[ARM]     [RUS]     [ENG]

ՙՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻ՚ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՏԱՂ ՍԵՐՈՒՆԴՆ Է

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Ղա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ՓԲԸ գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րե­կին Օ­դա­բա­շյանն օ­րերս հեր­թա­կան բա­րե­գոր­ծա­կան այ­ցով Աս­կե­րա­նի շր­ջա­նի Փա­ռուխ գյու­ղում էր։ Բա­րե­րա­րին ու­ղեկ­ցում էր շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը։

Երկ­րորդ ան­գամ է, ինչ պա­րոն Օ­դա­բա­շյա­նը հան­դի­պում է Փա­ռու­խի դպ­րո­ցա­կան­նե­րին։ Ինչ­պես և խոս­տա­ցել էր նա­խորդ այ­ցի ժա­մա­նակ, Փա­ռու­խի և Ար­մե­նա­կա­վա­նի 14 դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար բե­րել էր պլան­շետ­ներ։ Մինչ բաղ­ձա­լի նվեր­նե­րը հանձ­նե­լը ե­րե­խա­նե­րի հետ ջերմ և ան­մի­ջա­կան մթ­նո­լոր­տում զրույ­ցի բռն­վե­ցին։ Ա­շա­կերտ­նե­րը մեծ ոգևո­րու­թյամբ պա­տաս­խա­նում էին բա­րե­րա­րի և շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի հար­ցե­րին։ Ե­րե­խա­նե­րը լց­ված էին ե­րախ­տա­գի­տու­թյամբ՝ նման ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­նա­լու հա­մար։ Նրանք ար­տա­սա­նե­ցին, եր­գե­ցին, միա­ժա­մա­նակ խոս­տա­ցան, որ բա­րե­րա­րի նվեր­նե­րը նպա­տա­կին կծա­ռա­յեց­նեն, ինչն ա­վե­լի հե­տաքր­քիր կդարձ­նի ի­րենց դա­սապ­րո­ցեսն ու ա­ռօ­րյան։ Մեկ պլան­շետ էլ նվեր ստա­ցավ դպ­րո­ցի տնօ­րեն Ա­նա­հիտ ալս­տյա­նը։ Դպ­րո­ցի տնօ­րե­նը ու­սուց­չա­կան և ա­շա­կեր­տա­կան կո­լեկ­տիվ­նե­րի ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Կ. Օ­դա­բա­շյա­նին` խոս­տա­նա­լով, որ այս ա­մե­նը չա­փա­զանց պար­տա­վո­րեց­նող է, ուս­տի ա­նե­լու են հնա­րա­վոր ա­մեն ինչ, որ­պես­զի ա­շա­կերտ­նե­րի հա­մար դա­սապ­րո­ցեսն ա­վե­լի հե­տաքր­քիր և բո­վան­դա­կա­լից դարձ­նեն։ Մինչ այդ, ե­րե­խա­ներն ին­ֆոր­մա­տի­կա­յի ժա­մին օգտ­վում էին դպ­րո­ցի միակ հա­մա­կարգ­չից։
Ի­հար­կե, դպ­րոցն ու գյու­ղը բազ­մա­թիվ չլուծ­ված խն­դիր­ներ ու­նեն, սա­կայն այս­տեղ լա­վա­տես են ա­պա­գա­յի նկատ­մամբ։ Չէ որ մի քա­նի տա­րի ա­ռաջ չէին էլ կա­րող մտա­ծել, որ ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ տնօ­րի­նու­թյան կող­մից այս­պի­սի ու­շադ­րու­թյան կա­րող են ար­ժա­նա­նալ։
-Բա­րե­գոր­ծու­թյան նպա­տակն այն է, որ մեր պա­տա­նի սե­րուն­դը վաղ տա­րի­քում կա­րո­ղա­նա օգտ­վել հա­մա­կարգ­չից, հա­մա­ցան­ցի բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից։ Մենք` որ­պես ա­վագ սե­րունդ կամ ծնող­ներ, 21-րդ դա­րում փոքր ե­րե­խա­նե­րին ե­թե չխա­րա­խու­սենք հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով աշ­խարհ ման գալ, կն­շա­նա­կի թե­րա­նալ մեր պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մեջ,- նշեց բա­րե­րա­րը, ա­վե­լաց­նե­լով, որ շա­րու­նա­կե­լու են ի­րա­կա­նաց­նել նմա­նա­տիպ ազ­գան­պաստ ա­ռա­քե­լու­թյուն­ներ։
Սա ըն­կե­րու­թյան ա­ռա­ջին ծրա­գի­րը չէ, որ ի­րա­կա­նաց­վում է Փա­ռու­խի հա­մայն­քում։ Ա­ռա­ջին ծրա­գի­րը, որ ի­րա­կա­նաց­վեց այս­տեղ՝ փո­ղո­ցա­յին լու­սա­վո­րու­թյունն էր։ Ի դեպ, նշենք, որ փո­ղո­ցա­յին լու­սա­վո­րու­թյան ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վեց ըն­կե­րու­թյան կող­մից նաև շր­ջա­նի Նո­րա­գյուղ հա­մայն­քում։ Կ. Օ­դա­բա­շյա­նը վս­տա­հու­թյուն հայտ­նեց, որ այն բազ­մապ­րո­ֆիլ ծրագ­րե­րը, ո­րոնք կյան­քի են կոչ­վել տար­բեր հա­մայ­նք­նե­րում, ան­շուշտ, ի­րենց դրա­կան ար­դյունք­նե­րը տա­լու են։
- Տար­վա կտր­ված­քով ըն­կե­րու­թյու­նը բազ­մա­թիվ նա­մակ-դի­մում­ներ է ստա­նում, սա­կայն բյու­ջեն սահ­մա­նա­փակ է, ինչ­քան էլ որ մեծ է բո­լո­րին օգ­նե­լու, սա­տա­րե­լու ցան­կու­թյու­նը,- նշում է բա­րե­րա­րը։ Ուս­տի փոր­ձում են ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տալ ե­րե­խա­նե­րին, ա­պա­գա սե­րունդ­նե­րին։
-2020 թվա­կա­նին ըն­կե­րու­թյան սա­կագ­նե­րը բա­վա­կա­նին իջ­նե­լու են, սա­կայն դա չի նշա­նա­կում, որ ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մը՚ դա­դա­րեց­նե­լու է բա­րե­գոր­ծու­թյամբ զբաղ­վել։ Կան մի շարք ծրագ­րեր, ո­րոնց մենք պար­բե­րա­բար օ­ժան­դա­կում ենք։ Դրանք հիմ­նա­կա­նում մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­ներ են, ո­րոնք նպաս­տում են մեր երկ­րի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­մա­նը։ Այ­սինքն, մենք ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տա­լիս ենք օ­րա­կար­գա­յին հար­ցե­րին։
Ո­րոշ ժա­մա­նակ անց ե­րե­խա­ներն ար­դեն ըն­տե­լա­ցել էին ի­րենց նվեր­նե­րին և ար­դեն վար­պե­տո­րեն օգ­տա­գոր­ծում էին դրանք։ Իսկ ա­ռա­ջին նկա­րը, ո­րը պահ­պա­նե­ցին ի­րենց պլան­շետ­նե­րում՝ բա­րե­րա­րի հետ ինք­նա­լու­սան­կարն էր։
Նշենք նաև, որ դպ­րո­ցում գոր­ծե­լու է անվ­ճար 20 մե­գա­բիտ ա­րա­գու­թյամբ ին­տեր­նետ-կապ, ին­չը նույն­պես բա­րե­րա­րի նվերն է դպ­րո­ցա­կան­նե­րին։
;