[ARM]     [RUS]     [ENG]

2020թ. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԹԱՑԱՎՈՐՎԵԼ Է

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Օ­րերս ԱՀ կա­ռա­վա­րու­թյա­նը ներ­կա­յաց­վեց հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան 2020թ. տա­րե­կան ծրա­գի­րը։ Այն մշակ­վել է ԱՀ հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյա­նը վե­րա­բե­րող օ­րեն­քի հոդ­ված­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ա­մե­նա­մյա այս ծրագ­րի նպա­տակ­նե­րը, խն­դիր­ները, ու ի­րա­կա­նաց­վող ու նա­խա­տես­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը` ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­ՎԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԻ հետ հար­ցազ­րույ­ցում։

-Յու­րա­քան­չյուր տա­րի ԱՀ բյու­ջեի նա­խագ­ծի քն­նարկ­ման ըն­թաց­քում ներ­կա­յաց­վում է նաև հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի և նրանց կեն­սա­գոր­ծու­նեու­թյան հա­մար հա­վա­սար պայ­ման­նե­րի ստեղծ­մանն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հով­մանն ուղղ­ված տա­րե­կան ծրա­գի­րը։ Գա­լիք տա­րի ծրագ­րով ի՞նչ է նա­խա­տես­վում և ի՞նչ խն­դիր­ներ պետք է ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով լուծ­վեն։
-Հեր­թա­կան ծրագ­րի նպա­տակն է սահ­մա­նել այն բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնք կխ­թա­նեն սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց կյան­քը բա­րե­լա­վե­լու և մեր հա­սա­րա­կու­թյու­նում լիար­ժեք ապ­րե­լու հա­մար։ Այդ ա­ռու­մով տար­բեր շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վում է 38 ծրա­գիր, ո­րոնք նե­րա­ռում են բազ­մաբ­նույթ ո­լորտ­ներ։ Տա­րե­կան ծրա­գիրն էլ կազ­մե­լիս հաշ­վի են առն­վում հենց այդ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից ներ­կա­յաց­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը։ Հիմ­նա­րար խն­դիր­նե­րից են հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի և սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րին առ­նչ­վող օ­րեն­սդ­րու­թյան կա­տա­րե­լա­գոր­ծու­մը, սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց հան­գս­տի, մաս­նա­գի­տա­կան, սո­ցիա­լա­կան վե­րա­կան­գն­ման անհ­րա­ժեշտ մի­ջո­ցա­ռում­նե­րի ա­պա­հո­վու­մը, նրանց կր­թու­թյան, մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման կազ­մա­կեր­պումն ու զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի լու­ծու­մը, ինչ­պես նաև նրանց ներգ­րա­վու­մը հա­սա­րա­կա­կան, այդ թվում` մար­զա­կան և մշա­կու­թա­յին տար­բեր բնա­գա­վառ­նե­րում։
-Ներ­կա­յում ո՞ր ծրագ­րերն են կարևո­րա­գույն ու շա­րու­նա­կա­կան։
-Նախ նշեմ, որ ո­լոր­տում գոր­ծող ՙՓյու­նիկ՚ մաս­նա­գի­տա­կան շտե­մա­րան-ծրագ­րի վեր­ջին տվյալ­նե­րով՝ ԱՀ-ում հաշ­վառ­ված է 8705 հաշ­ման­դամ, ո­րոն­ցից 7506-ը` ան­ժամ­կետ, իսկ 1200-ը` ժամ­կե­տա­յին, ընդ ո­րում` մինչև 18 տա­րե­կան­նե­րի շր­ջա­նում գրանց­ված է 380 հաշ­ման­դամ։ Դի­տար­կում­նե­րի հա­մա­ձայն, հաշ­ման­դամ­նե­րի թի­վը 2018թ. հա­մե­մատ նվա­զել է 0,9% -ով։ Հաշ­վառ­ված 7506 ան­ժամ­կետ հաշ­ման­դամ­ներն այլևս փոր­ձաքն­նու­թյան չեն են­թարկ­վե­լու, սա­կայն հե­տա­գա­յում, միայն ի­րենց ցան­կու­թյամբ, ա­ռող­ջու­թյան վատ­թա­րաց­ման կամ էլ վե­րա­կան­գն­ման ժա­մա­նակ կա­րող են կր­կին փոր­ձաք­նն­վել։ Հիմ­նա­կա­նում փոր­ձաք­նն­վում են այն ան­ձինք, ո­րոնց աշ­խա­տա­վայ­րե­րում պա­հանջ­վում է ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի աշ­խա­տանք, և ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­մա­նը զու­գըն­թաց անհ­րա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­նում վե­րա­փոր­ձաք­նն­վել։ Շուրջ 1200 ժամ­կե­տա­յին հաշ­ման­դամ­ներն էլ պար­տա­դիր հե­տա­զոտ­վում են 7 տար­վա ըն­թաց­քում և մաս­նա­գետ­նե­րի բժշ­կա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հի­ման վրա կա­րող են փո­փոխ­վել սահ­ման­ված հաշ­ման­դա­մու­թյան խմ­բե­րը՝ կապ­ված ա­ռող­ջու­թյան վատ­թա­րաց­ման կամ ա­պա­քին­ման հետ։ Բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան ըն­թաց­քում ո­րոշ­վում է տվյալ ան­ձի աշ­խա­տու­նա­կու­թյան աս­տի­ճա­նը, հաշ­ման­դա­մու­թյան խում­բը, պատ­ճա­ռը և սահ­ման­վում են նրա բժշ­կա­կան, սո­ցիա­լա­կան, աշ­խա­տան­քա­յին վե­րա­կան­գն­ման տե­սակ­նե­րը, ծա­վալն ու անց­կաց­ման ժամ­կետ­նե­րը, ինչ­պես նաև տր­վում է ե­րաշ­խա­վո­րու­թյուն աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման հա­մար։ Դրան զու­գա­հեռ մշակ­վում և հաս­տատ­վում է հաշ­ման­դա­մի ան­հա­տա­կան վե­րա­կանգ­նո­ղա­կան ծրա­գի­րը։
-Իսկ Բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան կենտ­րո­նի աշ­խա­տանք­նե­րում կա՞ն կա­տա­րե­լա­գործ­վե­լու, ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու նոր մե­թոդ­ներ։
-Այս հա­մա­կար­գը մշակ­վել է դեռևս 1930-ա­կան թվա­կան­նե­րին և ա­մեն տա­րի կա­տա­րե­լա­գործ­վում է։ Վեր­ջին տա­րի­նե­րին, նաև զուտ վար­չա­րա­րա­կան գոր­ծըն­թա­ցի շնոր­հիվ, հաշ­ման­դա­մու­թյուն սահ­մա­նե­լու կար­գը դար­ձել է թա­փան­ցիկ և օ­բյեկ­տիվ, ին­չը կա­րե­լի է ար­ձա­նագ­րել նոր ո­րո­շում­նե­րի, ին­չու չէ, նաև բո­ղո­քար­կում­նե­րի, դա­տա­րան­ներ դի­մե­լու փաս­տե­րով։ Հա­մա­կարգն այ­սօր օ­բյեկ­տիվ ու բա­վա­րար մա­կար­դա­կով աշ­խա­տում է։

-Ա­մեն ան­գամ Տա­րե­կան ծրա­գի­րը նե­րա­ռում է զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի լուծ­ման հա­մար տար­բեր ծրագ­րե­րով հա­մա­պա­տաս­խան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հո­վում։ Ի­րա­կա­նում օգտ­վո՞ւմ են հաշ­ման­դամ­ներն այդ ծրագ­րից։
-Ներ­կա­յումս շատ են անդ­րա­դառ­նում հաշ­ման­դամ­նե­րի հա­մար մի­ջա­վայ­րի հա­մա­պա­տաս­խա­նեց­ման, աշ­խա­տա­վայ­րե­րի հար­մա­րեց­ման խն­դիր­նե­րին։ Ե­թե մենք անդ­րա­դառ­նանք զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի լուծ­մանն ա­ջակ­ցե­լու և նպաս­տե­լու ծրագ­րե­րին, ա­պա կար­ձա­նագ­րենք, որ տա­րեց­տա­րի ի­րա­կա­նաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը հս­տա­կեց­ված են բյու­ջեի նա­խագ­ծով, ու մենք ոչ թե զբաղ­վա­ծու­թյունն ենք ա­պա­հո­վում, ին­չը մեր հա­մա­կար­գի խն­դի­րը չէ, այլ ի­րա­կա­նաց­նում ենք սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով քա­ղա­քա­ցի­նե­րի զբաղ­վա­ծու­թյանն ա­ջակ­ցե­լու ծրագ­րեր։ Դա վե­րա­բե­րում է աշ­խա­տա­տե­ղե­րի հար­մա­րեց­մա­նը, գոր­ծա­տու­նե­րին պե­տու­թյան կող­մից տր­վող ա­ջակ­ցու­թյա­նը և այլն։ Ինչ վե­րա­բե­րում է ծրագ­րի շա­հա­ռու­նե­րին, ի­հար­կե, ոչ բա­վա­րար չա­փով են օգտ­վում հաշ­ման­դամ­նե­րը, և խն­դիրն այս­տեղ կապ­ված է նաև գոր­ծա­տու­նե­րի հետ։ Պե­տու­թյու­նը տվյալ աշ­խա­տա­տե­ղը լրա­ցու­ցիչ հար­մա­րու­թյուն­նե­րով հա­գեց­նե­լու ծախ­սե­րը նա­խա­տե­սում է, որ­պես­զի հաշ­ման­դամն ա­պա­հով­վի աշ­խա­տան­քով։ Բայց մեր ի­րա­կա­նու­թյու­նում չկան հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տա­տե­ղեր` թե­կուզ հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու պայ­ման­նե­րով, և դեռևս ոչ բո­լոր հաշ­ման­դամ­ներն են օժտ­ված հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րով և ոչ բո­լո­րին է ա­ռա­ջարկ­վում աշ­խա­տանք։
-Հա­կիրճ` 2020թ. ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վե­լիք կարևո­րա­գույն մի­ջո­ցա­ռում­նե­րի և փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին։
-Ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին, այն­պես էլ 2020-ին, բնա­կա­նա­բար, ի­րա­կա­նաց­վե­լու են հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան և նրանց կյան­քի ո­րա­կի բա­րե­լավ­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­ներ։ Ամ­բողջ հա­մա­կար­գը նոր մո­տե­ցում­նե­րով և կա­տա­րե­լա­գոր­ծում­նե­րով կաշ­խա­տի, մաս­նա­վո­րա­պես, ի­րա­կա­նաց­վել են փո­փո­խու­թյուն­ներ մի շարք ի­րա­վա­կան ակ­տե­րում։ Այս­պես, պրո­թե­զաօր­թո­պե­դիկ պա­րա­գա­նե­րի, վե­րա­կան­գն­ման տեխ­նի­կա­կան և այլ օ­ժան­դակ մի­ջոց­նե­րի տրա­մադր­ման կար­գում նա­խա­տես­վել են փո­փո­խու­թյուն­ներ, հա­մա­ձայն ո­րոնց, հաշ­ման­դամ­նե­րին պրո­թեզ կտ­րա­մադր­վի սահ­ման­ված ժամ­կետ­նե­րից շուտ։ Այ­սինքն, լի­նում են ի­րա­վի­ճակ­ներ, երբ հաշ­ման­դա­մի պրո­թե­զաօր­թո­պե­դիկ պա­րա­գան պետք է ան­հա­պաղ փո­խել և տեխ­նի­կա­կան վի­ճա­կի մա­սին մաս­նա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան հի­ման վրա նրանց տրա­մադ­րել նո­րը։
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հաշ­ման­դամ­նե­րին տր­վող ա­մե­նամ­սյա պատ­վով­ճա­րի չա­փը 2019թ. օ­գոս­տո­սի 1-ից սահ­ման­վել է 100 հա­զար դրամ՝ նախ­կին 50 հա­զա­րի փո­խա­րեն։ Կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ` կար­գա­վոր­վել են բնա­կա­րա­նա­յին հեր­թա­ցու­ցակ­նե­րը, սահ­ման­վել այն խմ­բե­րը, ո­րոնց նկատ­մամբ պե­տու­թյունն ու­նի ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ՝ կապ­ված բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հետ։ Ներ­կա­յումս ԱՀ յու­րա­քան­չյուր շր­ջա­նի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով­նե­րի շնոր­հիվ կազմ­վել են հաշ­ման­դամ­նե­րի բնա­կա­րան­նե­րի տրա­մադր­ման կամ բնա­կե­լի տան վե­րա­նո­րոգ­ման խն­դիր ու­նե­ցող­նե­րի հեր­թա­ցու­ցակ­ներ։ Դա վե­րա­բե­րում է 1-ին խմ­բի ան­ժամ­կետ զին­վո­րա­կան հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող­նե­րին։ Այս ծրագ­րե­րի մի մա­սը գոր­ծում է, մի մասն էլ կյան­քի կկոչ­վի 2020թ.-ին։ Իսկ վեր­ջին տա­րի­նե­րին ներ­դր­ված ծրագ­րե­րից է 1-ին և 2-րդ խմ­բե­րի զին­վո­րա­կան հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող­նե­րին օգ­տա­գործ­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի և բնա­կան գա­զի դի­մաց պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման կար­գը, հա­մա­ձայն ո­րի, ըն­տա­նի­քի մեկ շն­չի հաշ­վով տրա­մադր­վում է 60 ԿՎտ/ժամ փոխ­հա­տու­ցում և 18 խոր. մետր գազ։ Ծրա­գիրն ու­նի կու­տա­կա­յին բնույթ. ան­կախ նրա­նից, թե շա­հա­ռուն ա­մա­ռա­յին կամ ձմե­ռա­յին շր­ջա­նում ինչ­քան է օգ­տա­գոր­ծում է­լեկտ­րաէ­ներ­գիա կամ գազ, չօգ­տա­գործ­վող ա­միս­նե­րի գու­մա­րը կու­տակ­վում է հա­շիվ­նե­րում և օգ­տա­գործ­վում հե­տա­գա­յում։ Ծրագ­րից օգտ­վում է 2330 շա­հա­ռու։
-Իսկ ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան վե­րա­բե­րյալ կա­տար­վո՞ւմ են, ար­դյոք, դի­տար­կում­ներ՝ ծա­գած խն­դիր­նե­րը կամ բա­ցե­րը լրաց­նե­լու հա­մար։
-Մենք գրե­թե ա­մե­նօ­րյա հե­տա­դարձ կապ ու­նենք հաշ­ման­դամ­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ, և հա­մա­տեղ դի­տարկ­ման փորձ ու­նենք։ Բայց դրան զու­գա­հեռ մենք միշտ էլ ան­մի­ջա­կան կա­պի մեջ ենք հաշ­ման­դամ­նե­րի հետ, տե­ղե­կաց­ված ենք նրանց խն­դիր­նե­րին և գոր­ծող ծրագ­րե­րի ըն­թա­ցա­կար­գե­րին։ Իսկ ծա­գած լրա­ցու­ցիչ հար­ցե­րի դեպ­քում քն­նար­կում ենք և փոր­ձում դրանք ար­դյու­նա­վետ լու­ծել։ Դժ­վա­րին ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­ված սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց մենք ցու­ցա­բե­րում ենք լրա­ցու­ցիչ մե­կան­գա­մյա օգ­նու­թյուն, իսկ գոր­ծող ծրագ­րե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րի դեպ­քում օր ա­ռաջ տե­ղե­կա­նում ենք և հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րում։ Այդ­քա­նով հան­դերձ, վեր­ջերս դի­տար­կե­լով Հա­յաս­տա­նի ու մեր հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող տար­բեր տե­սա­կի սո­ցիա­լա­կան վճար­նե­րը, նպաստ­նե­րը, ար­ձա­նագ­րել ենք, որ դրանք ա­ճել են 4-6 ան­գամ։ Եվ հու­սով ենք, որ տա­րեց­տա­րի հնա­րա­վո­րինս դրանք կա­վե­լա­նան։
-Հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րի միջև կնք­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հու­շագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի՞նչ աշ­խա­տանք­ներ են նա­խանշ­վում։
-Մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում տար­բեր ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում՝ կապ­ված քա­ղա­քա­ցի­նե­րին տրա­մադր­վող պրո­թե­զաօր­թո­պե­դիկ և վե­րա­կանգ­նո­ղա­կան պա­րա­գա­նե­րի, մաս­նա­գի­տա­կան փոր­ձի փո­խա­նակ­ման և այլ­նի հետ։ Վեր­ջերս էլ ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ Ար­ցախ ե­կած պատ­վի­րա­կու­թյան հետ հա­մա­տեղ քն­նար­կե­ցինք մի շարք խն­դիր­ներ: Դրանք ու­սում­նա­սիր­վել են ու տր­վել հա­մա­պա­տաս­խան լու­ծում­ներ։ Մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բարձր մա­կար­դա­կի վրա է և այն կկ­րի շա­րու­նա­կա­կան բնույթ։
2020թ. բյու­ջեի նա­խագ­ծին ներ­կա­յաց­ված հաշ­ման­դամ­նե­րին վե­րա­բե­րող բո­լոր ծրագ­րե­րը հաս­տատ­ված կար­գով կի­րա­կա­նաց­վեն։ Ծրագ­րով նա­խա­տես­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը բխում են հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի ու շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նից, նրանց հա­սա­րա­կու­թյանն ին­տեգ­րե­լու և վե­րոն­շյալ բո­լոր խն­դիր­նե­րի լուծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից։