[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻԴՆԵՅ ԹԱՂԱՄԱՍԻ ՏՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ք. Քար­վա­ճառ

 ՙՔար­վա­ճա­ռում Սիդ­նեյ բնա­կե­լի թա­ղա­մա­սի կա­ռու­ցու­մը վե­րաբ­նա­կեց­ման հիմ­նա­կան աշ­խա­տանք­նե­րի մաս է։ Իսկ ա­զա­տագր­ված հայ­րե­նի­քի վե­րաբ­նա­կե­ցու­մը` մեր ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի կարևոր հան­գր­վան։ Պա­տե­րազ­մում հաղ­թե­լուց հե­տո պետք է նաև այս տա­րածք­նե­րը զար­գաց­նել, կա­յուն դարձ­նել և վե­րաբ­նա­կեց­նել։ Բա­ցի այն, որ սա մեր հայ­րե­նի հողն է, այն նաև ռազ­մա­վա­րա­կան մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի՚,- Քար­վա­ճառ կա­տա­րած վեր­ջին մեր այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ զրույ­ցում նշեց ՙԱ­ՐԻ՚ հիմ­նադ­րա­մի տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ Բե­նիա­մին Պչաք­ճեա­նը։ Վեր­ջինս Քար­վա­ճա­ռում էր՝ տես­նե­լու ար­դեն կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը։

Նշենք, որ ՙԱ­ՐԻ՚ ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով կա­ռուց­վող թա­ղա­մա­սի 15 բնա­կե­լի տնե­րից 8-ն ար­դեն այս կամ այն չա­փով կա­ռուց­ված է։ Տնե­րը կա­ռուց­ման տար­բեր փու­լե­րում են, սա­կայն բո­լոր 8-ի տա­նիքն ար­դեն փակ­ված է։ Ինչ­պես տե­ղե­կաց­րեց շի­նա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րից Սեր­ժիկ Պո­ղո­սյա­նը, շի­նու­թյուն­նե­րից մի քա­նի­սում ար­դեն ներ­սի աշ­խա­տանք­ներ են ար­վում։ ՙԵր­կու տան հիմք ար­դեն գց­ված է։ Այս հատ­վա­ծում 11 տուն է կա­ռուց­վե­լու, մյուս չոր­սը կա­ռուց­վե­լու են քիչ վերև։ Դր­սի գոր­ծերն ա­վար­տե­լուց հե­տո կսկ­սենք ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը՚,- տե­ղե­կաց­րեց շի­նա­րարն ու ըն­դգ­ծեց, որ տներն ա­ռա­վե­լա­գույնս ա­պա­հով և տաք են կա­ռուց­վում։
Սիդ­նեյ բնա­կե­լի թա­ղա­մա­սի կա­ռու­ցումն ՙԱ­ՐԻ՚ հիմ­նադ­րա­մի ծրագ­րե­րից մեկն է, որ ի­րա­կա­նաց­վում է ա­զա­տագր­ված Ար­ցա­խում։
ՙ2009 թվա­կա­նին հիմ­նադ­րա­մի ստեղ­ծու­մից հե­տո մենք պե­տու­թյան հետ հա­մա­գոր­ծու­թյամբ մի շարք ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­րել հիմ­նա­կա­նում Քա­շա­թա­ղի և Շա­հու­մյա­նի շր­ջան­նե­րում՝ ցածր տո­կոս­նե­րով վար­կեր տրա­մադ­րե­լով տար­բեր, հիմ­նա­կա­նում՝ գյու­ղատն­տե­սա­կան ծրագ­րե­րի զար­գաց­ման հա­մար՚,- նշեց Պճաք­չեա­նը՝ ըն­դգ­ծե­լով, որ հատ­կա­պես այս շր­ջան­նե­րում մեծ ներդ­րում­նե­րի կա­րիք կա, ո­րոնց հա­մար պե­տա­կան ռե­սուրս­նե­րը չեն բա­վա­կա­նաց­նում։ ՙԵ­ռա­կողմ շա­հա­վետ ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­րել՝ ցածր տո­կոս­նե­րով վար­կեր տրա­մադ­րե­լով գյու­ղա­ցուն, ով դրանք ստա­նա­լու այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ չու­նի։
