[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲՈ­ԼՈՐ ԴԵՊ­ՔԵ­ՐՈՒՄ` ՊԵՏՔ Է ԼՈՒ­ԾՈՒՄ­ՆԵՐ ԳՏ­ՆԵԼ՚

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ամ­ռան տա­պի հետևան­քով ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի մի մա­սը հայ­տն­վեց վա­ղուց մո­ռաց­ված ի­րա­վի­ճա­կում՝ ստիպ­ված ե­ղավ անց­նել ժա­մա­նա­կա­ցույ­ցով ջրա­մա­տա­կա­րար­ման ռե­ժի­մին: Ինչ­պի­սի ռե­սուրս­նե՞ր ու­նի ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ՓԲԸ-ն, կա­րո՞ղ է քա­ղա­քը կր­կին հայ­տն­վել նույն ի­րա­վի­ճա­կում: Այս և ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյանն առ­նչ­վող այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք տնօ­րե­նի տե­ղա­կալ Ռա­դիկ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Աբ­րա­հա­մյան, տե­ղե­կաց­ված ենք, որ ամ­ռա­նը, դժ­վա­րին կա­ցու­թյան մեջ հայ­տն­վե­լով, ըն­կե­րու­թյունն ընդ­լայ­նել է ջր­հո­րե­րի ցան­ցը: Ի՞նչ ռե­սուրս­ներ ու­նի այ­սօր ՓԲԸ-ն:
-Ամ­ռա­նը, եր­կա­րատև ե­րաշտ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, զգա­լիո­րեն նվա­զել էին մա­տա­կա­րար­վող ջրի վեր­գետ­նյա և ստոր­գետ­նյա պա­շար­նե­րը: Ի գի­տու­թյուն, ա­սեմ, որ մայ­րա­քա­ղա­քի ջրաս­նու­ցումն ի­րա­կա­նաց­վում է ե­րեք գե­տե­րից՝ Վա­րա­րակն (Ղայ­բա­լու), Թրա­գետ և Մեղ­րա­գետ, ո­րոնց ջուրն այս ամ­ռա­նը զգա­լիո­րեն նվա­զել էր: Վա­րա­րակ­նը սնու­ցում է 1-ին զտիչ կա­յա­նը, Թրա­գե­տը՝ 2-րդ, իսկ Մեղ­րա­գե­տից պոմ­պա­կա­յա­նով հնա­րա­վոր է ջու­րը հասց­նել թե՜ 1-ին, թե՜ 2-րդ զտիչ կա­յան­ներ: Ի դեպ, ա­սեմ, որ ե­ղած եր­կու զտիչ կա­յան­նե­րը կապ ու­նեն ի­րար հետ, ին­չը, հարկ ե­ղած դեպ­քում, թույլ է տա­լիս հա­մա­կար­գել ջրի բաշ­խու­մը քա­ղա­քի տար­բեր գո­տի­նե­րում: Ըն­կե­րու­թյունն անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օգտ­վում է նաև 5 ար­տե­զյան ջր­հո­րե­րից բուն քա­ղա­քում և 2-ն էլ՝ Ա­ջափ­նյա­կում: Պոմ­պա­կա­յան­նե­րով ար­տե­զյան ջր­հո­րե­րից ջուր է մա­տա­կա­րար­վում մեր­ձա­կա տա­րածք­ներ: Բա­ցի դրա­նից, այդ ջր­հո­րե­րը կապ­ված են նաև 1-ին զտիչ կա­յա­նի հետ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հարկ ե­ղած դեպ­քում ջուր մա­տա­կա­րա­րել նաև բո­լոր այն թա­ղա­մա­սե­րին, ո­րոնք ցան­ցով կապ­ված են 1-ին զտիչ կա­յա­նի հետ:
-Փաս­տո­րեն ամ­ռա­նը տու­ժել են միայն այն թա­ղա­մա­սե­րը, ո­րոնց ջրա­մա­տա­կա­րա­րումն ի­րա­կա­նաց­վում է 2-րդ զտիչ կա­յա­նի՞ց:
-Ա­վե­լի շուտ, կա­րե­լի է ա­սել, որ 2-րդ զտիչ կա­յա­նից մա­տա­կա­րար­վող թա­ղա­մա­սե­րից ո­րոշ­նե­րը մեկ կամ կես օ­րով ջուր չեն ու­նե­ցել, բայց տու­ժել են նաև 1-ին զտիչ կա­յա­նից սնուց­վող բարձ­րա­հարկ շեն­քե­րի բնա­կիչ­նե­րը, քա­նի որ ջրի ճն­շու­մը չէր բա­վա­րա­րում, որ­պես­զի պոմ­պե­րի մի­ջո­ցով ջու­րը բարձ­րա­նար վերևի հար­կեր:
-Ի՞նչ քայ­լեր է նա­խա­ձեռ­նել տնօ­րի­նու­թյու­նը վի­ճա­կը մեղ­մե­լու հա­մար:
