Logo
Print this page

ՄՇԵ­ՑՈՒ ԹՈՌ Ա­ԶԱ­ՏԱ­ՄԱՐ­ՏԻ­ԿԸ…

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Կա­րի­նե Ա­ղե­կյան ա­նուն-ազ­գա­նու­նը քա­ջա­ծա­նոթ է ոչ միայն ար­ցախ­ցի­նե­րիս։ Նա այն քա­ջա­զուն­նե­րի փա­ղան­գից է, ով­քեր ծան­րակ­շիռ ներդ­րում են ու­նե­ցել ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մում… Եվ ինչ­պես ինքն է վկա­յում, հոգ­նել է պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի մա­սին ան­վերջ պատ­մե­լուց։ Ինչ խոսք, ծանր է հի­շել-վեր­հի­շե­լը, ա­ռա­վել ևս, երբ դառն ու դա­ժան են ե­ղել օ­րերդ, տա­րի­ներդ, երբ գրե­թե ա­մեն օր մար­տա­կան ըն­կեր ես կորց­րել։ Մի­տինգ­նե­րի ժա­մա­նակ­նե­րից մինչև 1996 թվա­կա­նը ծա­ռա­յու­թյան մեջ էր։ Մի քա­նի ան­գամ վի­րա­վոր­վել է` գլ­խից, ող­նա­շա­րից` հրա­զե­նա­յին, բե­կո­րա­յին և այլն, սահ­մա­նի որ հատ­վա­ծում էլ որ ե­ղել է, ե­րեք դուստ­րե­րը միշտ կող­քին են ե­ղել։ Այժմ նա նաև յոթ թոռ­նե­րի եր­ջա­նիկ տա­տիկ է։

Ար­դեն 26 տա­րի է` Կ. Ա­ղե­կյանն ապ­րում է Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­ղավ­նո հա­մայն­քում։ Իմ այն հար­ցին, թե պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո ինչ է փոխ­վել իր կյան­քում, Կա­րի­նեն ան­կեղ­ծա­նում է. ՙԵս պա­հան­ջա­տեր չեմ իմ երկ­րից, երկ­րիս օգ­նում եմ ու­ժե­րիս նե­րա­ծին չա­փով, և աչ­քիս լույսն է նա, ով օգ­նում է հայ­րե­նի­քիս հզո­րա­նա­լուն, ով սա­տա­րում է բա­նա­կիս վե­րա­զին­մա­նը, հզո­րաց­մանն ու ար­դիա­կա­նաց­մա­նը՚։
Պա­տե­րազ­մա­կան դժն­դակ տա­րի­ներն ան­վերջ հե­տապն­դում են նրան, նրա աչ­քե­րի առջևով հա­ճախ են անց­նում դա­ժան տա­րի­նե­րի շղ­թա­յա­կան պատ­կեր­նե­րը: Ա­մեն ան­գամ, երբ նա­յում է ՙՆվի­րյալ­նե­րը՚ հա­ղոր­դա­շա­րը, ծա­նոթ դեպ­քերն ու դեմ­քե­րը տակ­նուվ­րա են ա­նում հո­գին, ու նա ա­մեն ան­գամ, ինչ­պես ա­ռա­ջին ան­գամ, ցա­վում է վի­րա­վոր տղա­նե­րի հա­մար, նո­րից ու կր­կին ըն­կած­նե­րի կո­րուստն է սգում: Կյան­քի յո­թե­րորդ տաս­նա­մյա­կը թևա­կո­խած հա­յու­հին, երբ ա­ռա­ջին ան­գամ Գո­րի­սի երկ­րա­պահ­նե­րի հետ հայ­տն­վեց Ղո­չա­զում, սի­րա­հար­վեց տե­ղան­քին, հրաշք բնու­թյա­նը ու ո­րո­շեց ե­րե­խա­նե­րի հետ միա­սին բնա­կու­թյուն հաս­տա­տել հենց այդ­տեղ։ Ե­կել էր վի­րա­վոր­նե­րին օգ­նե­լու… Մեկ-եր­կու օ­րով ե­կավ ու մնաց։ Ներ­կա­յում նրա եր­կու դուստ­րերն ի­րենց ըն­տա­նիք­նե­րով բնակ­վում են Ա­ղավ­նո գյու­ղում, իսկ եր­րորդն ըն­տա­նի­քով ապ­րում է Մա­տա­ղի­սում։ Եր­րորդ կար­գի հաշ­ման­դամ Կ. Ա­ղե­կյա­նը մեկ տաս­նյա­կից ա­վե­լի պե­տա­կան ու գե­րա­տես­չա­կան պարգևնե­րի է ար­ժա­նա­ցել, ու, սխալ­ված չենք լի­նի, ե­թե ա­սենք, որ իր ա­նու­նը ոս­կե տա­ռե­րով է գր­վել Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մա­տյա­նում։ Զա­վակ­ներն ու թոռ­նե­րը կա­րող են գլուխ­նե­րը բարձր քայ­լել ու ա­րա­րել նաև ի­րենց մոր ու տա­տի մաս­նակ­ցու­թյամբ ա­զա­տագր­ված հո­ղում։
Ղո­չազ, Ղու­բաթ­լու, Հո­րա­դիզ… որ­տեղ էլ ե­ղել է Կա­րի­նեն, միշտ ծա­ռա­յել է նվիր­վա­ծու­թյամբ, օգ­նել է մար­տն­չող տղա­նե­րին` ին­չով և ինչ­պես կա­րող էր, և երբ տա­րի­նե­րի հեռ­վից հա­յացք է ձգում, ան­ցած օ­րե­րին, ե­րա­նի է տա­լիս։ Չնա­յած սուղ էին պայ­ման­նե­րը, ա­մեն օր զոհ ու վի­րա­վոր էին ու­նե­նում, բայց միաս­նա­կան ու կուռ էին նրանց շար­քե­րը: Ըն­կերն ըն­կե­րոջ հա­մար պատ­րաստ էր կյան­քը զո­հա­բե­րե­լու, և զո­հա­բե­րում էր: Կա­րի­նեն բարձ­րա­ձայ­նում է Սպա­րա­պե­տի խոս­քը. ՙԵս այս պա­տե­րազ­մին տվել եմ ինչ կա­րող էի և ձեռք եմ բե­րել հպար­տու­թյուն,-ա­սում է Կա­րի­նեն և վե­րա­հաս­տա­տում:-Ես էլ ինչ կա­րող էի ա­րե­ցի ու ձեռք բե­րե­ցի ա­նանց հպար­տու­թյուն։ Ես հի­մա ապ­րում եմ պա­տե­րազ­մա­կան հի­շո­ղու­թյուն­նե­րով։ Գի­շեր­նե­րը մեկ-մեկ վեր եմ թռ­չում ու փնտ­րում վի­րա­վոր­նե­րիս։ Ե՜վ բուժ­քույր էի, և՜ նռ­նա­կա­նե­տորդ ու կա­պա­վոր՚։ Նա տի­րա­պե­տում էր մի քա­նի զի­նա­տե­սակ­նե­րի, այլ կերպ հնա­րա­վոր էլ չէր, ցան­կա­ցած պա­հի պի­տի պատ­րաստ լի­նես մար­տա­կան ըն­կե­րոջդ փո­խա­րի­նե­լու: Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի կազ­մա­վո­րու­մից հե­տո Կա­րի­նեն շա­րու­նա­կել է ծա­ռա­յել Գո­րի­սի 3-րդ մո­տոհ­րաձ­գա­յին գու­մար­տակ­նե­րից մե­կում, ու մինչև զո­րացր­վե­լը ծա­ռա­յել է նույն ստո­րա­բա­ժան­ման կազ­մում։ Ա­զա­տա­մար­տիկ Կա­րի­նե Ա­ղե­կյանն այ­սօր էլ ի­րեն շար­քում է զգում, նա իր երկ­րի սահ­ման­նե­րի ան­խոնջ ու ար­թուն պա­հա­պանն է։ Եվ Աստ­ված չա­նի` թշ­նա­մին կր­կին պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծի, նա այ­սօր էլ ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րի շար­քում է:
Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին, երբ Կա­րի­նեն ա­ռավ լու­րը, իս­կույն զան­գեց Տեղ գյուղ` Գո­րի­սի երկ­րա­պա­հի իր մար­տա­կան ըն­կեր­նե­րին ու ան­վա­րան միա­ցավ նրանց։ Մարդ­կանց թևե­րի տակ փա­փուկ բարձ դնող քա­ղա­քա­գետ­նե­րին Կա­րի­նեն չի հաս­կա­նում, երբ հա­կա­ռա­կորդն ա­մեն օր կրա­կում է, ի՞նչ երկ­խո­սե­լու մա­սին է խոս­քը։ Ագ­րե­սո­րը մինչև իր ար­ժա­նի պա­տաս­խա­նը չս­տա­նա, չի լռե­լու… ՙՄենք հաղ­թել ենք, և այ­սօր պաշտ­պա­նում ու ապ­րում ենք մեր պա­պե­րի հո­ղում, նրան­ցից ո­չինչ չենք ու­զում, ցա­վոք, մեր բախ­տը հարևան­նե­րի հար­ցում այդ­պես էլ չբե­րեց,-բարձ­րա­ձայն մտո­րում է ա­զա­տա­մար­տի­կը։ Մշե­ցու թոռ Կա­րի­նե Ա­ղե­կյանն ա­սում է. ՙԻմ չորս հո­րեղ­բայր­ներն Անդ­րա­նի­կի զին­վոր­ներն են ե­ղել, այդ ա­րյունն իմ մեջ ե­ռում է։ Մեծ հո­րեղ­բայրս հա­զա­րա­պետ էր, երբ թուր­քե­րը նրա ոտ­քը սղո­ցել ու ի­րեն ձորն են նե­տել, նա փա­թա­թել է ոտ­քը, ապ­րել ի հե­ճուկս, ու ա­վե­լի կա­տա­ղի է մար­տն­չել թուր­քի դեմ։ Ես ոնց կա­րող եմ այդ ա­մե­նը մո­ռա­ցու­թյան տալ, ու քա­նի շունչս ու հո­գիս տեղն են, ես միշտ շար­քում եմ լի­նե­լու, թող ոչ ոք չկաս­կա­ծի՚։
Ներ­կա­յում Կ. Ա­ղե­կյանն Ա­ղավ­նո գյու­ղի դպ­րո­ցում որ­պես զին­ղեկ է աշ­խա­տում։ Եր­կու տաս­նա­մյա­կից ա­վե­լի է, ինչ նա իր փորձն ու գի­տե­լիք­ներն է փո­խան­ցում մա­տաղ սերն­դին, փո­խան­ցում է մար­տա­դաշ­տում սեր­տա­ծը, պա­տե­րազ­մա­կան թո­հու­բո­հում սո­վո­րա­ծը, ու ե­թե մի օր, այ­նուա­մե­նայ­նիվ, իր ա­շա­կերտ­նե­րը ստիպ­ված լի­նեն կանգ­նել խրա­մա­տում, ա­պա Կա­րի­նե Ա­ղե­կյա­նի տե­ղը հաս­տատ իր սա­նե­րի կող­քին է։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.