[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՍ­ՏԱ­ԲԱ­ՆԻ ԾԱ­ՌԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՊԵՏՔ Է ՀԱ­ՍԱ­ՆԵ­ԼԻ ԼԻ­ՆԻ ԲՈ­ԼՈ­ՐԻՆ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 2006թ. հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող ԼՂՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի գոր­ծու­նեու­թյան, դա­տաի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րին փաս­տա­բան­նե­րի նեգ­րավ­վա­ծու­թյան և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կի մա­սին է մեր հար­ցազ­րույ­ցը կա­ռույ­ցի ղե­կա­վար Օ­լյա ԱԼԹՈՒ­ՆՅԱ­ՆԻ հետ:

- Օ­լյա Ռա­ֆի­կի, ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք փաս­տա­բան­նե­րի՝ որ­պես ի­րա­վա­պաշտ­պան հա­մայն­քի դե­րա­կա­տա­րու­թյու­նը ի­րա­վա­կան պե­տու­թյան կա­ռուց­ման ու ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի կա­յաց­ման և զար­գաց­ման գոր­ծում:
- Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի հան­դեպ գո­յու­թյուն ու­նե­ցող հան­րա­յին հե­տաք­րք­րու­թյունն ու տա­րեց­տա­րի ա­ճող հե­ղի­նա­կու­թյու­նը վկա­յում են, որ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում առ­կա է դրա­կան տե­ղա­շարժ, իսկ պե­տու­թյան կող­մից մեր կա­ռույ­ցի հան­դեպ ցու­ցա­բեր­վող ու­շադ­րու­թյու­նը վկա­յում է, որ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը հե­տա­մուտ են երկ­րում օ­րի­նա­կա­նու­թյան ա­պա­հով­ման, ի­րա­վա­կան պե­տու­թյան կա­ռուց­ման հար­ցե­րում: Փաս­տա­բա­նու­թյունն այն կարևո­րա­գույն և հիմ­նա­կան ինս­տի­տուտն է, ո­րի ո­րա­կյալ գոր­ծու­նեու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված նշյալ նպա­տակ­նե­րին հաս­նե­լը: Ու­րա­խա­լի է` տար­բեր ո­լորտ­նե­րում մաս­նա­գի­տաց­ված փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյակ­նե­րի թիվն է աճ ար­ձա­նագ­րել: Մենք այ­սօր ա­վե­լի շատ ու­նենք փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյակ­նե­րի ճա­նա­չո­ղու­թյու­նը բարձ­րաց­նե­լու, նրանց ծա­ռա­յու­թյու­նը հան­րայ­նաց­նե­լու խն­դիր: Մենք մտա­հոգ ենք նաև ա­վե­լի հա­սա­նե­լի դարձ­նել մեր ծա­ռա­յու­թյուն­նե­րը հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում: Ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցած երկ­րում և հա­սա­րա­կու­թյու­նում փաս­տա­բանն ա­ռանձ­նա­հա­տուկ դեր ու­նի։ Ան­գամ ՄԻԵԴ-ը` Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րանն է մի քա­նի ո­րո­շում­նե­րում շեշ­տել փաս­տա­բա­նի հա­տուկ կար­գա­վի­ճա­կը՝ որ­պես հա­սա­րա­կու­թյան և դա­տա­րա­նի միջև միջ­նորդ։ Փաս­տա­բանն է, որ հա­սա­րա­կու­թյան ձայ­նը կա­րո­ղա­նում է ներ­կա­յաց­նել դա­տա­րա­նում: Հարկ է նշել, որ մեր փաս­տա­բան­նե­րը քաջ գի­տեն, թե ո­րոնք են հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ նա­խա­պայ­ման­նե­րը. դրանք են` ար­հես­տա­վար­ժու­թյու­նը, ազն­վու­թյունն ու բա­րեխղ­ճու­թյու­նը, ինչ­պես նաև փաս­տա­բա­նա­կան գաղտ­նի­քի պահ­պա­նու­մը: Վեր­ջի­նը շատ կարևոր է փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րում:
-Քա­նի՞ փաս­տա­բան է այ­սօր ներգ­րավ­ված ձեր կա­ռույ­ցում։ Փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վել ցան­կա­ցող­նե­րի թի­վը տա­րեց­տա­րի ի՞նչ շար­ժըն­թաց է ար­ձա­նագ­րում մեր հան­րա­պե­տու­թյու­նում։ Ընդ­հան­րա­պես, ինչ­պե՞ս կա­րե­լի է դառ­նալ Փաս­տա­բա­նա­կան պա­լա­տի ան­դամ։
- Ներ­կա­յում մեր փաս­տա­բա­նա­կան հա­մայն­քը կազմ­ված է 57 փաս­տա­բան­նե­րից։ Նրան­ցից շա­տե­րը տար­բեր գրա­սե­նյակ­նե­րում են ներգ­րավ­ված, ո­րոնք գոր­ծում են հա­վուր պատ­շա­ճի և քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ա­պա­հո­վում պաշտ­պա­նու­թյան բարձր ո­րակ և ար­դյու­նա­վե­տու­թյուն: Լի­նում են դեպ­քեր, երբ փաս­տա­բանն այլ գոր­ծու­նեու­թյան ան­ցե­լու պատ­ճա­ռով (ին­չը ամ­րագր­ված է ՙՓաս­տա­բա­նու­թյան մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քով) ստիպ­ված է լի­նում կա­սեց­նել փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյան ար­տո­նագ­րի գոր­ծո­ղու­թյու­նը: Ինչ վե­րա­բե­րում է մեր կա­ռույ­ցին ան­դա­մագր­վե­լուն, ա­պա նշեմ, որ մինչև 2013թ. փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ էր ո­րա­կա­վոր­ման հա­մա­պա­տաս­խան քն­նու­թյուն հանձ­նել միայն: Այժմ ան­ձը պար­տա­վոր է անց­նել հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տաց­ված ու­սու­ցում, ո­րը կազ­մա­կեր­պում է Փաս­տա­բա­նա­կան դպ­րո­ցը։ Ա­սեմ, որ այդ դպ­րո­ցը մեզ մոտ գոր­ծում է 2017 թվա­կա­նից: Ա­ռա­ջին տա­րում 11 ուն­կն­դիր ենք ու­նե­ցել, մեկ տա­րի անց նրանք հանձ­նել են քն­նու­թյուն և ստա­ցել ար­տո­նա­գիր։ Նրանց մի մասն այ­սօր զբաղ­ված է պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում, ին­չով նրանք զրկ­վել են փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու ի­րա­վուն­քից։

Նա­խորդ ամ­սում կազ­մա­կեր­պել ենք վեր­ջին ո­րա­կա­վոր­ման քն­նու­թյու­նը, ընդ ո­րում՝ ու­նե­ցել ենք 14 հա­վակ­նորդ, ո­րոն­ցից 8-ն են հա­ջո­ղու­թյուն գրան­ցել: Այս­պի­սով՝ փաս­տա­բա­նա­կան դպ­րոցն ա­վար­տե­լով` ի­րա­վա­բա­նը ստա­նում է մեկ տա­րի գոր­ծող հա­վաս­տա­գիր, հանձ­նում է քն­նու­թյուն, դրա­կան ար­դյուն­քի դեպ­քում ստա­նում է նաև փաս­տա­բա­նու­թյամբ զբաղ­վե­լու ար­տո­նա­գիր, իսկ նրանք, ով­քեր չեն հաղ­թա­հա­րում քն­նա­կան շե­մը, հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում կր­կին խո­րաց­ված ու­սում­նա­սի­րել այն ա­ռար­կա­նե­րը, ո­րոն­ցից թե­րա­ցել են։ Ա­սեմ, որ այդ քն­նու­թյուն­նե­րը բարձր մր­ցակ­ցու­թյուն են ա­պա­հո­վում:
-Աշ­խա­տան­քա­յին փոր­ձը պար­տա­դիր չէ՞ փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար։
-Ո՜չ, ա­սեմ ա­վե­լին։ Մեզ մոտ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն դի­մե­լու նաև միայն բու­հի մա­գիստ­րա­տու­րա­յում ի­րա­վա­բա­նու­թյուն ու­սա­նած ե­րի­տա­սարդ­նե­րը, ին­չին ես, ան­կեղծ ա­սած, դեմ եմ, սա­կայն օ­րեն­քով նրանց ևս այդ ի­րա­վուն­քը տր­վում է։
-Անդ­րա­դառ­նանք ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կին ևս. ար­դյո՞ք բո­լոր փաս­տա­բան­ներն են ո­րա­կյալ ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցում ի­րենց վս­տա­հորդ­նե­րին։ Լի­նո՞ւմ են բո­ղոք­ներ։
-Մենք ու­նենք Փաս­տա­բա­նի վար­քագ­ծի կա­նո­նա­գիրք, ո­րը հս­տակ կա­նոն­ներ է նա­խա­տե­սում փաս­տա­բա­նի հա­մար: Փաս­տա­բա­նի մաս­նա­գի­տա­կան ան­կա­խու­թյու­նը, պար­կեշ­տու­թյու­նը, ազն­վու­թյու­նը և բա­րեխղ­ճու­թյու­նը փաս­տա­բա­նի կամ փաս­տա­բա­նու­թյան նկատ­մամբ քա­ղա­քա­ցու կամ հա­սա­րա­կու­թյան վս­տա­հու­թյան անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ են. սա լավ են գի­տակ­ցում մեր բո­լոր փաս­տա­բան­նե­րը: Վս­տա­հու­թյան չա­րա­շա­հու­մը ան­հա­մա­տե­ղե­լի է փաս­տա­բա­նի կոչ­ման հետ: Օ­րի­նակ, իր վս­տա­հոր­դի շա­հե­րը