Logo
Print this page

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հարցազրույց ԼՂՀ դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, aսեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ

-Ար­մեն Գա­լուս­տի, Դեկ­տեմ­բե­րի 9-ը ՄԱԿ-ի կող­մից ըն­դուն­վել է որ­պես Կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի մի­ջազ­գա­յին օր: Այն ա­ռիթ է՝ մեկ ան­գամ ևս անդ­րա­դառ­նա­լու չա­րա­բաս­տիկ այդ երևույ­թին:
-Նախ ա­սեմ, որ 2005թ. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ստո­րագ­րել է Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան Կո­ռուպ­ցիա­յի դեմ կոն­վեն­ցիան, ո­րը ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից վա­վե­րաց­վել է 2006թ., իսկ 2007թ. ապ­րի­լի 7-ին ՀՀ-ն միա­ցել է կոն­վեն­ցիա­յին: Կո­ռուպ­ցիա­յի դեմ կոն­վեն­ցիան ի­րա­վա­պար­տա­դիր հա­մա­ձայ­նա­գիր է, և այն ստո­րագ­րած պե­տու­թյուն­նե­րի միջև սահ­մա­նում է կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման, բա­ցա­հայտ­ման, հե­տաք­նն­ման և պատ­ժե­լիու­թյան չա­փա­նիշ­նե­րը և պա­հանջ­նե­րը, ո­րը կոն­վեն­ցիան ստո­րագ­րած պե­տու­թյա­նը պար­տա­վո­րեց­նում է ձեռ­նար­կել կոն­վեն­ցիա­յի սկզ­բունք­նե­րի ի­րա­գործ­ման ուղ­ղու­թյամբ օ­րեն­սդ­րա­կան և վար­չա­կան հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­ներ։
Կո­ռուպ­ցիա­յի դրսևոր­ման ձևե­րից են կա­շա­ռա­կե­րու­թյու­նը, հո­վա­նա­վոր­չու­թյու­նը, պաշ­տո­նեա­կան դիր­քի կամ կա­պե­րի չա­րա­շա­հու­մը, պաշ­տո­նեա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի չա­րա­շա­հու­մը կամ ան­ցու­մը, պաշ­տո­նեա­կան կեղ­ծի­քը, պաշ­տո­նեա­կան դիր­քի օգ­տա­գործ­մամբ պե­տա­կան սե­փա­կա­նու­թյան յու­րա­ցումն ու վատ­նու­մը, ինչ­պես նաև պաշ­տո­նեա­կան այլ չա­րա­շա­հում­նե­րը, ո­րոնց նկատ­մամբ պետք է ան­զի­ջում պայ­քար մղել։
- Կո­ռուպ­ցիա ան­վան տակ ի՞նչ հան­ցա­տե­սակ­ներ են նե­րառ­վում: Դրան­ցից ո­րո՞նք են ա­վե­լի շատ ար­ձա­նագր­վում մեզ մոտ:
- Կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­տապ­նդ­ման և դա­տա­պարտ­ման պատ­կե­րը կազ­մե­լու հա­մար հիմք է ըն­դուն­վել ԱՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զի 2017թ. նո­յեմ­բե­րի 8-ի հա­մա­պա­տաս­խան հրա­մա­նով հաս­տատ­ված կո­ռուպ­ցիոն հան­ցա­տե­սակ­նե­րի ցան­կը, ո­րը նե­րա­ռում է շուրջ 75 հան­ցա­կազմ: Ըստ այդմ` կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն է հա­մար­վել այն հան­ցա­վոր ա­րար­քը, ո­րը կա­տար­վել է ոչ ի­րա­վա­չափ ա­ռա­վե­լու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով` շա­հա­դի­տա­կան կամ անձ­նա­կան այլ շա­հագր­գռ­վա­ծու­թյու­նից կամ խմ­բա­յին շա­հե­րից ել­նե­լով հա­տուկ սու­բյեկ­տի` պաշ­տո­նա­տար ան­ձի, առևտրա­յին և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում կար­գադ­րիչ կամ այլ կա­ռա­վար­չա­կան գոր­ծա­ռույթ­ներ ի­րա­կա­նաց­նող կամ նման կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում այլ պաշ­տոն զբա­ղեց­նող ան­ձի կող­մից ծա­ռա­յո­ղա­կան դիր­քի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծե­լով:
ԱՀ տա­րած­քում կո­ռուպ­ցիոն բնույ­թի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից հիմ­նա­կա­նում ար­ձա­նագր­վում են պաշ­տո­նեա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի չա­րա­շահ­ման և սահ­մա­նա­զանց­ման դեպ­քե­րը, ո­րոնք հա­ճախ զու­գորդ­վում են պաշ­տո­նեա­կան կեղ­ծիք­նե­րով, պաշ­տո­նեա­կան դիր­քի օգ­տա­գործ­մամբ հափշ­տա­կու­թյա­նը և առևտրա­յին կամ այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ծա­ռա­յող­նե­րի կող­մից լիա­զո­րու­թյուն­նե­րը չա­րա­շա­հե­լը:
- 2019թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ինչ­պի­սի՞ ն է պատ­կերն Ար­ցա­խում:
- Ըն­թա­ցիկ տար­վա ինն ա­միս­նե­րի ըն­թաց­քում ԱՀ տա­րած­քում ար­ձա­նագր­վել է ընդ­հա­նուր 34 կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն՝ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գրանց­ված 17-ի դի­մաց: Թեև տե­ղի է ու­նե­ցել ար­ձա­նագր­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կրկ­նա­կի աճ, սա­կայն այս մի­տումն ա­մենևին մտա­հո­գու­թյան պատ­ճառ չի կա­րող հան­դի­սա­նալ, քա­նի որ տե­ղի է ու­նե­ցել ոչ թե նման հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ի­րա­կան աճ, այլ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հայտ­նա­բեր­ման և բա­ցա­հայտ­ման աճ, ման­վանդ որ նշածս 34 հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի գե­րակ­շիռ մա­սը կա­տար­վել էր նա­խորդ տա­րի­նե­րին: Քաջ հայտ­նի է, որ կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը լա­տեն­տա­յին (թաքն­ված, քո­ղարկ­ված) բնույթ են կրում և դրանք թաքն­ված մնում են այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ չեն հայտ­նա­բեր­վել ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից, ին­չին մե­ծա­պես պետք է նպաս­տեն այդ­պի­սի տե­ղե­կատ­վու­թյա­նը տի­րա­պե­տող սու­բյեկտ­նե­րը, այդ թվում` քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյունն ընդ­հան­րա­պես և լրագ­րո­ղա­կան հան­րույ­թը` մաս­նա­վո­րա­պես, որ­պես­զի սու­բյեկտ­նե­րի և ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի միջև կա­պը մշ­տա­կան լի­նի՝ ա­ռա­վել ակ­տիվ դարձ­նե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և ջան­քե­րի հա­մա­տեղ­մամբ ար­դյու­նա­վետ պայ­քար մղ­վի կո­ռուպ­ցիա­յի դեմ: Նա­խորդ տա­րի­նե­րի վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տվել, որ կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի բարդ ու պա­տաս­խա­նա­տու գոր­ծում քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյու­նը պա­սիվ վար­քա­գիծ է դրսևո­րել, իսկ նման պայ­ման­նե­րում հե­տաքն­նու­թյան և նա­խաքն­նու­թյան մար­մին­նե­րի առջև ծա­գած խն­դիր­ներն ա­վե­լի են բար­դա­նում։
Ար­ձա­նագր­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից ըստ ա­ռան­ձին հան­ցա­տե­սա­կա­նե­րի պատ­կե­րը հետևյալն է. պաշ­տո­նեա­կան կեղ­ծիք (քր.օր-ի 332-րդ հոդ­ված)` 10, պաշ­տո­նեա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի չա­րա­շա­հում (քր.օր-ի 322-րդ հոդ­ված)` 8, առևտրա­յին և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ծա­ռա­յող­նե­րի կող­մից ի­րենց կար­գադ­րիչ լիա­զո­րու­թյուն­նե­րը ծա­ռա­յո­ղա­կան շա­հե­րին հա­կա­ռակ օգ­տա­գոր­ծե­լը (քր.օր-ի 222-րդ հոդ­ված)` 7, պաշ­տո­նեա­կան դիր­քի օգ­տա­գործ­մամբ հափշ­տա­կու­թյուն (քր.օր-ի 185 հոդ­ված)` 6, պաշ­տո­նեա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­զան­ցում (քր. օր-ի 323-րդ հոդ­ված)` 3:

Հան­ցա­վոր դեպ­քերն ընդ­գր­կել են պե­տա­կան և հան­րա­յին գոր­ծու­նեու­թյան տար­բեր ո­լորտ­ներ` կր­թու­թյուն, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վա­րում, տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյուն, ոս­տի­կա­նու­թյուն, ա­ռող­ջա­պա­հու­թյուն, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պաշտ­պա­նու­թյուն և այլն:
- Նա­խորդ տա­րի­նե­րին կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ա­ռու­մով թի­րա­խում ա­մե­նից շատ հայ­տն­վում էին կր­թու­թյան ո­լորտն ու Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը: Ո՞րն է պատ­ճա­ռը` ռիս­կա­յին գոր­ծո՞­նը, թե՞ պե­տա­կան մար­մին­նե­րի չա­փա­զանց մեծ ու­շադ­րու­թյու­նը:
- Ինչ­պես նշե­ցի՝ կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն­ներն ա­վան­դա­բար հա­մար­վում են լա­տեն­տայ­նու­թյան (թաքն­ված) բարձր աս­տի­ճան ու­նե­ցող հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ: Դրանց հայտ­նա­բե­րու­մը, բա­ցա­հայ­տու­մը, ինչ­պես նաև պաշ­տո­նա­տար ան­ձանց մե­ղա­վո­րու­թյան հիմ­նա­վո­րու­մը հա­ճախ մեծ բար­դու­թյուն են ներ­կա­յաց­նում և պա­հան­ջում են քրեա­կան հե­տապ­նդ­ման մար­մին­նե­րի կող­մից հետևո­ղա­կան, գրա­գետ պլա­նա­վոր­ված, ար­դյու­նա­վետ և հա­մա­գոր­ծակց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցում:
Ցա­վով պետք է նշեմ, որ բա­ցա­սա­կան ի­մաս­տով ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը պահ­պա­նել են կր­թու­թյան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման ո­լորտ­նե­րը: Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ա­ռա­ջա­տար­նե­րի շար­քում է հայ­տն­վում ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գը: Ի­հար­կե, այս ո­լորտ­նե­րի նկատ­մամբ պե­տա­կան ու­շադ­րու­թյունն ու հո­գա­ծու­թյու­նը մեծ է: Պե­տա­կան բյու­ջեի հաշ­վին հատ­կաց­վում են մեծ քա­նա­կի ֆի­նան­սա­կան և նյու­թա­կան այլ ռե­սուրս­ներ, ո­րոնց մի­ջոց­նե­րի օ­րի­նա­կան և նպա­տա­կա­յին նշա­նա­կու­թյամբ տնօ­րին­ման և դրա նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյան գոր­ծըն­թա­ցը ո­րո­շա­կի ռիս­կեր է պա­րու­նա­կում: Նպաս­տող գոր­ծոն է հան­դի­սա­նում նաև տվյալ ո­լորտ­նե­րի տա­րած­վա­ծու­թյան աշ­խար­հագ­րու­թյու­նը և կա­տար­վող գոր­ծարք­նե­րի բազ­մա­զա­նու­թյու­նը։ Բայցևայն­պես, քա­նի որ նման դեպ­քե­րը հա­մա­կարգ­ված բնույթ չեն կրում ու դրանք ան­հա­տա­կան դրսևո­րում­ներ են, ուս­տի ռիս­կա­յին գոր­ծո­նը բարձր չէ։
- Կո­ռուպ­ցիոն բնույ­թի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րում հիմ­նա­կան տու­ժող կող­մը պե­տու­թյունն է լի­նում: Կա՞ն տվյալ­ներ, թե ինչ չա­փե­րի է հաս­նում վնա­սը:
- 2019թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ԱՀ դա­տա­խա­զու­թյան հս­կո­ղու­թյամբ քնն­ված կո­ռուպ­ցիոն, սե­փա­կա­նու­թյան և տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րով պատ­ճառ­ված վնա­սի ընդ­հա­նուր չա­փը կազ­մել է 47.803.793 դրամ, ո­րից մինչ­դա­տա­կան վա­րույ­թում վե­րա­կան­գն­վել է 32.853.583 դրա­մը կամ՝ 68,7 տո­կո­սը:
- Ա­ռա­ջի­կա­յում ո­րո՞նք են լի­նե­լու Ձեր ղե­կա­վա­րած ո­լոր­տին ուղղ­ված մար­տահ­րա­վեր­նե­րը:
- Թեև կո­ռուպ­ցիա­յի դեմ քրեաի­րա­վա­կան պայ­քա­րի ար­դյունք­նե­րը բա­վա­կա­նա­չափ դրա­կան են, սա­կայն այն բա­վա­րար հա­մար­վել դեռևս չի կա­րող, ուս­տի մենք չենք պատ­րաստ­վում բա­վա­րար­վել ձեռք բե­րա­ծով, շա­րու­նա­կե­լու ենք ան­զի­ջում պայ­քար մղել այդ չա­րի­քի դեմ, քա­նի դեռ այդ­պի­սի հա­սա­րա­կա­կան պա­հանջ­մունք գո­յու­թյուն ու­նի։ Ցան­կա­նում եմ նշել, որ կո­ռուպ­ցիան խա­թա­րում է տն­տե­սու­թյան կա­յու­նու­թյու­նը, անվ­տան­գու­թյու­նը, խարխ­լում ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­ներն ու ար­ժեք­նե­րը, վտան­գում պե­տու­թյան կա­յուն զար­գա­ցու­մը և օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյու­նը, ուս­տի՝ պետք է գոր­ծել հետևո­ղա­կան, պա­տաս­խա­նատ­վու­թյան և օ­րեն­քի առջև հա­վա­սա­րու­թյան սկզ­բունք­նե­րով, ազն­վու­թյամբ և ան­կաշ­կանդ­վա­ծու­թյամբ, որ­պես­զի օր ա­ռաջ կանխ­վի այդ ա­րա­տա­վոր երևույ­թը:

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.