[ARM]     [RUS]     [ENG]

ԲԺԻՇ­ԿԸ, ՄՏԱ­ՎՈ­ՐԱ­ԿԱ­ՆԸ, ԻՐ ԵՐԿ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻՆ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 ՙՄինչև ուղ­նու­ծու­ծը մտա­վո­րա­կան՚` իմ հե­րո­սին թերևս մեր օ­րե­րում ոչ այն­քան գոր­ծա­ծա­կան ու ինչ-որ տեղ ժա­մա­նա­կավ­րեպ այս ար­տա­հայ­տու­թյամբ կա­րե­լի է ներ­կա­յաց­նել: Նաև` ազն­վա­զարմ, հան­դարտ ու բա­րե­կիրթ խո­սե­լա­կեր­պով ու բա­րի հա­յաց­քով, հի­վանդ­նե­րի հետ միշտ բա­րե­համ­բույր ու ժպ­տա­դեմ: ՙԲժիշկն ի­րա­վունք չու­նի մռայլ լի­նել հի­վան­դի ներ­կա­յու­թյամբ, որ­քան էլ ծանր լի­նի իր օ­րը՚` հե­տա­գա մեր զրույ­ցի ըն­թաց­քում այս­պես կա­սի նա: Իսկ ծանր ու ա­նո­ղոք օ­րե­րը հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր բժիշկ, կյան­քի 77-ա­մյա ու­ղու ա­վե­լի քան կես դա­րը ճեր­մակ խա­լա­թով անց­կաց­րած Հա­մո ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻ կյան­քում պա­կաս չեն ե­ղել:

Այ­սօր էլ նա շր­ջա­նի բուժ­միա­վոր­ման միակ վա­րա­կա­բանն է, ին­ֆեկ­ցիոն բա­ժան­մուն­քի ղե­կա­վարն ու դեռ համ­բե­րու­թյամբ ե­րի­տա­սարդ մաս­նա­գե­տի է սպա­սում` հանձ­նե­լու հեր­թա­փո­խը: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­մե­նադժ­վար տա­րի­նե­րին նա Հադ­րու­թի զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի ղե­կա­վարն էր, ռազ­մա­դաշ­տա­յին հոս­պի­տալ­ներ է ստեղ­ծել շր­ջա­նի տար­բեր գյու­ղե­րում, այս ա­մե­նի հետ` նաև շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժշ­կի պար­տա­կա­նու­թյու­նը կա­տա­րել: Մեր զրույ­ցի ըն­թաց­քում, երբ խնդ­րում եմ վեր­հի­շել ար­դեն ան­ցյալ դար­ձած ա­մե­նա­թեժ օ­րե­րը, ա­նընդ­հատ ՙշեղ­վում է՚. ՙԱ­լեք­սա­նյան Գառ­նի­կի մա­սի՞ն պատ­մեմ, Ալ­բերտ Հայ­րա­պե­տյա­նի՞, Վար­դան Խա­չատ­րյա­նի՞, որ­քան հիա­նա­լի բժիշկ­ներ ու­նե­ցանք ու ինչ­քան վի­րա­վոր­նե­րի կյան­քեր փր­կե­ցին՚,-1989-94թթ. Հադ­րութ ե­կած ռազ­մա­կան գոր­ծըն­կեր­նե­րին է հի­շում:
Բժիշկ դառ­նա­լու ցան­կու­թյու­նը պա­տա­հա­կան չէր. նրա Մար­տի­րոս պապն ըն­դա­մե­նը Գտ­չա­վան­քի ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպ­րո­ցում 4 տա­րի էր սո­վո­րել, բայց բու­ժե­լու բնա­տուր կա­րո­ղու­թյուն ու­ներ և գյու­ղի բու­ժա­կից ա­վե­լի լավ էր բու­ժում մարդ­կանց, տու­մե­ցի­նե­րը հե­քի­մին էին վս­տա­հում ի­րենց ա­ռող­ջու­թյու­նը` հա­վա­տա­ցած, որ աստ­ված է նրան օժ­տել այդ շնորհ­քով: Պապն ան­գամ դիպ­լոմ ու­ներ, որ­տեղ նրա բժշ­կե­լու կա­րո­ղու­թյու­նը չգի­տես որ­տեղ և ինչ­պես ստո­րագ­րու­թյամբ հաս­տա­տել էին բժշ­կա­կան ինս­տի­տու­տում դա­սա­վան­դող բժիշկ­ներ: Եր­բեմն այդ փաս­տա­թուղթն ան­հե­տա­նում էր, ու պա­պը շտա­պում էր գյու­ղա­մեջ` պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լու գյու­ղի բու­ժա­կին: Հա­մո Բա­բա­յա­նի հայ­րը` Հով­սեփ Բա­բա­յա­նը, շր­ջա­նում ճա­նաչ­ված ման­կա­վարժ էր, ե­րե­սու­նա­կան թվա­կան­նե­րին նաև ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բա­ղի՚ սե­փա­կան թղ­թա­կիցն էր, տպագր­վում էր Վա­րունց ազ­գան­վամբ:
Հ. Բա­բա­յա­նը ծն­վել է 1942թ. Հադ­րու­թի շր­ջա­նի Տու­մի գյու­ղում: 1965թ ա­վար­տել է Երևա­նի պե­տա­կան բժշ­կա­կան ինս­տի­տու­տը։ Ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տան­քի է ան­ցել Հադ­րու­թի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցում՝ սկզ­բում որ­պես բժիշկ-լա­բո­րանտ, այ­նու­հետև` վա­րա­կա­բան: 1984-1994 թթ. զբա­ղեց­րել է հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժշ­կի պաշ­տո­նը: Մաս­նակ­ցել է Հադ­րու­թի, Ֆի­զու­լու, Ջեբ­րա­յի­լի, Կու­բաթ­լուի, Զան­գե­լա­նի, Կա­րա­խան­բեյ­լիի, Կա­վա­քի բար­ձուն­քի, Սեի­դահ­մեդ­լի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։
Ընդ­հան­րա­պես, բժշ­կի ու­ղին հա­մա­րյա միշտ անց­նում է կյան­քի ու մահ­վան բա­րակ սահ­մա­նագ­ծով, ու որ­քան էլ բարձ­րա­կարգ լի­նի մաս­նա­գե­տը, կհայ­տն­վի մե­կը, ո­րը դժ­գոհ կմ­նա նրա մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րից: Այս տե­սա­կե­տից Հ. Բա­բա­յա­նը հազ­վա­գյուտ­նե­րից է, նրա մա­սին եր­բեք բա­ցա­սա­կան ար­ձա­գանք շր­ջա­նում չես լսի: ՙՄարդ­կանց հար­գան­քը, հո­գա­տար և ու­շա­դիր վե­րա­բեր­մունքն իմ հան­դեպ ինձ շատ է օգ­նում: Զգում ես, որ դեռ պետք ես ե­րի­տա­սարդ­նե­րին, որ քո կար­ծիքն ու խոր­հուր­դը սպաս­ված է: Գու­ցե դա է հենց չծե­րա­նա­լու, ուժ ու ե­ռան­դից չզրկ­վե­լու նա­խա­պայ­մա­նը՚,-բարձ­րա­ձայն մտո­րում է նա:

Հ. Բա­բա­յա­նը շր­ջա­նի ռազ­մա­դաշ­տա­յին վի­րա­բու­ժու­թյան հիմ­նա­դիր­նե­րից է, բա­ցա­ռիկ օ­պե­րա­տի­վու­թյամբ գոր­ծը կազ­մա­կեր­պե­լու ու­նա­կու­թյու­նը բժիշ­կը բուհն ա­վար­տե­լուց հե­տո` ռազ­մա­դաշ­տա­յին վի­րա­բու­ժու­թյան դա­սըն­թաց­նե­րում էր ձեռք բե­րել: ՙԲժշ­կի, ա­ռանձ­նա­պես ռազ­մա­կան բժշ­կի գործն ինք­նա­զո­հո­ղու­թյան վրա է հիմն­ված, նա կա­րող է շա­բաթ­նե­րով զրկ­վել ըն­տա­նե­կան մթ­նո­լոր­տում հան­գս­տա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Մենք հե­րոս վի­րա­բույժ­ներ ու­նե­ցանք պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, ով­քեր ի­րենց ֆի­զի­կա­կան ու մաս­նա­գի­տա­կան ողջ կա­րո­ղու­թյուն­նե­րը ծա­ռա­յեց­նում էին վի­րա­վոր­նե­րին փր­կե­լու գոր­ծին` գի­տակ­ցե­լով, որ գրա­գետ ա­ռաջ­նա­յին բու­ժօգ­նու­թյու­նը ո­րո­շիչ է հի­վան­դի հե­տա­գա բուժ­ման հա­մար: Վա­ղուց ցան­կու­թյուն ու­նեմ գիրք գրել մեր շր­ջա­նի հոս­պի­տալ­նե­րում հե­րո­սա­բար ծա­ռա­յած բո­լոր բժիշկ­նե­րի մա­սին, ձեռքս չի հաս­նում, նաև վա­խե­նում եմ չդի­մա­նալ այդ հի­շո­ղու­թյուն­նե­րի գրո­հին՚,-խոս­տո­վա­նում է նա: Հադ­րու­թում շա­տե­րը գի­տեն, որ պա­տե­րազ­մի սկզ­բին ՀՀ-ից ե­կած շատ բժիշկ­նե­րի իր տանն է պա­հել, ա­մեն կերպ պաշտ­պա­նել ռու­սա­կան զո­րա­մա­սի սպա­նե­րի ու օ­մո­նա­կան­նե­րի հե­տապն­դում­նե­րից: Այդ օ­րե­րին հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժիշ­կը ևս սևե­ռուն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էր: Նրան թույլ չէին տա­լիս ա­ռանց շր­ջա­նի պա­րե­տին հայտ­նե­լու ըն­դու­նել ու բու­ժել վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րին: ՙՀա­ճախ վի­րա­վոր­նե­րին ան­մի­ջա­պես ցու­ցա­բե­րում էինք անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյու­նը, ա­պա թաքց­նում` որ­տեղ կա­րող էինք: Օ­մո­նա­կան­նե­րը լց­վում էին հի­վան­դա­նոց, խու­զար­կում, ձեր­բա­կա­լում բժիշկ­նե­րին՚,-հի­շում է նա: 1991-ի գար­նա­նը շր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը սր­վել էր, կա­մա­վո­րա­կան­նե­րը կյան­քի գնով էին կանգ­նեց­նում թշ­նա­մուն: Հադ­րու­թի դի­մա­ցի բլուր­նե­րից թշ­նա­մին օր­նի­բուն հրե­տա­կո­ծում էր շրջ­կենտ­րո­նը, ա­ռա­ջար­կու­թյուն կար հի­վան­դա­նո­ցը թի­կունք տե­ղա­փո­խել: Իր վրա վերց­նե­լով ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը` Հ. Բա­բա­յա­նը հի­վան­դա­նո­ցը տե­ղա­փո­խում է շր­ջա­նա­յին վար­չա­կազ­մի շեն­քի նկու­ղա­յին հարկ: Այդ­պես մոտ եր­կու տա­րի նկու­ղա­յին պայ­ման­նե­րում է հի­վան­դա­նո­ցի բու­ժանձ­նա­կազմն ի­րա­կա­նաց­րել ծա­ռա­յու­թյու­նը՝ գի­շեր-ցե­րեկ ան­խա­փան ա­պա­հո­վե­լով բո­լոր բա­ժան­մունք­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Այն և՜ հոս­պի­տալ էր, և՜ ծնն­դա­տուն, և՜ բնակ­չու­թյան բուժս­պա­սար­կումն ի­րա­կա­նաց­նող պո­լիկ­լի­նի­կա: ՙՄեզ հա­մար զին­վո­րին, որ­քան հնա­րա­վոր է, ա­րագ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րելն էր կարևոր: Ա­զա­տա­մար­տի­կը պետք է վս­տահ լի­նի, որ վի­րա­վոր­վե­լու դեպ­քում շատ ա­րագ հոս­պի­տա­լում է հայ­տն­վե­լու, դա լա­վա­տես է դարձ­նում զին­վո­րին՚: Հա­մո Բա­բա­յա­նը չի կա­րո­ղա­նում թաքց­նել հպար­տու­թյու­նը, երբ պատ­մում է իր բու­ժանձ­նա­կազ­մի պա­տե­րազ­մա­կան ա­րիու­թյուն­նե­րի մա­սին: Պետք է ա­սել, որ այ­սօր էլ, թեև ՊԲ ռազ­մաբ­ժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը ո­րա­կյալ ծա­ռա­յու­թյուն են մա­տու­ցում, Հադ­րու­թի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րումն անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում բու­ժօգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում հա­րա­կից զո­րա­մա­սե­րի զին­ծա­ռա­յող­նե­րին: Ին­ֆեկ­ցիոն բա­ժան­մուն­քի ղե­կա­վարն այ­սօր էլ շա­րու­նա­կում է բու­ժել և շարք վե­րա­դարձ­նել զին­վոր­նե­րին:
ՙՄեր սե­րուն­դը գթասր­տու­թյան, կա­րեկ­ցան­քի օ­րի­նակ­նե­րով է դաս­տիա­րակ­վել, այ­սօր այլ՝ նյու­թա­կան կողմն է գե­րա­կա­յում: Ցան­կա­նում եմ, որ ե­րի­տա­սարդ բու­ժաշ­խա­տող­նե­րը դժ­վար ժա­մա­նակ­նե­րում չդա­վա­ճա­նեն մաս­նա­գի­տու­թյա­նը, մար­դա­սի­րու­թյան և բժշ­կու­թյան գր­ված ու չգր­ված օ­րենք­նե­րին, գի­տակ­ցեն ընտ­րած գոր­ծի նր­բու­թյու­նը՚,-ան­կեղ­ծա­նում է նա: ՙԹույլ մի տուր հո­գիդ ծու­լա­նա՚` այս նշա­նա­բա­նով է այ­սօր ապ­րում և աշ­խա­տում վաս­տա­կա­շատ բժիշ­կը` հա­մոզ­ված նաև, որ ա­նընդ­հատ ինք­նակր­թու­թյամբ զբաղ­վելն է մաս­նա­գի­տա­կան եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը:
Վաս­տա­կա­շատ բժշ­կի ե­րեք զա­վակ­նե­րը չեն շա­րու­նա­կել հոր ու­ղին: Դուստ­րը՝ Յու­նան, եր­կար տա­րի­ներ շր­ջա­նի նո­տա­րա­կան գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րի պաշ­տոնն է զբա­ղեց­նում: Վեր­ջերս նա ար­ժա­նա­ցել է ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լի: Ա­վագ որ­դին՝ Վի­գե­նը, ընտ­րել է զին­վո­րա­կա­նի գոր­ծը, իսկ Վի­լե­նը նկա­րիչ-քան­դա­կա­գործ է, շու­տով Հադ­րու­թում կտե­ղադր­վի նրա հե­ղի­նա­կած՝ շր­ջա­նի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղը: Հա­մո Բա­բա­յա­նի վաս­տա­կը գնա­հատ­վել է ըստ ար­ժան­վույն. ԼՂՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում ու­նե­ցած մեծ ներ­դր­ման, մար­տա­կան խն­դիր­նե­րի լա­վա­գույնս կա­տար­ման հա­մար պարգևատր­վել է ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚, ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚ մե­դալ­նե­րով: