[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՋԱՓ­ՆՅԱԿ. ՀՈԳ­ՍԵՐ ՈՒ ՏԵՍ­ԼԱ­ԿԱՆ­ՆԵՐ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի Ա­ջափ­նյակ թա­ղա­մա­սի թա­ղա­յին կո­մի­տեի նա­խա­գահ Ա­րեն ԲԱԼԱՅԱՆԻ հետ փոր­ձե­ցինք կիս­վել ոչ միայն զար­գա­ցող թա­ղա­մա­սի հա­ջո­ղու­թյուն­նե­րով ու ա­պա­գա­յի տես­լա­կա­նով, այլև մտա­հո­գու­թյուն­նե­րով, ո­րոնք քիչ չես ան­վա­նի։ Ներ­կա­յումս թա­ղա­մա­սը մայ­րա­քա­ղա­քի թա­ղա­մա­սե­րի հա­մե­մա­տու­թյամբ ա­մե­նաա­րագ ա­ճողն ու զար­գա­ցողն է։


Վե­րաբ­նա­կե­ցու­մից բա­ցի, մայ­րու­ղուց դե­պի աջ ձգ­վող հատ­վա­ծում նաև նոր թա­ղա­մաս է ձևա­վոր­վել։ Բնա­կիչ­նե­րի թի­վը հաս­նում է 740-ի, 140 ծուխ ու­նի այն, շուրջ հա­րյուր տա­սը դպ­րո­ցա­կան և նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­ներ հա­ճա­խում են թա­ղա­մա­սի հիմ­նա­կան դպ­րո­ցը։ Ե­րեք տաս­նյա­կի հաս­նող ման­կա­պար­տե­զի տա­րի­քի ե­րե­խա­ներ կան, սա­կայն ման­կա­պար­տեզ չկա։ Դպ­րո­ցի աջ թևը, ո­րը ներ­կա­յումս որ­պես փայ­տա­նոց է ծա­ռա­յում, նա­խա­տես­վում է վե­րա­նո­րո­գել և դարձ­նել ման­կա­պար­տեզ։ Ար­դեն հինգ տա­րի է հարցն օ­րա­կար­գում է։ Բնա­կիչ­նե­րը հույ­սով սպա­սում են։ Պատ­կան մար­մին­ներն ի­րա­զեկ են, որ ման­կա­պար­տեզն այս թա­ղա­մա­սում անհ­րա­ժեշ­տու­թյուն է, բայց… Ե­րե­խա­նե­րի մեծ մա­սը հա­ճա­խում է Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պար­տեզ­ներ, պատ­ճա­ռը դա է, որ 20-ից ա­վե­լի ա­շա­կերտ­ներ Ա­ջափ­նյա­կի դպ­րոց չեն հա­ճա­խում։ Քա­նի որ թա­ղա­մա­սի փո­ղոց­ներն ան­բա­րե­կարգ ու քար­քա­րոտ են, և շա­տե­րը գե­րա­դա­սում են ի­րենց ե­րե­խա­նե­րին բե­րել Ստե­փա­նա­կերտ: Ժա­մա­նակ առ ժա­մանկ դպ­րո­ցի ճա­նա­պար­հին տեխ­նի­կա է հայ­տն­վում, խճա­պա­տում են, բայց սե­լավ­ներն ու անձրևաջ­րե­րը կր­կին ի­րենց սև գործն են կա­տա­րում, և նո­րից ցեխն ու քա­րե­րը դառ­նում են դպ­րո­ցա­կան­նե­րի ու նրանց ու­սու­ցիչ­նե­րի ու­ղե­կի­ցը ա­մեն օր։
Ա­ջափ­նյա­կի կե­սը, այ­սինքն` խտաբ­նակ թա­ղա­մա­սը, գա­զի­ֆի­կաց­ված է, իսկ մյուս կե­սը` վե­րին ա­ջափ­նյա­կը՝ ոչ։ Մոտ 70 ստո­րագ­րու­թյուն­նե­րով նա­մակ են ու­ղար­կել քա­ղա­քա­պե­տա­րան ու ՙԱր­ցախ­գազ՚ ՓԲԸ և համ­բե­րու­թյամբ սպա­սում են հար­ցի դրա­կան լուծ­մա­նը։ Խոս­տա­ցել են տար­վա ըն­թաց­քում լու­ծել Ա­ջափ­նյա­կի ու Նոր Ա­րե­շի գա­զի­ֆի­կաց­ման հար­ցը։ Թա­ղա­մասն ա­պա­հով­ված է մշ­տա­կան ջրով, ձմ­ռան ըն­թաց­քում ա­մեն ինչ նոր­մալ է, իսկ ա­մա­ռա­յին շր­ջա­նում ջրի հետ կապ­ված մեծ խն­դիր ու­նեն: Թա­ղա­պե­տի կար­ծի­քով` պատ­ճա­ռը շուրջ 20 հան­գս­տի գո­տի­ներն են, ո­րոնց լո­ղա­վա­վա­զան­նե­րի ջուրն ա­մեն օր փոխ­վում-թար­մաց­վում է բնա­կիչ­նե­րին մա­տա­կա­րար­վող ջրի հաշ­վին։ Ո­ռոգ­ման ջուր ընդ­հան­րա­պես չկա, տնա­մերձ ջեր­մոց­նե­րը, այ­գի­ներն ու բան­ջա­րա­նոց­ներն էլ ո­ռոգ­վում են խմե­լու ջրի հաշ­վին, սա­կայն կա նաև հար­ցի մյուս կող­մը, խլո­րաց­ված ջու­րը ո­ռոգ­ման նպա­տա­կով օգ­տա­գոր­ծե­լը բա­ցա­սա­բար է ազ­դում բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի ու տն­կի­նե­րի վրա։ Խն­դիր­ներն այն­քան բազ­մաբ­նույթ ու բազ­մա­շերտ են, որ Ա. Բա­լա­յա­նը չգի­տի` ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը ո­րին տա։


Անդ­րա­դառ­նա­լով տրանս­պոր­տա­յին կա­պին` զրու­ցա­կիցս ա­սաց, որ օ­րա­կան հինգ ան­գամ եր­թու­ղա­յի­նը գա­լիս¬գնում է, սա­կայն վա­րորդ­նե­րը դժ­գո­հում են ուղևոր­նե­րի սա­կա­վու­թյու­նից, նրանք հա­ճախ ստիպ­ված են դա­տարկ երթևե­կել։ Իսկ օր­վա ո­րո­շա­կի պիկ ժա­մե­րին ուղևոր­ներն այն­քան շատ են լի­նում, որ մի մա­սը չի կա­րո­ղա­նում տե­ղա­վոր­վել եր­թու­ղա­յի­նում։ Եր­թու­ղա­յի­նի աշ­խա­տան­քի հետ կապ­ված կր­քե­րը միշտ բոր­բո­քուն են. բո­ղո­քում¬դժ­գո­հում են և՜ վա­րորդ­նե­րը, և՜ ուղևոր­նե­րը։ Բնակ­չու­թյան մի զգա­լի մասն օգտ­վում է տաք­սի ծա­ռա­յու­թյու­նից, իսկ վերևի հատ­վա­ծում էլ ընդ­հան­րա­պես եր­թու­ղա­յի­նի ե­րես չեն տես­նում։
Թա­ղա­մա­սի հա­մար հար­ցե­րի հար­ցը ե­ղել և մնում է կո­յու­ղու բա­ցա­կա­յու­թյու­նը։ Խիտ բնա­կեց­ված դպ­րո­ցա­մերձ թա­ղա­մա­սում հո­ղը պինդ է, չի փոր­վում և ա­մա­ռա­յին շր­ջա­նում ա­հա­վոր, գու­ցե ճիշտ կլի­նի ա­սել` ա­ղե­տա­լի վի­ճակ է ստեղծ­վում: Կան ա­ռան­ձին տներ, ո­րոնց կո­յու­ղին դուրս է գա­լիս մինչև մայ­րու­ղի… գաղտ­նիք չէ, որ դրանք վա­րակ­նե­րի ու հա­մա­ճա­րա­կի աղ­բյուր են հան­դի­սա­նում։ Բնակ­չու­թյու­նը բազ­միցս բարձ­րա­ձայ­նել, բո­ղո­քել է, քա­ղա­քա­պե­տա­րա­նում տե­ղյակ են, նա­խա­գա­հի բո­լոր թեկ­նա­ծու­ներն էլ խնդ­րին ծա­նոթ են, բայց դեռևս ոչ մի ա­ռաջ­խա­ղա­ցում չկա։ Բնակ­չու­թյան հա­մար խն­դիր է նաև բարձ­րա­վոլտ` 10 կվ բարձր հզո­րու­թյամբ, հո­սան­քագ­ծե­րը, ո­րոնք ոչ միայն մարդ­կանց անվ­տան­գու­թյան հա­մար են ռիս­կա­յին, այլև դրանք անց­նում են տա­նիք­նե­րի վրա­յով, ա­ռան­ձին բնա­կիչ­ներ այդ է­լեկտ­րագ­ծե­րի պատ­ճա­ռով չեն կա­րո­ղա­նում պատշ­գամբ­ներ սար­քել։ Դրանց տակ ե­րե­խա­ներ են խա­ղում։ Ե­րեք տա­րի է` բո­ղո­քում են, սա­կայն նրանց ձայ­նը տեղ չի հաս­նում։ Ար­ցա­խէ­ներ­գո­յից էլ ա­սել են, որ ե­թե դրանք խան­գա­րում են, մու­ծեք ե­րեք հա­րյուր հա­զար դրամ, և մի քա­նի մետր կտե­ղա­փո­խենք աջ կամ ձախ։ Բա­ցի դրա­նից` սյու­նե­րը ծռ­ված, փայ­տից, մի խոս­քով` տա­պալ­վե­լու են­թա­կա։ Սպա­սում են` մի­գու­ցե քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­մա­պա­տաս­խան նա­խագ­ծով ու ֆի­նան­սա­վոր­մամբ հար­ցը լուծ­վի։ Թա­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը օր օ­րի ա­նօ­րեն նե­ղա­նում են, ով ինչ­քան կա­րո­ղա­նում է` իր հո­ղա­բա­ժինն ա­վե­լաց­նում է։ Մի խոս­քով` ոչ մի են­թա­կա­ռույց չա­փո­րո­շիչ­նե­րի մեջ չի տե­ղա­վոր­վում, բո­լոր պա­րա­մետ­րե­րով դրանք խախտ­ված են ու դեռ շա­րու­նա­կում են խախտ­վել։

Թա­ղա­պետն ար­դա­րա­նում է, որ իր ի­րա­վա­սու­թյան տակ ո­չինչ չկա, մի կնիք ու­նի տե­ղե­կան­քի տրա­մադր­ման հա­մար, նույ­նիսկ նս­տա­վայր չու­նի, բնա­կիչ­նե­րին ի­րենց տանն է ըն­դու­նում։
Մի քա­նի փո­ղոց­նե­րում զու­գա­հեռ­ներն ար­դեն փակ­վել են, մե­կը ճա­նա­պար­հի վրա նույ­նիսկ հա­վի ֆեր­մա է կա­ռու­ցել։ Սա­կա­վա­կա­րող­նե­րը տներ են կա­ռու­ցում, ունևոր­նե­րը` ա­մա­ռա­նոց­ներ ու հան­գս­տի գո­տի­ներ։ Փո­ղոց­նե­րի լու­սա­վոր­վա­ծու­թյու­նը նույն­պես պատ­շա­ճին չէ, ո­րոշ տե­ղե­րում ընդ­հան­րա­պես բա­ցա­կա­յում է։
Քա­ղա­քի աղ­բա­թա­փու­թյու­նը ևս Ա­ջափ­նյա­կում է ի­րա­կա­նաց­վում. վեր­ջինս 27 հա տա­րածք է զբա­ղեց­նում և, ի շնոր­հիվ նախ­կին թա­ղա­պետ Յու­րի Գաս­պա­րյա­նի, նրա ան­մի­ջա­կան հս­կո­ղու­թյամբ աղ­բը ժա­մա­նա­կին հո­ղով ծածկ­վում է, և գար­շա­հո­տու­թյուն ու ճան­ճեր այլևս չկան։ Բնա­կիչ­նե­րը լավ են հի­շում. 2015 թվա­կա­նին ամ­բողջ տա­րածքն աղ­բա­կույ­տե­րի մեջ էր, և աղ­բը հաս­նում էր մինչև ՙԱ­ռաջ­նեկ՚ կաթ­նա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րան։
ՙՈչ մի ար­տո­նու­թյու­նից չենք օգտ­վում՚,¬ ա­սում է ե­րի­տա­սարդ թա­ղա­պետն ու քթի տակ ծի­ծա­ղե­լով` ի­րեն բռ­նում այն մտ­քի վրա, որ ին­քը միայն պրոբ­լեմ­նե­րից է խո­սում ու գլու­խը բարձ­րաց­նե­լով, ծի­ծա­ղում է. լավ կող­մեր էլ ու­նի թա­ղա­մա­սը: Ա­ռա­ջի­նը, որ հի­շում է` նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի խոստ­ման հա­մա­ձայն յու­րա­քան­չյուր նոր ծն­վող ե­րե­խա­յի տրա­մադր­վում է հա­զար դո­լա­րին հա­մար­ժեք դրամ, ե­թե փաս­տա­ցի բնակ­վում է Ա­ջափ­նյա­կում։ Մյուս լավ նո­րու­թյունն էլ այն է, որ թա­ղա­մա­սում բո­լոր տա­նիք­նե­րը փոխ­ված են։ Եվ ա­մե­նա­կարևո­րը. որ­պես վե­րաբ­նա­կեց­ված թա­ղա­մաս, տար­բեր ռե­գիոն­նե­րից ե­կած բնա­կիչ­նե­րը, ո­րոնք ոչ ազ­գակ­ցա­կան, ոչ խնա­միա­կան կապ ու­նեն, շուտ մեր­վել են, ապ­րում են հաշտ ու հա­մե­րաշխ։ Ոչ մի գո­ղու­թյուն, ոչ մի հան­ցա­կազմ պա­րու­նա­կող ա­րարք այս­տեղ չկա, մի խոս­քով` ա­րա­տա­վոր երևույթ­նե­րի ա­կա­նա­տես չեն լի­նում: Ե­րի­տա­սարդ­ներն այս­տեղ մի բռունցք են, ի­րենց խոս­քի ու գոր­ծի տե­րը։
Ար­դեն ա­սա­ցինք, որ Ա­ջափ­նյա­կը ներ­կա­յումս Ստե­փա­նա­կեր­տի ա­մե­նաա­րագ զար­գա­ցող թա­ղա­մասն է և ա­մե­նա­մեծ, լայն թա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տա­նաք­ներն ըն­թա­նում են հենց այս­տեղ։ Հո­ղա­տա­րածք­ներն այս­տեղ մեծ գին ու­նեն, պա­հան­ջար­կը կա, ու օր օ­րի թան­կաց­նում են, մի խոս­քով` քա­ղա­քի կենտ­րո­նի գներ են։ Հե­ռա­ցող չկա, բնակ­չու­թյան թի­վը գնա­լով ա­վե­լա­նում է, նույ­նիսկ հնա­րա­վո­րու­թյուն կա բազ­մա­հարկ շեն­քեր կա­ռու­ցե­լու։ Այդ­քա­նով հան­դերձ, թա­ղա­պե­տի բնո­րոշ­մամբ, ի­րենք ոչ գյուղ, ոչ քա­ղաք կար­գա­վի­ճա­կում են, սա­կայն ե­թե ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պատ­վեն, կո­յու­ղու հար­ցը լուծ­վի, լու­սա­վո­րու­թյուն լի­նի, կհա­մա­րեն, որ քա­ղա­քաբ­նակ են։ Թա­ղա­մա­սի բնա­կիչ­նե­րի ե­րա­զանքն է ֆուտ­բո­լի դաշտ ու խա­ղահ­րա­պա­րակ­ներ ու­նե­նալ։


Այս­տեղ՝ Ա­ջափ­նյա­կում, ըն­տա­նի կեն­դա­նի­ներ ու թռ­չուն­ներ հա­մա­րյա բո­լորն են պա­հում, նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րով կա­ռուց­ված ֆեր­մա­ներ ու­նեն, հարևա­նը չգի­տի, որ կող­քի հարևա­նը խոզ է պա­հում։ Ա­րո­տա­վայ­րե­րը թույլ են տա­լիս խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ պա­հել, և գնա­լով ա­նաս­նա­պա­հա­կան այդ ճյուղն ընդ­լայն­վում է։ Պե­տու­թյան կող­մից էլ նման ընդ­լայ­նում­նե­րը խրա­խուս­վում են, հնա­րա­վոր է, որ վար­կեր էլ տրա­մադր­վեն։
Ծա­ռա­տունկ, ծա­ղիկ­ներ, քա­ղա­քա­տիպ գա­զոն­ներ չկան։ Բնակ­չու­թյան հա­մար մեծ գլ­խա­ցա­վանք են թա­փա­ռող շներն ու շնա­գայ­լե­րը։ Անխ­նա աղ­տոտ­վում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րը, կող­քի հա­րա­կից ան­տառ­ներն անխ­նա հատ­վում են, ու բնա­պահ­պան­նե­րը, մեղմ ա­սած, քնած են: Թա­ղա­պետն օ­րի­նակն իր վրա է բե­րում. ՙԿոնկ­րետ ես 2004 թվա­կա­նին իմ տնա­մեր­ձը վերց­րել եմ միայն շռայլ բնու­թյան, շր­ջա­պա­տող ան­տա­ռի հա­մար, հի­մա դրանք չկան՚… Ա­հա­զան­գում են` լսող չկա, բայց հույ­սը չեն կորց­նում, մի օր պատ­կան մար­մին­նե­րը դեմ­քով կշրջ­վեն դե­պի ի­րենց թա­ղա­մաս, և այն ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կվե­րած­վի կա­նաչ օա­զի­սի՝ ուղ­ղա­ձիգ աս­ֆալ­տա­պատ փո­ղոց­նե­րով, բարձ­րա­հարկ շեն­քե­րով, և նրանք Ստե­փա­նա­կեր­տի արևե­լից կող­մում կու­նե­նան գե­ղե­ցիկ ու հար­մա­րա­վետ թա­ղա­մաս: