comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՔԱ­ՐԱ­ՎԱՆ՚-Ի ՆԵՐԴ­ՐՈՒ­ՄԸ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ԲԱ­ՐԵ­ԿԱՐԳ­ՄԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՔԱ­ՐԱ­ՎԱՆ՚-Ի ՆԵՐԴ­ՐՈՒ­ՄԸ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ԲԱ­ՐԵ­ԿԱՐԳ­ՄԱ­ՆԸ

 

 

 

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Մայ­րա­քա­ղա­քի բա­րե­կարգ­ման ծա­վալ­ներն, ան­շուշտ, կապ­ված են փո­ղոց­նե­րի, բա­կե­րի աս­ֆալ­տա­պատ­ման վի­ճա­կից: Տա­րեց­տա­րի գոր­ծըն­թա­ցին ընդ­գր­կե­լով ա­վե­լի շատ փո­ղոց­ներ ու բա­կեր, քա­ղա­քը դառ­նում է ա­վե­լի մա­քուր, ա­վե­լի գրա­վիչ: Թե ինչ­պի­սի ան­համ­բե­րու­թյամբ են սպա­սում ան­բա­րե­կարգ փո­ղո­ցի բնա­կիչ­ներն այդ պա­հին, կա­րե­լի է պատ­կե­րաց­նել: Այդ ա­ռու­մով ըն­թա­ցիկ տա­րին մի շարք փո­ղոց­նե­րի բնա­կիչ­նե­րի հա­մար բա­րեն­պաստ գտն­վեց, այդ թվում՝ նաև Սպան­դա­րյան փո­ղո­ցի քա­ղա­քա­ցի­նե­րի: Այդ փո­ղո­ցում կա­տար­վել են բազ­մաբ­նույթ աշ­խա­տանք­ներ, ո­րի պատ­ճառ­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք այդ աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նող ՙՔա­րա­վան՚ ՍՊԸ-ի աշխ­ղեկ Կո­մի­տաս ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻ հետ:

-Որ­պես Սպան­դա­րյան փո­ղո­ցի բնա­կիչ, տե­ղե­կաց­ված եմ, որ մի քա­նի տա­րի ա­նընդ­հատ խոսք էր գնում փո­ղո­ցի աս­ֆալ­տա­պատ­ման մա­սին, բայց կոպ­ճա­պա­տու­մից այն կողմ գործն ա­ռաջ չէր գնում: Բա­րե­բախ­տա­բար, այս տա­րի գոր­ծըն­թացն սկս­վեց: Մինչև տա­րե­վերջ կհասց­նե՞ք ա­վար­տել նա­խա­տես­ված բո­լոր աշ­խա­տանք­նե­րը:
-Սպան­դա­րյան փո­ղո­ցի բա­րե­կար­գումն սկս­վել էր 2018թ., ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան պատ­վե­րով. այդ տա­րի ար­վել են միայն խճա­պատ­ման աշ­խա­տանք­ներ: Հիմ­նա­կան աշ­խա­տանք­ներն սկս­վել են այս տա­րի: Փո­ղո­ցի կո­յու­ղագ­ծերն ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րին չէին հա­մա­պա­տաս­խա­նում, բա­ցի դրա­նից, այդ տե­ղով պետք է անց­նեն նախ­կին մար­մա­րամ­շակ­ման կոմ­բի­նա­տի տա­րած­քում կա­ռուց­վող նոր թա­ղա­մա­սի կո­յու­ղագ­ծե­րը, ին­չով պայ­մա­նա­վոր­ված` նա­խա­տես­վել է քան­դել հին կո­յու­ղագ­ծե­րը, փո­խա­րի­նել ա­վե­լի մեծ տրա­մագ­ծով խո­ղո­վակ­նե­րով, ին­չը և ար­վել է: Տե­ղադ­րել ենք ստոր­գետ­նյա նոր խո­ղո­վա­կա­շա­րեր, անձրևոր­սիչ­ներ, նոր դի­տա­հո­րեր: Ըն­դար­ձա­կու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար կա­տար­վել են հե­նա­պա­տա­յին աշ­խա­տանք­ներ. կա­ռուց­վել են նոր հե­նա­պա­տեր, մի շարք դե­կո­րա­տիվ պա­տեր, հե­տիոտ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը պաշտ­պա­նե­լու նպա­տա­կով տե­ղադր­վել են մար­մա­րե եզ­րա­քա­րեր: Ընդ­հա­նուր աս­ֆալ­տա­պա­տու­մը նա­խա­տես­ված է ա­վար­տել մոտ ժա­մա­նակ­ներս: Նշեմ, որ աս­ֆալ­տա­պատ­վել է ամ­բողջ Սպան­դա­րյան փո­ղո­ցը և մի փոքր հատ­ված Տեր­տե­րյան փո­ղո­ցից: Ամ­բող­ջո­վին բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը չեն ա­վարտ­վի այս տա­րի, ո­րոշ կի­սատ գոր­ծեր են մնա­լու, ո­րոնք ըն­թացք կս­տա­նան 2020 թվա­կա­նին:
-Իսկ նոր կա­ռուց­վող թա­ղա­մա­սը և Սպան­դա­րյան փո­ղոցն ի­րար միաց­նող ճա­նա­պարհ կու­նե­նա՞ն:
-Միաց­նող ճա­նա­պարհ, ան­շուշտ, կկա­ռուց­վի, ուղ­ղա­կի պետք է քանդ­վեն ժա­մա­նա­կին կա­ռու­ցած հե­նա­պա­տե­րը, ին­չի շնոր­հիվ Սպան­դա­րյան և Թու­մա­նյան փո­ղոց­նե­րը կկապ­վեն ի­րար հետ Տեր­տե­րյան փո­ղո­ցից զատ ևս մեկ այլ ճա­նա­պար­հով:
-Սպան­դա­րյան փո­ղո­ցի մի մա­սը միա­նում է Գոր­ծա­րա­նա­յին փո­ղո­ցի հետ: Այն­տե­ղի կո­յու­ղա­հո­րը կա­ռուց­ված էր թե­րու­թյուն­նե­րով, և հա­ճախ այդ տե­ղում ջուր էր կու­տակ­վում: Մեր տվյալ­նե­րով, այդ կո­յու­ղա­գի­ծը պետք էր վե­րա­կա­ռուց­վեր և միա­նար հիմ­նա­կան կո­յու­ղագ­ծի հետ: Նման աշ­խա­տանք­ներ կա­տար­վե՞լ են:
-Ձեռ­քի տակ ու­նե­ցած նա­խագ­ծով մեր աշ­խա­տանք­նե­րը պետք է ա­վարտ­վեին այն­տեղ, որ­տեղ այդ ջրըն­դու­նի­չը դր­ված էր: Աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ բնա­կիչ­նե­րը բարձ­րաց­րին այդ հար­ցը: Դի­մե­ցինք Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը, հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­ներն ու­սում­նա­սի­րե­ցին և ե­կան այն եզ­րա­կա­ցու­թյան, որ խնդ­րի լուծ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է մշա­կել նա­խա­գիծ, որն այս պա­հին չկա: Խն­դի­րը կլուծ­վի հե­տա­գա­յում: Իսկ ջուր այդ­տեղ այլևս չի հա­վաք­վի, քա­նի որ տե­ղադ­րել ենք բա­վա­րար քա­նա­կի անձրևոր­սիչ­ներ և ջրըն­դու­նիչ­ներ:
-Այս տա­րի Ար­ցա­խը շատ հյու­րեր ըն­դու­նեց ՙԿո­նի­ֆա՚ մի­ջազ­գա­յին ֆուտ­բո­լա­յին և Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ: Մայ­րա­քա­ղա­քի և շր­ջան­նե­րի մար­զա­դաշ­տե­րը և մեր­ձա­կա փո­ղոց­ներն աս­ֆալ­տա­պատ­վե­ցին: Ի՞նչ ներդ­րում է ու­նե­ցել ՙՔա­րա­վան՚ ՍՊԸ-ն:
-Մար­զա­դաշ­տում աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­ներ էին սպաս­վում, քա­նի որ նոր մա­լուխ­ներ էին անց­կաց­րել, և ա­ռա­ջա­ցած փո­սո­րակ­նե­րը, այլ կար­գի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­րել է ՙՔա­րա­վան՚-ը: Մար­զա­դաշ­տի ներքևի մա­սում վե­րա­կա­ռուց­վել և աս­ֆալ­տա­պատ­վել է ճա­նա­պար­հը, եզ­րա­քա­րեր են տե­ղադր­վել, ջրա­գիծ է անց­կաց­վել: Այդ ա­մե­նը նույն­պես ի­րա­կա­նաց­րել ենք մենք:
-Մինչև տար­վա վերջ ու­րիշ ի՞նչ աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­նի ըն­կե­րու­թյու­նը:
-Այս պա­հին զու­գա­հեռ բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում Նժ­դե­հի փո­ղո­ցի վրա. կա­պի և է­լեկտ­րա­կան հե­նա­սյու­ներն ա­պա­մոն­տաժ­վում են, տե­ղադր­վում են նո­րե­րը: Զու­գա­հեռ աշ­խա­տում ենք Հ. Մել­քու­մո­վի, Մե­լիք-Փա­շաևի փո­ղոց­նե­րում (Կրկ­ժա­նի, շվեյ­ցա­րա­կան գոր­ծա­րա­նին հա­րող թա­ղա­մա­սը), ո­րոնք նա­խա­տես­ված են աս­ֆալ­տա­պա­տել մինչև տար­վա վերջ: Նշեմ, որ գա­լիք տա­րի նա­խա­տես­ված է բա­րե­կարգ­ման, աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել Մագ­դա Նեյ­մա­նի փո­ղո­ցի վրա (թիվ 1 գի­շե­րօ­թիկ դպ­րոց տա­նող փո­ղո­ցը):