[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Զոհ­րաբ Ըռ­քո­յան
ք. Բեր­ձոր

 

Այս օ­րե­րին ե­ղա­նա­կա­յին պայ­ման­ներն ար­դեն հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս են, որ­պես­զի Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ աշ­խա­տա­կից­նե­րը բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ կա­տա­րեն Բեր­ձոր քա­ղա­քում և շր­ջա­նի այլ բնա­կա­վայ­րե­րում։

Ներ­կա­յումս շրջ­վար­չա­կազ­մի շեն­քի մո­տից Բեր­ձո­րի Վ. Թե­քե­յա­նի անվ. թիվ 1 միջն. դպ­րոց բարձ­րա­ցող ճա­նա­պար­հի մի հատ­վա­ծում վեր­ջերս կա­ռուց­ված աս­տի­ճան­նե­րի ճա­ղա­շա­րերն են տե­ղադր­վում՝ բա­զալ­տե քա­րե­րով։ Աշ­խա­տանք­նե­րը մո­տե­նում են ա­վար­տին։ Քա­ղա­քի Խա­ղա­ղու­թյան փո­ղո­ցից հե­տիոտ­նե­րի հա­մար կարճ ճա­նա­պարհ(ա­րա­հետ) է իջ­նում դե­պի Մի­նաս Ա­վե­տի­սյա­նի փո­ղոց։ Շատ հե­տիոտ­ներ են օգտ­վում այս ա­րա­հե­տից։ Վեր­ջին­նե­րիս շար­ժը հեշ­տաց­նե­լու հա­մար նույն ա­րա­հե­տի տե­ղան­քում լայն աս­տի­ճա­նա­վան­դակ է կա­ռուց­վում նա­խորդ տար­վա սեպ­տեմ­բե­րից։ Ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րից ել­նե­լով՝ աշ­խա­տանք­նե­րը դա­դա­րեց­վել էին, և մի քա­նի օր շա­րու­նակ շի­նա­րար­ներն այս­տեղ ևս աշ­խա­տանք են կա­տա­րում։ Մոտ 200մ ճա­նա­պար­հի վրա բա­զալ­տե քա­րե­րով աս­տի­ճա­նա­վան­դակ է կա­ռուց­վում, ըն­թա­նում են բե­տո­նա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Բե­տո­նա­պատ­վել է նաև Բեր­ձո­րի ման­կա­պար­տե­զից (Շառլ Ազ­նա­վու­րի փո­ղո­ցից) դե­պի Երևա­նյան մայ­րու­ղի տա­նող մայ­թը: Ըստ ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ տնօ­րեն Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նի` աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հատ­կա­ցում­նե­րով։ Օ­րեր ա­ռաջ կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը բա­րե­կար­գե­ցին Բեր­ձոր-Ստե­փա­նա­կերտ ճա­նա­պար­հի վրա գտն­վող ՙապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի՚ հե­րոս­նե­րին նվիր­ված հու­շա­կո­թո­ղի մո­տա­կա շվա­քա­րան-զրու­ցա­րա­նը, ո­րը ծա­ռա­յում է հա­սա­րա­կու­թյա­նը։ Վար­պետ Q. Սա­րի­բե­կյա­նը ծա­պա­տախ­տակ­նե­րով պա­տել է շվա­քա­րա­նի շր­ջա­կայ­քը, թար­մաց­վել են սե­ղա­նի և նս­տա­րա­նի տախ­տակ­նե­րը։ Բեր­ձոր քա­ղա­քում ի­րա­կա­նաց­վում է ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում։ Ար­դեն ա­վարտ­վել է Րաֆ­ֆու ան­վան փո­ղո­ցի մոտ 300մ հատ­վա­ծի նո­րո­գու­մը։ Դյու­րին է դար­ձել այս ճա­նա­պար­հից օգտ­վող բնա­կիչ­նե­րի ան­ցու­դար­ձը։ Այժմ կազ­մա­կեր­պու­թյան տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներն աշ­խա­տում են Ե­րա­նյան մայ­րու­ղուց դե­պի Տիգ­րան Մե­ծի և Մե­լիք-Հայ­կա­զյան­նե­րի փո­ղոց­ներ տա­նող հատ­վա­ծում։ ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-ի կող­մից բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել նաև Կով­սա­կան քա­ղա­քում։ Նո­րոգ­վել է քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մա­սում գտն­վող շր­ջապ­տույ­տը, հա­րա­կից տա­րածք­նե­րը։ Մար­տի 1-ից Կով­սա­կա­նում և հարևան Միջ­նա­վան քա­ղա­քում սկս­վել են աղ­բա­հա­նու­թյան աշ­խա­տանք­նե­րը։ Շու­տով կմեկ­նար­կեն միջ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը։
;