[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

 

 

 

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ
ք. Բեր­ձոր

 

Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Քա­րե­գահ գյու­ղը գտն­վում է Հա­կա­րիի ձա­խա­կող­մյան թեք լան­ջին՝ շրջ­կենտ­րոն Բեր­ձո­րից 3-4 կմ հյու­սիս։ Գյու­ղի ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րը վեր­ջին ան­գամ հիմ­նո­վին բա­րե­կարգ­վել էին 11-12 տա­րի ա­ռաջ։ Այս ժա­մա­նա­կաըն­թաց­քում մի քա­նի ան­գամ աշ­խա­տանք­ներ կա­տար­վել են ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կա­նի և շրջ­վար­չա­կազ­մի կող­մից։ Այս մա­սին տե­ղե­կաց­րեց հա­մայն­քի նախ­կին ղե­կա­վար, այժմ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի օգ­նա­կան Մա­րի­նե Պե­տո­յա­նը։

Վեր­ջին ժա­մա­նակ­նե­րը բա­վա­կա­նին դժ­վա­րա­ցել էր երթևե­կե­լը։ Ան­ցած աշ­նա­նը ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-ի կող­մից հիմ­նա­նո­րոգ­վեց հյու­սի­սա­յին կող­մից գյուղ մտ­նող ճա­նա­պար­հի մի հատ­վա­ծը։ Այժմ ըն­կե­րու­թյան տեխ­նի­կան շա­րու­նա­կում է ճա­նա­պար­հա­շի­նա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Օ­րերս ՓԲԸ գլ­խա­վոր ճար­տա­րա­գետ Կ. Դա­նիե­լյա­նի հետ ե­ղանք Քա­րե­գա­հում, որ­տեղ ըն­կե­րու­թյան մղա­նը Բեր­ձոր-Քար­վա­ճառ ճա­նա­պար­հից Քա­րե­գահ իջ­նող երկ­րորդ ճա­նա­պար­հին էր աշ­խա­տում։ Մղա­նա­վար Վա­լե­րի Ա­վե­տի­սյա­նը եր­կար տա­րի­ներ է, ինչ աշ­խա­տանք­ներ է կա­տա­րում շր­ջա­նի տար­բեր հատ­ված­նե­րում։ Տե­ղում էր նաև հա­մայն­քի ղե­կա­վար Սար­գիս Բա­բա­յա­նը։ Գոհ էր կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րից, ու­րախ, որ տա­րի­ներ անց, դար­ձյալ նույն մղա­նա­վա­րի մաս­նակ­ցու­թյամբ, բա­րե­կարգ­վում են ի­րենց գյու­ղի ներ­քին ճա­նա­պարհ­նե­րը։ Հա­վե­լեց՝ աշ­խա­տանք­ներն սկ­սել են Մար­տի 8-ի նա­խօ­րեին։ Հա­մայն­քում վեր­ջերս լուծ­վել է խմե­լու ջրի խն­դի­րը։ Կ. Դա­նիե­լյանն ա­սաց, որ ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գու­մից հե­տո կսկ­սեն Քա­րե­գահ-Բեր­ձոր այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պար­հի նո­րո­գու­մը։ Այս ճա­նա­պար­հը նույն­պես կարևոր է գյու­ղը շրջ­կենտ­րո­նին կա­պե­լու հա­մար։ ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ տնօ­րեն Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նը տե­ղե­կաց­րեց՝ օ­րերս ա­վար­տել են Բեր­ձո­րի հյու­սիս-արևել­քում՝ բարձ­րա­դիր մա­սում գտն­վող թա­ղա­մա­սի ճա­նա­պար­հի բա­րե­կար­գու­մը և շու­տով ի­րենց ըն­կե­րու­թյան տեխ­նի­կան կտե­ղա­փոխ­վի շր­ջա­նի հյու­սի­սա­յին` Շա­լուա­յի տա­րածք՝ Վազ­գե­նա­շեն-Շա­լուա ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը նո­րո­գե­լու։ Ա­վար­տին է մո­տե­նում նաև հա­րա­վա­յին Կու­մայ­րիի գյու­ղա­կան հա­մայն­քի կազ­մում գտն­վող Շի­րակ գյուղ մտ­նող մոտ 4կմ ճա­նա­պար­հի բա­րե­կար­գու­մը։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում այս հատ­վա­ծը չէր հիմ­նա­նո­րոգ­վել, և խո­շոր փո­սեր էին ա­ռա­ջա­ցել ճա­նա­պար­հին՝ այն դարձ­րել գրե­թե ա­նան­ցա­նե­լի։ Ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­մա­նը զու­գա­հեռ՝ ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-ի հա­մա­պա­տաս­խան տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը մաք­րում են Ու­ռե­կան-Վուր­գա­վան ո­ռոգ­ման ջրա­տա­րը, իսկ Սա­րա­տա­կի գյու­ղա­կան հա­մայն­քի տա­րած­քում մաք­րում են դրե­նաժ­նե­րը, ե­ղեգ­նից ու մա­ցառ­նե­րից ա­զա­տում վա­րե­լա­հո­ղե­րը։
;