[ARM]     [RUS]     [ENG]

ԶԳՈՒՅՇ՝ ԱՆ­ՉԱ­ՓԱ­ՀԱՍ Է. ՙԲԱՑ­ԹՈ­ՂՈՒՄ­ՆԵ­ՐՈՒՄ ԲՈ­ԼՈՐՍ ԷԼ ՄԵՂ­ՔԻ ՄԵՐ ԲԱ­ԺԻՆՆ ՈՒՆԵՆՔ՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հարցազրույց ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր
Դավիթ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ հետ

-Դա­վիթ Մհե­րի, Դուք զբաղ­վում եք ան­չա­փա­հաս­նե­րի հան­ցա­վո­րու­թյան խն­դիր­նե­րով, ի՞նչ աշ­խա­տանք­ներ են տար­վում ծա­ռա­յու­թյան կող­մից՝ կան­խար­գե­լե­լու հան­ցա­վո­րու­թյու­նը։ Ինչ­պի­սի՞ն է պատ­կե­րը մեր հան­րա­պե­տու­թյու­նում։
- Ան­չա­փա­հաս­նե­րի հան­ցա­վո­րու­թյան խն­դիր­նե­րը շա­րու­նա­կում են մտա­հո­գել աշ­խար­հի հան­րու­թյա­նը: Վտան­գա­վոր այս երևույ­թի վրա անհ­րա­ժեշտ ազ­դե­ցու­թյուն գոր­ծե­լու և դրա դեմ ար­դյու­նա­վետ պայ­քար կազ­մա­կեր­պե­լու ուղ­ղու­թյամբ տա­րաբ­նույթ աշ­խա­տանք­ներ են տար­վում աշ­խար­հի գրե­թե բո­լոր պե­տու­թյուն­նե­րում, այդ թվում նաև՝ Ար­ցա­խում։ Մտա­հո­գիչն այն է, որ, վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն, վեր­ջին տա­րի­նե­րին մեր հան­րա­պե­տու­թյու­նում նկատ­վում է ան­չա­փա­հաս­նե­րի հան­ցա­վո­րու­թյան աճ: Ըն­թա­ցիկ տար­վա 9 ա­միս­նե­րի կտր­ված­քով 23 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­վել է 27 հան­ցա­գոր­ծու­թյուն (նա­խորդ տա­րի նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում 18 ան­չա­փա­հա­սի կող­մից՝ 23 հան­ցա­գոր­ծու­թյուն)։ Մեր կող­մից ու­ժե­ղաց­վել են ինչ­պես կան­խար­գե­լիչ և բա­ցա­հայտ­ման աշ­խա­տանք­նե­րը, այն­պես էլ ստու­գաշր­ջա­գա­յու­թյուն­նե­րը։ Ոս­տի­կա­նու­թյան յու­րա­քան­չյուր տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում ու­նի ան­չա­փա­հաս­նե­րի գծով տե­սուչ, ո­րոնք շուր­ջօ­րյա աշ­խա­տանք են տա­նում հան­րա­պե­տու­թյան հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում: Ա­սեմ, որ տար­վում և՜ ընդ­հա­նուր բնույ­թի, և՜ ան­հա­տա­կան աշ­խա­տանք­ներ։ Ընդ­հա­նու­րը՝ դա բա­ցատ­րա­կան-կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­ներն են, որ անց են կաց­վում բո­լո­րի հետ միա­սին։ Ան­հա­տա­կան աշ­խա­տան­քը տար­վում է ոս­տի­կա­նու­թյան ան­չա­փա­հաս­նե­րի գոր­ծե­րով տես­չու­թյան կող­մից հաշ­վառ­ման վերց­ված ան­ձանց հետ՝ մեկ տար­վա կտր­ված­քով։ Նրանց յու­րո­վի մո­տե­ցում է ցու­ցա­բեր­վում ըստ տա­րի­քա­յին ա­ռանձ­նա­հա­տու­թյուն­նե­րի՝ հաշ­վի առ­նե­լով նաև սո­ցիա­լա­կան վի­ճա­կը, բնա­կա­վայ­րը։ Բա­ցի այդ, հա­ճա­խա­կի այ­ցե­լու­թյուն­ներ են կա­տար­վում հաշ­վառ­ման մեջ գտն­վող ան­չա­փա­հաս­նե­րի ըն­տա­նիք­ներ, հան­դի­պում­ներ են ու­նե­նում ծնող­նե­րի և ման­կա­վարժ­նե­րի հետ։
- Ան­չա­փա­հաս­նե­րի շր­ջա­նում ո՞ր տե­սա­կի հան­ցա­գոր­ծու­թյուն­ներն են գե­րակշ­ռում։
- Մար­դու դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, հատ­կա­պես՝ կռ­վա­վե­ճե­րը՝ ծե­ծի և մարմ­նա­կան վնաս­վածք­ներ հասց­նե­լու փաս­տե­րով։ Նման հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը ան­չա­փա­հաս­նե­րի ինք­նադրսևոր­ման, թեթևամ­տու­թյան ար­դյունք են` պա­հի տակ ա­ռա­ջա­ցող։ Կան նաև գո­ղու­թյան դեպ­քեր, ո­րոնք տն­տե­սա­կան բնույ­թի հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ են, ա­սենք՝ հավ, սնն­դամ­թերք գո­ղա­նալ այլն...
- Ո­րո՞նք են հան­ցա­գոր­ծու­թյուն ծնող պատ­ճառ­նե­րը։ Հնա­րա­վո՞ր է, ա­սենք, գո­ղու­թյան պատ­ճա­ռը սո­ցիա­լա­կան բնույթ կրի։
- Չէի ա­սի, թե սո­ցիա­լա­կան վի­ճա­կը մեծ դեր է խա­ղում գո­ղու­թյուն կա­տա­րե­լու հա­մար։ Կան ա­պա­հով ըն­տա­նիք­ներ, որ­տեղ ե­րե­խան նույն ի­րա­վի­ճա­կում է հայ­տն­վում։ Վատ շր­ջա­պատ նույն­պես նոր­մալ ըն­տա­նի­քից են ընկ­նում: Ես կար­ծում եմ՝ ծնող­նե­րը պետք է շատ զբաղ­վեն ե­րե­խա­նե­րով: Չպետք է ե­րե­խան ուղ­ղա­կի ինքն իր ու­զա­ծով օ­րը դա­սա­վո­րի: Ե­րե­խա­նե­րի հետ պետք է շատ խո­սել, զրու­ցել նման թե­մա­նե­րի շուրջ։

- Ո՞ւմ դերն է մեծ ան­չա­փա­հաս­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում՝ ծնո­ղի՞, թե՞ դպ­րո­ցի...
- Հս­տակ չեմ կա­րող ա­սել, թե ում մեղքն է շատ և ու­մը՝ քիչ։ Բայց բաց­թո­ղում­նե­րում բո­լորս էլ մեղ­քի մեր բա­ժինն ու­նենք։ Դպ­րոց-ծնող-ոս­տի­կա­նու­թյուն կա­պը պետք է ա­մուր լի­նի։ Մենք հա­ճախ ենք հան­դի­պում­ներ ու­նե­նում ծնող­նե­րի և ման­կա­վարժ­նե­րի հետ, կոնկ­րետ իմ վեր­ջին հան­դի­պու­մը եր­կու օր ա­ռաջ էր։ Ոս­տի­կա­նու­թյուն-դպ­րոց կապն ա­մուր է, ին­չը չէի ա­սի ծնող-ոս­տի­կան փոխ­գոր­ծակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ։
Ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան տա­րե­կան ծրագ­րում այս­պի­սի կետ գո­յու­թյուն ու­նի՝ մաս­նակ­ցու­թյուն ծնո­ղա­կան ժո­ղով­նե­րին։ Վեր­ջի­նիս շր­ջա­նա­կում ձգ­տում ենք հա­ճա­խա­կի մաս­նակ­ցել նման հան­դի­պում­նե­րին, ի­մա­նալ առ­կա խն­դիր­նե­րը, քայ­լեր ձեռ­նար­կել ծնող­նե­րի հետ կապն ու­ժե­ղաց­նե­լու հա­մար։ Բո­լոր դեպ­քե­րում, կար­ծում եմ, հան­ցա­գործ ան­չա­փա­հաս­նե­րի ձևա­վոր­ման գոր­ծում մեծ է հենց ե­րե­խա­նե­րի ծնող­նե­րի մե­ղա­վո­րու­թյու­նը։ Մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի ըն­տա­նի­քում տի­րող մթ­նո­լոր­տը։ Ե­թե մթ­նո­լոր­տը դրա­կան չէ, և ծնողն ապ­րում է իր հա­մար, իսկ ե­րե­խան` իր, ա­պա ի՞նչ կա­րող ես սպա­սել նման ըն­տա­նի­քում ապ­րող ե­րե­խա­յից։ Ե­թե ծնո­ղը չի հե­տաքր­քր­վում ե­րե­խա­յի ա­ռօ­րյա­յով, նրա զբաղ­վա­ծու­թյան խնդ­րով՝ ի՞նչ պետք է ա­նի ե­րե­խան... Ծնո­ղը պետք է ծան­րա­բեռ­նի նրան, որ­պես­զի ե­րե­խան է­ներ­գիան ծախ­սի հօ­գուտ իր գի­տե­լիք­նե­րի և այլ­նի վրա` ըստ նա­խա­սի­րու­թյան: Թե­կուզ դա ար­վի ստի­պո­ղա­բար, բայց ի վեր­ջո օ­գուտ կտա։
- Հիմ­նա­կա­նում ի՞նչ տա­րի­քի են հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րած այն 23 ան­չա­փա­հաս­նե­րը։ Վանք գյու­ղում կա­տար­ված սպա­նու­թյան դեպ­քը նույն­պե՞ս հաշ­վի է առն­ված։
- Հիմ­նա­կա­նում դե­ռա­հա­սու­թյան տա­րիքն է գե­րակշ­ռում՝ 14-15 տա­րե­կան­նե­րը։ Կան նաև ի­րա­վա­խախ­տում կա­տա­րած 11-12 տա­րե­կան­ներ, ո­րոնք քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան տա­րի­քի չեն, բայց հան­ցա­րար­քը կա։
Ինչ վե­րա­բե­րում է Վանք գյու­ղում տե­ղի ու­նե­ցած դեպ­քին՝ գոր­ծը դեռ քն­նու­թյան փու­լում է:
-Մեզ մոտ կա՞ն մու­րա­ցիկ, թա­փա­ռաշր­ջիկ ե­րե­խա­ներ։
- Շատ քիչ են։ Նկա­տած կլի­նեք. հար­սա­նիք­նե­րի ժա­մա­նակ ճա­նա­պարհ փա­կե­լու ա­վան­դույթն այ­սօր մի խումբ ե­րե­խա­ներ վեր են ա­ծել մու­րաց­կա­նու­թյան երևույ­թի։ Եր­բեմն ծնող­ներն են նրանց դր­դում նման քայ­լե­րի։ Ու­նենք հաշ­վառ­ված թա­փա­ռաշր­ջիկ ե­րե­խա­ներ, ու­նենք նաև հաշ­վառ­ման վերց­ված ծնող­ներ, ով­քեր ի­րենց բա­ցա­սա­կան վար­քագ­ծով վատ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում ե­րե­խա­նե­րի վրա։
- Ի՞նչ պա­տիժ­ներ են սահ­ման­ված ան­չա­փա­հաս­նե­րի հա­մար։ Քրեա­կան պա­տաս­խանտ­վու­թյուն կրո՞ւմ են նրանք։
- Քրեա­կան օ­րենս­գր­քի հա­մա­ձայն՝ 16 տա­րե­կա­նից են­թարկ­վում են քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան։ Բա­ցա­ռու­թյուն են կազ­մում ո­րոշ հոդ­ված­ներ (օ­րի­նակ՝ սպա­նու­թյուն, բռ­նա­բա­րու­թյուն, գո­ղու­թյուն), ո­րոն­ցով 14 տա­րե­կան­նե­րը ևս քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վում։
Ան­շուշտ, լի­նում են դեպ­քեր, երբ նրանց հան­դեպ պայ­մա­նա­կան փոր­ձաշր­ջան է նշա­նակ­վում, պրո­ֆի­լակ­տիկ-դաս­տիա­րակ­չա­կան բնույ­թի աշ­խա­տանք­ներ են կի­րառ­վում, ո­րոնք ի­րա­կա­նաց­նում ենք մենք՝ ան­չա­փա­հաս­նե­րի գծով տես­չու­թյու­նը՝ ոս­տի­կա­նու­թյան այլ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հետ հա­մա­տեղ։ Փոր­ձում ենք այն­պի­սի դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք­ներ տա­նել, որ­պես­զի կա­տար­ված դեպ­քը լի­նի ա­ռա­ջինն ու վեր­ջի­նը, որ այլևս չկրկն­վի։
- Ձեր ա­սե­լի­քը շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րին, հա­սա­րա­կու­թյա­նը։
- Բա­ցար­ձակ ար­դյուն­քի հաս­նե­լու հա­մար ոս­տի­կա­նու­թյու­նը մե­նակ չի կա­րող կան­խար­գե­լել ան­չա­փա­հա­սի հան­ցա­վո­րու­թյու­նը, հա­սա­րա­կու­թյու­նը ևս պետք է ա­ջակ­ցի գոր­ծին։ Ի­րա­վա­խախ­տում կա­տա­րած ան­չա­փա­հաս­նե­րի հետ տար­վող դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք­ներն ար­դյու­նա­վետ են, ե­թե այն տար­վում է նրա շր­ջա­պա­տի հետ ևս։ Ծնող, ման­կա­վարժ, հո­գե­բան, հա­սա­րա­կա­կան և պե­տա­կան կա­ռույց՝ բո­լորս միա­սին պետք է պայ­քա­րենք չա­րի­քի դեմ, որ­պես­զի դաս­տիա­րակ­ված սե­րունդ և ա­ռողջ հա­սա­րա­կու­թյուն ու­նե­նանք։ Այ­սօր­վա չդաս­տիա­րակ­ված կամ սխալ դաս­տիա­րակ­ված ան­չա­փա­հա­սը վա­ղը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան դառ­նալ թե՜ ծնո­ղի և թե՜ ողջ հա­սա­րա­կու­թյան հա­մար։