[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԿԻ­ՆԸ ՄԱՅՐ Է ԵՎ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ ՂԵ­ԿԱ­ՎԱՐ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Ա­լի­նա Սևլի­կյա­նը բազ­մա­զա­վակ մայր է, 18 թո­ռան տատ։ Նա 2019թ. սեպ­տեմ­բե­րին Ար­ցա­խում կա­յա­ցած ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ըն­տր­վել է Մար­տու­նու շր­ջա­նի Վա­րան­դա հա­մայն­քի ղե­կա­վար։ Ի դեպ, շր­ջա­նում Ա­լի­նա Սևլի­կյա­նը միակ կին հա­մայն­քա­պետն է։ Ար­տաք­նա­պես բա­վա­կա­նին ե­րի­տա­սարդ անձ­նա­վո­րու­թյուն, ում տես­նե­լիս չես էլ պատ­կե­րաց­նի, որ ծնել, մե­ծաց­րել ու դաս­տիա­րա­կել է 13 ե­րե­խա։

Ծն­վել է 1968թ. սեպ­տեմ­բե­րի 28-ին, Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում։ Նա­խակր­թա­րանն ա­վար­տե­լուց հե­տո միջ­նա­կարգ կր­թու­թյուն է ստա­ցել Ստե­փա­նա­կեր­տի թ.10 դպ­րո­ցում։ Բարձ­րա­գույն կր­թու­թյուն ստա­ցել է Ստե­փա­նա­կեր­տի Գրի­գոր Նա­րե­կա­ցի հա­մալ­սա­րա­նի պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տի պատ­մու­թյան բաժ­նում։ 1985թ. ա­մուս­նա­ցել է ծնն­դով սխ­տո­րա­շեն­ցի Ար­թուր Խա­չատ­րյա­նի հետ, ստեղ­ծել գե­ղե­ցիկ ու ա­մուր ըն­տա­նիք և բնա­կու­թյուն հաս­տա­տել Ստե­փա­նա­կեր­տում՝ ա­մուս­նու հայ­րա­կան տա­նը, որ ե­րեք եղ­բոր բա­ժին էր։ 2001թ. Ա­լի­նա­յի ըն­տա­նի­քը վե­րաբ­նակ­վում է այժ­մյան Վա­րան­դա գյու­ղում։ Այս­տեղ էլ ծն­վում է նրանց ին­նե­րորդ ե­րե­խան։ Ա­մու­սին­նե­րը հա­մա­տեղ կյան­քի ըն­թաց­քում 14 ե­րե­խա՝ 5 տղա, 9 աղ­ջիկ են ու­նե­ցել, ո­րից մե­կը՝ 6-րդ տղա ե­րե­խան, մա­հա­ցել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Ի դեպ, Ա­լի­նա Սևլի­կյա­նը հինգ ե­րե­խա ծնն­դա­բե­րել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին։ Ա­մու­սի­նը ՊԲ նախ­կին զին­ծա­ռա­յող է։ Հի­մա Ա­լի­նա­յի աղ­ջիկ­նե­րից հին­գը և տղա­նե­րից մեկն ա­մուս­նա­ցած են։ Այ­սօր­վա դրու­թյամբ՝ 7 ե­րե­խա է պա­հում տի­կին Ա­լի­նան, ո­րից 4-ն ան­չա­փա­հաս են։ Նշեմ, որ Ա­լի­նա Սևլի­կյա­նի ա­կունք­նե­րը գա­լիս են Հա­յաս­տա­նի Տեղ գյու­ղից։ Նրա պա­պը՝ Ա­րու­թուն Սևլի­կյա­նը, Բիլ­բի­լաք գյու­ղի նա­խա­գահն էր, բազ­ման­դամ ըն­տա­նի­քի զա­վակ։ Այն ժա­ռան­գա­բար փո­խանց­վել է։
-Հայ ազ­գը հայտ­նի է իր կա­նան­ցով, ով­քեր ա­մուր հա­վա­տով և բա­րի կամ­քով ե­ղել են հայ ըն­տա­նի­քի հե­նա­սյու­նը։ Ցա­վոք, այժմ բար­քե­րը փոխ­վել են,- ա­սում է տի­կին Ա­լի­նան և, որ­պես կին ու մայր, վս­տա­հեց­նում՝ ե­թե մայր ես, պետք է պատ­րաստ լի­նես ինք­նա­զո­հո­ղու­թյան։ Հա­վաս­տիաց­նում է՝ տղա­մարդն ըն­տա­նի­քի գլուխն է, կի­նը՝ թի­կուն­քը։
Զրու­ցակ­ցիս հա­վաստ­մամբ՝ կի­նը միա­ժա­մա­նակ պետք է գտ­նի իր տե­ղը հան­րու­թյան մեջ, լի­նի գործ­նա­կան, լավ տնա­յին տն­տե­սու­հի, հո­գա­տար մայր, սիր­ված կին...։
Կնոջ ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի շար­քում Ա.Սևլի­կյա­նը ա­ռաջ­նա­հերթ կարևո­րում է այն, որ կի­նը նախ պի­տի կյանք պարգևի և պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի նրա հա­մար, կա­րո­ղա­նա դաս­տիա­րա­կել հա­սա­րա­կու­թյան հա­մար պի­տա­նի մարդ, պե­տու­թյան հա­մար ար­ժա­նի քա­ղա­քա­ցի։ Ըն­տա­նի­քը պե­տու­թյան հիմ­նա­սյունն է, բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քը` պե­տու­թյան կա­պի­տա­լը։ Որ­քան ա­մուր է ըն­տա­նի­քը, այն­քան հզոր է պե­տու­թյու­նը, վս­տա­հեց­նում է զրու­ցա­կիցս, բայց դրա հա­մար անհ­րա­ժեշտ է պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Ա­լի­նա­յի խոս­քե­րով՝ այ­սօր պե­տու­թյու­նը մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­նում բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի խն­դիր­նե­րին։ Օ­րի­նակ է բե­րում այն փաս­տը, որ ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը հինգ ե­րե­խա ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րին ա­պա­հո­վում է չորս­սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նով, այն էլ` կա­հա­վոր­ված։ Սկզ­բում որ­պես վե­րաբ­նա­կիչ է ե­րեք սե­նյա­կա­նոց բնա­կա­րան ստա­ցել Վա­րան­դա­յում, որ­տեղ բա­ցա­կա­յում էին կո­մու­նալ պայ­ման­նե­րը։ Հա­մայն­քում այդ տա­րի­նե­րին խմե­լու ջուր չկար, լվաց­քը գե­տում էր ա­նում։ 2013թ. պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ ըն­տա­նի­քի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լավ­վե­ցին, հա­մայն­քում լուծ­վեց նաև խմե­լու ջրի խն­դի­րը։
2004թ., որ­պես բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք, պե­տու­թյու­նը նրանց տրա­մադ­րել է ևս ե­րեք­սե­նյա­կա­նոց մի բնա­կա­րան: Մեր հար­ցին, թե ին­չու՞ և ինչ­պե՞ս տի­կին Ա­լի­նան ո­րո­շեց հա­մայն­քի ղե­կա­վա­րի իր թեկ­նա­ծու­թյունն ա­ռա­ջադ­րել ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում, պա­տաս­խա­նեց. ՙԵս զգա­ցի, որ մեր հա­մայն­քը հո­գա­տար, սր­տա­ցավ ղե­կա­վա­րի կա­րիք ու­նի, ու վս­տա­հե­ցի սե­փա­կան ու­ժե­րիս՚։
Ա­լի­նան հա­մոզ­ված է, որ կի­նը կա­րող է և՜ լավ հա­մայնք ղե­կա­վա­րել, և՜ լավ մայր լի­նել, և՜ օ­ջա­խի սիր­ված կին։ Միայն անհ­րա­ժեշտ է օր­վա աշ­խա­տանք­նե­րը ճիշտ պլա­նա­վո­րել։
-Կի­նը` որ­պես տնա­յին տն­տե­սու­հի, այլ մարդ է, որ­պես հա­մայն­քի ղե­կա­վար՝ մի այլ, քան­զի հա­մայն­քի ղե­կա­վա­րը պի­տի կեր­պա­րա­նա­փոխ­վի՝ հարկ ե­ղած դեպ­քում լի­նի կտ­րուկ ու վճ­ռա­կան, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ հնա­զանդ ու զի­ջող։ Այլ կերպ հնա­րա­վոր չէ։ Բայց հո­գա­տա­րու­թյամբ մարդ պետք է նույ­նը մնա և՜ ըն­տա­նի­քում, և՜ հա­սա­րա­կու­թյան մեջ,- ա­սում է Ա.Սևլի­կյա­նը:
Սևլի­կյա­նի փա­փագն է՝ իր հա­մայն­քը տես­նել զար­գա­ցած, ե­րի­տա­սարդ­նե­րով կան­գուն։ Պա­տա­հա­կան չէ, որ նա իր գոր­ծու­նեու­թյու­նը նպա­տա­կաուղ­ղել է հա­մայն­քում ե­րի­տա­սար­դու­թյա­նը տեղ տա­լուն, ա­ջակ­ցե­լուն, որ­պես­զի նա օ­ջախ կա­ռու­ցի բնօր­րա­նում։ Նրա խոս­քով՝ ու­նեն ե­րի­տա­սարդ­ներ, ով­քեր ցան­կա­նում են ապ­րել գյու­ղում, զար­գաց­նել տն­տե­սու­թյուն։
Նո­րըն­տիր հա­մայն­քի ղե­կա­վա­րը խոս­տա­նում է ա­նել հնա­րա­վո­րը, որ հա­մայն­քը շե­նա­նա։ Նշեց, որ 2019թ. օ­գոս­տո­սին բա­րե­րա­րի մի­ջոց­նե­րով Վա­րան­դա հա­մայն­քում անց­կաց­վեց շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րում, ին­չը մի շարք հար­ցեր է լու­ծում։
Քա­նի որ մեր զրույ­ցը Վա­րան­դա հա­մայն­քի ղե­կա­վար Ա­լի­նա Սևլի­կյա­նի հետ Կա­նանց միամ­սյա­կի շր­ջա­նա­կում էր, զրու­ցա­կիցս ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րեց Ար­ցախ աշ­խար­հի բո­լոր կա­նանց, մայ­րե­րին ու աղ­ջիկ­նե­րին՝ գար­նա­նա­յին գե­ղե­ցիկ տո­նե­րի կա­պակ­ցու­թյամբ, մաղ­թեց մշ­տա­պես լի­նել գար­նան պես հմա­յիչ, թարմ ու ժպ­տե­րես։ Խոր­հուրդ տվեց` ի շահ ըն­տա­նի­քի և պե­տու­թյան, շատ զա­վակ­ներ ու­նե­նալ, որ մեր եր­կի­րը լց­վի ման­կան ճի­չով, և հա­րատև խա­ղաղ բաց­վեն մեր ա­ռա­վոտ­նե­րը։