ժու­թյան մա­սով, սր­տի ա­նոթ­նե­րի քրո­նիկ խցան­ման ստեն­տա­վո­րում ու սր­տի ռիթ­մա­վա­րի տե­ղադ­րում, գլ­խու­ղե­ղի ա­նոթ­նե­րի պա­թո­լո­գիա­յի ան­գիոգ­րա­ֆիկ, ինչ­պես նաև այլ վի­րա­հա­տու­թյուն­ներ։

Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի բժիշկ-հա­մա­կար­գող Արևհատ Ա­լեք­սա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ վեր­ջին 6 ա­միս­նե­րին տե­ղի մաս­նա­գետ­նե­րը նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­րել այդ ծրագ­րի կա­յաց­ման հա­մար, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ԱՄՆ ՙAdventist Health Glendale՚ բժշ­կա­կան կենտ­րո­նին տե­ղե­կաց­րել են անհ­րա­ժեշտ գոր­ծիք­նե­րի և դե­ղա­մի­ջոց­նե­րի կա­րի­քի մա­սին, ինչ­պես նաև նա­խօ­րոք հեր­թագ­րել տար­բեր բար­դու­թյուն­ներ ու­նե­ցող հի­վանդ­նե­րին, որ­պես­զի այ­ցե­լող խմ­բի կազ­մում ընդգրկվեն անհ­րա­ժեշտ բժիշկ-մաս­նա­գետ­ներ։ Ծրագ­րի հա­մա­կար­գումն ի­րա­կա­նաց­վել է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ա­մե­րի­կյան մաս­նա­ճյու­ղի օգ­նու­թյամբ։ Խմ­բի կազ­մում ընդգրկված էին 27 բժիշկ, մնա­ցած­նե­րը բուժ­քույ­րեր, տեխ­նի­կա­կան մասն ա­պա­հո­վող մաս­նա­գետ­ներ, վար­չա­րար­ներ են: Բա­ցի Ստե­փա­նա­կեր­տի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րից, նրանք բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին Քա­րին տակ, Շոշ, Քռաս­նի, Գե­տա­վան, Թա­ղա­սեռ, Սարգ­սա­շեն և այլ հա­մայ­նք­նե­րում։ Բուժս­պա­սարկ­մա­նը զու­գա­հեռ ՙAdventist Health Glendale՚ բժշ­կա­կան կենտ­րոնն Ար­ցա­խի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րին նվի­րատ­վու­թյան կար­գով տրա­մադ­րեց մեծ քա­նա­կի դե­ղո­րայք, նո­րա­գույն սար­քեր, տար­բեր պրո­թեզ­ներ։ Վնաս­ված­քա­բան­ներ, մաս­նա­գի­տաց­ված բժիշկ­ներ Շա­հան և Ստե­փան Յա­կու­բյան եղ­բայր­նե­րը տե­ղի վնաս­ված­քա­բան­նե­րի, մաս­նա­վո­րա­պես Կա­րեն Դավ­թյա­նի հետ հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­րին բարդ վի­րա­հա­տու­թյուն­ներ, ո­րոնց շնոր­հիվ հի­վանդ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան լիար­ժեք քայ­լել։ Լոս Ան­ջե­լե­սի սր­տի ին­վան­զիվ ին­տեր­վեն­ցիոն սր­տա­բան Սար­գիս Քի­րա­մի­ջյա­նը տե­ղե­կաց­րեց, որ փոր­ձել են ոչ միայն կա­տա­րել վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ, այլև ի­րենց ու­նե­ցած փոր­ձը, ա­ռա­ջա­տար մե­թոդ­նե­րը փո­խան­ցել տե­ղի սր­տա­բան­նե­րին։ Նրա պար­զա­բան­մամբ՝ սր­տա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի տար­բեր խն­դիր­նե­րով հի­վանդ­ներ շատ կան։ Տե­ղի բժիշկ­նե­րի