comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԻՆ ԱՐ­ՄԵ­ՆԱ­ՎԱՆ՝ ԼՈՒ­ՍԱՆՑ­ՔՈՒՄ ՀԱՅ­ՏՆ­ՎԱԾ ԹԱ­ՂԱ­ՄԱՍ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՆ ԱՐ­ՄԵ­ՆԱ­ՎԱՆ՝ ԼՈՒ­ՍԱՆՑ­ՔՈՒՄ ՀԱՅ­ՏՆ­ՎԱԾ ԹԱ­ՂԱ­ՄԱՍ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հին Ար­մե­նա­վան. մայ­րա­քա­ղա­քի ար­վար­ձա­նա­յին թա­ղա­մաս` գյու­ղա­քա­ղա՞ք, ա­վա՞ն, թե՞... փոր­ձենք պար­զել միա­սին։

Վար­չա­տա­րած­քա­յին ա­ռու­մով այն հան­դի­սա­նում է Ստե­փա­նա­կեր­տի հ.30 թա­ղա­մա­սը, իսկ ան­զեն աչ­քով ու զար­գա­ցա­ծու­թյան աս­տի­ճա­նով գյու­ղա­քա­ղաք է։ Չկա կո­յու­ղի, միջ­թա­ղա­յին ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պատ չեն, դե՛ ցեխն ու ցե­խաջ­րերն էլ մշ­տա­պես կան ու կան։ Բնա­կիչ­նե­րը հա­մե­մա­տու­թյան եզ­րեր գտ­նե­լու հա­մար հե­ռուն չեն գնում, Նոր Ար­մե­նա­վանն ի­րենց, ինչ­պես ա­սում են, քթ­նե­րի տակ է` բա­րե­կե­ցիկ, աս­ֆալ­տա­պատ, դպ­րոցն ու ման­կա­պար­տեզն էլ հե­տը։ Շուրջ մեկ դա­րից ա­վել տա­րիք ու­նե­ցող Հին Ար­մե­նա­վա­նը ՙպա­հան­ջում՚ է, որ ի­րեն էլ ու­շադ­րու­թյուն դարձ­նեն, ինքն էլ է ու­զում լիար­ժեք քա­ղա­քի տեսք ու­նե­նալ, և այս­պես համ­բե­րա­տար սպա­սում է… Գրե­թե հա­րյուր ծուխ ու­նի թա­ղա­մա­սը, ա­սում է թա­ղա­պետ Կառ­լեն Սարգ­սյա­նը, թա­ղա­մա­սի ու բնակ­չու­թյան խն­դիր­նե­րը մի փոքր դան­դաղ, բայց լուծ­վում են։ Վեր­ջերս փո­ղոց­նե­րի հար­թեց­ման ու խճա­պատ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել, թա­ղա­մա­սի վերևի ու ներքևի հատ­ված­նե­րում նոր աղ­բա­ման­ներ տե­ղադր­վել, ե­թե կո­յու­ղու հար­ցը ար­մա­տա­կան լու­ծում ստա­նա` լավ կլի­նի: Խն­դի­րը բնա­կիչ­նե­րին շատ է նե­ղում ու հու­զում։ Հա­րյու­րա­մյա­կի շեմ ոտք դրած Ռա­ֆիկ քե­ռին ի­րա­վի­ճա­կին հար­մար­վա­ծի հաշտ քմ­ծի­ծա­ղով ա­սում է, որ հի­սու­նա­կան­նե­րից է ապ­րում այս թա­ղա­մա­սում, միայն 27 տուն իր ձեռ­քով է շի­նել ու ա­մեն ան­գամ քա­րը քա­րին դնե­լով վս­տահ էր, որ այն գե­ղե­ցիկ, ժա­մա­նա­կա­կից քա­ղաք կդառ­նա, նրա աչ­քը դեռ այդ ճա­նա­պար­հին է… Ե­թե թա­ղա­մա­սի հետ ոչ մի առն­չու­թյուն չու­նես, դժ­վար թե ջո­կես` որն է հին թա­ղա­մա­սը և ո­րը՝ նո­րը, ու երբ բնա­կիչ­նե­րին հարց­նում ես այդ մա­սին, նրանք զար­մա­նում են քո ան­տե­ղյա­կու­թյու­նից... Պարզ­վում է` բա­ժա­նա­րար գի­ծը հենց ՙՊուզ­տի քարն՚ է որ կա, և հա­վա­նա­բար հաս­ցեն էլ Ա­շոտ Գրա­շու 1 է, ո­րով­հետև նույն վայ­րում՝ Ա­շոտ Գրա­շի 2 հաս­ցեում, մթե­րա­յին խա­նութ է, ո­րի ժպ­տե­րես վա­ճա­ռո­ղու­հին՝ Լիա­նա Հով­սե­փյա­նը, հասց­նում է և՜ հա­ճա­խորդ­նե­րին սպա­սար­կել և՜ մեր հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը բա­վա­րա­րել, հետն էլ բո­ղո­քում է՝ ո՜չ գյու­ղա­ցի ենք, ո՜չ էլ քա­ղա­քա­ցի, ա­սում է` մատ­նա­ցույց ա­նե­լով շր­ջա­կա մի­ջա­վայ­րը՝ հա­րա­կից ՙար­դու­զար­դով՚։ Հա­ճա­խորդ Աշ­խեն Բա­լա­սա­նյա­նը, ով որ­դու՝ Գո­ռի հետ ե­կել է առևտուր ա­նե­լու, միա­նում է մեր զրույ­ցին, կի­սում վա­ճա­ռո­ղու­հու մտա­հո­գու­թյուն­նե­րը, սա­կայն մեր այն հար­ցին, թե կու­զե­նա՞ր քա­ղա­քի կենտ­րո­նում ապ­րել, հա­կա­դար­ձում է՝ եր­բեք, ու մեր ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րում բերք ու բա­րի­քով ծան­րա­բեռ ծա­ռե­րին: Դրախտ է` ա­սում Աշ­խե­նը, ան­տառն էլ դե­մը, մեզ այս­տեղ լիար­ժեք դրախ­տում զգա­լու հա­մար փոքր¬մոքր շտ­կում­ներ են պետք, և ու­րիշ ո­չինչ։ Ի­ջանք փո­ղոցն ի վար` այ­լոց կար­ծիքն ի­մա­նա­լու, նրանց տրա­մադ­րու­թյուն­նե­րը շո­շա­փե­լու հա­մար ծե­ծե­ցինք հեր­թա­կան դար­բա­սը, մեզ դի­մա­վո­րեց Հա­մեստ ա­նու­նով հար­սի­կը, քիչ անց պար­զե­ցինք, որ միայն ա­նու­նով չէ, բնա­վո­րու­թյամբ էլ է հա­մեստ, նաև ըն­տա­նի­քին նվիր­ված, մի խոս­քով` օ­ջա­խի հարս և շատ աշ­խա­տա­սեր... 13 տար­վա հարս է, և՜ աշ­խա­տան­քի է գնում, և՜ ե­րեք ե­րե­խա­նե­րին խնա­մում, հետն էլ ան­կող­նա­յին հի­վանդ սկե­սուր, կես­րայ­րին խնա­մում, ինչ­պես որ հարգն ու կարգն է։ Բա­կը խնամ­ված, բան­ջա­րա­նո­ցը ՙսան­րած՚` դա էլ Հա­մեստ հար­սի­կի շնորհքն է, ա­սում է ձեռ­նա­փայ­տի օգ­նու­թյամբ մի կերպ դռ­նե­րին հա­սած սկե­սու­րը՝ Զի­բան։ Նրանց ե­րեք զա­վակ­նե­րը Նոր Ար­մե­նա­վան թա­ղա­մա­սի հ.5 դպ­րոցն են հա­ճա­խում, ե­թե նրանց հայ­րի­կը տանն է լի­նում, ավ­տո­մե­քե­նա­յով դպ­րոց է տա­նում¬բե­րում, ու­րեմն մա­քուր են գա­լիս, իսկ ե­թե տան տղա­մար­դը ծա­ռա­յու­թյան մեջ է` փոք­րիկ­նե­րը տուն են հաս­նում ցե­խա­կո­լոլ։ Այս վեր­ջին օ­րե­րին մի փոքր խճա­պա­տել են, բայց դե դա հար­ցի լու­ծում չէ, տե­ղում­նե­րից, անձրևաջ­րե­րից հե­տո է­լի նույն պատ­կերն է։ Մեզ հան­դի­պած հեր­թա­կան բնա­կի­չը Ար­մեն Մար­տի­րո­սյանն էր, հենց մեզ տե­սավ, ա­րագ քայ­լե­րով մո­տե­ցավ, ժպ­տաց տնա­վա­րի ու կան­խեց իմ հեր­թա­կան հար­ցը... Ես ձեզ ճա­նա­չում եմ` ա­սաց, դուք Մխի­թար Սպա­րա­պե­տի փո­ղո­ցում եք ապ­րում, մի քա­նի տա­րի ա­ռաջ մենք այն­տեղ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ենք կա­տա­րել։ Մի օր արևի տակ եր­կար մնա­լուց հա­մա­րյա ու­շագ­նաց ե­ղա, դուք ինձ դեղ ու ջուր եք բե­րել, շտապ օգ­նու­թյուն կան­չել։ Ու չնա­յած Ար­մե­նը գոր­ծից ու­շա­նում էր, ա­մե­նայն պատ­րաս­տա­կա­մու­թյամբ ցույց էր տա­լիս ա­մեն քուն­ջու­պու­ճախ, խո­սում ի­րենց պայ­ման­նե­րից, ապ­րուս­տից, բա­ղու­բան­ջա­րա­նո­ցից։ 53-ա­մյա Ար­մենն այս թա­ղա­մա­սում է ծն­վել ու մե­ծա­ցել, բայց աս­ֆալ­տի ե­րես չի տե­սել, հի­մա էլ իր ե­րեք զա­վակ­ներն են մե­ծա­նում ու դեռ հայտ­նի չէ նրանք կտես­նեն, թե չէ... ՙՊուզ­տի քար՚¬ից էս կողմ ան­տես­ված ենք։ Դժ­վա­րու­թյուն­նե­րը մի կողմ, խոս­տո­վա­նեց, որ սի­րա­հար­ված է ի­րենց թա­ղա­մա­սին, այն մի ու­րույն բնա­կա­վայր է` կես գյուղ, կես քա­ղաք հաս­կա­ցու­թյամբ։ Ար­մենն ի­րեն այլ մի­ջա­վայ­րում չի պատ­կե­րաց­նում, ե­թե մի փոքր բա­րե­լավ­վեն ի­րենց կո­մու­նալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը, ա­պա ի­րենք, իս­կա­պես, դրախ­տում են՝ մեծ տուն, մա­քուր օդ, ե­րե­խա­նե­րին խա­ղա­լու տեղ ինչ­քան ու­զեք։ Հա­ճախ ե­րե­խա­ներն են ստի­պում թո­նի­րը վա­ռել (ի դեպ, թա­ղա­մա­սում միայն ի­րենք թո­նիր ու­նեն), ըն­տա­նի­քով բո­լո­րում են թոն­րի շուրջ, վա­յե­լում թոն­րա­հա­ցը, ա­պա` ի­րենց այ­գուց քա­ղած միրգն ու բան­ջա­րե­ղե­նը. ինչ­պե՞ս կա­րող են հրա­ժար­վել նման հա­ճույ­քից... Թե չէ, հի­մա վա­ճառ­քի ան­հայտ ծագ­ման այն­քան մթերք­ներ կան, մտա­հոգ ա­սում է Ար­մե­նը, իսկ մերն ու­րիշ է, ա­մեն ինչ է­կո­լո­գիա­պես մա­քուր է ու ա­նա­րատ։

Հայտ­նի ճշ­մար­տու­թյուն է` ե­թե ու­զում ես այս կամ այն ի­րա­դար­ձու­թյան կամ երևույ­թի իս­կու­թյու­նը ի­մա­նալ, ա­պա հարց­րու ե­րե­խա­նե­րին... Մո­տա­կա մար­զահ­րա­պա­րա­կում մեզ հան­դի­պած ե­րե­խա­նե­րը եր­կուսն էին՝ Մա­րատն ու Սու­րե­նը, նրանք վե­րա­դար­ձել են պա­րապ­մունք­նե­րից ու մարզ­վում էին գե­ղե­ցիկ, հար­մա­րա­վետ մար­զահ­րա­պա­րա­կում։ Հենց նրան­ցից էլ տե­ղե­կա­ցանք, որ խա­ղահ­րա­պա­րա­կը բաց­վել է 2013թ. Ֆրան­սիա­յի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Ֆրան­սուա Ռոշբ­լուա­նի մե­կե­նա­սու­թյամբ և կոչ­վում է նրա ան­վամբ։ Նոր Ար­մե­նա­վա­նից էլ են գա­լիս ի­րենց մոտ մարզ­վե­լու, եր­կու թի­մի են բա­ժան­վում, մր­ցում ի­րար հետ, հե­ծա­նիվ ու ան­վաչ­մուշկ­ներ են քշում, մի խոս­քով, նրանց հա­մար հար­մա­րա­վետ ան­կյուն է, դա­սե­րից հե­տո հան­գս­տա­նա­լու հրա­շա­լի տեղ։ Հա­ջորդ ե­րե­խա­յին, ո­րին հան­դի­պե­ցինք աղ­բյուր¬խաչ­քա­րի մոտ, նույն­պես Սու­րեն էր ա­նու­նը։ Ան­կեղծ ու ան­մի­ջա­կան Սու­րե­նը ՙնա­խա­ձեռ­նու­թյունն՚ ա­րագ իր ձեռ­քը վերց­նե­լով ա­սաց, որ Վա­հա­նի տղան է, այս­տեղ բո­լո­րը լավ են ճա­նա­չում հայ­րի­կին ու մեզ խոս­քի հերթ չտա­լով լրաց­րեց. այ­սօր իր քե­ռու ծնն­դյան օրն է, ա­սաց ու սի­րով մեզ հրա­վի­րեց քե­ռու՝ Գրի­շա­յի ծնուն­դը միա­սին նշե­լու։ Սու­րենն ա­սաց նաև, որ բռնց­քա­մար­տով է զբաղ­վում ու կր­կին հրա­վի­րեց ներ­կա գտն­վել մար­զում­նե­րին, որ ինք­ներս հա­մոզ­վենք, թե նա ինչ­պես է հաղ­թում հեր­թա­կան մր­ցում­նե­րում։ Սու­րե­նի հրա­վեր­նե­րից գո­տեպ­նդ­ված ի­ջանք ձորն ի վար ու զրույ­ցի բռն­վե­ցինք հեր­թա­կան բնակ­չի հետ։ Ա­լիկ Բա­լա­սա­նյա­նի, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, պորտն էլ այս­տեղ է կտր­վել, շատ է կապ­ված թա­ղա­մա­սի հետ։ Նրա` ոչ թե կար­ծի­քով, այլ հա­մոզ­մամբ` Հին Ար­մե­նա­վա­նը հե­ռու է քա­ղաք կոչ­վե­լուց, ա­սում ու մատ­նան­շում է բո­լոր փոքր ու մեծ թե­րու­թյուն­նե­րը... Գի­տե՞ք ին­չու են ա­սում քա­ղաք է, հարց­նում ու ինքն էլ իր հար­ցին պա­տաս­խա­նում է, որ ըն­տա­նի կեն­դա­նի­ներ պա­հելն ար­գե­լեն, թե չէ Հին Ար­մե­նա­վա­նից ի՞նչ քա­ղաք, ա­սում ու նե­ղա­ցած շր­ջում է գլու­խը։ Հին Ար­մե­նա­վա­նի փո­ղոց­նե­րի լայնքն ու եր­կա­րու­թյու­նը ՙչա­փե­լով՚, ա­մեն քուն­ջու­պու­ճախ ՙխու­զար­կե­լով՚, ու այ­գի­նե­րից անհ­նա­զանդ դուրս պր­ծած խա­ղո­ղի ող­կույզ­նե­րը համ­տե­սե­լով, հա­սանք Շու­շի տա­նող կամր­ջին։ Ներքևից հրա­շա­լի տե­սա­րան էր բաց­վում, բո­լոր ա­ռանձ­նատ­նե­րը թաղ­ված էին կա­նա­չի մեջ, միայն տա­նիք­ներն էին երևում։ Թա­ղա­մա­սի վեր­ջին կե­տի վեր­ջին խա­նու­թը մտանք, վա­ճա­ռա­սե­ղան­ներն ու դա­րակ­նե­րը լիքն էին, ինչ սիրտդ ու­զի կա, բայց հա­ճա­խորդ չկա: Իսկ երբ մեր զրույ­ցը տե­ղա­փո­խե­ցինք թա­ղա­մա­սի խն­դիր­նե­րին ու ա­ռանձ­նաշ­նորհ­նե­րին, Ին­գա­յի ե­րե­սին ժպիտ հայ­տն­վեց ու ա­սաց, որ շատ է կապ­ված թա­ղա­մա­սի հետ, այն իր պաշ­տա­մուն­քի աս­տի­ճա­նի հաս­նող սի­րե­լի ծնն­դա­վայրն է և իր հա­մար ա­վե­լին է, քան քա­ղա­քը։ Այս­տեղ ու­րիշ է, հո­գին, միկ­րոե­ղա­նակն ու կո­լո­րի­տը տար­բեր­վող, ա­սում է զրու­ցա­կիցս ու հա­վաս­տում, որ հա­րյու­րա­մյա բնա­կա­վայ­րի հիմ­նա­դիր­նե­րից մեկն էլ իր նա­խա­պապ Հայ­րա­պետ Ա­վա­նե­սյանն է ե­ղել... Հայ¬թուր­քա­կան կո­տո­րա­ծի ժա­մա­նակ ողջ ըն­տա­նի­քից միայն իր պապն է կեն­դա­նի մնա­ցել: Մի քա­նի ջա­հել­նե­րով հա­սել են այս­տեղ ու հիմ­նադ­րել թա­ղա­մա­սը։ Ողջ ըն­տա­նի­քով ա­մուր թե­լե­րով կապ­ված են թա­ղա­մա­սին ու մտք­նե­րով չի էլ անց­նում բնա­կու­թյան այլ վայր փնտ­րել։
Իսկ թե ա­ռա­ջի­կա­յում ինչ ծրագ­րեր են նա­խա­տես­ված Հին Ար­մե­նա­վան թա­ղա­մա­սի բա­րե­կարգ­մա­նը հա­մար, պար­զե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նից։ Ներ­կա­յումս Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մի­ջոց­նե­րով Նոր Ար­մե­նա­վա­նի Վ. Վա­ղար­շյան փո­ղո­ցից կո­յու­ղի է անց­կաց­վում, այն շա­րու­նակ­վե­լու և ընդ­գր­կե­լու է Հին Ար­մե­նա­վան թա­ղա­մասն ամ­բող­ջու­թյամբ։ Թա­ղա­մա­սում փո­ղոց­նե­րի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վել, տե­սա­նե­լի ա­պա­գա­յում լուծ­վե­լու է նաև փո­ղոց­նե­րի աս­ֆալ­տա­պատ­ման խն­դի­րը։ Մնում է հու­սալ, տո­գոր­վել լա­վա­տե­սու­թյամբ և սպա­սել։