[ARM]     [RUS]     [ENG]

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 2020 թվա­կա­նին շի­նա­րա­րա­կան կա­պի­տալ աշ­խա­տանք­ներ են նա­խա­տես­վում Շա­հու­մյա­նի շր­ջա­նի տար­բեր հա­մայ­նք­նե­րում։ Կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­վեն շր­ջա­նի Նոր Մա­նա­շիդ, Նոր Գե­տա­շեն, Նոր Բրա­ջուր և Ակ­նա­բերդ հա­մայ­նք­նե­րում։

Այս­պես, ըստ 2020 թվա­կա­նի ԱՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան ու վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի ծրագ­րի՝ կհիմ­նա­նո­րոգ­վի Նոր Մա­նա­շիդ հա­մայն­քի դպ­րո­ցի շեն­քը, կվե­րա­կա­ռուց­վեն Նոր Բրա­ջուր և Նոր Գե­տա­շեն հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րի շեն­քե­րի տա­նիք­նե­րը։ Ակ­նա­բերդ հա­մայ­նք­նում նա­խա­տես­վում է կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման են­թար­կել ՙՍո­սե՚ ման­կա­պար­տե­զի շեն­քը, իսկ Չա­րեք­տար հա­մայն­քում ա­վար­տին կհասց­վի դպ­րո­ցի նոր շեն­քի կա­ռու­ցու­մը։
Ընդ­հա­նուր առ­մամբ այս տա­րի կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի կա­ռուց­ման ու վե­րա­նո­րոգ­ման հա­մար նա­խա­տես­ված է ծախ­սել ա­վե­լի քան 216 մլն դրամ։
Հա­սա­րա­կա­կան և վար­չա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րից այս տար­վա ըն­թաց­քում նա­խա­տես­վում է վե­րա­նո­րո­գել Դա­դի­վանք հա­մայն­քի հա­մայն­քա­պե­տա­րա­նի շենքն ու բա­րե­կար­գել տա­րած­քը։
2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի ծրագ­րի մեջ են մտ­նում նաև Քար­վա­ճառ քա­ղա­քի նո­րա­կա­ռույց թա­ղա­մա­սի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնց հա­մար նա­խա­տես­ված է 50 մլն դրամ։
Շր­ջա­նում նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել նաև ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­կա­ռուց­ման, վե­րա­նո­րոգ­ման և պահ­պան­ման աշ­խա­տանք­ներ, ո­րոնց հա­մար ընդ­հա­նուր առ­մամբ նա­խա­տես­ված է ծախ­սել 157 մլն 775 հա­զար դրամ։ Այդ աշ­խա­տանք­նե­րի մեջ են մտ­նում շր­ջա­նի Հավ­սա­թաղ գյու­ղի կա­մուր­ջի վե­րա­նո­րո­գու­մը, Նոր Վե­րին­շեն հա­մայք­նի կամր­ջի կա­ռու­ցու­մը, ինչ­պես նաև՝ հան­րա­պե­տա­կան մի շարք ճա­նա­պարհ­նե­րի պահ­պա­նումն ու շա­հա­գոր­ծու­մը, ըն­թա­ցիկ վե­րա­նո­րո­գումն ու ձմե­ռա­յին պահ­պա­նու­մը։
2020 թվա­կա­նի ըն­թաց­քում պետ­բյու­ջեի հատ­կա­ցում­նե­րի հաշ­վին նա­խա­տես­վում է նաև ի­րա­կա­նաց­նել 139 մլն 871 հա­զար դրամ ընդ­հա­նուր ար­ժո­ղու­թյամբ բնա­կա­րա­նա­շի­նու­թյուն՝ բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի հա­մար։ 35 մլն դրամ նա­խա­տես­վում է ծախ­սել նաև զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի և զին­վո­րա­կան 1-ին խմ­բի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի բնա­կե­լի տնե­րի գն­ման և վե­րա­նո­րոգ­ման հա­մար։
2019 թվա­կա­նին սկ­սած և 2020 թվա­կա­նին շա­րու­նակ­վող շի­նա­րա­րա­կան լայ­նա­մասշ­տաբ աշ­խա­տանք­նե­րից է շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­մամբ ա­պա­հո­վե­լու ծրա­գի­րը։ Այս տա­րի ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գեր կկա­ռուց­վեն Նոր Վե­րին­շեն, Զուար, Ե­ղեգ­նուտ և Նոր Էր­քեջ հա­մայ­նք­նե­րում, ինչ­պես նաև նա­խա­տես­վում է ներ­քին ցան­ցի հաշ­վիչ­նե­րի տե­ղադ­րում Քար­վա­ճառ քա­ղա­քում։ Ծրագ­րի ընդ­հա­նուր ար­ժեքն է 242 մլն 600 հա­զար դրամ։
Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը, նշ­ված ծրագ­րե­րից այս պա­հին ըն­թաց­քի մեջ են կա­մուրջ­նե­րի շի­նա­րա­րու­թյան, ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը, ինչ­պես նաև՝ ար­դեն փոխ­վել է Նոր Գե­տա­շեն հա­մայք­նի դպ­րո­ցի շեն­քի տա­նի­քը, վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում Դա­դի­վանք հա­մայն­քի դպ­րո­ցի շեն­քում։

;