Logo
Print this page

ԽԱՉՔԱՐ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ և ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

 Արևշա­տը Հադ­րու­թի շր­ջա­նի հա­րա­վա­յին սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րից է, ո­րի պատ­մու­թյու­նը սկս­վում է 14-րդ դա­րից։ Իր գո­յու­թյան տա­րի­նե­րին ե­րեք ան­գամ են­թարկ­վել է բռ­նա­գաղ­թի։ 1991 թվա­կա­նի մա­յի­սի 14-ին գյու­ղը բռ­նա­գաղ­թի հետևան­քով հիմ­նա­հա­տակ ա­վեր­վել էր։ Այդ տա­րի­նե­րին գյու­ղում առ­կա էր 108 տն­տե­սու­թյուն, բնակ­չու­թյան թի­վը` 310 մարդ։ Բռ­նա­գաղ­թի հետևան­քով ա­վեր­վեց 108 բնա­կե­լի տուն, տաս­նյակ գյու­ղատն­տե­սա­կան և հա­սա­րա­կա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­ներ։

Եր­կու տա­րուց ա­վե­լի գյու­ղը մնաց ա­զեր­նե­րի ձեռ­քին և հիմ­նա­հա­տակ ա­վեր­վեց։1994 թվա­կա­նի հրա­դա­դա­րից հե­տո գյու­ղը նո­րից է վե­րա­կան­գն­վում և շե­նա­նում։ Պե­տու­թյան և հո­վա­նա­վոր­նե­րի մի­ջոց­նե­րով գյու­ղում կա­ռուց­վել են տաս­նյակ բնա­կե­լի տներ, բուժ­կե­տի, գյու­ղա­պե­տա­րա­նի, դպ­րո­ցի նոր շեն­քեր։ Գյու­ղը լրի­վու­թյամբ է­լեկտ­րա­ֆիկց­ված է, կա­ռուց­վել է գյու­ղի ջրա­մա­տա­կա­րար­ման ներ­քին ցան­ցը, փոր­վել է ար­տե­զյան ջր­հոր, կա­ռուց­վել է ջրամ­բար։ Բնակ­չու­թյու­նը օգտ­վում է ին­տեր­նետ կա­պից։ Աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել գյու­ղա­մի­ջյան և լու­սա­վո­րու­թյան ուղ­ղու­թյամբ։ Այժմ հա­մայն­քում առ­կա է 53 տն­տե­սու­թյուն, բնակ­չու­թյան թի­վը` 202 մարդ։ Նո­րա­կա­ռույց դպ­րո­ցա­կան շենք են հա­ճա­խում 36 ա­շա­կերտ­ներ, ո­րոնց ու­սուց­մամբ զբաղ­ված են 16 ու­սու­ցիչ­ներ։ Բու­ժա­կան ման­կա­բար­ձա­կան կե­տը ա­պա­հո­վում է բնակ­չու­թյան ա­ռաջ­նա­հերթ բուժս­պա­սար­կու­մը։
Գյու­ղի վե­րած­նն­դի և զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու նպա­տա­կով, հա­մա­գյու­ղա­ցի, ռու­սաս­տա­նաբ­նակ Վա­չա­գան Ա­միր­ջա­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, Մեծ Հայ­րե­նա­կա­նում զոհ­ված Արևշատ­ցի­նե­րի հու­շար­ձա­նի հարևա­նու­թյամբ կանգ­նեց­վեց խաչ­քար- հու­շար­ձան։
Հու­շար­ձա­նի բաց­մա­նը ներ­կա էր գյու­ղի ողջ բնակ­չու­թյու­նը, հե­ռու­նե­րում ապ­րող հա­մա­գյու­ղա­ցին­ներ, բա­րե­րար Վա­չա­գան Ա­միր­ջա­նյա­նը, Հադ­րու­թի վար­չա­կազ­մի ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, ԱՀ պե­տա­կան նա­խա­րա­րի աշ­խա­տա­կազ­մի տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման վար­չու­թյան պե­տի տե­ղա­կալ Մա­րատ Հաս­րա­թյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք։ Հադ­րու­թի Սուրբ Հա­րու­թյուն ե­կե­ղե­ցու հոգևոր հո­վիվ Տեր Մաթևոս քա­հա­նա Դրա­վան­ցի կող­մից կա­տար­վեց խաչ­քա­րի օծ­ման ա­րա­րո­ղու­թյուն։ Մի­ջո­ցառ­մանն ի­րենց սր­տի խոսքն ա­սա­ցին հա­մայն­քի ղե­կա­վար Ար­թուր Հայ­րա­պե­տյա­նը, Հադ­րու­թի վար­չա­կազ­մի ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, հա­մա­գյու­ղա­ցի Աբ­րիկ Հա­կո­բյա­նը և ու­րիշ­նե­րը։ Նրանք շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին բա­րե­րա­րին դր­վա­տան­քի ար­ժա­նի նա­խա­ձեռ­նու­թյան հա­մար և հույս հայտ­նե­ցին, որ այդ նա­խա­ձեռ­նու­թյամբ գյու­ղում կյան­քի կկոչ­վեն այլ ծրագ­րեր ևս։ Բա­րե­րար Վա­չիկ Ա­միր­ջա­նյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ գյու­ղի շե­նաց­ման և զար­գաց­ման գոր­ծում կձեռ­նար­կի հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րը, որ­պես­զի այն վե­րա­կանգ­նի նախ­կին համ­բա­վը թե՜ տն­տե­սա­կան և թե՜ ժո­ղովր­դագ­րա­կան ա­ռու­մով վե­րա­կանգ­նե­լու հա­մար։

 

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.