[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19 ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՆԴԵՄԻԱ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­ցա­խում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպք չի գրանց­վել 

Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը մար­տի 11-ին COVID-19 նոր կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված հայ­տա­րա­րե? հա­մաշ­խար­հա­յին պան­դե­միա (ան­սո­վոր հզոր հա­մա­ճա­րակ, որ բնու­թագր­վում է ին­ֆեկ­ցիոն հի­վան­դու­թյան տա­րած­մամբ աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում):
Մար­տի 16-ի դրու­թյամբ` ամ­բողջ աշ­խար­հում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր թիվն ան­ցել է 153 000-ի սահ­մա­նը, գրանց­վել մահ­վան ա­վե­լի քան 5700 դեպք:

Չի­նաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան հար­ցե­րով պե­տա­կան կո­մի­տեի տվյալ­նե­րով Չի­նաս­տա­նում մար­տի 16-ի դրու­թյամբ գրանց­վել է COVID-19 -ով վա­րակ­ված 80860 մարդ, ա­պա­քին­ված­նե­րի թի­վը կազ­մել է 67490, ար­ձա­նագր­վել մահ­վան 3213 դեպք: Վի­րու­սի բռնկ­ման պա­հից սկ­սած վա­րա­կը Չի­նաս­տա­նից դուրս ա­վե­լի ա­րագ սկ­սեց տա­րած­վել։ Չի­նաս­տա­նից հե­տո հա­մա­ճա­րա­կա­յին ա­մե­նա­վատ ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վել է Ի­տա­լիան, որ­տեղ հաս­տատ­վել է վա­րակ­ման 25 000 դեպք, ո­րից 1 800-ը` մահ­վան ել­քով։ Ֆրան­սիա­յում գրանց­վել է վա­րակ­ման 4500, մահ­վան` 91 դեպք, Գեր­մա­նիա­յում՝ 5700 (11 մահ), Նի­դեռ­լանդ­նե­րում՝ 2270 (20), Շվեյ­ցա­րիա­յում՝ 2200 (14), Մեծ Բրի­տա­նիա­յում՝ 1144 (21), ԱՄՆ-ում՝ 3500 (557)։ Նոր կո­րո­նա­վի­րու­սով ա­մե­նա­շատ տու­ժած եր­կր­նե­րի շար­քում է նաև Ի­րա­նը, որ­տեղ գրանց­վել է վա­րակ­ման 14 000 և մահ­վան 724 դեպք։
Ցա­վոք, մար­տի 11-ին Հա­յաս­տա­նում հաս­տատ­վեց կո­րո­նա­վի­րու­սի ե­րեք նոր դեպք, իսկ մար­տի 12-ին և հե­տա­գա օ­րե­րին վա­րակ­ված­նե­րի թիվն ա­վե­լա­ցավ։ Ա­ռա­ջին 3 վա­րա­կա­կիր­նե­րը Հա­յաս­տան են վե­րա­դար­ձել Ի­տա­լիա­յից: Նրան­ցից 1-ը Ի­տա­լիա­յի (տա­րի­քը` 51), իսկ 2-ը Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ էին (տա­րի­քը` 45 և 27): Մար­տի 16-ի ժա­մը 8:00 դրու­թյամբ ի­րա­կա­նաց­ված կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան թես­տա­վո­րում­նե­րի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նում հաս­տատ­վել է ընդ­հա­նուր 30 դեպք, ո­րոն­ցից մար­տի 1-ի վա­րակ­ված անձն ար­դեն ա­ռող­ջա­ցել է: Ի դեպ, վա­րակ­ված­նե­րի մեծ մա­սը Էջ­միա­ծին քա­ղա­քից են։ Վա­րակ­ման դեպ­քերն ա­ճել են Էջ­միած­նում աղմ­կա­հա­րույց նշա­նադ­րու­թյու­նից հե­տո, երբ Ի­տա­լիա­յից ժա­մա­նած բնակ­չու­հին, չան­սա­լով պա­տաս­խա­նա­տու մար­մին­նե­րի հո­դոր­նե­րին, հրա­ժար­վել է տնա­յին ինք­նա­մե­կու­սա­ցու­մից, ին­չի հետևան­քով հան­դի­սու­թյան մի քա­նի տաս­նյակ մաս­նա­կից­ներ այժմ կա­րան­տի­նի մեջ են։ Մար­տի 14-ին կո­րո­նա­վի­րու­սի հաս­տատ­ված դեպ­քե­րից մե­կը գրանց­վել էր դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­յի մոտ, կր­կին Էջ­միած­նի դեպ­քի շր­ջա­նա­կից: Ե­րե­խան հոս­պի­տա­լաց­ված է, իսկ դպ­րո­ցում նրա շփ­ման շր­ջա­նա­կը՝ դա­սըն­կեր­ներն ու ու­սու­ցիչ­նե­րը, մե­կու­սաց­վել։
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը ֆեյս­բու­քյան ու­ղիղ հե­ռար­ձակ­մամբ նշեց, որ շատ կարևոր է այս պան­դե­միա­յի պայ­քա­րի շր­ջա­նակ­նե­րում ար­հես­տա­կան և կեղծ տե­ղե­կու­թյուն­նե­րից խու­սա­փե­լը, ո­րով­հետև դա խան­գա­րում է հի­վան­դու­թյան կան­խար­գել­մա­նը։ Վա­րա­կի կանխ­ման ար­դյու­նա­վետ մի­ջոց­նե­րին անդ­րա­դառ­նա­լով, Ա. Թո­րո­սյա­նը նախ նշեց գան­գատ­ներ ու­նե­ցող մարդ­կանց հայտ­նա­բե­րե­լը, նրանց թես­տա­վո­րե­լը, շփում ու­նե­ցող­նե­րի մե­կու­սա­ցու­մը, ին­չը ևս եր­կու տե­սա­կի է լի­նում՝ տնա­յին և հա­տուկ պայ­ման­նե­րով մե­կու­սա­ցում։ Ընդ ո­րում, հա­տուկ պայ­ման­նե­րով մե­կու­սաց­ման են­թա­կա են նաև մար­դիկ, ով­քեր ան­մի­ջա­կան շփում են ու­նե­ցել հաս­տատ­ված դեպ­քե­րով հի­վանդ­նե­րի հետ։ Կարևոր է նաև բնակ­չու­թյան անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը շր­ջա­պա­տի մարդ­կանց ա­ռող­ջու­թյան նկատ­մամբ՝ պահ­պա­նե­լով կան­խար­գե­լիչ կա­նոն­նե­րը։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ա­ռայ­սօր հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպք չի գրանց­վել: Նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վել անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րի պա­շար ստեղ­ծե­լու հա­մար: Մար­տի 12-ին ԱՀ պե­տա­կան նա­խա­րար, նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը քն­նար­կել են հի­վան­դու­թյան կան­խար­գել­ման ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­րած աշ­խա­տանք­նե­րը և հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը:

ԱՀ ԱՆ պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ մինչ այ­սօր հի­վանդ­նե­րի քիթ-ըմ­պա­նից վերց­ված շուրջ 70-ից ա­վե­լի նմուշ է ու­ղարկ­վել ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի վի­րու­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա հե­տա­զո­տու­թյան, ո­րոնց բո­լո­րի պա­տաս­խան­նե­րը բա­ցա­սա­կան են ե­ղել: Հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով՝ ԱՀ-ում շր­ջա­նառ­վում են գրի­պի Ա և Բ տե­սակ­նե­րը։ Պայ­մա­նա­վոր­ված ՀՀ-ում մար­տի 11-ից հե­տո ար­ձա­նագր­ված նոր կո­րո­նա­վի­րու­սի դեպ­քե­րի ա­ճով, ինչ­պես ՀՀ-ում, այն­պես էլ ԱՀ-ում մար­տի 13-ից կր­կին փակ­վել են նա­խադպ­րո­ցա­կան և ու­սում­նա­կան մյուս հաս­տա­տու­թյուն­նե­րը։ Ի­րա­կա­նաց­ված հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում բո­լոր բժշ­կա­կան հիմ­նարկ­նե­րը հա­մալր­վել են միան­վագ օգ­տա­գործ­ման պա­րա­գա­նե­րով, ախ­տա­հա­նիչ նյու­թե­րով, ինչ­պես նաև լա­զե­րա­յին հե­ռա­հար ջեր­մա­չա­փե­րով։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան և տե­ղա­կան եր­կու ըն­կե­րու­թյան հետ ձեռք բե­րած պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն ար­տադր­վում են պաշտ­պա­նիչ դի­մակ­ներ, ո­րոնք, հա­մա­պա­տաս­խա­նում են սահ­ման­ված բժշ­կա­կան նոր­մե­րին: Իսկ մար­տի 14-ին նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն է հրա­վի­րել են­թա­կա բուժ­հիմ­նարկ­նե­րի գոր­ծա­դիր տնօ­րեն­նե­րի ու նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Նրանց հանձ­նա­րար­վել է պար­բե­րա­բար ի­րա­զե­կել հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից պաշտ­պան­վե­լու կա­նոն­նե­րը։ Բուժ­հիմ­նարկ­նե­րում դա­դա­րեց­վել են պլա­նա­յին վի­րա­հա­տու­թյան դեպ­քե­րը և խիստ սահ­մա­նա­փա­կել քա­ղա­քա­ցի­նե­րի այ­ցե­լու­թյուն­նե­րը հի­վանդ­նե­րին։ Նա­խա­րա­րը հրա­հան­գել է դա­դա­րեց­նել երկ­րոր­դա­յին գնում­նե­րը և ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը ուղ­ղել միայն դե­ղե­րի, ախ­տա­հա­նիչ նյու­թե­րի, բժշ­կա­կան նշա­նա­կու­թյան ապ­րանք­նե­րի ու պա­րա­գա­նե­րի ձեռք­բեր­մա­նը և այն օգ­տա­գոր­ծել խիստ խնա­յո­ղա­բար:
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին հոր­դո­րում է բնակ­չու­թյա­նը չճշտ­ված տվյալ­ներ չհ­րա­պա­րա­կել ու ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն չտա­րա­ծել, հետևել միայն պաշ­տո­նա­կան լրա­հո­սին՝ պահ­պա­նե­լով վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­ված մի­ջոց­նե­րը։ Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյու­նը կոչ է ա­նում ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րին խու­սա­փել ար­տա­սահ­մա­նյան այ­ցե­լու­թյուն­նե­րից, գոր­ծու­ղում­նե­րից, բա­ցա­ռու­թյամբ խիստ անհ­րա­ժեշտ դեպ­քե­րի: ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հոր­դո­րում է վեր­ջին 14 օ­րե­րին Հա­յաս­տան վե­րա­դար­ձած և ջեր­մու­թյան, հա­զի ու դժ­վա­րա­ցած շն­չա­ռու­թյան ախ­տան­շան­նե­րով քա­ղա­քա­ցի­նե­րին ան­հա­պաղ դի­մել բժշ­կա­կան օգ­նու­թյան։ Մաս­նա­գետ­նե­րը կր­կին զգու­շաց­նում են խու­սա­փել շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով հի­վանդ­նե­րի հետ շփու­մից, անհ­նա­րի­նու­թյան դեպ­քում` օգ­տա­գոր­ծել ան­հա­տա­կան պաշտ­պա­նիչ մի­ջոց­ներ (դի­մակ­ներ)։ Նոր կո­րո­նա­վի­րու­սը տա­րած­վում է օ­դա­կա­թի­լա­յին և շփ­ման ու­ղի­նե­րով: Հի­վան­դու­թյան գաղտ­նի շր­ջա­նը 2-14 օր է, հա­ճախ` 3-5: Վա­րակ­ված հի­վանդ­նե­րի մոտ առ­կա են գրի­պան­ման երևույթ­ներ՝ հազ, բարձր ջեր­մու­թյուն, դժ­վար շն­չա­ռու­թյուն և այլն: Հի­վան­դու­թյունն սկս­վում է որ­պես սո­վո­րա­կան շն­չա­ռա­կան վա­րակ, որն ու­ղեկց­վում է տեն­դով, հա­զով ու թո­քա­բոր­բով, բայց շատ ա­րագ ծանր ըն­թացք է ստա­նում՝ խո­ցե­լով թո­քե­րը։ Այս ու գրի­պան­ման այլ ախ­տան­շան­նե­րի դեպ­քում պետք է մնալ տա­նը և պահ­պա­նել ան­կող­նա­յին ռե­ժիմ, օգ­տա­գոր­ծել հնա­րա­վո­րինս շատ հե­ղուկ­ներ, չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, ան­հար­կի չօգ­տա­գոր­ծել հա­կա­բիո­տիկ­ներ, այլ դի­մել բժշ­կի, հետևել նրա խոր­հուրդ­նե­րին։ Հատ­կա­պես տա­րեց­նե­րը, ով­քեր տա­ռա­պում են քրո­նիկ հի­վան­դու­թյուն­նե­րով, հղի կա­նայք և ե­րե­խա­նե­րը հի­վան­դու­թյան ա­ռա­ջին իսկ նշան­նե­րի դեպ­քում պետք է դի­մեն բժշ­կի, քա­նի որ հետգ­րի­պա­յին բար­դու­թյուն­ներ կա­րող են լի­նել գրի­պի ցան­կա­ցած տե­սա­կի ու են­թա­տե­սա­կի դեպ­քում։ Հի­վանդ վի­ճա­կում չի թույ­լատր­վում այ­ցե­լել աշ­խա­տան­քի, հա­սա­րա­կա­կան վայ­րեր, զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի։ Ան­չափ կարևոր է յու­րա­քան­չյու­րի անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը` վի­րու­սի թա­փան­ցու­մը կան­խար­գե­լե­լու գոր­ծում:
Մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տա­լիս նաև հա­ճա­խա­կի օ­դա­փո­խել փակ տա­րածք­նե­րը, հագն­վել ե­ղա­նա­կին հա­մա­պա­տաս­խան, սն­վել լիար­ժեք, ըն­դու­նել սպի­տա­կուց­նե­րով, հան­քա­յին ա­ղե­րով և վի­տա­մին­նե­րով հա­րուստ սնունդ, ինչ­պես նաև մար­զել մար­մի­նը և քնել լիար­ժեք։