comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
...ԵՐԲ ՄՏԱ­ՀՈ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՀԱ­ՄԱ­ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ԿԱՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

...ԵՐԲ ՄՏԱ­ՀՈ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՀԱ­ՄԱ­ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ԿԱՆ Է

Պա­տիվ եմ ու­նե­ցել մեր մեծ հայ­րե­նա­կից, քան­դա­կա­գործ Սար­գիս Բաղ­դա­սա­րյա­նի հետ քա­նիցս զրու­ցել ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շա­կո­թո­ղի մտահ­ղաց­ման, կա­ռուց­ման ըն­թաց­քի, պատ­մու­թյան ու նա­խա­պատ­մու­թյան մա­սին...

Ու այ­սօր­վա պես հի­շում եմ, թե ինչ­պես էր նա ըմ­բոս­տա­նում, երբ տե­ղան­քում կամ հա­րա­կից տա­րածք­նե­րում ինչ-որ մե­կը շի­նա­րա­րու­թյուն էր նա­խա­պատ­րաստ­վում սկ­սել։ Ար­ցա­խի գլ­խա­վոր խոր­հր­դա­նիշ­նե­րից մե­կը դար­ձած հու­շա­կո­թո­ղի տե­ղանքն ին­քը՝ մեծ վար­պետն էր ընտ­րել և հո­յա­կերտ քան­դա­կի մեծ ու փոքր Մա­սիս­ներ հի­շեց­նող ուր­վագ­ծե­րը, իր ՙխա­զե­րի՚ ու մտ­քի զո­րու­թյամբ խառ­նել է շուրջ­բո­լո­րը ձգ­վող փոք­րու­մեծ սա­րե­րի ուր­վագ­ծե­րին: Ա­հա թե ին­չու էր նա ըմ­բոս­տա­նում, երբ որևէ խան­գա­րող հան­գա­մանք էր նկա­տում։

Երևի հե­ղի­նա­կի հան­դեպ սերն ու ակ­նա­ծանքն է պատ­ճա­ռը, որ այդ տա­րած­քի հան­դեպ չա­փից դուրս ու­շա­դիր եմ, և ար­դեն քա­նի տա­րի նրա աչ­քե­րով եմ չա­փում ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած` ՙՏա­տիկ-Պա­պի­կի՚ շր­ջա­կայ­քը։ Վեր­ջերս հու­շա­կո­թո­ղի տա­րած­քում լայն թա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում: Թե ինչ­պի­սի ծրագ­րեր կան` նշյալ տա­րած­քի հետ կապ­ված, փոր­ձե­ցի նախ պար­զել Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ճար­տա­րա­պե­տու­թյան և քա­ղա­քա­շի­նու­թյան բաժ­նի պետ Սեյ­րան Սա­ֆա­րյա­նից։ Էս­քի­զա­յին նա­խա­գի­ծը նախ­նա­կան հա­մա­ձայ­նեց­ված է, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տին կից ճար­տա­րա­պե­տա­կան խոր­հուր­դը տվել է իր հա­մա­ձայ­նու­թյու­նը, ա­մեն ինչ դեռ վերջ­նա­կան չէ, գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան է:
ՙՊար­զից էլ պարզ է, որ ճար­տա­րա­պե­տը միանձ­նյա ո­րո­շում չի կա­յաց­նում, սա­կայն դուք, որ­պես Ստե­փա­նա­կեր­տի ճար­տա­րա­պե­տա­կան տես­քի թիվ 1 պա­տաս­խա­նա­տու, չե՞ք գտ­նում, որ մեր երկ­րի կարևո­րա­գույն խոր­հր­դա­նիշ­նե­րից մե­կի հարևա­նու­թյամբ, մեղմ ա­սած, գե­ղե­ցիկ չէ բեն­զալ­ցա­կա­յան կա­ռու­ցե­լը հար­ցիս` Ս. Սա­ֆա­րյանն ա­սաց հետևյա­լը. ա­ջա­կող­մյան հատ­վածն ին­քը տեխ­նի­կա­կան նշա­նա­կու­թյան է, քա­ղա­քա­շի­նա­կան դիր­քը թույլ է տա­լիս տե­ղան­քում շի­նաշ­խա­տանք­ներ սկ­սել, ու քա­նի որ նշյալ տե­ղան­քում ար­դեն շատ վա­ղուց գա­զալ­ցա­կա­յան կա, ա­պա չի խան­գա­րում, որ կող­քին էլ բեն­զալ­ցա­կա­յան լի­նի։ Նախ ՙՏա­տիկ-Պա­պիկ՚-ը բա­վա­կա­նին հե­ռու է, իսկ ինչ վե­րա­բե­րում է բնա­կե­լի թա­ղա­մա­սին, ա­պա հարևա­նու­թյամբ բնա­կե­լի թա­ղա­մաս չկա, լի­նե­լու դեպ­քում էլ 50 մետր շա­ռավ­ղով հե­ռա­վո­րու­թյու­նը պահ­պան­ված է։ Եվ ընդ­հան­րա­պես ոչ միայն անվ­տան­գու­թյան, այլև բո­լոր ճար­տա­րա­պե­տա­շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը նոր­մե­րի մեջ են լի­նե­լու։ Ան­հան­գս­տա­նալ պետք չէ, ա­մեն ինչ հաշ­վի է առն­ված և ոչ միայն ՙՏա­տիկ-Պա­պիկ՚-ի շր­ջա­կայ­քում՚։

