comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ...

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Նո­յեմ­բե­րի 10-ին Թու­ֆեն­կյան հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Րաֆ­ֆի Դու­դակ­լյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում կա­տա­րած գրառ­ման մեջ կաս­կած էր հայտ­նել Ար­ցա­խում ծա­ռա­հա­տում­նե­րի օ­րի­նա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ։

Տար­վա այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, մաս­նա­վո­րա­պես` ան­տա­ռից վա­ռե­լա­փայ­տի մթեր­ման ծա­վալ­նե­րի ա­ճին հա­մըն­թաց, լայն հն­չե­ղու­թյուն են ստա­նում ծա­ռա­հա­տում­նե­րի օր­նա­կա­նու­թյու­նը կաս­կա­ծի տակ դնող բարձ­րա­ձայ­նում­նե­րը։ Այս հա­մա­տեքս­տում, ան­մի­ջա­պես Մար­տա­կերտ -Վար­դե­նիս ավ­տո­մայ­րու­ղուց Րաֆ­ֆի Դու­դակ­լյա­նի հրա­պա­րա­կած` ան­տա­ռա­փայ­տով լի բեռ­նա­տար­նե­րի լու­սան­կար­նե­րը, թերևս, ե­զա­կի­նե­րի շար­քին չեն դաս­վում։
Ֆեյս­բու­քյան իր գրառ­ման մեջ Թու­ֆեն­կյան հիմ­նադ­րա­մի տնօ­րե­նը մաս­նա­վո­րա­պես նշել էր. ՙԱյ­սօր Ար­ցա­խէն վե­րա­դար­ձած ա­տեն, Շա­հու­մեա­նի շր­ջա­նին մէջ տե­սանք առ­նուազն 6 բեռ­նա­տար մե­քե­նա­ներ (քա­նի մը հա­տը` ա­ռանց պետ­հա­մա­րա­նի­շի), ո­րոնք նոր կտ­րուած ծա­ռեր բար­ձած`Վար­դե­նի­սի ուղ­ղու­թեամբ կեր­թա­յին, եւ ան­կէ հա­ւա­նա­բար ու­րիշ վայ­րեր
Ար­դեօք ա­պօ­րի­նի ծա­ռա­հա­տում­նե­րը Ար­ցա­խի ան­տառ­նե­րու մէջ ալ տա­րա­ծուած են, թէ? օ­րի­նա­ւոր էր այս ծա­ռե­րու ջար­դը, չեմ կր­նար ը­սել Ար­ցա­խի ի­րա­ւա­պահ­նե­րը տե­ղեակ են ու կը լռե ? ն, ինչ­պէս ե­ղած է Հա­յաս­տա­նի այլ շր­ջան­նե­րու մէջ? Դար­ձեալ դժուար է ը­սել...՚։
Մեր հարց­մանն ի պա­տաս­խան, Ար­ցա­խի ոս­տի­կա­նու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պի և լրատ­վու­թյան ծա­ռա­յու­թյան բաժ­նի պետ Գառ­նիկ Ա­լեք­սա­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ֆեյս­բու­քյան այս գրառ­ման հետ­քե­րով ներ­կա­յումս ստու­գում­ներ են ի­րա­կա­նաց­վում, իսկ ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ հա­մա­պա­տաս­խան հա­ղոր­դագ­րու­թյուն կտա­րա­ծեն։
Նշենք, որ չնա­յած Րաֆ­ֆի Դու­դակ­լյա­նի ֆեյս­բու­քյան գրառ­ման մեջ` ա­ռանց պետ­հա­մա­րա­նի­շի բեռ­նա­տար­նե­րի թի­վը մի քա­նիսն էր նշ­վել, այ­դու­հան­դերձ, հրա­պա­րակ­ված լու­սան­կար­նե­րում, որ­պես այդ­պի­սին միայն մեկն էր։ Հա­մա­ցան­ցա­յին հար­թա­կում կա­տար­ված հա­ղոր­դագ­րու­թյան պար­զա­բան­ման մյուս հան­գր­վա­նը ՙԱր­ցա­խան­տառ՚ ՊՈԱԿ-ն էր, որ­տեղ, խնդ­րո ա­ռար­կա