[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՂԱՎ­ՆԻ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ ԼՈՒՅ­ՍՈՎ ՈՒ ԲԱ­ՐՈՒ­ԹՅԱՄԲ ԼԵ­ՑՈՒՆ ՄԱՐ­ԴԸ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 4-ին Հայ օգ­նու­թյան միու­թյան (ՀՕՄ-ի) նա­խա­ձեռ­նու­թյամբ ՀՅԴ Ար­ցա­խի գրա­սե­նյա­կում կազ­մա­կերպ­վեց հուշ-ե­րե­կո` նվիր­ված Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի նվի­րյալ Ա­ղավ­նի Դա­նիե­լյա­նի ծնն­դյան 60-ա­մյա­կին: Հրա­վիր­վել էին նրա ըն­կեր­նե­րը, հա­մա­կուր­սե­ցի­նե­րը, հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը, հա­րա­զատ­նե­րը? հի­շե­լու, մե­ծա­րե­լու մի անձ­նա­վո­րու­թյան, ով իր ողջ գի­տա­կից կյան­քը նվի­րեց հայ­րե­նի­քին:

ՀՕՄ-ի Ար­ցա­խի միա­վո­րի ա­տե­նա­պե­տու­հի Ար­մի­նե Հա­րու­թյու­նյա­նը բաց­ման իր խոս­քում նշեց, որ դեռևս 1980-ա­կան­նե­րի վեր­ջին և 1990-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին նա Ար­ցա­խում ծա­վա­լել է մի գոր­ծու­նեու­թյուն, որն այժմ ի­րա­կա­նաց­նում են ՀՕՄ-ը և մյուս բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը: Նա և գթու­թյան քույր էր, և բա­րե­կամ, և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում? զին­վոր: Ա­ղավ­նի Դա­նիե­լյա­նը ծն­վել է 1959 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 15-ին Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Գյու­լա­թաղ (այժմ` Վար­դա­ձոր) գյու­ղում, ման­կա­վար­ժի ըն­տա­նի­քում: Վար­դա­ձո­րի հա­մայն­քի ղե­կա­վար Նել­սոն Դա­նիե­լյա­նը, ով նույն­պես ներ­կա էր հուշ-ե­րե­կո­յին, նշեց, որ Ա­ղավ­նին դպ­րո­ցում պատ­մու­թյուն է դա­սա­վան­դել, զու­գա­հե­ռա­բար թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­ներ կազ­մա­կեր­պել, ու թե­կուզ շատ տա­րի­ներ են ան­ցել, մնա­ցել է հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հի­շո­ղու­թյուն­նե­րի մեջ: ՙՉնա­յած գյու­ղում շատ չի ապ­րել, բայց գյու­ղի հետ կա­պը միշտ պա­հում էր, օգ­նում` ին­չով կա­րող էր: Մենք միշտ հպար­տա­նում ենք, որ, ի դեմս Ա­ղավ­նու, մեր գյու­ղը այդ­պի­սի ազ­նիվ, կրթ­ված անձ­նա­վո­րու­թյուն է տվել: Ափ­սոս, որ ժա­մա­նա­կից շուտ հե­ռա­ցավ՚,- ցա­վով ա­սաց նա:
1976 թվա­կա­նին ըն­դուն­վել է Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տը, 1980-1981թթ. աշ­խա­տել է հա­րա­զատ դպ­րո­ցում, այ­նու­հետև տե­ղա­փոխ­վել է հարևան Ճան­կա­թա­ղի դպ­րոց, ա­պա` Երևան:
Ար­ցա­խի հա­մար ճա­կա­տագ­րա­կան պա­հին Ա­ղավ­նին Երևա­նից վե­րա­դար­ձել է Ար­ցախ` հրա­ժար­վե­լով ա­պա­հով կյան­քից, վեր­հի­շում է հա­մա­կուր­սե­ցի, մտե­րիմ ըն­կե­րու­հի, լրագ­րո­ղու­հի Նվարդ Ա­լեք­սա­նյա­նը` ընգ­ծե­լով, որ նա ձգ­տում էր օգ­տա­կար լի­նել հայ­րե­նի­քին` ին­չով կա­րող էր: ՙՆրա նուրբ մարմ­նում կար շատ հզոր հո­գի, նրա տե­սա­կը վա­րա­կիչ ու ոգևո­րիչ էր շր­ջա­պա­տի հա­մար՚,- նկա­տում է մտե­րիմ ըն­կե­րու­հին: Ա­վաղ` 1996 թվա­կա­նի վեր­ջե­րին դժ­բախտ պա­տա­հա­րի հետևան­քով կտր­վեց նրա կյան­քի թե­լը:
Ստե­փա­նա­կեր­տում Ա­ղավ­նու տու­նը դար­ձել էր ծա­նոթ-ան­ծա­նոթ­նե­րի հյու­րըն­կալ օ­ջախ, իսկ սր­տա­ցավ հա­յու­հին` ա­ռա­ջի­նը օգ­նու­թյան հաս­նող, ինչ­պես պա­տե­րազ­մից ա­ռաջ, այն­պես էլ? դրա ըն­թաց­քում, վեր­հի­շում են ըն­կե­րու­հի­նե­րը` Զո­յա Կոս­տան­դյա­նը, Գա­յա­նե Առս­տա­մյա­նը, մյուս­նե­րը: Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ա­ղավ­նու և այլ կա­նանց հետ միա­սին բա­րե­գոր­ծու­թյուն ի­րա­կա­նաց­նող Ար­տե­միս Գրի­գո­րյա­նը նշեց, որ նա ան­չափ հյու­րա­սեր, նա­խա­ձեռ­նող մարդ էր: ՙՆա իր տան բա­նա­լի­նե­րը վս­տա­հում էր ան­ծա­նոթ ա­զա­տա­մար­տի­նե­րին, իր տա­նը հյու­րըն­կա­լե­լու, գի­շե­րե­լու կա­րիք ու­նե­ցող­նե­րին՚,- պատ­մում է Ար­տե­մի­սը և խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյամբ նշում, որ ա­ռանց Ա­ղավ­նու ջերմ ու հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քի իր և մյուս սփյուռ­քա­հայ հա­յու­հի­նե­րի հա­մար շատ ա­վե­լի դժ­վար կլի­ներ հար­մար­վել Ստե­փա­նա­կեր­տի ոչ դյու­րին պայ­ման­նե­րին:
ՙՍա այն դեպքն է, երբ մար­դու ա­նունն ու էու­թյու­նը շատ ներ­դաշ­նակ, հա­մա­հունչ են ի­րար: Եվ այս գե­ղե­ցիկ նա­խա­ձեռ­նու­թյու­նը ոչ այն­քան Ա­ղավ­նուն, որ­քան մեզ է հար­կա­վոր, մա­նա­վանդ այս խառ­նակ ժա­մա­նակ­նե­րում, երբ շատ է դժ­վա­րա­ցել մարդ մնալ՚,- հատ­կան­շեց Ա­ղավ­նու հա­մա­կուր­սե­ցի, հե­ռուս­տալ­րագ­րող, ար­ձա­կա­գիր Համ­լետ Մար­տի­րո­սյա­նը:
1989 թվա­կա­նին Ա­ղավ­նի Դա­նիե­լյա­նը աշ­խա­տել է ՙԱ­մա­րաս՚ բա­րե­գոր­ծա­կան միու­թյան գրա­սե­նյա­կում` որ­պես քար­տու­ղար: Նա ան­դա­մակ­ցել է ՀՅԴ կու­սակ­ցու­թյա­նը, ե­ղել է ՀՅԴ մամ­լո տե­ղե­կատ­վու­թյան կենտ­րո­նի Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյա­կի թղ­թա­կի­ցը, Գե­րա­գույն խոր­հր­դի մամ­լո ծա­ռա­յու­թյան ա­ռա­ջին պա­տաս­խա­նա­տուն: 1992-1993թթ. ե­ղել է Ար­ցա­խի Օգ­նու­թյան Միու­թյան ան­դամ: 1994 թվա­կա­նին ԱՕՄ-ի հիմ­քի վրա ձևա­վոր­վել է Մար­զամ­շա­կու­թա­յին միու­թյուն, ո­րի ան­դամ էր նաև Ա­ղավ­նի Դա­նիե­լյա­նը:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էր Ա­ղավ­նիի հո­րեղ­բոր թոռ Գառ­նիկ Դա­նիե­լյա­նը: ՙԻնձ հա­մար հո­րա­քույրս հայ­րե­նա­սի­րու­թյան վառ օ­րի­նակ էր,- խոս­տո­վա­նում է զար­մի­կը:- Նրա հա­մար Ար­ցախն ա­մեն ինչ էր? ըն­տա­նիք, ե­րե­խա, ծնող: Հպարտ եմ, որ ու­նե­ցել եմ նման հո­րա­քույր: Նա հո­գե­պես միշտ մեզ հետ է: Նրա ու նրա նման­նե­րի շնոր­հիվ այ­սօր ու­նենք ա­զատ, ան­կախ Ար­ցախ՚,- ա­սաց Գ. Դա­նիե­լյա­նը? կարևո­րե­լով Ա­ղավ­նու թո­ղած գլ­խա­վոր պատ­գա­մը? լի­նել միաս­նա­կան, ա­մեն կերպ սա­տա­րել մեր երկ­րի շե­նաց­ման, մեր պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման վեհ գոր­ծին: