[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ` ՆԵՐՔԻՆ ՍՈՒՍՈՒՄ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 Քա­շա­թա­ղի շր­ջա­նի մայր գե­տի՝ Հա­կա­րիի ձախ ա­փին է Ներ­քին Սուս գյու­ղը՝ շրջ­կենտ­րո­նի հարևա­նու­թյամբ։ Ա­զա­տագր­վել է 1992թ. մա­յի­սի 18-ն, վե­րա­հա­յա­ցել 2 տա­րի անց։ Ներ­քին Սու­սի գյու­ղա­կան հա­մայն­քի կազ­մում են նաև Վե­րին Սու­սը, ո­րը գտն­վում է Հա­կա­րիի ա­ջա­կող­մյան բարձ­րա­դիր լան­ջե­րին և Գի­հու­տը՝ ձգ­ված գե­տի ա­ջափ­նյա նեղ հար­թու­թյու­նում։ Հա­մայն­քի միջ­նա­կարգ դպ­րո­ցը գոր­ծում է 2002 թվա­կա­նից և Քա­շա­թա­ղի տա­րած­քում նա­հա­տակ­ված հե­րոս Սե­րոբ Հա­նե­յա­նի ա­նու­նով է կոչ­վում։ Կր­թօ­ջախն այժմ ու­նի 16 ու­սու­ցիչ, 39 ա­շա­կերտ, տե­ղա­կայ­ված է հար­մա­րեց­ված մի­հար­կա­նի շեն­քում։ Այս ամ­ռան ըն­թաց­քում դպ­րո­ցի տա­րած­քը բա­րե­կարգ­վեց բա­րե­րար Լո­րիս Ե­ղո­յա­նի օ­ժան­դա­կու­թյամբ, տե­ղադր­վե­ցին նս­տա­րան­ներ, ձևա­վոր­վեց խա­ղահ­րա­պա­րա­կը։ 

Բա­րե­կարգ­մա­նը հա­ջոր­դեց Հե­րոս­նե­րի պու­րա­կի հիմ­նադ­րու­մը, ո­րի հան­դի­սա­վոր բա­ցու­մը կա­յա­ցավ ձմ­ռան ա­ռա­ջին օ­րը։ Ներ­կա էին բա­րե­րար­ներ Ղա­րա­մյան­նե­րի և Ե­ղո­յան­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­ներ, Ար­ցա­խի ոս­տի­կա­նա­պետ Լևոն Մնա­ցա­կա­նյա­նը, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, Բեր­ձո­րի և Ներ­քին Սու­սի բնա­կիչ­ներ, հյու­րեր։
Հան­դի­սա­վոր մասն սկս­վեց խաչ­քա­րե­րի օծ­ման ա­րա­րո­ղու­թյամբ. Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հոգևոր հո­վիվ, Տեր Բե­նիա­մին քա­հա­նա Ծա­տու­րյա­նը Տե­րու­նա­կան ա­ղոթ­քով սկ­սեց հոգևոր ա­րա­րո­ղու­թյու­նը և Սուրբ մյու­ռո­նով օ­ծեց Հա­յոց ան­մեղ զո­հե­րին և Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ­նե­րին նվիր­ված 2 նոր խաչ­քա­րե­րը, ո­րոնք քան­դա­կել է նույն դպ­րո­ցի ու­սու­ցիչ Սե­րյո­ժա Մկրտ­չյա­նը։ Այ­նու­հետև տե­ղի ու­նե­ցավ Զո­րա­վար Անդ­րա­նի­կի կի­սանդ­րու (քան­դա­կա­գործ՝ Բա­բունց) բա­ցու­մը։ Լո­րիս Ե­ղո­յանն ու իր կի­նը՝ Լու­սին Ղա­րա­մյա­նը բա­ցե­ցին հայ մե­ծա­նուն զո­րա­վա­րի կի­սանդ­րին։ ՙԻմ կու­սակ­ցու­թյունն իմ ազգն է՚ տո­ղերն են քան­դակ­ված կի­սանդ­րու պատ­վան­դա­նին։ Հու­շար­ձա­նը Ներ­քին Սու­սի գյու­ղա­կան հա­մայն­քին է նվի­րել Ար­ցա­խի հե­րոս Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նը։ Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստ. Սարգ­սյանն իր ե­լույ­թում կարևո­րեց նման մի­ջո­ցա­ռում­նե­րը, անդ­րա­դար­ձավ 100 տա­րի ա­ռաջ այս օ­րե­րին Զո­րա­վար Անդ­րա­նի­կի կա­տա­րած ձեռ­նարկ­նե­րին՝ խոր­հր­դան­շա­կան հա­մա­րե­լով հատ­կա­պես Հա­կա­րիի ա­ջափ­նյա Մար­գիս սա­րի ա­զա­տագ­րու­մը։ 1918 թվա­կա­նին՝ այս օ­րե­րին Զո­րա­վար Անդ­րա­նիկն իր բա­նա­կով օգ­նու­թյան էր հաս­նում ար­ցախ­ցի­նե­րին, սա­կայն նրա մուտքն Ար­ցախ ար­գե­լա­փա­կե­ցին անգ­լիա­ցի­նե­րը։
Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բա­րե­րար­նե­րին՝ Ներ­քին Սու­սին նման նվի­րատ­վու­թյուն կա­տա­րե­լու հա­մար։ Դպ­րո­ցի տնօ­րեն Աստ­ղիկ Ա­վե­տի­սյա­նը Ն. Սու­սի գյու­ղա­կան հա­մայն­քի և իր ղե­կա­վա­րած կր­թօ­ջա­խի անձ­նա­կազ­մի ա­նու­նից ե­րախ­տի­քի խոսք հղեց ծրա­գի­րը կյան­քի կո­չող­նե­րին՝ նշե­լով, նման քայ­լը ևս հայ­րե­նա­սի­րու­թյան մի դրսևո­րում է, իսկ Ղա­րա­մյան և Ե­ղո­յան ըն­տա­նիք­նե­րի ջան­քե­րով կյան­քի կոչ­ված այս նա­խա­ձեռ­նու­թյունն ու­ղերձ է մա­տաղ սերն­դին՝ լի­նել մեր նախ­նի­նե­րի ար­ժա­նի ժա­ռան­գոր­դը և Անդ­րա­նի­կի պատ­գամ­նե­րի կրո­ղը.ՙԱ­մեն ան­գամ, երբ գլուխ­ներդ կդ­նեք բար­ձին, որ քնա­նաք, մի պահ մտա­ծեք ձեր հայ­րե­նի­քի մա­սին՚: ՙԱյս պու­րա­կում միա­խառն­վում են փա­ռա­վոր ան­ցյալն ու հե­րո­սա­կան ներ­կան՝ դառ­նա­լով հիմ­նա­քար լու­սա­վոր ա­պա­գա­յի հա­մար։ Չէ՞ որ ա­զա­տագր­ված հո­ղում Անդ­րա­նի­կը հս­կում է մա­տաղ սերն­դի խա­ղաղ ման­կու­թյու­նը՚-խոսքն ա­վար­տեց Ա. Ա­վե­տի­սյա­նը: Լո­րիս Ե­ղո­յանն իր ե­լույ­թում նշեց, որ պու­րակ ստեղ­ծե­լիս նպա­տա­կադր­վել է ան­ցյա­լի փառ­քե­րը նոր սերն­դին ճա­նա­չե­լի դարձ­նե­լը։ Ա­պա հա­յու­թյա­նը միա­վոր­վե­լու կո­չով նրա հետ բեմ բարձ­րա­ցան դպ­րո­ցի ա­շա­կերտ­ներն ու եր­գիչ­նե­րի հետ կա­տա­րե­ցին Գու­սան Հայ­կա­զու­նու ՙՀա­յեր, միա­ցեք՚ եր­գը: Մի­ջո­ցա­ռումն ա­վար­վեց մա­տա­ղի հյու­րա­սի­րու­թյամբ: Օր­վա ըն­թաց­քում Հե­րոս­նե­րի պու­րա­կում ու­րախ տրա­մադ­րու­թյունն ա­ռա­վել բարձր պա­հե­ցին ճա­նաչ­ված եր­գիչ­ներ Ար­սեն Գրի­գո­րյա­նի՝ Մրո­յի, Լեյ­լա Սա­րի­բե­կյա­նի, Ա­ղա­սի Իս­պի­րյա­նի, Ստե­փա­նա­կեր­տի ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հա­մույ­թի ե­լույթ­նե­րը։ Ներ­կա­նե­րին ծա­ղիկ­ներ բա­ժա­նե­ցին ա­պա ի­րենց ե­լույթ­նե­րով ող­ջու­նե­ցին նաև դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը՝ պար­տա­վոր­վե­լով նաև այ­սու­հետ ևս ա­վե­լի լավ սո­վո­րել, ա­մուր պա­հել ա­զա­տագր­ված հայ­րե­նի­քը։ Տնօ­րեն Ա. Ա­վե­տի­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ դպ­րո­ցի բա­կում ստեղծ­վել է ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ, իսկ դա­սա­սե­նյակ­նե­րից մե­կը վե­րա­նո­րոգ­վել և հա­մալր­վել է հա­մա­կար­գիչ­նե­րով և հա­մա­կարգ­չա­յին տեխ­նի­կա­յով:

;