նյու­թին տե­ղյակ լի­նե­լուց բա­ցի, ար­դեն իսկ պար­զել են խնդ­րա­հա­րույց`ա­ռանց պետ­հա­մա­րա­նի­շե­րի բեռ­նա­տա­րի հաս­ցեա­տի­րոջ ինք­նու­թյու­նը։ Գլ­խա­վոր ան­տա­ռա­գետ Ար­մա­վիր Գևոր­գյա­նի հա­ղորդ­մամբ, լրա­ցու­ցիչ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ստա­նա­լու հա­մար սպա­սում է նրա պար­զա­բա­նում­նե­րին։ Մինչ այդ, ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը են­թադ­րում են, որ, ըստ երևույ­թին, բա­նա­կի հա­մար փայ­տամ­թե­րում ի­րա­կա­նաց­նող ան­ձը, սահ­ման­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցին հա­մա­պա­տաս­խան մա­տա­կա­րա­րումն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով, լրա­ցու­ցիչ բեռ­նա­տար է վար­ձա­կա­լել։
Անդ­րա­դառ­նա­լով ան­տա­ռա­հա­տում­նե­րի, փայ­տի մթեր­ման գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմ­նե­րին , հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր ան­տա­ռա­գե­տը նախ պար­զա­բա­նեց, որ ինչ­պես ներ­քին սպառ­ման, այն­պես էլ ար­տա­հան­ման հա­մար նա­խա­տես­ված ան­տա­ռա­փայ­տը մթեր­վում է փաս­տաթղ­թա­վոր­ված կար­գով` մաս­նա­գետ­նե­րի կող­մից սահ­ման­ված հա­տա­տե­ղե­րից։ Զրու­ցակ­ցիս հա­վաստ­մամբ , ար­դեն պար­զել են, որ ա­ռանց պետ­հա­մա­րա­նի­շե­րի բեռ­նա­տա­րի հաս­ցեա­տերն ու­նե­ցել է հա­մա­պա­տաս­խան ծա­վա­լի ան­տա­ռա­փայ­տի մթեր­ման ան­դոր­րա­գիր, պայ­մա­նա­գիր, ըստ այդմ, նաև հա­մա­պա­տաս­խան հա­տա­տեղ (ի դեպ, մեր այ­ցի ժա­մա­նակ հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րը, կից` նաև Րաֆ­ֆի Դու­դակ­լյա­նի հրա­պա­րա­կած լու­սան­կար­նե­րը, ՙԱր­ցա­խան­տառ՚ ՊՈԱԿ-ի տնօ­րե­նի գրա­սե­ղա­նին էին)։
Զրու­ցակ­ցիս հա­մոզ­մամբ, ա­պօ­րի­նի ծա­ռա­հատ­ման դեպ­քե­րը գրե­թե բա­ցառ­վում են, ին­չը նա պայ­մա­նա­վո­րում է հան­րու­թյան շր­ջա­նում պա­տաս­խա­նատ­վու­թյան լուրջ հետևանք­նե­րի գի­տակց­մամբ։ Տա­րեց­տա­րի վա­ռե­լա­փայ­տի մթեր­ման ծա­վալ­ներն ու պա­հան­ջարկն ա­ճում են։Գլ­խա­վոր ան­տա­ռա­գե­տի հա­ղորդ­մամբ, մաս­նա­վո­րա­պես` ըն­թա­ցիկ տա­րում, այն հա­սել է շուրջ 129 հա­զար խո­րա­նարդ մետ­րի։ Անդ­րա­դառ­նա­լով ան­տա­ռա­յին հա­տա­տե­ղե­րի սահ­ման­ման կար­գին, ան­տա­ռա­գետ Ար­մա­վիր Գևոր­գյա­նը տե­ղե­կաց­րեց, որ մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ծա­ռա­հա­տում­ներն ա­ռա­ջին հեր­թին նա­խա­տես­վում են այն ան­տա­ռա­հատ­ված­նե­րում, որ­տեղ խնամ­քի և սա­նի­տա­րա­կան հա­տում­նե­րի կա­րիք է զգաց­վում, ընդ ո­րում` չո­րա­ցած ու վառ­ված ծա­ռե­րի հատ­ման։
ՙՄաս­նա­վո­րա­պես Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ան­տառ­նե­րը բա­վա­կա­նին հա­սուն են։ Ա­սել է թե, գե­րակշ­ռում են տա­րեց ծա­ռե­րը, ո­րոնք ին­քա­բե­րա­բար չո­րա­նում են։ Նույ­նիսկ մինչև հա­տե­լը, քիչ չեն նաև ըն­կած ծա­ռե­րը, ո­րոնք ո­րակ­վում են որ­պես թա­փուկ՚,-ման­րա­մաս­նեց ան­տա­ռա­գե­տը`ի պա­տաս­խան հար­ցին, թե ին­չու է հա­մե­մա­տա­բար մե­ծա­ծա­վալ ծա­ռա­հա­տումն ի­րա­կա­նաց­վում այս տա­րած­քում։ Հա­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցում ան­տա­ռի` այս­պես ա­սած, քա­վու­թյան նո­խա­զը շա­րու­նա­կում է մնալ բո­խի ծա­ռա­տե­սա­կը։ Ըստ պա­տաս­խա­նա­տուի, ան­տառ­նե­րի ու ան­տա­ռա­հա­տում­նե­րի վե­րահս­կումն ի­րա­կա­նաց­վում է բազ­մաս­տի­ճան հա­մա­կար­գով, այն է` ան­տա­ռա­պե­տի օգ­նա­կան-ան­տա­ռա­պետ-ՙԱր­ցա­խան­տառ՚։
Ստու­գում­ներն տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վում են 2 ան­գամ։ Բա­ցի այդ, ի­րա­կա­նաց­վում է վերս­տու­գում, ինչ­պես նաև ստու­գում­ներ` ա­հա­զան­գե­րի հետ­քե­րով՚,- ա­սաց Ա. Գևոր­գյա­նը` ման­րա­մաս­նե­լով, որ ըն­թա­ցիկ տա­րում, ի­րենց հաս­ցեագր­վել է ըն­դա­մե­նը 2 ա­հա­զանգ, ո­րոնց ստուգ­ման ար­դյուն­քում ա­պօ­րի­նու­թյուն չի հայտ­նա­բեր­վել։
Այս­տեղ, թերևս, ա­ռար­կա­յա­կան կլի­նի նշել, որ ըստ Ար­ցա­խի ոս­տի­կա­նու­թյան պաշ­տո­նա­կան կայ­քե­ջում տա­րած­ված հա­ղոր­դագ­րու­թյան, ըն­թա­ցիկ տար­վա սեպ­տեմ­բե­րի 9-ին Բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նից, ոս­տի­կա­նու­թյան Մար­տու­նու շր­ջա­նա­յին բա­ժին նյու­թեր են ներ­կա­յաց­վել առ այն, որ Մար­տու­նու շր­ջա­նի Խեր­խան գյու­ղի հարևա­նու­թյամբ տե­ղա­մա­սում ան­հայտ ան­ձինք ա­պօ­րի­նի հա­տել են 164 հատ տար­բեր տե­սա­կի և տրա­մագ­ծի ծա­ռեր` պե­տու­թյա­նը պատ­ճա­ռե­լով ընդ­հա­նուր 3.473.000 դրա­մի վնաս։ Նույն աղ­բյու­րի հա­մա­ձայն, ա­պօ­րի­նի ծա­ռա­հատ­ման ևս 1 դեպք բա­ցա­հայտ­վել է ըն­թա­ցիկ տար­վա հոկ­տեմ­բե­րի 21-ին` Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղի վար­չա­կան տա­րած­քում գտն­վող ան­տա­ռից։
Ինչևէ, ՙԱր­ցա­խան­տառ՚- ՊՈԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, գլ­խա­վոր ան­տա­ռա­գետ Ա. Գևոր­գյա­նի հա­ղորդ­մամբ, ստու­գում­նե­րի հեր­թա­կան փուլն են մեկ­նար­կել, ո­րը կտևի մինչև ըն­թա­ցիկ տար­վա նո­յեմ­բե­րի 20-ը։ Այ­դու­հետ, ըստ կազմ­ված հա­մա­պա­տաս­խան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի, կաս­կա­ծե­լի գո­տի­ներ հայտ­նա­բե­րե­լու դեպ­քում, գլ­խա­դա­սա­յին կա­ռույ­ցի կող­մից կի­րա­կա­նաց­վի վերս­տու­գում։
;