[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՐԵՔ ԿՌԱՆ՚-Ը ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

Սեպ­տեմ­բե­րի 8-ի ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ՝ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նի բո­լոր հա­վակ­նորդ­ներն էլ, ըստ էու­թյան, ե­թե նույ­նիսկ ծրագ­րում չէին գրել, ա­պա հաս­տատ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ խոս­տա­ցել էին, որ ՙԹա­տե­րա­կան աղ­բյու­րը՚, որ Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նի շեն­քի հա­րե­ւա­նու­թյամբ է գտն­վում եւ ար­դեն հեր­թա­կան տա­րին է՝ ան­ջուր է, կնո­րոգ­վի: Խոս­քը ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի սի­րե­լի ՙԻ­րեք կռան՚-ի մա­սին է: Մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ մայ­րա­քա­ղա­քի բնա­կիչ­նե­րից շա­տե­րը հա­ճե­լիո­րեն զար­մա­նա­լու ա­ռիթ ու­նե­ցան: Տա­րի­ներ շա­րու­նակ ան­ջուր ու անխ­նամ աղ­բյու­րի տա­րած­քում աշ­խու­ժու­թյուն է նկատ­վում. սկ­սել են վե­րա­նո­րո­գել:
Ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րից յու­րա­քան­չյու­րը ՙԻ­րեք կռան՚ աղ­բյու­րի հետ կապ­ված իր հու­շերն ու­նի: Հրանտ Շա­դյա­նի հան­դի­պու­մը Ստե­փա­նա­կեր­տի ու այս աղ­բյու­րի հետ կես դա­րի պատ­մու­թյուն ու­նի: ՙ50 տա­րի ա­ռաջ եմ ե­կել Ստե­փա­նա­կերտ: ՙԻ­րեք կռան՚ աղ­բյուրն ար­դեն կար: Ճիշտ է, այ­սօր­վա տե­ղում չէր, այլ մի փոքր ներ­քեւ՝ դե­պի քա­ղա­քա­պե­տա­րան,- պատ­մում է Հրանտ Շա­դյա­նը,- ի­հար­կե, հի­շում եմ աղ­բյու­րը: Ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րից ո՞վ չի հի­շում, ո՞վ չի խմել նրա սառն ու մա­քուր ջու­րը՚:
Մա­քուրն այս դեպ­քում մի փոքր հա­րա­բե­րա­կան է: Հենց մաք­րու­թյան ոչ բա­վա­րար մա­կար­դակն է հիմք ե­ղել, որ տա­րի­ներ ա­ռաջ աղ­բյու­րը փակ­վի: ՙԼա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ աղ­բյու­րի ջու­րը խմե­լու հա­մար պի­տա­նի չէ,- նա­խա­պատ­մու­թյունն է հի­շում ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ՓԲԸ գլ­խա­վոր ին­ժե­ներ Գա­գիկ Պո­ղո­սյա­նը:- Դրա հա­մար մի քա­նի տա­րի ա­ռաջ ո­րո­շում ըն­դուն­վեց փա­կել Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող մի քա­նի աղ­բյուր­նե­րը: Դրանց թվում նաեւ ՙԹա­տե­րա­կա­նը՚: Ա­վե­լի ուշ ո­րոշ տե­ղե­րում հա­ջող­վեց ջրի ո­րա­կը կար­գա­վո­րել, այդ աղ­բյուր­ներն սկ­սե­ցին կր­կին աշ­խա­տել: ՙԻ­րեք կռան՚-ի դեպ­քում խն­դիրն ա­վե­լի դժ­վար էր: Դրա հա­մար էլ աղ­բյուրն ան­ջատ­վե­լուց հե­տո այ­լեւս չի միաց­վել՚: Վեր­ջին օ­րե­րին լք­ված աղ­բյու­րի տա­րած­քում սկս­ված ան­սո­վոր աշ­խու­ժու­թյունն անն­կատ չի մնա­ցել նաեւ Ստե­փա­նա­կեր­տի բնա­կիչ­նե­րի աչ­քից: ՙՈր ա­սեմ` աչ­քե­րիս չէի հա­վա­տում, իս­կա­պես այդ­պես էր: Ար­դեն քա­նի օր է՝ այս­տե­ղով անց­նե­լիս տես­նում եմ աղ­բյու­րի տա­րած­քում մար­դիկ կան, աշ­խա­տում են: Կար­ծես թե ո­րո­շել են ՙԻ­րեք կռան՚-ը վե­րա­նո­րո­գել՚,- ու­րա­խու­թյու­նը չի թաքց­նում Հրանտ Շա­դյա­նը: Քա­ղա­քա­պե­տա­րա­նից հաս­տա­տե­ցին? ա­յո, ո­րո­շում է ըն­դուն­վել աղ­բյու­րը կր­կին շա­հա­գոր­ծել: Տա­րի­նե­րով անխ­նամ մնա­ցած տա­րած­քը մաքր­վել է, աշ­խա­տան­քի են ան­ցել ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը: ՙԱմ­բողջ հա­մա­կար­գը մաք­րել ենք, թար­մաց­րել, ախ­տա­հա­նել ու նա­խա­պատ­րաս­տել շա­հա­գործ­ման: Այժմ ար­դեն կա­րե­լի է աղ­բյուրն անվ­տանգ շա­հա­գոր­ծել՚,- վս­տա­հեց­նում է ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ՓԲԸ-ի գլ­խա­վոր ին­ժե­ներ Գա­գիկ Պո­ղո­սյա­նը:
Ջրի ո­րա­կի հար­ցը դեռ մնում է օ­րա­կար­գում: Ա­ռայժմ վե­րա­կան­գն­վող աղ­բյու­րի հա­մար ջրա­մա­տա­կա­րար­ման մի­ջան­կյալ տար­բե­րակ են գտել: ՙՆախ­կին ջու­րը, ըստ էու­թյան, մնա­ցել է նախ­կին վի­ճա­կում: Այ­սինքն, խմե­լու հա­մար պի­տա­նի չէ,- ման­րա­մաս­նում է Գա­գիկ Պո­ղո­սյա­նը:- Դրա հա­մար էլ ո­րո­շե­ցինք ՙԻ­րեք կռան՚-ը միաց­նել Ստե­փա­նա­կեր­տի ջրա­մա­տա­կա­րար­ման ընդ­հա­նուր ցան­ցին՚:
Սա ժա­մա­նա­կա­վոր լու­ծում են հա­մա­րում: Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող աղ­բյուր­նե­րի խն­դի­րը հիմ­նո­վին կար­գա­վո­րե­լու հա­մար ա­վե­լի եր­կար ժա­մա­նակ է պա­հանջ­վե­լու: Իսկ ա­ռայժմ՝ ար­վա­ծի ար­դյունք­ներն են գնա­հա­տում. նվա­զա­գույն ծախ­սե­րով ի­րա­կա­նաց­ված մոտ մեկ­շա­բա­թյա աշ­խա­տան­քից հե­տո ՙԹա­տե­րա­կա­նի՚ ե­րեք աղ­բյուր­ներն ու ցայ­տաղ­բյու­րերն ար­դեն գոր­ծում են: