[ARM]     [RUS]     [ENG]

ՕԴԸ, ԱՂԵՐԸ ԵՎ ՋՈՒՐԸ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ

Նա­տա­լյա Օ­ԳԱ­ՆՈ­ՎԱ

Հայաստանի աղի քարանձավներում թաքնված են Մենդելեևի աղյուսակի գրեթե բոլոր տարրերը

Ան­ձա­վա­բու­ժու­թյան բու­ժիչ ազ­դե­ցու­թյան մա­սին մարդ­կու­թյա­նը հայտ­նի է վա­ղուց։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ժա­մա­նա­կա­կից ՙքա­րան­ձա­վա­յին մե­թո­դի՚ պատ­մու­թյունն սկիզբ է առ­նում XX դա­րի 50-ա­կան թվա­կան­նե­րից։ Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում Արևե­լյան և Կենտ­րո­նա­կան Եվ­րա­սիա­յի մի շարք եր­կր­նե­րում ի հայտ են գա­լիս ստոր­գետ­նյա մաս­նա­գի­տաց­ված ա­ռող­ջա­րա­նա­յին կենտ­րոն­ներ, որ­տեղ բու­ժում էին բրոն­խների ասթ­ման, քրո­նիկ բրոն­խի­տը, ա­լեր­գիան, տու­բեր­կու­լյո­զը, կոկ­լյու­շը։ Խոր­հր­դա­յին ա­ռա­ջին ստոր­գետ­նյա ա­լեր­գո­լո­գիա­յի բա­ժան­մունքն սկ­սել է գոր­ծել Ուկ­րաի­նա­յում` 1968թ., որ­տեղ բուժ­ման հա­մար Սո­լոտ­վի­նո­յի ա­ղի հան­քեր էին այ­ցե­լում հի­վանդ­ներ ողջ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նից։

Հա­յաս­տա­նում ա­ղի հան­քա­վայ­րը հայտ­նա­բեր­վեց շատ ա­վե­լի ուշ։ Ընդ ո­րում, ժա­մա­նա­կա­կից­նե­րի վկա­յու­թյամբ՝ բո­լո­րո­վին պա­տա­հա­կան. Երևա­նի հյու­սի­սում երկ­րա­բա­նա­կան հե­տա­խու­զու­թյու­նը նավթ ու գազ էր փնտ­րում, ար­դյուն­քը ե­ղավ ա­ղի հան­քա­շեր­տի հայտ­նա­բե­րու­մը` հե­տա­գա ար­դյու­նա­բե­րա­կան յու­րաց­մամբ։ Ի դեպ, քա­ղա­քից այս­տեղ հաս­նող միակ եր­թու­ղա­յի­նի ցու­ցա­նա­կին նշ­ված է երևան­ցի­նե­րին ա­ռա­վել հայտ­նի ՙԱ­վա­նի ա­ղի հանք՚ տե­ղա­նու­նը։ Սա­կայն այն մա­սին, որ այդ տա­րած­քում գոր­ծում է ան­ձա­վա­բու­ժու­թյան կենտ­րոն, մայ­րա­քա­ղա­քի ոչ բո­լոր բնա­կիչ­նե­րին է հայտ­նի։ Այ­դու­հան­դերձ, այս­տեղ բա­վա­կա­նին հա­ճախ են բու­ժում ստա­նում հի­վանդ­ներ մեր­ձա­վոր և հե­ռա­վոր ար­տերկ­րից՝ Ռու­սաս­տա­նից, ԱՄՆ-ից, Կու­բա­յից, Վրաս­տա­նից և այլն։
Ա­մեն ինչ սկս­վեց բա­վա­կա­նին պրո­զաիկ, սե­փա­կան և հա­րա­զատ­նե­րի ա­ռող­ջու­թյան վրա գրե­թե փոր­ձար­կում­ներ ա­նե­լով։ ՙԱյ­սօր այդ մա­սին ար­դեն կա­րե­լի է խո­սել,- ծի­ծա­ղով հի­շում է Հա­յաս­տա­նում ան­ձա­վա­բու­ժու­թյան ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից մե­կը` հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր պուլ­մա­նո­լոգ (նախ­կին), ՙԲնա­բու­ժու­թյուն՚ բժշ­կա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, պրո­ֆե­սոր Անդ­րա­նիկ Ոս­կա­նյա­նը։ - 70-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին, երբ ի հայտ ե­կան ա­ռա­ջին մշակ­ված ա­ղախ­ցե­րը, հան­քի պետ Էդ­վարդ Դավ­թյա­նի մոտ միտք հղա­ցավ այս­տեղ բու­ժե­լու տիկ­նոջ ասթ­ման։
Այն կա­ռուց­ված էր ա­ռան­ձին լեռ­նա­յին ճյու­ղա­վոր­ման շր­ջա­նում՝ բնա­կան քա­րա­ղի նստ­ված­քա­շեր­տե­րում։ 1985թ. Ա­վա­նի ա­ղա­հան­քի նստ­ված­քա­շեր­տե­րում ա­վարտ­վե­ցին ստոր­գետ­նյա ա­ռող­ջա­րա­նի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը, որ­տեղ նա­խա­տես­ված էին 50 մահ­ճա­կալ­ներ, բժշ­կա­կան սե­նյակ­ներ, անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա­կան սար­քա­վո­րում­ներ, այդ թվում և հի­վանդ­նե­րի տար­հան­ման լրա­ցու­ցիչ վթա­րա­յին ելք՚։ Բրոն­խնե­րի ասթ­մա­յով և շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող հի­վանդ­նե­րի առջև ստոր­գետ­նյա ա­ռող­ջա­րա­նի դռ­նե­րը բաց­վե­ցին 1987թ. մա­յի­սի 5-ին։ Հե­տաքր­քիր է, որ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով` 11 տա­րի անց, 1998թ. Ա­ռող­ջու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան ա­ջակ­ցու­թյամբ այդ օ­րը հռ­չակ­վեց Ասթ­մա­յի դեմ պայ­քա­րի հա­մաշ­խար­հա­յին օր։ Հաս­տա­տու­թյան տնօ­րեն Ա­նուշ Ոս­կա­նյա­նի խոս­քով՝ ա­մեն օր կենտ­րոն է այ­ցե­լում տար­բեր տա­րի­քի մոտ 500 մարդ, ընդ ո­րում, ամ­ռանն ա­վե­լա­նում է ե­րե­խա­նե­րի թի­վը, ին­չը կապ­ված է ար­ձա­կուրդ­նե­րի հետ։ Բու­ժումն ի­րա­կա­նաց­վում է միայն ցե­րե­կա­յին ժա­մե­րին։ Բուժ­ման կուր­սը տևում է 20 օր՝ օ­րա­կան 5-6 ժամ։

ՙԱյս­տեղ իս­կա­պես ա­մեն ինչ հե­տաքր­քիր է, ա­սես կա­խար­դա­կան քա­րան­ձա­վում կամ հի­նա­վուրց դղյա­կում լի­նես, որ­տեղ ա­մեն ինչ փայ­լփ­լում է, շող­շո­ղում՚,- պատ­մում է 10-ա­մյա մոսկ­վա­ցի Դի­մա Ա­նո­խի­նը, ով ար­դեն մի քա­նի տա­րի է՝ հոր հետ հա­տուկ գա­լիս է Երևան` ստոր­գետ­նյա ան­ձա­վա­բու­ժա­կան կենտ­րո­նում բու­ժում ստա­նա­լու նպա­տա­կով։ Կենտ­րո­նում ստա­ցած ա­ռող­ջա­րար լից­քե­րը հե­րի­քում են նրան մի ամ­բողջ տա­րի։ Աղն այս­տեղ ոչ միայն ոտ­քի տակ է, այլև օ­դում։ Դա է պատ­ճա­ռը, որ բե­րա­նում միշտ զգաց­վում է նրա հա­մը։ Բայց, ինչ­պես հաս­տա­տում են հի­վանդ­նե­րը, այն շատ ա­վե­լի ՙհա­մեղ՚ է, քան ին­հա­լա­տոր­նե­րը։ Ոչ պա­կաս հա­մեղ են նաև թթ­ված­նա­յին հա­տուկ կոկ­տեյլ­նե­րը, ո­րոնք հի­վանդ­նե­րի հա­մար պատ­րաստ­վում են հենց գետ­նի տակ՝ օ­շա­րա­կից ու ձվի սպի­տա­կու­ցից։ Թթ­վա­ծի­նը, ո­րը ներ­մուծ­վում է ձո­ղի­կի մի­ջո­ցով, փրփ­րեց­նում է խմիչ­քը, և այն պետք է հասց­նել խմել մինչև պղպ­ջակ­նե­րի ան­հե­տա­նա­լը։ Փոք­րիկ­նե­րը կա՜մ նկա­րում են, կա՜մ ա­ղից դղյակ­ներ կա­ռու­ցում, քա­նի որ ոտ­քե­րի տակ ա­մե­նուր աղ է խրթխր­թում։ Շա­տե­րը միա­նում են ֆիզ­կուլ­տու­րա­յի ընդ­հա­նուր պա­րապ­մունք­նե­րին։ Հի­վանդ­նե­րը հա­ճույ­քով կրկ­նում են թեթև շն­չա­ռա­կան վար­ժու­թյուն­նե­րը` հետևե­լով բժիշկ Ան­նա Հով­հան­նի­սյա­նին։ Ի դեպ, հա­մա­ցան­ցի ու բջ­ջա­յին կա­պի ան­հա­սա­նե­լիու­թյունն ա­մենևին ձանձ­րա­լի չեն դարձ­նում գետ­նի տակ անց­կաց­ված 6-ժա­մյա բու­ժու­մը։ Ոչ ոք չի ան­հան­գս­տա­նում, որ ինչ-որ կարևոր բան բաց կթող­նի հա­մա­ցան­ցում։
Իսկ, ընդ­հա­նուր առ­մամբ, միայն ա­ռա­ջին հա­յաց­քից է թվում, որ մար­դիկ այս­տեղ ա­նու­շադ­րու­թյան են մատն­ված։ Նրանց ա­ռող­ջու­թյա­նը հետևում է բու­ժանձ­նա­կազ­մը։ Ինչ­պես նշում է Ա­նուշ Անդ­րա­նի­կով­նան, հոգ­սե­րը շատ են, ա­ռա­վել ևս, որ այս­տեղ զբաղ­վում են նաև գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տան­քով։ Այս քա­րան­ձավ­նե­րում նա սկ­սել է աշ­խա­տել որ­պես սա­նի­տա­րու­հի, երբ դեռևս բու­ժինս­տի­տու­տի ու­սա­նո­ղու­հի էր։ Սո­վո­րում էր հա­մա­տե­ղել տե­սա­կա­նը գործ­նա­կա­նի հետ։ ՙԱյ­սօր մեզ մոտ պետ­պատ­վե­րով անվ­ճար բու­ժում են ստա­նում մինչև 7 տա­րե­կան ե­րե­խա­ներ, ինչ­պես նաև անվ­ճար բու­ժում ստա­նա­լու թույ­լտ­վու­թյուն ու­նե­ցող հի­վանդ­ներ։ Ար­տերկ­րա­ցի­նե­րի հա­մար բու­ժու­մը վճա­րո­վի է, թեև այն բա­վա­կա­նին է­ժան է նրանց հա­մար։ Բայց ես շատ կցան­կա­նա­յի, որ մեր քա­րան­ձա­վի մա­սին աշ­խար­հում ա­վե­լի շատ ի­մա­նա­յին,- ա­սում է նա։ - Չէ՞ որ դա այն­քան կարևոր է մեր երկ­րի հա­մար՝ և՜ տն­տե­սու­թյան ա­ռու­մով, և՜ վար­կա­նի­շի՚։ Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ ստոր­գետ­նյա ա­ղի ա­ռող­ջա­րան­ներ գո­յու­թյուն ու­նեն Ռու­սաս­տա­նում, Ի­տա­լիա­յում, Ղր­ղըզս­տա­նում, Գեր­մա­նիա­յում, Լե­հաս­տա­նում, Սլո­վա­կիա­յում, Ռու­մի­նիա­յում և այլ եր­կր­նե­րում, մաս­նա­գետ­նե­րի հա­վաստ­մամբ, հայ­կա­կան հան­քա­տե­ղին բա­ցա­ռիկ է իր երկ­րա­ֆի­զի­կա­կան և երկ­րա­քի­միա­կան ցու­ցա­նիշ­նե­րով։ Այս­տեղ առ­կա են Մեն­դե­լեևի ա­ղյու­սա­կի գե­րե­թե բո­լոր տար­րե­րը, բա­ցա­ռու­թյամբ ծանր մե­տաղ­նե­րի։ Մշ­տա­կան ջեր­մաս­տի­ճա­նը 19 աս­տի­ճան է, ռա­դիո­ճա­ռա­գայթ­ման և արևա­յին ռա­դիա­ցիա­յի բա­ցակա­յու­թյունն այն դարձ­նում է բա­ցա­ռիկ։ ՙԱ­ղա­հան­քի բու­ժիչ ազ­դե­ցու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է խո­նա­վու­թյան, օ­դի ջեր­մաս­տի­ճա­նի, ճնշ­ման, թթ­ված­նի իո­նա­յին բա­ղադ­րու­թյան պա­րա­մետ­րե­րի անհ­րա­ժեշտ մա­կար­դա­կի պահ­պան­մամբ։ Քա­րան­ձա­վի ման­րէա­զերծ օ­դում բա­ցա­կա­յում են ա­լեր­գեն­ներն ու բակ­տե­րիա­նե­րը, իսկ ռա­դիա­ցիա­յի մա­կար­դա­կը գրե­թե զրո­յա­կան է՚,- պատ­մում է բժշ­կա­կան կենտ­րո­նի տնօ­րե­նը։ Այս ա­մե­նը նպաս­տում է բուժ­ման հան­դեպ հի­վանդ­նե­րի դրա­կան տրա­մադր­վա­ծու­թյա­նը։ Իսկ դա ար­դեն հի­վան­դու­թյան հաղ­թա­հար­ման կես ճա­նա­պարհն է։

noev-kovcheg.ru