Ճար­տա­րա­պե­տի փաս­տարկ­ներն ի գի­տու­թյուն ըն­դու­նե­լով, այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձե­ցինք տե­ղում պար­զել ի­րո­ղու­թյու­նը։ Տա­րած­քին հա­րա­կից ՙՕ­ջախ՚ հա­սա­րա­կա­կան սնն­դի կե­տը վա­ղուց այդ­տեղ գո­յու­թյուն ու­նի, սա­կայն այն գտանք կեր­պա­րա­նա­փոխ­ված, բա­վա­կա­նին հա­ճե­լի ու խնամ­ված տես­քով։ Օ­բյեկ­տի տե­րը ջանք չի խնա­յել ՙՕ­ջախ՚-ն իս­կա­պես օ­ջա­խի, հա­ճա­խորդ­նե­րի հա­մար մա­քուր ու տա­քուկ ան­կյու­նի վե­րա­ծե­լու հա­մար։ Մեր հար­ցին, թե տե­ղյա՞կ են հարևա­նու­թյամբ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի նշա­նա­կու­թյան մա­սին, Մա­րատ Բար­սե­ղյա­նը (օ­բյեկ­տի տերն ու պա­տաս­խա­նա­տուն) ա­սաց, որ մա­սամբ տե­ղե­կաց­ված են, բայց դրան այն­քան էլ կարևո­րու­թյուն չեն տա­լիս, ի­րենք ի­րենց բիզ­նես-շա­հերն ու հե­տաք­րք­րու­թյուն­ներն ու­նեն, նո­րեկ-հարևան­ներն` ի­րենց, ե­թե օգ­նել չկա­րո­ղա­նան, չեն էլ խան­գա­րի։ Ե­թե քա­ղա­քա­պե­տա­րա­նը հար­մար է գտել ու թույ­լտ­վու­թյուն է տվել, ի­րենք լծակ­ներ չու­նեն հա­կա­ռակ­վե­լու։ Ե­թե ի­րա­վա­սու մար­մին­նե­րը գտ­նում են, որ նո­րա­կա­ռույց օ­բյեկ­տը ՙՏա­տիկ-Պա­պիկ՚-ին չի խան­գա­րե­լու, ա­պա ի­րենց ին­չի՞ պի­տի խան­գա­րի։ Ա­զատ, բար­ձի­թո­ղի տա­րածք էր, և սպա­սում էին, որ մի օր այս­տեղ մի բան կա­ռուց­վե­լու է։
Ար­դեն ակ­տիվ շին­հար­թա­կի վե­րած­ված տա­րած­քում, բա­րե­բախ­տա­բար, հան­դի­պե­ցինք նաև նոր տի­րո­ջը, ան­հատ-ձեռ­նե­րեց Դա­վիթ Հայ­րի­յա­նին։ ՙՄՄ ՕԻԼ՚ ՍՊԸ տնօ­րե­նը տա­րած­քը ձեռք է բե­րել վեր­ջերս և մտա­դիր է տե­ղան­քում հյու­րա­նո­ցա­յին-հան­գս­տյան ժա­մա­նա­կա­կից հա­մա­լիր կա­ռու­ցել։ Կան­խե­լով մեր մտա­հո­գու­թյու­նը` Դ. Հայ­րի­յանն ա­սաց, որ մտա­դիր չեն ՙՏա­տիկ-Պա­պիկ՚-ի հարևա­նու­թյամբ ինչ-որ ան­ճա­շակ բան կա­ռու­ցել։ Ա­մեն ինչ նա­խա­պես մտած­ված ու հաշ­վարկ­ված է...1200 քառ.մ տա­րած­քում կա­ռու­ցե­լու են հյու­րա­նոց, սր­ճա­րան, խա­նութ, հար­դար­ման սե­նյակ-լվա­ցա­րան և այլն։ Ժա­մա­նա­կա­կից բո­լոր նոր­մե­րին հա­մա­հունչ բա­րե­կար­գե­լու և այն­պի­սի տես­քի են բե­րե­լու, որ ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ կո­թո­ղի մոտ սել­ֆի ու տե­սան­կա­րա­հա­նում ա­նող հյու­րերն ու այ­ցե­լու­նե­րը ցան­կու­թյուն ու­նե­նան նաև ի­րենց հա­մա­լի­րի մոտ ՙան­մա­հա­նալ՚։ Ինչ վե­րա­բե­րում է բեն­զալ­ցա­կա­յա­նին, այն լի­նե­լու է խոր­քում, տե­ղան­քից հնա­րա­վո­րինս ան­տե­սա­նե­լի, և կա­ռուց­վե­լու է անվ­տան­գու­թյան բո­լոր նոր­մե­րի պահ­պան­մամբ։ Դ. Հայ­րի­յա­նի հա­վաստ­մամբ` պրո­յեկ­տը շատ լուրջ է, ծախ­սա­տար, սա­կայն ճար­տա­րա­պե­տա­կան գե­ղե­ցիկ կա­ռույց է, ո­րը խոս­տա­նում է ա­ռանձ­նա­նալ իր ճա­կա­տա­յին հե­տաքր­քիր լու­ծում­նե­րով ու ա­նակն­կալ­նե­րով։
Գաղտ­նիք չէ, որ քա­ղա­քա­շի­նա­կան տար­րա­կան նոր­մե­րը պա­հան­ջում են, որ այն­տեղ, որ­տեղ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում, տե­սա­նե­լի հատ­վա­ծում տե­ղադր­ված լի­նի կա­ռու­ցա­պատ­վող օ­բյեկ­տին վե­րա­բե­րող անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյուն­նե­րի ի­րա­զեկ­ման հա­մար ցու­ցա­տախ­տակ։ Դրա­նով կհարգ­վի նաև մարդ­կանց ի­րա­զեկ­ված լի­նե­լու ի­րա­վուն­քը։
Այն ոչ միայն անց­նող-դար­ձող քա­ղա­քա­ցի­նե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը կբա­վա­րա­րի, այլև շա­հա­ռուի, շի­նա­րար­նե­րի ու շա­հագր­գիռ ան­ձանց կա­տա­րո­ղա­կան կար­գա­պա­հու­թյան, և որ շատ կարևոր է, պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին կխո­սի... Իսկ այս դեպ­քում պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը մի փոքր ա­վե­լին է, քան­զի գործ ու­նենք մեր գլ­խա­վոր խոր­հր­դա­նիշ­նե­րից մե­կի ոչ միայն բա­րե­կարգ, հար­դար­ված տա­րած­քի, այլև անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հետ։ Այն, որ մեր խոր­հր­դա­նիշ­նե­րի պահ­պա­նու­մը յու­րա­քան­չյու­րիս խն­դիրն է, դրա­նում եր­կու կար­ծիք լի­նել չի կա­րող։ Իսկ թե ին­չո՞ւ է ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հո­շա­կո­թո­ղի հետ առ­նչ­վող ցան­կա­ցած դրսևո­րում (լի­նի դա դրա­կան, թե բա­ցա­սա­կան), շատ ա­րագ հա­սա­րա­կա­կան հն­չո­ղու­թյուն ստա­նում, իս­կույն գրա­վում մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը, կար­ծում ենք` պարզ է ա­ռանց ման­րա­մաս­նե­լու. այն մեր ազ­գա­յին հարս­տու­թյուն­նե­րից է, հետևա­բար, յու­րա­քան­չյու­րիս ու­շադ­րու­թյան ու հո­գա­ծու­թյան ա­ռար­կան պետք է լի­նի և կա։ Շնոր­հա­կալ պի­տի լի­նենք մեր բո­լոր այն քա­ղա­քա­ցի­նե­րին, ով­քեր ոչ միայն ան­չափ ու­շա­դիր են շր­ջա­պա­տի հան­դեպ, այլև անհրաժեշտության դեպքում ժա­մա­նա­կին ա­հա­զան­գում են։

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