-Նախ գոր­ծի դրե­ցինք ևս 2 ջր­հոր, ո­րոնք ըն­կե­րու­թյան հաշ­վեկշ­ռում չէին, բայց դրանց գո­յու­թյան մա­սին գի­տեինք: Մե­կը գտն­վում է նախ­կին Մե­տաքս­կոմ­բի­նա­տի, մյու­սը՝ գի­նու գոր­ծա­րա­նի տա­րած­քում: Նա­խա­ձեռ­նած աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ ա­րագ վե­րա­կանգ­նե­ցինք շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րու­մը: Դրա­նից զատ մի շարք փո­ղոց­նե­րի բնա­կիչ­նե­րի, ո­րոնք մնա­ցել էին ա­ռանց ջրի, ԱԻՊԾ հր­շեջ ծա­ռա­յու­թյուն­նե­րի, ՙՍան­մաք­րում՚ ըն­կե­րու­թյան մե­քե­նա­նե­րով ջուր ենք հասց­րել Կրկ­ժան թա­ղա­մաս, Սպան­դա­րյան, Վ. Սարգ­սյան փո­ղոց­ներ:
-Զտիչ կա­յան­նե­րի աշ­խա­տան­քը, ջրի մաք­րու­թյունն ար­դյո՞ք հա­մա­պա­տաս­խա­նում են ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րին: Մինչև ջրի՝ զտիչ կա­յան հաս­նե­լը, ինչ­պի­սի՞ մաքր­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում:
-Ջրի մաքր­ման աշ­խա­տանք­ներն սկս­վում են ա­կունք­նե­րից. տերևնե­րից մաքր­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­տար­վում են դրանք հս­կող բան­վոր­նե­րի մի­ջո­ցով: Սե­լավ­նե­րի ժա­մա­նակ այդ գործն ի­րա­կա­նաց­վում է տեխ­նի­կա­յի մի­ջո­ցով: Ջրի մաքր­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն սկս­վում են ջրամ­բար­նե­րից, այ­նու­հետև՝ մինչև զտիչ կա­յան հաս­նող խո­ղո­վա­կա­շա­րի ախ­տա­հա­նում: Հիմ­նա­կան մաքր­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են զտիչ կա­յան­նե­րում, ո­րոնք ա­պա­հով­ված են ար­դի սար­քա­վո­րում­նե­րով զին­ված լա­բո­րա­տո­րիա­նե­րով՝ խմե­լու ջրի ման­րէա­բա­նա­կան և քի­միա­կան ման­րակր­կիտ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման հնա­րա­վո­րու­թյամբ, ին­չը թույլ է տա­լիս ջրի մաք­րու­մը հասց­նել ա­մե­նա­բարձր չա­փա­նիշ­նե­րի: Նշեմ, որ ա­մի­սը մեկ ջրա­վա­զան­նե­րը դա­տարկ­վում են, մաքր­վում, ին­չը ևս նպաս­տում է ջրի մաք­րու­թյա­նը: Ան­շուշտ, ըն­կե­րու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն ու­նի ջրար­տադր­ման հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­նել շուր­ջօ­րյա ջրի նա­խա­պատ­րաստ­ման հա­մար պա­հանջ­վող լա­բո­րա­տոր բո­լոր աշ­խա­տանք­նե­րը. նմու­շա­հա­նում, ա­նա­լիզ, վա­րա­կա­զեր­ծում` ոչ միայն պլա­նա­յին, այլև նա­խա­տես­վա­ծից ա­ռա­վել մեծ ծա­վա­լի:
-Ձմ­ռա­նը նա­խա­պատ­րաստ­վող ինչ­պի­սի՞ աշ­խա­տանք­ներ են տար­վում ըն­կե­րու­թյան կող­մից:
-Ըն­կե­րու­թյան բո­լոր տե­ղա­մա­սե­րում կա­տար­վել ու կա­տար­վում են ձմ­ռան նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ: Դրանց շր­ջա­նակ­նե­րում տերևա­թա­փից հե­տո ի­րա­կա­նաց­վում են ՙՄեղ­րա­գետ՚, ՙԹրա­գետ՚ և ՙՎա­րա­րակն՚ գե­տե­րի ա­կունք­նե­րի մաք­րում և վա­րա­կա­զեր­ծում: Քա­ղա­քի ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում կա­տար­վել է ջեր­մա­մե­կու­սա­ցում: Մե­խա­նիզմ­նե­րի նո­րոգ­ման և սե­զո­նա­յին սպա­սարկ­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են, կա­վարտ­վեն մոտ օ­րերս: Քա­ղա­քի ջրա­տար խո­ղո­վակ­նե­րի, փա­կան­նե­րի փո­խա­րին­ման և դի­տա­հո­րե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են պար­բե­րա­բար` ել­նե­լով վթար­նե­րից և ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան: Ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան է կա­տար­վում նաև ջրա­տար, ինչ­պես նաև կո­յու­ղու խո­ղո­վա­կա­շա­րե­րի վթար­նե­րի վե­րա­ցու­մը: Անձրևըն­դու­նիչ­նե­րի մաք­րու­մը կա­տար­վում է պար­բե­րա­բար` ըստ գրա­ֆի­կի:
-Իսկ ի՞նչ է տար­վում՝ կապ­ված ստոր­գետ­նյա ցան­ցե­րի գծագ­րե­րի ճշտ­ման, պահ­պան­ման հետ:
-2013թ. ըն­կե­րու­թյու­նում բաց­վել է տեխ­նի­կա­կան բա­ժին, ո­րի առջև դր­ված էր ստոր­գետ­նյա ցան­ցե­րի, գծագ­րե­րի ճշտ­ման խն­դի­րը: Դա գոր­ծըն­թաց է, ո­րը պա­հան­ջում է հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ: Մեր ին­ժե­ներ-նա­խագ­ծող­նե­րը կա­տա­րում են կո­մու­նի­կա­ցիա­նե­րի փաս­տա­ցի գծագ­րեր, քա­նի որ շի­նա­րա­րու­թյան ժա­մա­նակ հա­ճախ խախտ­վում են նա­խագ­ծե­րը: Տար­բեր խն­դիր­նե­րի ծագ­ման հետևան­քով պա­տա­հում է, որ ըն­կե­րու­թյան կող­մից ևս փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վում, ո­րոնք նույն­պես ֆիքս­վում են նշ­ված բաժ­նի կող­մից: Այդ աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում ու­նենք ստոր­գետ­նյա ՙքա­ղա­քի՚ լիար­ժեք պատ­կե­րը:
-Կա՞ ջր­հո­րե­րի ցան­ցի ընդ­լայն­ման ծրա­գիր, ին­չը ե­կող ամ­ռա­նը թույլ կտա խու­սա­փել վե­րոն­շյալ ի­րա­վի­ճա­կից:
-Այդ ուղ­ղու­թյամբ խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­ցել կա­ռա­վա­րու­թյան հետ: Ո­րո­շում­նե­րը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, պարզ կդառ­նան 2020 թվա­կա­նին: Բո­լոր դեպ­քե­րում` պետք է լու­ծում­ներ գտ­նել:
-Ի՞նչ կցան­կա­նաք հա­ղոր­դել բնակ­չու­թյա­նը:
-Նշեմ, որ 2019թ. ըն­կե­րու­թյան հա­մար ստեղծ­վել է է­լեկտ­րո­նա­յին կայ­քէջ, ո­րի մի­ջո­ցով բնա­կիչ­նե­րին տե­ղե­կաց­նում ենք նո­րու­թյու­նե­րի մա­սին: Հաշ­վիչ­նե­րի ցուց­մունք­նե­րի գրանց­ման աշ­խա­տանք­ներն ա­վե­լի թա­փան­ցիկ դարձ­նե­լու նպա­տա­կով ըն­կե­րու­թյու­նը կայ­քէ­ջի մի­ջո­ցով հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել՝ խնդ­րե­լով ջրա­չա­փի նկա­րը հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում ու­ղար­կել ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ Viber ծրագ­րի +37497252347 հա­մա­րին կամ զան­գա­հա­րել 047961858 հե­ռա­խո­սա­հա­մա­րով, ին­չը կթեթևաց­նի հս­կիչ­նե­րի աշ­խա­տան­քը: Ար­ձա­գանք­ման դեպ­քում էլ՝ հս­կիչ­նե­րը չեն ան­հան­գս­տաց­նի բնակ­չու­թյա­նը, ով­քեր հա­ճա­խա­կի դժ­գոհ են լի­նում հս­կիչ­նե­րի այ­ցե­րից, քա­նի որ հաշ­վիչ­նե­րը մե­ծա­մաս­նու­թյամբ տե­ղադր­ված են ան­հար­մար տե­ղե­րում: Հա­վե­լեմ, որ ժա­մը 8:00-24:00-ն ըն­կե­րու­թյու­նում գոր­ծում է 23-01 անվ­ճար կարճ հե­ռա­խո­սա­հա­մա­րը, որն ա­պա­հո­վում է բնա­կիչ­նե­րից ե­կող ա­հա­զան­գե­րին ան­հա­պաղ ար­ձա­գան­քե­լու և խն­դիր­նե­րը լու­ծե­լու գոր­ծըն­թա­ցը: