comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆ­ԲԱ­ՍԻՐ Ա­ՆՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆ­ԲԱ­ՍԻՐ Ա­ՆՈՒՆ

Սիլ­վա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

(դի­ման­կա­րի փո­խա­րեն)

2019-ի հոկ­տեմ­բե­րին լրա­ցավ Ար­ցա­խի մայր բու­հի պրո­ֆե­սոր, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հե­ղի­նե (Լե­նա) Գրի­գո­րյա­նի ծնն­դյան 70-ա­մյա­կը (նա մե­զա­նից հե­ռա­ցել է 67-ի մեջ)… 3 տա­րի է, ինչ ԱրՊՀ գրա­կա­նու­թյան և լրագ­րու­թյան ամ­բիո­նում բա­ցա­կա­յում է նրա ազն­վաց­նող, դա­սա­խոս-գիտ­նա­կա­նի կո­չումն իր բարձ­րու­թյան վրա պա­հել պա­հան­ջող և զգաս­տաց­նող ներ­կա­յու­թյու­նը…
Նա անձ­նա­կան օ­րի­նա­կով է (ան­ցյալ ժա­մա­նա­կով չեմ կա­րող ար­տա­հայտ­վել) դաս­տիա­րա­կում իր սա­նու­հի­նե­րին և շր­ջա­պա­տին։ Ճշ­մա­րիտ մտա­վո­րա­կան է, բազ­մա­զա­վակ մայր, ան­ձն­վեր հա­յու­հի, օ­րի­նա­կե­լի դա­սա­խոս։ Ա­ռողջ հու­մո­րի բնա­ծին օժտ­վա­ծու­թյուն ու­նի և ստեղ­ծա­գոր­ծե­լու ձիրք։ Ինչ­պես յու­րա­քան­չյուր ճշ­մա­րիտ գրիչ, Հե­ղի­նե Գրի­գո­րյանն ու­նի իր մո­լո­րա­կը, որն ինք­նա­տիպ է և անկ­րկ­նե­լի։
Եր­բեք չխա­թա­րեց մար­դու և ման­կա­վար­ժի իր ան­բիծ նկա­րա­գի­րը։ Ար­հա­մար­հեց նյութն ու նյու­թա­մո­լու­թյու­նը։ Ա­նընդ­հատ ինք­նա­կա­տա­րե­լու­թյան էր ձգ­տում: Կեղ­ծի­քի ներ­կա­յու­թյու­նը նրան հա­նում է հու­նից և ա­ռանց կեղծ քա­ղա­քա­վա­րու­թյան, ի­րե­րին ի­րենց ա­նուն­ներն է տա­լիս… Ամ­բո­խին հա­ճո­յա­նա­լը խորթ է նրա կերտ­ված­քին։ Չի վա­խե­նում հո­սան­քին հա­կա­ռակ գնա­լուց։- Ձայն բազ­մա­ցը միշտ չէ ձայն ճշ­մար­տու­թյան,- ա­սում է։ Ա­ռանց չա­փա­զանց­նե­լու, փաս­տում եմ, որ բո­լոր ա­ռում­նե­րով, աստ­վա­ծա­յին լի­նե­լու չափ, ա­նա­ղարտ է Լե­նա (Հե­ղի­նե) Գրի­գո­րյա­նը։
Չեր­կն­չեց և ե­ղավ Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը կազ­մա­կեր­պող­նե­րից մե­կը, ա­մուս­նու՝ Կո­մի­տաս Դա­նիե­լյա­նի հետ։ Հարկ չկա ա­սե­լու, կար­ծում եմ, որ ազ­գա­յինն ար­մա­տա­խիլ ա­նող ԽՍՀՄ բռ­նա­տի­րու­թյան ժա­մա­նակ­նե­րում, հի­րա­վի, խի­զա­խու­թյուն է լի­նել ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը կազ­մա­կեր­պող­նե­րի շար­քում… Երբ պատ­մա­կան ճշ­մար­տու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու և մայր Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վոր­վե­լու՝ ար­ցա­խա­հա­յու­թյան ար­դար պա­հան­ջին, մեր եր­բեմ­նի ՙեղ­բայ­րա­կան՚ Ադր­բե­ջա­նը Սում­գա­յի­թի ու Բաք­վի նախ­ճի­րով պա­տաս­խա­նեց և պա­տե­րազմ պար­տադ­րեց Ար­ցա­խին, Հե­ղի­նե Գրի­գո­րյա­նի ու­սա­նող ա­ռաջ­նե­կը՝ Նա­րե­կը, ա­ռա­ջին կա­մա­վո­րա­կան­նե­րից ե­ղավ… և չու­նե­ցավ հայ­րե­նի հո­ղում ամ­փոփ­վե­լու բախ­տը… հա­մար­վեց ան­հայտ կո­րած։ Իր ռո­ման­տիկ սի­րո անդ­րա­նիկ պտուղ Նա­րե­կի նման կո­րուս­տը կս­կի­ծով լց­րեց մոր փխ­րուն սիր­տը. Սա­կայն Տե­րը, ում խո­նարհ ծա­ռան է Հե­ղի­նե Գրի­գո­րյա­նը, ՙտա­ռա­պան­քից լույս քա­մե­լու ա­ռեղծ­վածն էր՚ շնոր­հել նրան և ցա­վից ծն­վե­ցին հեր­թա­կան գր­քե­րը, ո­րոնք հետ­մա­հու ամ­բող­ջաց­րեց և մի­հա­տո­րյակ կազ­մեց, ցա­վոք, ար­դեն, նույն­պես լու­սա­հո­գի Կո­մի­տաս Դա­նիե­լյա­նը։ Սույն հոդ­վա­ծի նպա­տա­կը, նոր լույս ըն­ծայ­ված մի­հա­տո­րյա­կը գրա­խո­սե­լը չէ. դա, ան­կաս­կած, կա­նեն մեր գոր­ծըն­կեր­նե­րը։
Բա­րո­յա­կան պարտքս եմ հա­մա­րել, որ­պես Հե­ղի­նե Գրի­գո­րյա­նի նախ­կին սա­նու­հի, իսկ այ­նու­հետև ՝ գոր­ծըն­կե­րու­հի և հո­գե­կից, ուր­վագ­ծել նրա դի­ման­կա­րը…
Մար­դու և մտա­վո­րա­կա­նի՝ նրա հազ­վա­գյուտ տե­սա­կի նկատ­մամբ ու­նե­ցած խո­րին հար­գան­քը մղեց ՝ գրիչ վերց­նե­լու և ո­գե­կո­չե­լու մեզ­նից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցած սի­րե­լի դա­սա­խո­սի պայ­ծառ հի­շա­տա­կը, ով ոչ միայն իր հե­ղի­նա­կա­յին գր­քե­րով, այլև իր ա­ռինք­նող կեր­պա­րով կեր­տել է ան­մա­հու­թյան իր հու­շար­ձա­նը…

;