[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԿՈ­ՐՈ­ՆԱ­ՎԻ­ՐՈՒ­ՍՈՎ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԱԾ ՄԵ­ԿԱՄ­ՍՅԱ ԱՐ­ՏԱ­ԿԱՐԳ ԴՐՈՒ­ԹՅՈՒՆ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րում

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ մար­տի 18-ի դրու­թյամբ Ար­ցա­խում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպք չի գրանց­վել։ Կաս­կած­վող 13 հի­վանդ­նե­րի քիթ ըմ­պա­նից վերց­ված նմուշ է ու­ղարկ­վել ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի վի­րու­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա` հե­տա­զո­տու­թյան: Հաս­տատ­ված ար­դյունք­նե­րով 13 փոր­ձան­մու­շի պա­տաս­խան­նե­րը բա­ցա­սա­կան են ե­ղել։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հոր­դո­րում է հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը չհա­վա­տալ ոչ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րի կող­մից տա­րած­վող տե­ղե­կու­թյուն­նե­րին։

Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Մա­յա Ա­զա­տյա­նի պար­զա­բան­մամբ՝ օ­րերս ադր­բե­ջա­նա­կան կեղծ օգ­տա­տե­րե­րի կող­մից Facebook սոց­ցան­ցում տա­րած­վել է ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն, թե, իբր, նոր կո­րո­նա­վի­րու­սի ախ­տան­շա­նով բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցիա­կան ու զին­վո­րա­կան ան­ձինք են տե­ղա­փոխ­վել Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն, իսկ ԱՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը թաքց­նում են ճշ­մար­տու­թյու­նը: Մեր զրու­ցակ­ցի խոս­քով՝ այդ տե­ղե­կու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ սուտ են, և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը թա­փան­ցիկ կեր­պով հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նում է Ար­ցա­խում տի­րող ի­րա­վի­ճակն ու կա­տար­վող կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րը: Ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն աշ­խա­տում է ար­տա­կարգ ռե­ժի­մով՝ վի­րու­սի ներ­թա­փան­ցումն ու տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու և հնա­րա­վոր դեպ­քերն օ­պե­րա­տիվ կեր­պով բա­ցա­հայ­տե­լու ուղ­ղու­թյամբ:
Նոր կո­րո­նա­վի­րու­սի թա­փան­ցու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով հա­մա­կար­գի բուժ­հիմ­նարկ­նե­րում սահ­ման­փակ­վել է ստա­ցիո­նար բու­ժում ստա­ցող հի­վանդ­նե­րի այ­ցե­լու­թյուն­նե­րը, դա­դա­րեց­վել են պլա­նա­յին վի­րա­հա­տու­թյուն­նե­րը: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կոչ է ա­նում մեր բնակ­չու­թյա­նը ամ­բու­լա­տոր պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մունք­ներ դի­մել միայն խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում: Մար­տի 17-ին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, պե­տա­կան նա­խա­րար, նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը և շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րի մյուս պա­տաս­խա­նա­տու­ներն այ­ցե­լել են երկ­րի եր­կու ան­ցա­կե­տեր և տե­ղում ծա­նո­թա­ցել նոր կո­րո­նա­վի­րու­սը թա­փան­ցե­լուն կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րին։ Երկ­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը պար­բե­րա­բար քն­նար­կում են հի­վան­դու­թյան կան­խար­գել­ման ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­րած աշ­խա­տանք­նե­րը և հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը: Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի հանձ­նա­րա­րա­կա­նով էլ մայ­րա­քա­ղա­քում ի­րա­կա­նաց­վում են ախ­տա­հա­նիչ մի­ջո­ցա­ռում­ներ հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տում և ավ­տո­տա­ղա­վար­նե­րում։

 

