Logo
Print this page

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

 Վեր­ջին շր­ջա­նում հան­րա­պե­տու­թյու­նում մի շարք գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ներգ­րավ­մամբ շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­ներ` սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի տա­րա­ծու­մը կան­խե­լու և հան­րա­պե­տու­թյու­նում հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճա­կը կա­յուն պա­հե­լու հա­մար։ Հրա­տապ թե­մա­յի շուրջ կիս­վե­ցինք ՙՀադ­րու­րի շր­ջա­նի հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի բա­ժին՚ ՊՈԱԿ տնո­րեն Արևիկ ԲԱԼԱՅԱՆԻ հետ։

- Տի­կին Բա­լա­յան, ինչ­պի­սի՞ն է հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կը շր­ջա­նում` կապ­ված գրի­պի և վե­րին շն­չու­ղին­նե­րի սուր վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի հետ:
- Սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րը, այդ թվում գրի­պը, ու­նեն սե­զո­նա­յին բնույթ, գրանց­վում են հիմ­նա­կա­նում ուշ աշ­նա­նը և վաղ գար­նա­նը։ Ար­ցա­խում, ինչ­պես նաև Հադ­րու­թի շր­ջա­նում, գրանց­վեց եր­կու պիկ` 2019 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին և 2020 թվա­կա­նի փետր­վա­րին։ 2020 թվա­կա­նի մո­նի­տո­րին­գի ար­դյունք­նե­րով գրանց­վել է 1150 հի­վանդ, ո­րից 30-ը հոս­պի­տաց­վել է, հիմ­նա­կա­նում` ե­րե­խա­ներ։ 2019 թվա­կա­նին գրանց­վել էր 604 դեպք։ Քա­նի որ ե­րե­խա­նե­րը մեր ա­մե­նա­խո­ցե­լի խավն են, ԱՀ ԱՆ հրա­մա­նագ­րով 2019 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից դպ­րոց­նե­րում և նա­խադպ­րո­ցա­կան հիմ­հարկ­նե­րում ի­րա­կա­նաց­վել է ա­մե­նօ­րյա մշ­տա­դի­տար­կում, ճշտ­վել է բա­ցա­կա­նե­րի ու հի­վանդ­նե­րի քա­նա­կը, ինչն էլ հնա­րա­վո­րու­թյուն է տվել հս­կե­լու հա­մա­ճա­րա­բա­նա­կան ի­րավր­ճա­կը, իրչ­պես նաև ի­րա­կա­նաց­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի ծա­վա­լը։ Հաշ­վի առ­նե­լով գրանց­ված վե­րին շն­չա­ռա­կան սուր վա­րա­կիչ հի­վա­դու­թյուն­նե­րի քա­նակն Ար­ցա­խում, նախ մաս­նա­կի, այ­նու­հետև բո­լոր դպ­րոց­նե­րում և նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րում դա­դա­րեց­վել են պա­րապ­մունք­նե­րը։ Հադ­րու­թի հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գե­նա­յի բաժ­նի կող­մից կազ­մա­կերպ­վել են այդ հաս­տա­տու­թյուն­նե­րի ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­ներ։
Ու­սում­նա­կան պա­րապ­մունք­նե­րը շր­ջա­նի դպ­րոց­նե­րում մար­տի 7-ից վերս­կս­վել է և մեր կող­մից հոր­դոր­վել է ու­սու­ցիչ­նե­րին հետևո­ղա­կան լի­նել սա­նի­տա­րա­հի­գե­նիկ կա­նոն­նե­րի պահ­պան­ման գոր­ծում, հի­վանդ ե­րե­խա­նե­րին և ու­սու­ցիչ­նե­րին ար­գե­լել հա­ճա­խել դպ­րոց։
- Կա՞ ար­դյոք նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հա­վա­նա­կա­նու­թյուն շր­ջա­նում։ Ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նարկ­վում։
- Նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը առ­կա է թե՜ մեր շր­ջա­նում և թե՜ տա­րա­ծաշր­ջա­նում, քա­նի որ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հետ շփու­մը ակ­տիվ է։ Շր­ջա­նից մի քա­նի վա­րորդ­ներ մինչև 2020 թվա­կա­նի մար­տի 3-ը պար­բե­րա­բար այ­ցե­լել են հարևան եր­կիր։ Նրանց նկատ­մամբ ՙՀադ­րու­թի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մում՚ ՓԲԸ կող­մից ա­մե­նօ­րյա հս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­վում, ին­չը շա­րու­նակ­վե­լու է մինչև 2020 թվա­կա­նի մար­տի 17-ը։
- Ինչ­պի­սի՞ն է բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի դե­ղո­րայ­քա­յին և ախ­տա­հան­ման ա­պա­հով­վա­ծու­թյու­նը։
- Ինչ­պես Հադ­րու­թի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցը, այն­պես էլ գյու­ղա­կան բու­ժամ­բու­լա­տո­րիա­նե­րը և բու­ժա­կան ման­կա­բար­ձա­կան կե­տե­րը ա­պա­հով­ված են անհ­րա­ժեշտ դե­ղո­րայ­քով և ախ­տա­հա­նիչ նյու­թե­րով, սա­կայն դեռևս հա­մալ­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, որ­պե­սի պատ­րաստ լի­նեք ցան­կա­ցած զար­գաց­ման։ Այդ ուղ­ղու­թյամբ պատ­կան մար­մին­նե­րի կող­մից տար­ված աշ­խա­տանք­նե­րը տե­սա­նե­լի են։ Հաշ­վի առ­նե­լով գրի­պի և այլ շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի, կո­րո­նո­վի­րու­սով փո­խանց­ման օ­դա­կա­թի­լա­յին մե­խա­նիզ­մը, խոր­հուրդ եմ տա­լիս հետևել տար­րա­կան հի­գե­նա­յի կան­նո­նե­րին, ինչ­պես նաև հա­ճա­խա­կի օ­դա­փո­խել փակ տա­րածք­նե­րը, ու ե­թե շր­ջա­պա­տում կա գրի­պով հի­վանդ, պահ­պա­նել առն­վազն 2 մետր տա­րածք, հագն­վել ե­ղա­նա­կին հա­մա­պա­տաս­խան, սն­վել, քնել լիար­ժեք, և, ա­մե­նից կարևո­րը` խու­ճա­պի չմատն­վել։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.