ներ­կա­յաց­նե­լիս փաս­տա­բա­նը պետք է զերծ մնա այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, ո­րոնք փաս­տա­բա­նին կա­րող են նույ­նաց­նել իր վս­տա­հոր­դի հետ: Փաս­տա­բա­նի կող­մից իր մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում հօ­գուտ վս­տա­հոր­դի շա­հե­րի ի­րա­կա­նաց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չեն կա­րող հա­մար­վել վս­տա­հոր­դի հետ նույ­նա­ցում: Բա­ցի այդ, փաս­տա­բանն ի­րա­վունք չու­նի ի­րա­վա­կան օգ­նու­թյուն ցույց տալ եր­կու կամ ա­վե­լի վս­տա­հոր­դի նույն հար­ցով, ե­թե նրանց շա­հե­րի միջև հա­կա­սու­թյուն կա: Նշ­ված դեպ­քում փաս­տա­բա­նը հանձ­նա­րա­րու­թյու­նը կա­րող է ըն­դու­նել միայն վս­տա­հոր­դի գրա­վոր հա­մա­ձայ­նու­թյան պայ­մա­նով (այս պայ­մա­նը հա­մար­վում է պահ­պան­ված նաև փաս­տա­բա­նի (փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կի) և վս­տա­հոր­դի միջև կնք­ված պայ­մա­նագ­րում): Հարկ է ար­ձա­նագ­րել, որ փաս­տա­բա­նի նկատ­մամբ կար­գա­պա­հա­կան վա­րույթ հա­րու­ցելն ինք­նին չի նշա­նա­կում, որ փաս­տա­բա­նը թույլ է տվել կար­գա­պա­հա­կան խախ­տում, այդ հար­ցի վերջ­նա­կան պա­տաս­խա­նը կա­րող է տր­վել միայն կար­գա­պա­հա­կան վա­րույ­թի ի­րա­կա­նաց­ման ար­դյուն­քում` Պա­լա­տի խոր­հր­դի հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ։ ՙՓաս­տա­բա­նու­թյան մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի հա­մա­ձայն՝ տվյալ փաս­տա­բա­նի նկատ­մամբ կար­գա­պա­հա­կան վա­րույթ է հա­րուց­վում, ո­րը կա­րող է հան­գեց­նել ընդ­հուպ մինչև փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյան ար­տո­նագ­րի գոր­ծո­ղու­թյան դա­դա­րե­ցում, ին­չի հետևանքվ փաս­տա­բանն այլևս չի կա­րող զբաղ­վել փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյամբ՝ մինչև օ­րեն­քով սահ­ման­ված ընդ­հա­նուր հի­մունք­նե­րով փաս­տա­բա­նի նոր ար­տո­նա­գիր ստա­նա­լը: Բո­ղոք­ներ լի­նում են հիմ­նա­կա­նում ա­ռանց խախ­տում­նե­րի մա­սին հս­տակ տե­ղե­կատ­վու­թյան, մենք պար­տա­վոր­ված ենք կա՜մ մեր­ժել, կա՜մ հա­րու­ցել վա­րույթ: Ա­սեմ նաև, որ Փաս­տա­բան­նե­րի պա­լատն ի­րա­վա­սու չէ վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել իր ան­դամ­նե­րի գոր­ծու­նեու­թյան վրա:
-Ըստ ձեզ՝ հա­սա­նե­լի՞ են փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը մի­ջին վի­ճա­կագ­րա­կան մեր քա­ղա­քա­ցի­նե­րին։
-Ի­րա­վա­բա­նա­կան ո­րա­կյալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մի­ջո­ցով շա­հույթ ստա­նա­լը բիզ­նե­սի տե­սակ է, ո­րը մեզ մոտ դեռ նոր է զար­գա­նում: Դա մեր փաս­տա­բան­նե­րի նպա­տակ­նե­րից մեկն է, բայց թերևս ա­ռաջ­նա­յին նպա­տակն է քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան բարձ­րա­ցու­մը: Ինչ վե­րա­բե­րում է փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյան հա­մար նա­խա­տես­ված վար­ձատ­րու­թյա­նը, ա­պա փաս­տա­բա­նա­կան հո­նո­րա­րի չա­փը հաս­տա­տուն չէ և ո­րոշ­վում է կոնկ­րետ գոր­ծով: Ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման պայ­մա­նա­գի­րը կնք­վում է կոնկ­րետ գոր­ծով, ո­րի դեպ­քում հաշ­վի է առն­վում գոր­ծի բար­դու­թյու­նը, ծա­վա­լը, հնա­րա­վոր ծախս­վող ժա­մա­նա­կը և այլ էա­կան հան­գա­մանք­ներ: Ես չեմ կար­ծում, որ մեր որևէ փաս­տա­բան կա­րող է հաշ­վի չառ­նել վս­տա­հոր­դի սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճակն ու նյու­թա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: