[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈ­ՐՈ­ՆԱ­ՎԻ­ՐՈՒ­ՍԻ ԿԱՆ­ԽԱՐ­ԳԵ­ԼՈՒ­ՄԸ՝ ԳԵՐ­ԽՆ­ԴԻՐ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Կա­ռա­վա­րու­թյան հեր­թա­կան նիս­տը

Մար­տի 19-ին Նա­խա­գահ Բ. Սա­հա­կյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ տե­ղի ու­նե­ցած ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հեր­թա­կան նիս­տի օ­րա­կար­գը հա­գե­ցած էր: Քն­նարկ­վել էին ՙԴա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տար­ման մա­սին օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ ու լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րի­նա­գիծն ու հա­րա­կից օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թը, Ջրա­յին ու Քա­ղա­քա­ցիա­կան օ­րենս­գր­քե­րում փո­փո­խու­թյուն­նե­րի ու լրա­ցում­նե­րի կա­տար­ման ու դրանց հա­րա­կից օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի մա­սին հար­ցե­րը: Հաս­տատ­վել են Ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման խթան­ման ծրա­գիրն ու ԱՀ քնն­չա­կան կո­մի­տեի ծա­ռա­յո­ղի ու Քնն­չա­կան կո­մի­տեի աշ­խա­տա­կազ­մում պե­տա­կան ծա­ռա­յո­ղի կեն­սա­թո­շա­կը նշա­նա­կե­լու կար­գը:

Նիս­տի օ­րա­կար­գի գլ­խա­վոր թե­ման ե­ղել է Ար­ցա­խում նոր կո­րո­նա­վի­րու­սի (COVID-19) տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու և հա­մա­ճա­րա­կի սպառ­նա­լի­քից բնակ­չու­թյա­նը պաշտ­պա­նե­լու խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ հար­ցը: Պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը, ով ՙՆոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի՚ նա­խա­գահն է, ներ­կա­յաց­նե­լով հա­մա­ճա­րա­կի տա­րած­ման կան­խար­գել­ման ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րը, նշել է, որ Ար­ցա­խում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպք ա­ռայ­սօր չի գրանց­վել: Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը տե­ղե­կաց­րել է, որ ի­րենց կող­մից նա­խանշ­վել են հի­վան­դու­թյան կան­խար­գել­ման հիմ­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը. ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն են տր­վել ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­մանն ու պատ­րաստ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նի բարձ­րաց­մա­նը, նա­խանշ­վել են առ­կա խն­դիր­նե­րի լուծ­մանն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներն ու մի­ջո­ցա­ռում­նե­րը:
Գ. Մար­տի­րո­սյա­նը ներ­կա­յաց­րել է հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­լիր նպա­տակ­նե­րը, ո­րոնք ուղղ­ված են կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փանց­ման ռիս­կե­րը նվա­զա­գույ­նի հասց­նե­լուն՝ հնա­րա­վո­րինս սահ­մա­նա­փա­կե­լով շփում­ներն ար­տա­քին աշ­խար­հի հետ: Հենց այդ նպա­տա­կով է, որ ու­ժե­ղաց­վել են Ար­ցա­խի տա­րածք մուտք գոր­ծող ան­ձանց նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյու­նը՝ հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տե­րում մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման ե­ղա­նա­կով, դա­դա­րեց­վել է ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը, հնա­րա­վո­րինս կի­րառ­վում է հե­ռա­վար աշ­խա­տան­քի մե­թո­դը:
Պետ­նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման բնա­գա­վա­ռի հար­ցե­րի վե­րա­բե­րյալ սպա­ռող­նե­րի և սնն­դամ­թեր­քի ի­րաց­ման կե­տե­րի աշ­խա­տող­նե­րի ի­րա­զեկ­վա­ծու­թյու­նը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով ԱՀ գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խան վայ­րե­րում՝ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյուն­նե­րում, խա­նութ­նե­րում, հան­րա­յին սնն­դի օ­բյեկտ­նե­րում հա­մա­պա­տաս­խան ու­ղե­ցույց­ներ տա­րա­ծե­լու նա­խա­ձեռ­նու­թյուն է ցու­ցա­բե­րել, իսկ ԱՀ ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյու­նը կա­մա­վոր­ներ է հա­վա­քագ­րում՝ միայ­նակ, ծեր և հի­վանդ ան­ձանց խնա­մե­լու հա­մար, ե­թե նման անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­նա: Այս հար­ցում կա­ռույ­ցը հա­մա­գոր­ծակ­ցե­լու է Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան հետ:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­մանն է ներ­կա­յաց­րել ՙԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան 2000թ. հոկ­տեմ­բե­րի 3-ի N 207 ո­րոշ­ման մեջ լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ նա­խա­գի­ծը, ո­րի ըն­դուն­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը հիմ­նա­վո­րում է շր­ջա­պա­տի հա­մար վտանգ ներ­կա­յաց­նող հի­վան­դու­թյուն­նե­րի ցան­կը Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան նոր մո­տե­ցում­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու, աշ­խար­հում նոր ա­ռա­ջա­ցած կամ վե­րա­դար­ձած վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի ցան­կը ընդ­գր­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ: Ա­ռա­ջարկ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վա­րակ ու­նե­ցող, նոր ա­ռաջ ե­կող այլ ախ­տա­ծին­նե­րով պայ­մա­նա­վոր­ված վա­րակ­նե­րը նե­րա­ռել շր­ջա­պա­տի հա­մար վտանգ ներ­կա­յաց­նող հի­վան­դու­թյուն­նե­րի ցան­կում:
Խոս­քով հան­դես են ե­կել կա­ռա­վա­րու­թյան գրե­թե բո­լոր ան­դամ­նե­րը՝ ներ­կա­յաց­նե­լով ի­րենց լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ հա­մա­ճա­րա­կի կան­խար­գել­ման հա­մար, իսկ շրջ­վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րը ներ­կա­յաց­րել են շր­ջան­նե­րի վի­ճա­կը, առ­կա խն­դիր­ներն ու դրանց լուծ­մա­նը միտ­ված ա­ռա­ջարկ­նե­րը:

Բա­կո Սա­հա­կյա­նը, ամ­փո­փե­լով նիս­տի ար­դյունք­նե­րը, նշել է, որ Ար­ցա­խում շա­րու­նակ­վե­լու է կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման նպա­տա­կով հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը: Նա­խա­գա­հը տվել է հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան­ներ, ո­րոնք առ­նչ­վում էին աշ­խա­տան­քի հե­ռա­վար կազ­մա­կերպ­մա­նը, պե­տա­կան պա­հուս­տի ձևա­վոր­մա­նը, ու­սում­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րին: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին հանձ­նա­րար­վել է ա­պա­հո­վել ԱՀ ԱՆ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին ծա­ռա­յու­թյան շուր­ջօ­րյա աշ­խա­տան­քա­յին ռե­ժիմ, մի­ջոց­ներ ձեռ­նար­կել կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման դեմ աշ­խա­տանք­նե­րում անհ­րա­ժեշտ բժշ­կա­կան և այլ պա­րա­գա­նե­րի պա­շար կու­տա­կե­լու ուղ­ղու­թյամբ: Կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում կսահ­մա­նա­փակ­վեն ստա­ցիո­նար բու­ժում ստա­ցող հի­վանդ­նե­րին այ­ցե­լու­թյուն­նե­րը, կնա­խա­տես­վեն հա­մա­պա­տաս­խան սե­նյակ­ներ՝ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կաս­կած­վող ան­ձանց մե­կու­սաց­նե­լու հա­մար, իսկ նա­խանշ­ված բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում՝ վա­րակ­ված ան­ձանց բու­ժու­մը կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին և Ոս­տի­կա­նու­թյան պե­տին հանձ­նա­րար­վել է ա­պա­հո­վել կան­խար­գե­լիչ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պումն Ա­ղավ­նո­յի, Խար­խա­փու­տի, Խն­ձո­րես­կի և Կով­սա­կա­նի հս­կիչ կե­տե­րում:
Ո­րոշ­վել է, որ մինչև ըն­թա­ցիկ տար­վա ապ­րի­լի 14-ը կդա­դա­րեց­վի ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը նա­խադպ­րո­ցա­կան, դպ­րո­ցա­կան, ար­տադպ­րո­ցա­կան, նախ­նա­կան ար­հես­տա­գոր­ծա­կան, մի­ջին մաս­նա­գի­տա­կան և բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում: Ար­ցա­խի մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կսահ­մա­նա­փակ­վեն նս­տա­վայր եր­կր­նե­րից պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի, ա­ռան­ձին ան­ձանց` Ար­ցախ նա­խա­տես­ված այ­ցե­րի, ինչ­պես նաև օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րի՝ Ար­ցախ մուտ­քի ար­տո­նագ­րե­րի տրա­մադ­րու­մը՝ բա­ցա­ռու­թյամբ Ար­ցա­խում կա­յա­նա­լիք հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին որ­պես մի­ջազ­գա­յին դի­տորդ­ներ կամ լրագ­րող­ներ գրանց­ված ան­ձանց և այլ բա­ցա­ռիկ դեպ­քե­րի: Հս­կիչ անձ­նագ­րա­յին կե­տե­րում կսահ­մա­նա­փակ­վի օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րի մուտ­քը Ար­ցախ (բա­ցա­ռու­թյուն են կազ­մե­լու վե­րոն­շյալ դեպ­քե­րը՝ Ար­ցա­խում կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րին որ­պես մի­ջազ­գա­յին դի­տորդ­ներ կամ լրագ­րող­ներ գրանց­ված ան­ձինք, նրանք, ում այ­ցե­րը նա­խա­պես հա­մա­ձայ­նեց­վել են Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, հաշ­վի կառն­վեն նաև այլ բա­ցա­ռիկ դեպ­քեր):
Պե­տա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րին հանձ­նա­րար­վել է ա­պա­հո­վել կան­խար­գե­լիչ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում, հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում և տրանս­պոր­տում: Բնակ­չու­թյունն ին­քը ևս պի­տի սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի՝ նվա­զեց­նե­լով շփու­մը, հնա­րա­վո­րինս ձեռն­պահ մնա­լով սպոր­տա­յին, մշա­կու­թա­յին, կր­թա­կան, ժա­ման­ցա­յին, տո­նա­կան, հի­շա­տա­կի և այլ հան­րա­յին մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պե­լուց, անց­կաց­նե­լուց կամ դրանց մաս­նակ­ցե­լուց:
Կո­րո­նա­վի­րուսն էա­կա­նո­րեն կդժ­վա­րաց­նի Ար­ցա­խում նա­խա­տես­վող հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը: Երկ­րի նա­խա­գահն ա­սել է, որ պետք է ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի ընտ­րու­թյուն­ներն անց­նեն նա­խա­տես­ված ժամ­կե­տում, և ա­մե­նա­կարևո­րը՝ ա­պա­հով­վի բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյու­նը՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դին զերծ պա­հե­լով բո­լոր ռիս­կե­րից:
ՙԱնհ­րա­ժեշտ է հա­մընդ­հա­նուր ու­ժե­րով, հա­մախմ­բե­լով պե­տա­կան բո­լոր կա­ռույց­նե­րի և հա­սա­րա­կա­կան հատ­վա­ծի նե­րու­ժը՝ պա­հի լր­ջու­թյան բարձր գի­տակ­ցու­մով այս ուղ­ղու­թյամբ կա­տա­րել հնա­րա­վո­րինս հա­մա­կարգ­ված աշ­խա­տանք: Անհ­րա­ժեշտ է նաև թույլ չտալ խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի տա­րա­ծու­մը: Բնակ­չու­թյու­նը պե­տա­կան մար­մին­նե­րի մի­ջո­ցով պետք է մշ­տա­պես ի­րա­զեկ­ված լի­նի նոր կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված բո­լոր ա­ռան­ձին երևույթ­նե­րի մա­սին, և այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը պետք է միշտ հա­սա­նե­լի լի­նի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար՚,-մաս­նա­վո­րա­պես ա­սել է նա­խա­գա­հը:
Կա­ռա­վա­րու­թյան այդ օր­վա նիս­տում ըն­դուն­ված ո­րոշ­ման մեջ հս­տակ նա­խանշ­ված են այն խն­դիր­նե­րը, ո­րոնք պետք է լու­ծեն հա­մա­պա­տաս­խան պե­տա­կան մար­մին­նե­րը: Դա նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան տա­րած­ման կան­խար­գել­ման և կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի սպառ­նա­լի­քից բնակ­չու­թյան պաշտ­պա­նու­թյան հետ կապ­ված հար­ցե­րի լուծ­մանն ուղղ­ված անհ­րա­ժեշտ մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է: