[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՎԱՐԱԿԻ ԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԱՀ-ՈՒՄ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ՀՀ-ում սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի ա­ռու­մով գրանց­վել է 

դեպ­քե­րի նվա­զում, իսկ ԱՀ-ում` փոքր-ինչ աճ

Նոր կո­րո­նա­վի­րու­սով (2019-nCoV) պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը դեռևս մնում է լար­ված: Այն բռնկ­վել էր 2019թ. դեկ­տեմ­բե­րի 31-ին 1,34 մլրդ բնակ­չու­թյուն ու­նե­ցող Չի­նաս­տա­նի Ու­հա­նում, և օ­րե­ցօր վա­րակ­ված­նե­րի թի­վը կտ­րուկ ա­ճում է ոչ միայն Չի­նաս­տա­նում, այլև ամ­բողջ աշ­խար­հում։ Փետր­վա­րի 19-ի դրու­թյամբ աշ­խար­հում գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման 75 196 դեպք, ո­րից միայն 74 185-ը՝ Չի­նաս­տա­նում:

ՉԺՀ-ի ա­ռող­ջա­պա­հու­թյան պե­տա­կան կո­մի­տեի տվյալ­նե­րով՝ ար­ձա­նագր­վել է այդ վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված մահ­վան 2000 դեպք։ Կո­րո­նա­վիու­սի նոր տե­սա­կով վա­րակ­ման հաս­տատ­ված դեպ­քե­րի թվա­քա­նա­կով երկ­րորդ տե­ղում է Ճա­պո­նիան (613 դեպք), հա­ջոր­դը՝ Սին­գա­պու­րը (81 դեպք), այ­նու­հետև` Հոն­կոն­գը (62), Հա­րա­վա­յին Կո­րեան (46), Թաի­լան­դը (35), Թայ­վա­նը (22), Մա­լայ­զիան (22), Գեր­մա­նիան (16), Վիետ­նա­մը (16), Ավ­ստ­րա­լիան (15), ԱՄՆ-ն (15), Ֆրան­սիան (11), Մա­կաոն (10), ևս 15 երկ­րում գրանց­վել է 10-ից պա­կաս դեպք: Ռու­սաս­տա­նում 2 դեպք էր ար­ձա­նագր­վել, ու հի­վանդ­ներն ար­դեն ա­պա­քին­վել են: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյունն ար­դեն ան­հան­գս­տա­նում է, որ ծանր թո­քա­բորբ հա­րու­ցող կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը կա­րող է վա­րա­կել երկ­րի ամ­բողջ բնակ­չու­թյան եր­կու եր­րոր­դը:
Նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին (2019-nCoV) վա­րա­կի դեմ պայ­քա­րի մի­ջո­ցա­ռում­ներն ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից շա­րու­նակ­վում են ձեռ­նարկ­վել մի շարք հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­ներ՝ սահ­մա­նա­յին հս­կո­ղու­թյու­նից մինչ լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­ներ: ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ Հա­յաս­տա­նի պե­տա­կան սահ­մա­նի անց­ման կե­տե­րում Չի­նաս­տա­նից ժա­մա­նող ուղևոր­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող հս­կո­ղու­թյունն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու նպա­տա­կով նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րը դեռևս հուն­վա­րի 27-ից գոր­ծուղ­վել էին սահ­մա­նա­յին բժշ­կա­սա­նի­տա­րա­կան հս­կիչ կե­տեր: Հա­յաս­տան ժա­մա­նած կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կին բնո­րոշ կաս­կա­ծե­լի ախ­տան­շան­ներ ու­նե­ցող մար­դիկ հոս­պի­տա­լաց­վում են։ Նրանք ստա­ցել և ստա­նում են անհ­րա­ժեշտ բու­ժում, հարկ ե­ղած դեպ­քում կազ­մա­կերպ­վում են լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­ներ: Վե­րահս­կո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում` նշյալ ուղևոր­նե­րի շր­ջա­նում ե­զա­կի դեպ­քե­րում հայտ­նա­բեր­վել են գրի­պի Ա տե­սա­կի հա­րու­ցիչ­ներ, ռի­նո­վի­րուս­ներ, իսկ նոր կո­րո­նա­վի­րու­սով դեպ­քեր բա­ցառ­վել են։ Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի է, նոր վա­րա­կով դեպ­քեր չեն ար­ձա­նագր­վել, ձեռ­նարկ­վում են անհ­րա­ժեշտ բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ հա­մա­գոր­ծակց­ված շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րի և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ:
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը հեր­քել են մա­մու­լում և սոց­ցան­ցե­րում տա­րած­ված այն լու­րը, թե, իբր, նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը փո­խանց­վում է բա­նա­նի կամ Չի­նաս­տա­նից ու­ղարկ­ված ծան­րոց­նե­րի մի­ջո­ցով: Նրանց պար­զա­բան­մամբ՝ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը հա­վաս­տել է, որ վա­րա­կը փո­խանց­վում է օ­դա­կա­թի­լա­յին և կոն­տակ­տա­յին (սերտ շփ­ման) ճա­նա­պար­հով՝ մար­դուց մարդ, Չի­նաս­տա­նում՝ նաև կեն­դա­նի­նե­րից մար­դուն, իսկ մր­գե­րի կամ ծան­րոց­նե­րի մա­կե­րես­նե­րի վրա հա­րու­ցի­չը չի կա­րող եր­կար գո­յատևել և հան­դի­սա­նալ վա­րա­կի տա­րած­ման աղ­բյուր: ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը կր­կին հոր­դո­րում են խու­ճա­պի չմատն­վել, հետևել միայն պաշ­տո­նա­կան լրա­հո­սին և բժիշկ­նե­րի խոր­հուրդ­նե­րին։
Ինչ վե­րա­բե­րում է սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված վի­ճա­կին, ա­պա ՀՀ-ում այդ ա­ռու­մով գրանց­վել է դեպ­քե­րի նվա­զում, իսկ ԱՀ-ում` փոքր-ինչ աճ։ Ար­ցա­խում փետր­վա­րի 18-ի դրու­թյամբ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի ամ­բու­լա­տոր պո­լիկ­լի­նի­կա­կա­նե­րում սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով հի­վանդ­նե­րի 72%-ը և ստա­ցիո­նա­րի 86,5%-ը կազ­մել են մինչև 18 տա­րե­կան ե­րե­խա­նե­րը:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ վեր­ջին օ­րե­րի մշ­տա­դի­տարկ­ման ար­դյունք­նե­րով՝ հան­րա­պե­տու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մունք­նե­րի դի­մե­լիու­թյան և շտա­պօգ­նու­թյան կան­չե­րի տվյալ­նե­րով դիտ­վում է սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի աշ­խու­ժա­ցում։ Հան­րա­պե­տու­թյան նա­խադպ­րո­ցա­կան և ու­սում­նակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում, սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, բա­ցա­կա­յու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը չի գե­րա­զան­ցում 11%-ը: Սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով ե­րե­խա­նե­րին կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­ներ չթույ­լատ­րե­լու նպա­տա­կով ու­ժե­ղաց­վել է ՙհա­մա­ճա­րա­կա­յին ֆիլտր՚-ի գոր­ծըն­թա­ցը: Նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի կող­մից գրի­պի վի­րու­սը ՊՇՌ (պո­լի­մե­րա­զա­յին շղ­թա­յա­կան ռեակ­ցիա) մե­թո­դով հայ­տա­նա­բեր­ման և լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյան նպա­տա­կով փետր­վար ամ­սում ստա­ցիո­նար հի­վանդ­նե­րի քիթ-ըմ­պա­նից վերց­ված 20 նմուշ­ներն ու­ղարկ­վել են ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի վի­րու­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա, որ­տեղ հայտ­նա­բեր­վել են գրիպ Ա H1N1 են­թա­տե­սա­կը և գրիպ Բ տե­սա­կի վի­րուս­նե­րը: Հա­մա­ձայն լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի` ներ­կա­յումս ՀՀ-ում և ԱՀ-ում շա­րու­նակ­վում է Ա H1N1 են­թա­տե­սա­կի, գրի­պի Բ տե­սա­կի, ինչ­պես նաև շն­չա­ռա­կան այլ վա­րակ­նե­րի հա­րու­ցիչ­նե­րի շր­ջա­նա­ռու­թյու­նը:
Սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով, գրի­պով, ինչ­պես նաև կո­րո­նա­վի­րու­սի նոր (2019-nCoV) տի­պով չհի­վան­դա­նա­լու և վա­րա­կի թա­փան­ցու­մը Հա­յաս­տան ու Ար­ցախ կան­խե­լու հա­մար ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հոր­դո­րում են մի­ջազ­գա­յին ուղևո­րու­թյուն­ներ ծրագ­րե­լիս հաշ­վի առ­նել տվյալ երկ­րի հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը և խու­սա­փել գրի­պան­ման երևույթ­նե­րով հի­վանդ­նե­րի հետ շփու­մից։ Մաս­նա­գետ­ներն ի­րա­զե­կում են, որ բարձր ջեր­մու­թյան, հա­զի, մկա­նա­ցա­վի, գլ­խա­ցա­վի, հո­դա­ցա­վի, հար­բու­խի ու գրի­պան­ման այլ նշան­նե­րի դեպ­քում պետք է մնալ տա­նը և պահ­պա­նել ան­կող­նա­յին ռե­ժիմ, օգ­տա­գոր­ծել հնա­րա­վո­րինս շատ հե­ղուկ­ներ, չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, ան­հար­կի չօգ­տա­գոր­ծել հա­կա­բիո­տիկ­ներ, այլ դի­մել բժշ­կի, հետևել նրա խոր­հուրդ­նե­րին։ Կարևոր է նաև հետևել տար­րա­կան հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րին, պահ­պա­նել և սո­վո­րեց­նել ե­րե­խա­նե­րին հա­զա­լու, փռշ­տա­լու վար­վե­լաձևե­րը։ Տա­րեց­նե­րը, ով­քեր տա­ռա­պում են քրո­նիկ հի­վան­դու­թյուն­նե­րով, հղի կա­նայք և ե­րե­խա­նե­րը հի­վան­դու­թյան ա­ռա­ջին իսկ նշան­նե­րի դեպ­քում պետք է դի­մեն բժշ­կի, քա­նի որ հետգ­րի­պա­յին բար­դու­թյուն­ներ կա­րող են լի­նել գրի­պի ցան­կա­ցած տե­սա­կի ու են­թա­տե­սա­կի դեպ­քում։ Հի­վանդ վի­ճա­կում չի թույ­լատր­վում այ­ցե­լել նա­խադպ­րո­ցա­կան և ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ, աշ­խա­տան­քի, հա­սա­րա­կա­կան վայ­րեր, զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­ներ, որ­պես­զի հի­վան­դու­թյան տա­րած­ման նոր դեպ­քեր չլի­նեն։