[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը՝ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 1993թ. դեկ­տեմ­բե­րի 2-ին ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան հա­տուկ ո­րոշ­մամբ ստեղծ­վեց Ար­ցա­խի 7-րդ վար­չա­տա­րած­քա­յին միա­վո­րը՝ Քա­շա­թա­ղի շր­ջա­նը՝ Բեր­ձոր կենտ­րո­նով։ Ար­ցա­խը մայր հայ­րե­նի­քին կա­պող կյան­քի ճա­նա­պար­հը, ո­րը բաց­վեց 1992-ի մա­յի­սի 18-ին, դար­ձավ ար­դեն կամր­ջող օ­ղակ։

Դրա­նից ըն­դա­մե­նը մեկ ա­միս ա­ռաջ էր ա­զա­տագր­վել շր­ջա­նի հա­րա­վա­յին մա­սը։ Մոտ 3380 ք/կմ տա­րած­քով 26-ա­մյա շր­ջանն իր մեջ է նե­րա­ռել պատ­մա­կան Մեծ Հայ­քի Սյու­նիք և Ար­ցախ աշ­խարհ­նե­րի գա­վառ ու գա­վա­ռակ, ո­րոնց մի մա­սը խոր­հր­դա­յին կար­գե­րի կազ­մա­վոր­ման սկզ­բում բռ­նակց­վել էին Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան Լա­չի­նի, Կու­բաթ­լուի և Զան­գե­լա­նի շր­ջան­նե­րին։ Ներ­կա­յիս Քա­շա­թա­ղի շր­ջա­նում ընդգրկված են 4 քա­ղա­քա­յին և 50 գյու­ղա­կան հա­մայ­նք­ներ, ըն­կած է Հա­կա­րի գե­տի ողջ ա­վա­զա­նում՝ ձգ­վե­լով Քար­վա­ճառ-Քա­շա­թաղ սահ­մա­նա­յին լեռ­նանց­քից մինչև Ա­րաքս՝ մոտ 200կմ։
1994-ի գար­նա­նը շրջ­կենտ­րոն Բեր­ձոր ե­կան ա­ռա­ջին վե­րաբ­նա­կիչ­նե­րը՝ շրջ­վար­չա­կազ­մի ա­ռա­ջին ղե­կա­վար Ա­լեք­սան Հա­կո­բյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Հե­տա­գա­յում Քա­շա­թա­ղում վե­րաբ­նա­կեց­վե­ցին Ադր­բե­ջա­նի հա­յա­շատ բնա­կա­վայ­րե­րից և Ար­ցա­խի՝ թուր­քե­րի կող­մից բռ­նա­զավ­թված բնա­կա­վայ­րե­րից՝ Չայ­լու, Գե­տա­շեն, Շա­հու­մյան, Մա­րա­ղա և այլն, գաղ­թած մեր հայ­րե­նա­կից­նե­րը, այ­նու­հետև՝ Սպի­տա­կի երկ­րա­շար­ժից ա­վեր­ված բնա­կա­վայ­րե­րից։ 1996-98 թվա­կան­նե­րին կա­ռուց­վեց Բեր­ձո­րի Սուրբ Համ­բարձ­ման ե­կե­ղե­ցին։ 94-ի սե­պեմ­բե­րին բաց­վե­ցին շր­ջա­նի ա­ռա­ջին կր­թօ­ջախ­նե­րը՝ Բեր­ձո­րի թիվ 1 միջ­նա­կար­գը և Տան­ձու­տի­նը, ո­րը վեր­ջերս հիմ­նա­նո­րոգ­վեց և կոչ­վեց 2016-ի Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ան­մահ հե­րոս Ա­դամ Սա­հա­կյա­նի ա­նու­նով։ Այժմ շր­ջա­նում գոր­ծում է 54 հան­րակր­թա­կան դպ­րոց՝ ընդ­հա­նուր մոտ 2200 ա­շա­կեր­տով, 800 ու­սուց­չով։ Վեր­ջին տա­րի­նե­րին հա­րա­վա­յին մա­սում գտն­վող Իշ­խա­նա­ձոր գյու­ղում ի­րա­կա­նաց­վե­ցին բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծա­վա­լուն աշ­խա­տանք­ներ. գյու­ղում կա­ռուց­վեց նոր՝ Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի թա­ղա­մա­սը՝ մոտ 100 բնա­կե­լի տնե­րով, մար­զա­դաշ­տով։
Շր­ջա­նում բնակ­չու­թյան հիմ­նա­կան զբաղ­մուն­քը գյու­ղատն­տե­սու­թյունն է, ո­րի զար­գա­ցած ճյու­ղերն են հո­ղա­գոր­ծու­թյու­նը, այ­գե­գոր­ծու­թյու­նը, ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, մեղ­վա­բու­ծու­թյու­նը։ Վեր­ջին տա­րի­նե­րին ի­րա­կա­նաց­վում է մոտ 25.000հա հա­ցա­հա­տի­կի և այլ մշա­կա­բույ­սե­րի ցանքս։ Պահ­պան­ված պատ­մամ­շա­կու­թա­յին բա­զում հու­շար­ձան­նե­րը հաս­տա­տում են շր­ջա­նի Հա­յոց բնօր­րան լի­նե­լու մա­սին։ Ամ­բող­ջա­կան, կի­սա­վեր ու ա­վեր­ված վի­ճակ­նե­րում մեզ են հա­սել մոտ 3 տաս­նյակ վանք ու ե­կե­ղե­ցի, հայ­կա­կան գե­րեզ­մա­նատ­ներ, խաչ­քա­րեր, տա­պա­նա­քա­րեր, կա­մուրջ­ներ, ջրա­ղաց­ներ, այլ կո­թող­ներ։ Վան­քե­րից շատ հայտ­նի է 4-րդ դա­րում կա­ռուց­ված Ծի­ծեռ­նա­վան­քը։
Բեր­ձոր շրջ­կենտ­րո­նում, բա­ցի 2 հան­րակր­թա­կան­նե­րից, գոր­ծում են ար­վես­տի, մար­զա­կան դպ­րոց­ներ՝ յու­րա­քան­չյու­րում 200-ից ա­վե­լի սա­ներ, պե­տա­կան ման­կա­պար­տեզ՝ մոտ 120 ե­րե­խա­նե­րի ընդգրկմամբ, ե­րե­խա­նե­րի խնամ­քի թիվ 2 հաս­տա­տու­թյու­նը, գրա­դա­րան, Քա­շա­թա­ղի երկ­րա­գի­տա­կան հա­րուստ թան­գա­րա­նը, շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մը, ո­րի հա­մար նոր շենք է կա­ռուց­վել, և ար­դեն սկս­վել է սար­քա­վո­րում­նե­րի տե­ղադ­րու­մը։ ՙՄե­րան՚ շր­ջա­նա­յին պաշ­տո­նա­թեր­թի ա­ռա­ջին հա­մա­րը լույս տե­սավ 2009թ. դեկ­տեմ­բե­րին։ Շր­ջա­նի կա­յաց­ման ու զար­գաց­ման գոր­ծում, բա­ցի պե­տա­կան հատ­կա­ցում­նե­րից, կարևոր­վում են Սփյուռ­քում և այ­լուր գոր­ծող բա­րե­գոր­ծա­կան կա­ռույց­նե­րը, ո­րոն­ցից են ՙԹու­ֆեն­կյան՚-ը, ՙՀայ­րե­նա­սե­րը՚-ը և այլն։ ՙԳուր­գեն Մե­լի­քյա­նը՝ Քա­շա­թա­ղի բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին՚ հիմ­նադ­րա­մը, բա­ցի սո­ցիա­լա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լուց, յու­րա­քան­չյուր տա­րի 2-3 ան­գամ ծա­ռա­տունկ է կազ­մա­կեր­պում Բեր­ձո­րում և հա­րա­կից տա­րածք­նե­րում։ Լի­բա­նա­նում գոր­ծող ՙԱ­ՐԻ՚ հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ ու ԱՀ կա­ռա­վա­րու­թյան օ­ժան­դա­կու­թյամբ Ա­ղավ­նո գյու­ղում կա­ռուց­վել է 50 բնա­կե­լի ա­ռանձ­նա­տուն, ծրա­գի­րը շա­րու­նա­կա­կան է։ Շր­ջանն այժմ ղե­կա­վա­րում է ՙՀայ­րե­նա­սեր՚ ՀԿ հա­մա­հիմ­նա­դիր Ստե­փան Սարգ­սյա­նը։ Շր­ջա­նի հիմ­նա­դիր ղե­կա­վար Ա­լեք­սան Հա­կո­բյա­նը նույն­պես շնոր­հա­վո­րել է պատ­մա­կան ի­րո­ղու­թյան առ­թիվ։

;