Մար­տի 18-ի ժա­մը 11։00-ի դրու­թյամբ՝ ՀՀ-ում ար­դեն ար­ձա­նագր­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման 84 դեպք: Նշենք, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ Հա­յաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քում մար­տի 16-ից, ժա­մը 18:30-ից մինչև ապ­րի­լի 14-ը սահ­ման­վեց ար­տա­կարգ դրու­թյուն: Դրա ի­րա­վա­կան ռե­ժիմն ա­պա­հո­վող ու­ժե­րի և մի­ջոց­նե­րի միաս­նա­կան ղե­կա­վա­րումն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով ստեղծ­վեց պա­րե­տա­տուն, ո­րի ղե­կա­վար­ման հա­մար պա­րետ նշա­նակ­վեց փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը: Հա­մա­ձայն սահ­ման­ված ռե­ժի­մի՝ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը չեն կա­րող ցա­մա­քա­յին սահ­մա­նով լքել ՀՀ տա­րած­քը, բա­ցա­ռու­թյամբ բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րի: Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը, նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը (ե­թե նույ­նիսկ ՀՀ քա­ղա­քա­ցի չեն), Հա­յաս­տա­նում հաշ­վառ­ված և բնակ­վող ան­ձինք կա­րող են մուտք գոր­ծել ՀՀ տա­րածք: Ար­գել­վել է այն օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը, ով­քեր ժա­մա­նում են, կամ վեր­ջին 14 օ­րը գտն­վել են հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան լար­ված ի­րա­վի­ճակ ու­նե­ցող եր­կր­նե­րում։ Սա­կայն Հա­յաս­տա­նում հա­վա­տար­մագր­ված դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի ան­դամ­նե­րը, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը կա­րող են մուտք գոր­ծել Հայս­տա­նի տա­րածք։ Կախ­ված կոնկ­րետ հան­գա­մանք­նե­րից և ա­ռանձ­նա­հա­տուկ դեպ­քե­րում, պա­րե­տը կա­րող է ո­րո­շել նաև թույլ տալ այլ ան­ձանց մուտ­քը ՀՀ տա­րածք, ո­րոնց մուտ­քը, հա­մա­ձայն ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րի, ար­գել­վում է։
Կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում ՀՀ սահ­ման մուտք գոր­ծե­լուց հե­տո կա­տար­վե­լու է ան­ձանց զն­նու­թյուն, ախ­տա­նիշ­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում ի­րա­կա­նաց­վե­լու է հոս­պի­տա­լա­ցում, մե­կու­սա­ցում (ինք­նա­մե­կու­սա­ցում) և (կամ) այլ սահ­մա­նա­փա­կող մի­ջո­ցա­ռում­ներ։ Ար­տա­կարգ դրու­թյամբ սահ­ման­վում է նաև տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի զն­նում, դրանց մուտ­քի և ել­քի ար­գելք, հա­մա­պա­տաս­խան հա­մայն­քի վար­չա­կան սահ­ման մուտք գոր­ծե­լու և տա­րած­քից դուրս գա­լու հա­տուկ ռե­ժիմ, ո­րից բխող մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցումն ա­պա­հո­վում են ՀՀ ոս­տի­կա­նու­թյան հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ա­ռող­ջա­պա­հու­թյան, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի, ա­ռող­ջա­պա­հա­կան և աշ­խա­տան­քի տես­չա­կան մարմ­նի, սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան տես­չա­կան մարմ­նի, մարզ­պե­տա­րա­նի և հա­մայն­քա­պե­տա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, իսկ պա­րե­տի ցու­ցու­մով՝ նաև պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի այլ մար­մին­ներ:
Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քում ար­գել­վում է հա­վաք­նե­րի և գոր­ծա­դուլ­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, անց­կա­ցու­մը և դրանց մաս­նակ­ցե­լը: Պա­րե­տի ո­րոշ­մամբ սահ­ման­ված տա­րածք­նե­րում ար­գել­վում է հան­րա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, անց­կա­ցու­մը և դրանց մաս­նակ­ցու­թյու­նը: Սահ­ման­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում դա­դա­րեց­վում է պե­տա­կան, հա­մայն­քա­յին և ոչ պե­տա­կան հան­րակր­թա­կան (այդ թվում՝ նա­խադպ­րո­ցա­կան), նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան (ար­հես­տա­գոր­ծա­կան), մի­ջին մաս­նա­գի­տա­կան և բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում­նե­րում, ար­տադպ­րո­ցա­կան դաս­տիա­րա­կու­թյուն ի­րա­կա­նաց­նող (ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան և գե­ղա­գի­տա­կան կենտ­րոն­ներ, ե­րաժշ­տա­կան, նկար­չա­կան և ար­վես­տի դպ­րոց­ներ, ա­կումբ­ներ, մար­զադպ­րոց­ներ, ա­ռող­ջա­րա­րա­կան ճամ­բար­ներ և ար­տադպ­րո­ցա­կան դաս­տիա­րա­կու­թյուն ի­րա­կա­նաց­նող այլ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ) կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող մի­ջազ­գա­յին ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը, բա­ցա­ռու­թյամբ հե­ռա­վար ու­սուց­ման:
ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ել­նե­լով կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վար­ված առ­կա ի­րա­վի­ճա­կից, կոչ ա­րեց քա­ղա­քա­ցի­նե­րին Ար­ցա­խից Հա­յաս­տան և հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ ուղևոր­վել միայն բա­ցա­ռիկ ան­հար­ժեշ­տու­թյան դեպ­քում: Եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի ան­ցագ­րա­յին կե­տե­րում ներ­կա­յումս անց են կաց­վում եր­կու կող­մե­րից ուղևոր­վող քա­ղա­քա­ցի­նե­րի ջեր­մա­չա­փում, ինչ­պես նաև կան­խար­գե­լիչ այլ մի­ջո­ցա­ռում­ներ։ Մաս­նա­գետ­նե­րը կր­կին զգու­շաց­նում են խու­սա­փել շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով հի­վանդ­նե­րի հետ շփու­մից, անհ­նա­րի­նու­թյան դեպ­քում` օգ­տա­գոր­ծել ան­հա­տա­կան պաշտ­պա­նիչ մի­ջոց­ներ (դի­մակ­ներ)։ Անհ­րա­ժեշտ է հետևել տար­րա­կան հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րին, հա­ճա­խա­կի լվա­նալ ձեռ­քե­րը` առն­վազն 20 վայր­կյան տևո­ղու­թյամբ, հատ­կա­պես սնունդ ըն­դու­նե­լուց ա­ռաջ։ Գրի­պան­ման ախ­տան­շան­նե­րի դեպ­քում պետք է մնալ տա­նը և պահ­պա­նել ան­կող­նա­յին ռե­ժիմ, չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, ան­հար­կի չօգ­տա­գոր­ծել հա­կա­բիո­տիկ­ներ, այլ դի­մել բժշ­կի։