Logo
Print this page

ՀԵ­ՆԱ­ՐԱՆ ԴԱՌ­ՆԱՆՔ Ե­ՐԻ­ՏԱ­ՍԱՐԴ ԸՆ­ՏԱ­ՆԻ­ՔԻՆ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հով­հան­նես և Ռու­զան­նա Խա­չատ­րյան­նե­րի, նրանց ոչ սո­վո­րա­կան ըն­տա­նի­քի հետ ծա­նո­թա­ցա ու շփ­վե­ցի Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան ՙՈ­գու նժար՚ հե­ռուս­տա­նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում։ Բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քը ապ­րում է սո­ցիա­լա­պես ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կում։ Տան միակ կե­րակ­րո­ղը՝ ըն­տա­նի­քի հայ­րը՝ Հով­հան­նես Խա­չատ­րյա­նը, պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող է։ Կի­նը՝ Ռու­զան­նան, չնա­յած ե­րի­տա­սարդ տա­րի­քին, հասց­րել է լույս աշ­խարհ բե­րել հինգ զա­վակ­նե­րի, տան փոք­րը ըն­դա­մե­նը 2 ամ­սա­կան է։

Ցա­վոք, նրանց ե­րե­խա­նե­րից եր­կու­սը՝ Բա­թը և Վա­լե­րի­կը, տա­ռա­պում են ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյամբ։ Չնա­յած սուղ մի­ջոց­նե­րին` ծնող­ներն ա­մեն ինչ ա­նում են` ի­րենց որ­դի­նե­րին լիար­ժեք կյան­քի վե­րա­դարձ­նե­լու։ Վեր­ջերս Երևա­նի ա­ռա­ջա­տար բուժ­հիմ­նարկ­նե­րից մե­կում կա­տար­ված հե­տա­զո­տու­թյամբ պար­զել են, որ ի­րենց զա­վակ­նե­րին անհ­րա­ժեշտ է բուժ­զն­նում անց­նել ար­տա­սահ­մա­նում։ Ռու­զան­նան ու Հով­հան­նե­սը հույս­նե­րը չեն կորց­նում։ Ե­րե­խա­նե­րին ման­կա­տուն հանձ­նե­լու մա­սին լսել ան­գամ չեն ու­զում… Ինչ­պես ա­մու­սինն է ա­սում, պար­տա­վոր­ված են մինչև մահ տի­րու­թյուն ա­նել սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով լույս աշ­խահ ե­կած ի­րենց որ­դի­նե­րին։ Ե­րե­խա­նե­րի մայ­րը ար­ցունքն աչ­քե­րին վս­տա­հեց­նում է, որ ինքն ու­ժեղ կին է ու սի­րող մայր և միշտ իր զա­վակ­նե­րի հետ ու նրանց կող­քին է լի­նե­լու։ Իսկ գու­ցեև հրաշք լի­նի, ու մի հնար գտն­վի իր զա­վակ­նե­րի ա­պա­քին­ման հա­մար։ Այս ամ­բողջ ըն­թաց­քում Ռու­զան­նան բազ­մա­թիվ դռ­ներ է ծե­ծել, բայց ա­ռայժմ` ա­պար­դյուն։ Պատ­կան մար­մին­ներն էլ ա­սում են, որ ե­րե­խա­նե­րը նպաստ են ստա­նում, և որ ի­րենք ա­վե­լին ա­նել չեն կա­րող։ Ա­մուս­նու աշ­խա­տա­վար­ձով հա­զիվ հասց­նում են մեծ ու բազ­ման­դամ ըն­տա­նի­քին կե­րակ­րել։ Օգ­նու­թյան կա­րոտ եր­կու ան­չա­փա­հաս հաշ­ման­դամ ե­րե­խա­նե­րը բո­լո­րիս ու յու­րա­քան­չյու­րիս օգ­նու­թյան ու հո­գա­ծու­թյան կա­րիքն ու­նեն։ Մինչև մեկ տա­րե­կան դառ­նա­լը նրանց մոտ կար­ծես ա­մեն ինչ նոր­մալ էր, բայց մայ­րը ժա­մա­նակ անց նկա­տել է, որ ե­րե­խա­նե­րը խո­սե­լու, քայ­լե­լու ու­նա­կու­թյու­նից զուրկ են. գլո­բալ զար­գաց­ման հա­պա­ղում՝ ախ­տո­րո­շել են բժիշկ­նե­րը։ Բա­թի մոտ մեկ տա­րե­կա­նից նաև շլու­թյուն է նկատ­վել։ Ծնող­նե­րը նույ­նիսկ հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն ե­րե­խա­նե­րին տա­նել Երևա­նի ՙԱ­րաբ­կիր՚, ՙԱստ­ղիկ՚ մաս­նա­գի­տաց­ված կլի­նի­կա­ներ, որ­տեղ բուժ­զն­նու­մը բա­վա­կա­նին թանկ է։ ՀՀ և ԱՀ մաս­նա­գետ­նե­րը հա­պա­ղում են վերջ­նա­կան ախ­տո­րո­շում տալ, նրանք խոր­հուրդ են տա­լիս վերջ­նա­կան ախ­տո­րոշ­ման հա­մար դի­մել ար­տերկ­րի կլի­նի­կա­ներ…. Բայց ինչ­պե՞ս… Ըն­տա­նի­քը դրան պատ­րաստ չէ ո՜չ ֆի­զի­կա­պես և ո՜չ էլ նյու­թա­պես։
ՙԱրևիկ՚ բուժ­միա­վոր­ման բժիշկ Էռ­նեստ Լա­լա­յա­նի վկա­յու­թյամբ (նա նաև նրանց տե­ղա­մա­սա­յին բժիշկն է ե­ղել)` ե­րե­խա­նե­րի մոտ պրոբ­լեմ­ներն ի հայտ են ե­կել վաղ տա­րի­քից։ Նյար­դա­բա­նի կոն­սուլ­տա­ցիա­յից և վե­րա­կանգ­նո­ղա­կան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լուց հե­տո լա­վա­ցում, դրա­կան շարժ չի նկատ­վել, ո­րից հե­տո նրանց ու­ղեգ­րել են Երևա­նի հա­մա­պա­տաս­խան բուժ­հիմ­նարկ­ներ` զն­նու­թյուն անց­նե­լու։
Եր­կուսն էլ ախ­տո­րոշ­վել են ան­հայտ ախ­տա­ծագ­ման հի­վան­դու­թյամբ։ Բժիշկ­նե­րը կաս­կած­ներ ու­նեն, որ ե­րե­խա­նե­րի հի­վան­դու­թյու­նը գե­նե­տիկ ծա­գում ու­նի և հս­տակ ախ­տո­րո­շել ո՜չ Երևա­նում ու ո՜չ էլ Ստե­փա­նա­կեր­տում հնա­րա­վոր չէր։ Նման գե­նե­տի­կա­կան քն­նու­թյուն­նե­րը հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել միայն ար­տա­սահ­մա­նում։ ՙԱ­րաբ­կիր՚ բժշ­կա­կան կենտ­րո­նում ծնող­նե­րին խոր­հուրդ են տվել շա­րու­նա­կել վե­րա­կանգ­նո­ղա­կան թե­րա­պիան և հե­տա­զո­տու­թյուն­ներ կա­տա­րել` վերջ­նա­կան ախ­տո­րոշ­ման նպա­տա­կով։

Ան­հար­մա­րա­վետ, խո­նավ, նկու­ղա­յին հար­կում ապ­րող ըն­տա­նի­քը ստիպ­ված է դի­մա­կա­յել նաև կեն­ցա­ղա­յին բա­զում ան­հար­մա­րու­թյուն­նե­րի։ 10 տա­րի է, ինչ վար­ձով են ապ­րում, դի­մել են քա­ղա­քա­պե­տա­րան, ա­սել են` դեռ պի­տի սպա­սեք… Ինք­չա՞ն սպա­սենք` հարց­նում է հինգ ե­րե­խա­նե­րի մայ­րը, որ ստիպ­ված է հաղ­թա­հա­րել ոչ միայն ֆի­զի­կա­կան, այլև բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մեծ ծան­րու­թյու­նը։ Տան վար­ձը չեն կա­րո­ղա­նում ժա­մա­նա­կին տալ, կո­մու­նալ ծախ­սե­րը չեն հասց­նում փա­կել, տար­վա մեջ եր­կու ան­գամ ե­րե­խա­նե­րին բժշ­կի են տա­նում Երևան, է­լի ծախս է, ե­րե­խա­նե­րի նպաս­տով հա­զիվ հասց­նում են սնն­դամ­թերք գնել, այն էլ` մի կերպ ծայ­րը ծայ­րին հասց­նե­լով։ Ա­սել, թե փոք­րիկ­նե­րը լիար­ժեք սն­վում են, ճիշտ չի լի­նի։ Մի խոս­քով, ան­տա­նե­լի վի­ճակ ու պայ­ման­ներ, իսկ երբ տան­տե­րերն էլ նրանց ա­սում են` ա­զա­տեք տու­նը, ա­նե­լա­նե­լի վի­ճա­կից ար­դեն չգի­տեն ինչ­պես վար­վեն։ Դժ­վար է կան­խա­գու­շա­կել, թե բազ­ման­դամ ըն­տա­նի­քը ինչ­պես կհաղ­թա­հա­րի բա­ժին հա­սած ծանր փոր­ձու­թյու­նը։ 10 տա­րի է` ըն­տա­նի­քի հայ­րը՝ Հով­հան­նե­սը, պայ­մա­նագ­րա­յին ծա­ռա­յու­թյան մեջ է, ա­սում է` կող­քից ոչ մի օգ­նու­թյուն չու­նի, մե­նակ է դի­մա­կա­յում հոգ­սե­րին, ե­թե գո­նե ե­րե­խա­նե­րը ա­ռողջ լի­նեին, է­լի ո­չինչ, է­լի դի­մա­նա­լու են, բայց ի՞նչ գնով, միայն Աստ­ծուն է հայտ­նի։ Նրանց հույ­սը բա­րի կամ­քի տեր մար­դիկ են, ով­քեր ձեռք կմեկ­նեն, ու նրանք հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ե­րե­խա­նե­րին ար­տեր­կիր բուժ­ման տա­նե­լու։ Հարևան-դր­կից­նե­րի վկա­յու­թյամբ` ա­մու­սի­նը ոչ միայն բա­րե­խիղճ ծա­ռա­յող է, այլև կնոջ ան­խոնջ օգ­նա­կանն է բո­լոր հար­ցե­րում` սկ­սած փոք­րիկ­նե­րի խնամ­քից մինչև կր­թու­թյուն ու դաս­տիա­րա­կու­թյուն։ Հով­հան­նե­սի ցան­կու­թյունն է, որ ոչ ոք հի­վանդ ե­րե­խա չու­նե­նա, ու ոչ մի ե­րե­խա­յի մատ փուշ չմտ­նի։
Ծնող­նե­րի հա­մար ե­թե ար­տա­սահ­մանն ան­հա­սա­նե­լի է, ա­պա նրանց Ստե­փա­նա­կեր­տի վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն տա­նելն էլ դժ­վար ու խնդ­րա­հա­րույց է. ե­փել-թա­փել, եր­կու ամ­սա­կան փոք­րի­կի խնամք, ա­մու­սինն էլ մշ­տա­պես ծա­ռա­յա­վայ­րում է։ Ե­թե մի փոքր հնա­րա­վո­րու­թյուն լի­նում է, ա­պա Բա­թին ու Վա­լե­րի­կին տա­նում են վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նի հա­տուկ խնամ­քի ման­կա­պար­տեզ, որ­տեղ ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ­նե­րի օգ­նու­թյամբ փորձ է ար­վում վե­րա­կանգ­նել ե­րե­խա­նե­րի լեզ­վա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը, նրանց ին­տեգ­րել մի­ջա­վայ­րին։ Ար­դյունք­նե­րը գո­հա­ցու­ցիչ չեն, ո­րով­հետև ծնող­նե­րը պար­զա­պես ի վի­ճա­կի չեն հետևո­ղա­կա­նու­թյուն դրսևո­րել։ Վե­րա­կանգ­նող¬թե­րապևտ Քրիս­տի­նե Պետ­րո­սյա­նի կար­ծի­քով` ե­թե ծնող­նե­րը հետևո­ղա­կան են ու նոր­մալ հա­ճա­խա­կա­նու­թյուն են ա­պա­հո­վում, ա­պա ար­դյունք­ներ էլ լի­նում են, հա­կա­ռակ պա­րա­գա­յում ար­դյունք ակն­կա­լելն ա­պար­դյուն է։ Վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Վար­դան Թադևո­սյա­նի կար­ծի­քով` անհ­րա­ժեշտ է ա­մեն կերպ ա­ջա­կից լի­նել Խա­չատ­րյան­նե­րի ըն­տա­նի­քին։ Նրանց ե­րե­խա­նե­րը, ճիշտ է, ոչ հա­ճախ, բայց հա­ճա­խում են ի­րենց կենտ­րոն տար­բեր մաս­նա­գետ­նե­րի մոտ բու­ժում ստա­նա­լու հա­մար, սա­կայն նրանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կը թույլ չի տա­լիս պար­բե­րա­բար դարձ­նել հա­ճա­խում­նե­րը, դրա հա­մար էլ ար­դյունք­նե­րը դրա­կան չեն։ Վ. Թադևո­սյա­նը կոչ ա­րեց հան­րու­թյա­նը ա­ջա­կից լի­նել ըն­տա­նի­քին՝ ե­րե­խա­նե­րի շա­րու­նա­կա­կան բուժ­ման հա­մար։
ՙՕգ­նու­թյան ձեռք՚ և ՙԳթու­թյան մայր՚ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի խոս­քով` Ար­ցա­խում, ցա­վոք, դեռևս ու­նենք ըն­տա­նիք­ներ, ո­րոնք օգ­նու­թյան, սա­տար­ման կա­րիք ու­նեն։ Նրանց կար­ծի­քով` հա­մախ­մբ­վե­լու դեպ­քում ե­թե մի ըն­տա­նիք էլ թո­թա­փի հոգ­սե­րը, մի ե­րե­խա էլ բուժ­վի ու լիար­ժեք կյան­քի վե­րա­դառ­նա, ա­պա ի­րենց վար­ձատր­ված կզ­գան։
Ինչ խոսք, կա­րել­վույն չա­փով կա­րի­քա­վոր­նե­րին օգ­նե­լը աստ­վա­ծա­հա­ճո է, օգ­նենք մարդ­կանց, ո­րոնք կա­րի­քի մեջ են, ու­շադ­րու­թյան ու հո­գա­ծու­թյան կա­րոտ։ Անհ­րա­ժեշտ ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու դեպ­քում նրանք նպա­տակ ու­նեն նաև ստեղ­ծել խնամ­քի կենտ­րոն, ո­րի առ­կա­յու­թյան դեպ­քում սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի մայ­րե­րը կա­րող են հան­գիստ աշ­խա­տան­քի ըն­դուն­վել` ի­մա­նա­լով, որ ի­րենց փոք­րիկ­նե­րը հու­սա­լի ձեռ­քե­րում են։ Խոս­քից գոր­ծի անց­նենք, ձեռք մեկ­նենք դժ­վար վի­ճա­կում հայ­տն­ված մեր մեր­ձա­վո­րին։ Կա­սեք` բո­լորն ու­նենք խն­դիր­ներ, տուն չկա, որ խն­դիր չու­նե­նա, բայց ե­րա­նե­լի է այն մար­դը, որ, նե­ղու­թյան մեջ գտն­վե­լով, օգ­նում, ձեռք է մեկ­նում իր նմա­նին` դր­կից¬մեր­ձա­վո­րին։
Ա­ռա­կաց գիր­քը հի­շեց­նում է. ՙՄար­դուս սիր­տը խոր­հում է իր ճա­նա­պար­հը, բայց նրա քայ­լե­րը Տերն է հաս­տա­տում՚… Թող Տե­րը մեզ­նից յու­րա­քան­չյու­րի հա­մար հաս­տա­տի բա­րեգ­թու­թյան ճա­նա­պար­հը, նե­ղու­թյան մեջ գտն­վո­ղին օգ­նե­լու ճա­նա­պար­հը։ Ան­սանք ժո­ղովր­դա­կան ի­մաստ­նու­թյա­նը, ո­րը հու­շում է, թե ՙՄար­դու կեն­սագ­րու­թյու­նը սկս­վում է ոչ թե նրա ծնն­դյան օր­վա­նից, այլ այն պա­հից, երբ նա կա­տա­րում է ա­ռա­ջին բա­րի գոր­ծը՚… Բա­րիք գոր­ծենք, ե­թե չենք կա­րող ա­վե­լին ա­նել, գո­նե մեկ SMS հա­ղոր­դագ­րու­թյուն` 3555 կարճ հե­ռա­խո­սա­հա­մա­րին, ո­րի ար­ժեքն է 500 դրամ, ու­ղար­կենք Խա­չատ­րյան­նե­րին: Իսկ ով­քեր ու­նեն ա­վե­լիի հնա­րա­վո­րու­թյուն, կա­րող են փո­խան­ցում­ներ կա­տա­րել Ար­ցախ­բան­կում Ռու­զան Խա­չատ­րյա­նի ան­վամբ բաց­ված 22301043182101 հաշ­վե­հա­մա­րին։ Փոր­ձենք ա­ռա­վե­լա­գույնս օգ­տա­կար լի­նել մեր կա­րիքն ու­նե­ցող ըն­տա­նի­քին։ Հե­նա­րան դառ­նանք ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քին։

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.