Միևնույն ժա­մա­նակ, սփյուռ­քա­հայ ներդ­րո­ղը հո­գե­կան բա­վա­րար­վա­ծու­թյուն է ստա­նում հայ­րե­նի­քի հզո­րաց­ման գոր­ծում մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նա­լու հա­մար, ինչ­պես նաև, թեև ոչ շատ մեծ, բայց շա­հույթ է ստա­նում այդ ներդ­րու­մից։ Իսկ պե­տու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում այս շր­ջան­նե­րը զար­գաց­նե­լու։ ՙԱ­ՐԻ՚ հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեու­թյունն սկ­սել ենք 16 հո­գով, հի­մա ու­նենք 220 ներդ­րող­նե­րի աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից՚,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։
Քար­վա­ճա­ռում Սիդ­նեյ թա­ղա­մա­սի կա­ռու­ցու­մը, ո­րը ևս եր­կա­րա­ժամ­կետ ներդ­րու­մա­յին նա­խա­գիծ է, եր­կու տա­րի ա­ռաջ հիմ­նադ­րա­մի կող­մից ներ­կա­յաց­վել է ավ­ստ­րա­լա­հայ գոր­ծա­րար­նե­րի, ո­րոնք հա­մա­ձայ­նել են ներդ­րում­ներ կա­տա­րել։ Քա­նի որ հիմ­նա­կան ներդ­րող­նե­րը Ավ­ստ­րա­լիա­յի Սիդ­նեյ քա­ղա­քից են, այդ­տե­ղից էլ՝ թա­ղա­մա­սի ան­վա­նու­մը։
Ըստ Բե­նիա­մին Պճաք­չեա­նի՝ կա­ռուց­վող 15 բնա­կա­րան­նե­րը պետք է հատ­կաց­վեն հիմ­նա­կա­նում մաս­նա­գետ­նե­րի։ ՙՇր­ջա­նը կա­րիք ու­նի տար­բեր ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­նե­րի՝ ինք­նա­բավ դառ­նա­լու և հզո­րա­նա­լու հա­մար՚։
Այս առ­թիվ մեզ հետ զրույ­ցում շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ, ըստ նախ­նա­կան քն­նար­կում­նե­րի, տնե­րը տրա­մադ­րե­լու են սո­ցիա­լա­կան են­թախմ­բի մարդ­կանց և մաս­նա­գետ­նե­րի։ ՙՏնե­րը կա­ռու­ցե­լուց հե­տո հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն­ներ կտա­րած­վեն Քար­վա­ճա­ռում անհ­րա­ժեշտ մաս­նա­գետ­նե­րի վե­րա­բե­րյալ։ Հայ­տեր կներ­կա­յաց­նեն նաև շր­ջա­նում գոր­ծող տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­ներ ու հիմ­նարկ­ներ՝ ըստ մաս­նա­գետ­նե­րի ի­րենց կա­րիք­նե­րի՚,- ըն­դգ­ծեց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։
Նշենք, որ ՙԱ­ՐԻ՚ հիմ­նադ­րա­մը շա­րու­նա­կում է նաև շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վող գյու­ղատն­տե­սա­կան զար­գաց­ման ծրագ­րե­րը։ ՙ11 տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված գյու­ղատն­տե­սա­կան ծրագ­րե­րի ար­դյունք­նե­րը մենք տես­նում ենք։ Հա­րա­վա­յին Քա­շա­թա­ղում մշակ­ված գյու­ղատն­տե­սա­կան հո­ղա­տա­րածք­նե­րի թի­վը բազ­մա­պատկ­վել է, Շա­հու­մյա­նի շր­ջա­նում ա­նա­սուն­նե­րի գլ­խա­քա­նակն ա­վե­լա­ցել է։ Սա հա­ջո­ղու­թյուն է, և այս ծրագ­րե­րը շա­րու­նա­կա­կան են։ Մենք սպա­սում ենք նաև նոր ծրագ­րե­րի, ա­ռա­ջարկ­նե­րի, ո­րոնց ուղ­ղու­թյամբ ևս կա­րող են ներդ­րում­ներ ար­վել՚,- ամ­փո­փեց Բե­նիա­մին Պճաք­չեա­նը։