հետ հա­մա­տեղ ա­մեն օր ի­րա­կա­նաց­րել են 5-6 վի­րա­հա­տու­թյուն: Մաս­նա­գե­տը տե­ղե­կաց­րեց, որ բարձր ռիս­կայ­նու­թյան ո­րոշ վի­րա­հա­տու­թյուն­ներ տևել են մի քա­նի ժամ, բո­լոր մի­ջամ­տու­թյուն­ներն էլ հա­ջող են ի­րա­կա­նաց­վել։ Ա­մե­րի­կյան խմ­բի հա­մա­կար­գող մարմ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Ռո­միկ Իս­կան­դա­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ բու­ժաշ­խա­տող­նե­րի 70%-ը հա­յեր են, մյուս­ներն այ­լազ­գի­ներ։ Նրա պար­զա­բան­մամբ՝ մե­ծա­քա­նակ դե­ղո­րայքն ու բուժ­գոր­ծիք­նե­րը դժ­վար է բե­րել և այդ ա­ռու­մով ա­միս­ներ շա­րու­նակ նրանք պատ­րաստ­վել են։ Հուն­վար-փետր­վար ա­միս­նե­րին բե­ռը նա­վե­րով ու­ղար­կել են Վրաս­տան, որ­տե­ղից էլ` մաք­սա­տուն։
Բա­վա­կա­նա­չափ դե­ղո­րայք է տրա­մադր­վել նաև ու­ռուց­քա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյա­նը, ո­րի ղե­կա­վար Ար­մեն Հայ­րի­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ դրանք բա­վա­կա­նա­չափ թան­կար­ժեք են և ընդգրկված չեն պետ­պատ­վե­րի ցան­կում. անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում տրա­մադր­վե­լու են հի­վանդ­նե­րին։ Նրա ի­րա­զեկ­մամբ՝ ՙAdventist Health Glendale՚ բժշ­կա­կան կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րի կազ­մում էր բժիշկ-ու­ռուց­քա­բան, պրո­ֆե­սոր Միհ­րան Շի­րի­նյա­նը, ով նա­խորդ տար­վա պես այս ան­գամ ու­ռուց­քա­բա­նա­կա­նի բժիշկ­նե­րի հետ հա­մա­տեղ ցու­ցա­բե­րեց խոր­հր­դատ­վա­կան օգ­նու­թյուն։ Այս տա­րի ու­ռուց­քա­բա­նա­կա­նի բժիշկ­ներն ի­րենց հի­վանդ­նե­րին ներ­կա­յաց­րել են պրո­ֆե­սո­րին և հա­մա­տեղ քն­նար­կել բուժ­ման վար­ման կար­գը, տակ­տի­կան, հնա­րա­վոր այս կամ այն փո­փո­խու­թյուն­ներն ու բար­դու­թյուն­նե­րը։ Խմ­բի կազ­մում ընդգրկված վի­րա­բույժ-կո­լոպ­րոկ­տո­լո­գի (հաստ և ու­ղիղ ա­ղու հի­վան­դու­թյուն­նե­րի վի­րա­հա­տող բժիշկ) հետ նույն­պես հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում ի­րա­կա­նաց­վել են ա­վե­լի քան 5 ու­ռուց­քա­յին վի­րա­հա­տու­թյուն­ներ։ Նա­խօ­րոք կազմ­ված հեր­թա­ցու­ցա­կի հա­մա­ձայն` հե­տա­զոտ­վել և խոր­հր­դատ­վու­թյուն­ներ են ստա­ցել հի­վանդ­նե­րը, ին­չին զու­գա­հեռ պրո­ֆե­սորն ըն­դու­նեց նաև չհեր­թագր­ված­նե­րին։ Ա. Հայ­րի­յա­նը հույս հայտ­նեց, որ ծրա­գի­րը կկ­րի շա­րու­նա­կա­կան բնույթ, իսկ դրան զու­գա­հեռ տե­ղի ու­ռուց­քա­բան­ներն ու մյուս մաս­նա­գետ­ներն էլ, հա­մա­ձայն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, կմեկ­նեն ԱՄՆ` անհ­րա­ժեշտ ո­րա­կա­վոր­ման դա­սըն­թաց­ներ անց­նե­լու հա­մար։