[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆ­ՐԱ­ՅԻՆ ՊԱՇՏ­ՊԱ­ՆԻ ԻՆՍ­ՏԻ­ՏՈՒ­ՏԸ ՊԱ­ՀԱՆՋ­ՎԱԾ Է

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի կա­ռուց­ված­քա­յին ստո­րա­բա­ժա­նում հան­դի­սա­ցող Հան­րա­յին պաշտ­պա­նի գրա­սե­նյակն ստեղծ­վել է հան­րա­պե­տու­թյան սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով խա­վե­րին անվ­ճար ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու նպա­տա­կով։ Ըստ Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Օ­լյա ԱԼԹՈՒՆՅԱՆԻ` վեր­ջին տա­րի­նե­րին կրկ­նա­կի ա­վե­լա­ցել է հան­րա­յին պաշտ­պան­նե­րից օգտ­վող­նե­րի թվա­քա­նա­կը: Դի­մե­լիու­թյան նման ա­ճը մեր զրու­ցա­կի­ցը բա­ցատ­րում է ա­վե­լի շատ նրա­նով, որ կա­ռույ­ցը տա­րեց­տա­րի ա­վե­լի է կա­յա­ցել, ին­չի ար­դյուն­քում հան­րու­թյան շր­ջա­նում հաղ­թա­հար­վել է ան­վս­տա­հու­թյու­նը հան­րա­յին պաշտ­պա­նի ինս­տի­տու­տի նկատ­մամբ, հատ­կա­պես որ պաշտ­պան­նե­րի ցու­ցա­բե­րած օգ­նու­թյու­նը ո­րա­կյալ է թե՜ քրեա­կան, թե՜ քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րով:

Ներ­կա­յումս գրա­սե­նյա­կում ընդգրկված է 25 պաշտ­պան: Փաս­տա­բան­նե­րը, ո­րոնք ստանձ­նում են այդ աշ­խա­տան­քը, վար­ձատր­վում են պե­տա­կան բյու­ջեից` օ­րեն­քով սահ­ման­ված չա­փով և կար­գով։ ՙՄենք ու­նենք ներ­քին ի­րա­վա­կան ակտ` Հան­րա­յին պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կի կա­նո­նա­կարգ, ո­րի հա­մա­ձայն` ե­թե պաշտ­պա­նը գրա­սե­նյա­կում լրիվ հաս­տի­քով է ընդգրկված, ա­պա նա ի­րա­վունք չու­նի վճա­րո­վի հի­մունք­նե­րով ներ­կա­յա­ցուց­չու­թյուն կամ պաշտ­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նել` որ­պես փաս­տա­բան: Բայց պե­տու­թյու­նը մեզ ընդ­հա­նուր 8 հաս­տիք է տրա­մադ­րել, ո­րից 6-ը` քրեա­կան և 2-ը` քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րով, բնա­կան է, նման կազ­մով մենք ի վի­ճա­կի չէինք սպա­սար­կել ողջ հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան հա­մա­պա­տաս­խան խմ­բե­րին, դրա հա­մար ոչ լրիվ հաս­տի­քով ընդ­գր­կել ենք նաև վճա­րո­վի հի­մունք­նե­րով աշ­խա­տող պաշտ­պան­նե­րին: Գրա­սե­նյա­կի աշ­խա­տանք­նե­րում ընդգրկված 25 փաս­տա­բան­նե­րից 20-ը զբաղ­վում է քրեա­կան, 5-ը՝ քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րով։ Անվ­ճար ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյան տրա­մադ­րու­մը կար­գա­վոր­վում է ՙՓաս­տա­բա­նու­թյան մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի 42-րդ հոդ­վա­ծով։
Մինչ 2017թ.Հան­րա­յին պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կում ընդգրկված փաս­տա­բան­նե­րի կող­մից անվ­ճար ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բեր­վում էր հիմ­նա­կա­նում քրեա­կան գոր­ծե­րով, քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րից հան­րա­յին պաշտ­պա­նի ի­րա­վունք ու­նեին միայն ա­լի­մենտ բռ­նա­գան­ձե­լու կամ ա­ռող­ջու­թյա­նը պատ­ճա­ռած վնա­սը հա­տու­ցե­լու պա­հանջ­նե­րով դի­մող­նե­րը։ Ար­դեն ե­րեք տա­րի է՝ հան­րա­յին պաշտ­պան­ներն անվ­ճար ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն են տրա­մադ­րում քա­ղա­քա­ցիա­կան, վար­չա­կան և սահ­մա­նադ­րա­կան գոր­ծե­րով։ Ըստ Օ. Ալ­թու­նյա­նի` ծա­ռա­յու­թյու­նից հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն օգտ­վել ո­րո­շա­կի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ան­ձինք, ո­րոնք ի­րենց անվ­ճա­րու­նա­կու­թյու­նը հաս­տա­տող հա­վաս­տի փաս­տեր են ներ­կա­յաց­նում. այդ շար­քում են ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ զոհ­ված (մա­հա­ցած) զին­ծա­ռա­յո­ղի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, 1-ին և 2-րդ խմ­բի հաշ­ման­դամ­նե­րը, դա­տա­պար­տյալ­նե­րը, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի և ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նա­կից­նե­րը, գոր­ծա­զուրկ­նե­րը, միայ­նակ բնակ­վող կեն­սա­թո­շա­կա­ռու­նե­րը, ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած ե­րե­խա­նե­րը, ինչ­պես նաև ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած ե­րե­խա­նե­րի թվին պատ­կա­նող ան­ձինք, փախս­տա­կան­նե­րը, ԱՀ-ում ժա­մա­նա­կա­վոր ա­պաս­տան ստա­ցած­նե­րը։ Անվ­ճար ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյու­նը նե­րա­ռում է խոր­հր­դատ­վու­թյուն, հայ­ցա­դի­մում­նե­րի, դի­մում­նե­րի և դա­տա­վա­րա­կան փաս­տաթղ­թե­րի կազ­մում, ինչ­պես նաև ներ­կա­յա­ցուց­չու­թյուն կամ պաշտ­պա­նու­թյուն դա­տա­կան նիս­տե­րի ըն­թաց­քում։ Ըստ գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Ալ. Գալս­տյա­նի տե­ղե­կատ­վու­թյան՝ անվ­ճար ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն չի նա­խա­տես­վում ձեռ­նար­կա­տի­րա­կան բնույ­թի և նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հա­զա­րա­պա­տի­կը գե­րա­զան­ցող գու­մա­րի պա­հան­ջով գոր­ծե­րի դեպ­քում։ ՙԼի­նում են դեպ­քեր, երբ քա­ղա­քա­ցին դի­մում է Փաս­տա­բան­նե­րի պա­լատ պաշտ­պա­նի հետ վճա­րո­վի հի­մունք­նե­րով պայ­մա­նա­վոր­վե­լու հա­մար, և մենք ինք­ներս ենք ա­ռա­ջար­կում հան­րա­յին պաշտ­պա­նի ծա­ռա­յու­թյուն­ներ` ել­նե­լով նրա կար­գա­վի­ճա­կից՚:

2019թ. ըն­թաց­քում մինչ­դա­տա­կան և դա­տա­կան վա­րույթ­նե­րին հան­րա­յին պաշտ­պան­ներն անվ­ճար ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն են տրա­մադ­րել 841 քրեա­կան գոր­ծե­րով: Քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րով օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել 206 գոր­ծով։ Տար­վա կտր­ված­քով հան­րա­յին պաշտ­պան­ներն աշ­խա­տում են մինչև 50-55 գոր­ծով ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ:
Անդ­րա­դառ­նա­լով գրա­սե­նյա­կի խն­դիր­նե­րին` կա­ռույ­ցի ղե­կա­վա­րը նշեց, որ ո­րոշ շր­ջան­նե­րում կան միայն քրեա­կան գոր­ծե­րով օգ­նու­թյուն տրա­մադ­րող հան­րա­յին պաշտ­պան­ներ: Հրա­տապ է բո­լոր շր­ջան­նե­րում հան­րա­յին պաշտ­պա­նի գրա­սե­նյակ­ներ ու­նե­նա­լու հար­ցը, ո­րոնց առ­կա­յու­թյու­նը նաև քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյու­նը կբարձ­րաց­նի: Մեր զրու­ցակ­ցի հա­մոզ­մամբ` ան­գամ շա­բաթ­վա մի քա­նի օ­րը սե­փա­կան գրա­սե­նյա­կում շր­ջան­նե­րում ըն­դու­նե­լու­թյուն կազ­մա­կեր­պե­լով` հնա­րա­վոր կլի­նի մեծ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել գյու­ղաբ­նակ մեր քա­ղա­քա­ցի­նե­րին: Այդ հար­ցում կարևոր է նաև շրջ­վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րի հե­տաքր­քր­վա­ծու­թյու­նը: Ըստ Օ. Ալ­թու­նյա­նի` դի­մել են Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ա­րա­րատ Դա­նիե­լյա­նին` այդ հար­ցում ըն­դա­ռա­ջե­լու հա­մար:
Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գա­հը նաև հա­վե­լել է, որ, ինչ­պես միշտ, կա­ռույցն ա­ռաջ­նա­յին խն­դիր է դի­տար­կում նաև հան­րու­թյան ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան բարձ­րաց­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Փաս­տա­բան­նե­րը պար­բե­րա­բար հան­դի­պում­ներ են կազ­մա­կեր­պում ա­վագ դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րի, բու­հե­րի ու­սա­նող­նե­րի և զին­ծա­ռա­յող­նե­րի հետ։ Հան­րա­յին պաշտ­պան­նե­րը պար­բե­րա­բար նաև այ­ցե­լու­թյուն­ներ են կա­տա­րում ԱՀ ոս­տի­կա­նու­թյան քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նար­կում պա­տիժ կրող դա­տա­պար­տյալ­նե­րի և քնն­չա­կան մե­կու­սա­րա­նի կա­լա­նա­վոր­նե­րին` ցու­ցա­բե­րե­լով ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն՝ խոր­հր­դատ­վու­թյուն, օգ­նու­թյուն` անհ­րա­ժեշտ ի­րա­վա­բա­նա­կան բնույ­թի փաս­տաթղ­թեր, նաև վե­րաքն­նիչ և վճ­ռա­բեկ բո­ղոք­ներ կազ­մե­լու առն­չու­թյամբ։
Հան­րա­յին պաշտ­պան­նե­րը պար­բե­րա­բար վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­նե­րի են մաս­նակ­ցում։ Շա­րու­նա­կա­կան է հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ՀՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի և փաս­տա­բա­նա­կան դպ­րո­ցի հետ, մեր փաս­տա­բան­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վել հե­ռա­վար կար­գով անց­նել մաս­նա­գի­տա­կան վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ, դի­մորդ­նե­րը նաև կա­րո­ղա­նում են ՀՀ փաս­տա­բա­նա­կան դպ­րո­ցում ու­սում ստա­նալ։ ՙՀան­րա­յին պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կը պա­հանջ­ված կա­ռույց է, և նրա կազ­մում ընդգրկված փաս­տա­բան­նե­րը մա­տու­ցում են ո­րա­կյալ ծա­ռա­յու­թյուն­ներ՝ օ­րեն­քով չար­գել­ված բո­լոր մի­ջոց­նե­րով պաշտ­պա­նե­լով ի­րենց վս­տա­հորդ­նե­րին՚,-ա­սել է Օ. Ալ­թու­նյա­նը` շեշ­տե­լով, որ որևէ պե­տա­կան մար­մին չի կա­րող մի­ջամ­տել հան­րա­յին պաշտ­պան­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը: