[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19 ՆՈՐ ԿՈ­ՐՈ­ՆԱ­ՎԻ­ՐՈՒ­ՍԻ ՆԵՐ­ԹԱ­ՓԱՆ­ՑՈՒՄՆ ՈՒ ՏԱ­ՐԱ­ԾՈՒ­ՄԸ ԿԱՆ­ԽԱՐ­ԳԵ­ԼԵ­ԼՈՒ ՆՊԱ­ՏԱ­ԿՈՎ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Աշ­խար­հում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը գե­րա­զան­ցել է 300 000-ը։ Ըստ Ջոն Հոփ­քին­սի հա­մալ­սա­րա­նի առ­ցանց քար­տե­զի տվյալ­նե­րի՝ Covid -19 կո­րո­նա­վի­րու­սից ողջ աշ­խար­հում մա­հա­ցել է 13 592 մարդ, ա­պա­քին­վել՝ 94 175-ը, վա­րա­կա­կիր­նե­րի թիվն էլ հա­սել 316 187-ի։

Մար­տի 22-ի դրու­թյամբ Չի­նաս­տա­նում գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 81054 դեպք (3261մահ), Ի­տա­լիա­յում՝ 53578 (4825), Ի­րա­նում՝ 20610 (1556) դեպք։ Վրաս­տա­նում ար­ձա­նագ­րել են վա­րակ­ված­նե­րի 49 դեպք, Ադր­բե­ջա­նում՝ 53, ո­րից 1-ը` մահ­վան ել­քով, Թուր­քիա­յում՝ 947(21 մահ), Ռու­սաս­տա­նում՝ 306 դեպք (1)։ Իս­պա­նիա­յում մեկ օ­րում ար­ձա­նագր­վել է մահ­վան 394 դեպք, մա­հա­ցու­թյան ընդ­հա­նուր ցու­ցա­նի­շը հա­սել է 1720-ի:
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան (ԱՆ) կայ­քէ­ջի տվյալ­նե­րով՝ մար­տի 23-ի ժա­մը 10:00-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 194 դեպք, ո­րոն­ցից 2-ն ար­դեն ա­պա­քին­վել են։ Մար­տի 22-ին կեն­սանվ­տան­գու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից ել­նե­լով` ՀՀ ԱՆ հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի լա­բո­րա­տո­րիա­յում հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­վել են և ի­րա­կա­նաց­վել եզ­րա­փա­կիչ ախ­տա­հա­նում: Մար­տի 23-ի վաղ ա­ռա­վո­տից լա­բո­րա­տո­րիան կր­կին աշ­խա­տում է ողջ նե­րու­ժով և ա­մեն հա­ջոր­դող օ­րը՝ ա­ռա­վո­տյան 10:00-ին, պա­տաս­խա­նա­տու­նե­րը կհ­րա­պա­րա­կեն նոր տվյալ­ներ։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով մար­տի 23-ի դրու­թյամբ մեր հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի (COVID-19) դեպք չի գրանց­վել: Ա­ռայ­սօր հի­վանդ­նե­րի քիթ ըմ­պա­նից վերց­ված և ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի վի­րու­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա հե­տա­զո­տու­թյան ու­ղարկ­ված բո­լոր նմուշ­նե­րի ար­դյունք­նե­րը բա­ցա­սա­կան են ե­ղել։
Փետր­վա­րի 18-ին Ար­ցա­խում ձևա­վոր­ված նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում գոր­ծում է նաև տե­ղե­կատ­վա­կան շտաբ, ո­րը հա­մա­կար­գում է ԶԼՄ-նե­րին պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան տրա­մադր­ման գոր­ծըն­թա­ցը՝ հան­դի­սա­նա­լով Ար­ցա­խում միակ տե­ղե­կատ­վա­կան միաս­նա­կան հար­թա­կը, որ­տեղ պար­բե­րա­բար հրա­պա­րակ­վում է միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյուն: Կեղծ և չս­տուգ­ված լու­րե­րից խու­սա­փե­լու հա­մար ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը կոչ է ա­նում հետևել Ար­ցա­խում ձևա­վոր­ված նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի տե­ղե­կատ­վա­կան շտա­բի մի­ջո­ցով տա­րած­վող պաշ­տո­նա­կան լրա­հո­սին, ինչ­պես նաև հետևել կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­վող կա­նոն­նե­րին ու մի­ջոց­նե­րին։
Ու­սում­նա­սի­րե­լով նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի բռնկ­ման օ­ջա­խում ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման մի­ջազ­գա­յին փոր­ձը և հաշ­վի առ­նե­լով ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն ու բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի պլա­նա­յին այ­ցե­րի մեծ թի­վը, ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հոր­դո­րում է ստո­մա­տո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն ի­րա­կա­նաց­նող բո­լոր բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րին հե­տաձ­գել հա­ճա­խորդ­նե­րի բո­լոր տե­սա­կի պլա­նա­յին այ­ցե­րը՝ նախ­նա­կան մեկ ա­միս ժամ­կե­տով և սպա­սար­կել միայն շտապ ու ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյուն պա­հան­ջող դեպ­քե­րը: Բժիշկ-ստո­մա­տո­լոգ­նե­րը պետք է ա­ռաջ­նորդ­վեն ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի 11.03.2020թ. թիվ 82-Ա հրա­մա­նով հաս­տատ­ված ու­ղե­ցույ­ցով:

Նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի տե­ղե­կատ­վա­կան շտա­բի տվյալ­նե­րով COVID-19 վա­րա­կի թա­փան­ցումն Ար­ցա­խում կան­խե­լու նպա­տա­կով միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը հանձ­նա­րար­վել էր ՀՀ-ԱՀ հս­կիչ ան­ցա­կե­տե­րում ի­րա­կա­նաց­նել կա­հա­վոր­ման և բու­ժանձ­նա­կազ­մի հա­մար հար­մա­րու­թյուն­նե­րի ստեղծ­ման աշ­խա­տանք­ներ: ՙԽար­խա­փուտ՚, ՙԱ­ղավ­նո՚, ՙԿով­սա­կան՚, ՙԽն­ձո­րեսկ՚ հս­կիչ կե­տե­րում և ան­ցա­կե­տե­րում տե­ղադր­վել են վա­գոն-տնակ­ներ` բու­ժանձ­նա­կազ­մի և այլ պա­տաս­խա­նա­տու ան­ձանց գի­շե­րա­կա­ցի հա­մար, ինչ­պես նաև կա­հա­վոր­վել է սպա­սաս­րա­հը՝ վա­րա­կա­կիր­նե­րի մե­կու­սաց­ման հա­մար: Է­լեկտ­րա­կան ցան­ցին միա­ցած չլի­նե­լու պատ­ճա­ռով, տե­ղադր­վել է 3,5 կվտ հզո­րու­թյամբ գե­նե­րա­տոր:
Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում նոր տի­պի կո­րո­նո­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում ԱՀ ոս­տի­կա­նու­թյու­նը կոչ է ա­նում ԱՀ-ից ՀՀ և հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ ուղևոր­վե­լիս ան­պայ­ման ու­նե­նալ ան­ձը հաս­տա­տող փաս­տա­թուղթ:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից Հա­յաս­տան-Ար­ցախ ան­ցա­կե­տե­րում ջեր­մա­չափ­ման գոր­ծըն­թա­ցը սկս­վել է ի­րա­կա­նաց­վել ս.թ. փետր­վա­րի 26-ից՝ Ա­ղավ­նո ան­ցա­կե­տից (Սյու­նի­քի կող­մից): Մար­տի 14-ից, ժա­մը 22:00-ից, Ա­ղավ­նո­յի, Նոր Խար­խա­փու­տի, Խն­ձո­րես­կի ու Կով­սա­կա­նի ան­ցա­կե­տե­րում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն մուտք գոր­ծող բո­լոր ան­ձինք պար­տա­դիր զնն­վում են տե­ղա­կայ­ված բժշ­կա­սա­նի­տա­րա­կան կե­տե­րում հեր­թա­պա­հող բուժ­քույ­րե­րի կող­մից։ Վեր­ջին­ներս ջեր­մա­չա­փում են ի­րա­կա­նաց­նում Ար­ցախ մուտք գոր­ծող ան­ձանց շր­ջա­նում, գրան­ցում բո­րոր անհ­րա­ժեշտ տվյալ­նե­րը։ Հս­կիչ կե­տե­րի հա­մար մշակ­վել են մե­թո­դա­կան ցու­ցում­ներ։ Մար­տի 18-20-ը նե­րա­ռյալ, բժշ­կա­սա­նի­տա­րա­կան հս­կիչ կե­տե­րում բու­ժանձ­նա­կազ­մի կող­մից ջեր­մա­չափ­վել է շուրջ 5000 քա­ղա­քա­ցի. միայն 25 ան­ձի մոտ է ար­ձա­նագր­վել է 37 աստիճանից-ից բարձր ջեր­մու­թյուն:
Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Նոր Խար­խա­փու­տի և Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­ղավ­նո­յի բժշ­կա­սա­նի­տա­րա­կան հս­կիչ կե­տեր են գոր­ծուղ­վել նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը և տե­ղում մե­թո­դա­կան ցու­ցում­ներ տվել բու­ժանձ­նա­կազ­մին։ Հա­մա­ձայն սահ­ման­ված ու­ղե­ցույ­ցի՝ ե­թե ԱՀ քա­ղա­քա­ցին ու­նի ջեր­մու­թյուն, սա­կայն չի շփ­վել կաս­կա­ծե­լի վա­րա­կակ­րի հետ՝ ու­ղարկ­վում է տնա­յին մե­կու­սաց­ման, և բնա­կու­թյան վայ­րի պա­տաս­խա­նա­տու բու­ժանձ­նա­կազ­մի կող­մից կազ­մա­կերպ­վում է հս­կո­ղու­թյուն՝ ա­մե­նօ­րյա զան­գե­րի, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև այ­ցե­րի մի­ջո­ցով։ Ջեր­մու­թյուն չու­նե­ցող, սա­կայն կաս­կա­ծե­լի վա­րա­կակ­րի հետ շփում ու­նե­ցած ան­ձը նույն­պես ու­ղարկ­վում է տնա­յին մե­կու­սաց­ման՝ բժշ­կա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո։ Իսկ ե­թե քա­ղա­քա­ցին ու­նի ջեր­մու­թյուն և շփ­վել է կաս­կա­ծե­լի վա­րա­կակ­րի հետ, ու­ղարկ­վում է ԱՀ ԱՆ նա­խա­տե­սած մե­կու­սա­րան: Ինչ վե­րա­բե­րում է ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին, ա­պա ջեր­մու­թյան դեպ­քում նրանց տրա­մադր­վում է դի­մակ, ձեռ­նոց և ու­ղարկ­վում է տնա­յին մե­կու­սաց­ման՝ ըստ բնա­կու­թյան վայ­րի, իսկ ե­թե ՀՀ քա­ղա­քա­ցին չու­նի ջեր­մու­թյուն՝ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում տրա­մադր­վում է դի­մակ, ձեռ­նոց, լրաց­վում է ան­հա­տա­կան տվյալ­նե­րի տե­ղե­կան­քը և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գտն­վե­լու ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վում բժշ­կա­կան հս­կո­ղու­թյուն:
ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը կր­կին կոչ են ա­նում մնալ տա­նը, սահ­մա­նա­փա­կել շփում­նե­րը, հետևել անձ­նա­կան հի­գիե­նա­յին, հա­ճա­խա­կի լվա­նալ ձեռ­քերն օ­ճա­ռով՝ առն­վազն 20 վայր­կյան տևո­ղու­թյամբ, հատ­կա­պես սնունդ ըն­դու­նե­լուց ա­ռաջ և տուն մտ­նե­լուց հե­տո։ Պետք է խու­սա­փել ձեռ­քե­րով դեմ­քին դպ­չե­լուց, ձեռք­սեղ­մում­նե­րից ու սերտ շփում­նե­րից։ Կարևոր է պահ­պա­նել և սո­վո­րեց­նել ե­րե­խա­նե­րին հա­զա­լու, փռշ­տա­լու կա­նոն­նե­րը։ Հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում պետք է նվա­զեց­նել հան­րա­յին տրանս­պոր­տից օգտ­վե­լը, շփում­նե­րի դեպ­քում պահ­պա­նել առն­վազն 1 մետր հե­ռա­վո­րու­թյուն։ Գրի­պան­ման ախ­տան­շան­նե­րի դեպ­քում պետք է մնալ տա­նը և պահ­պա­նել ան­կող­նա­յին ռե­ժիմ, չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, ան­հար­կի չօգ­տա­գոր­ծել հա­կա­բիո­տիկ­ներ, այլ դի­մել բժշ­կի։ Հատ­կա­պես տա­րեց­նե­րը, ով­քեր տա­ռա­պում են քրո­նիկ հի­վան­դու­թյուն­նե­րով, հղի կա­նայք և ե­րե­խա­նե­րը հի­վան­դու­թյան ա­ռա­ջին իսկ նշան­նե­րի դեպ­քում պետք է դի­մեն բժշ­կի, քա­նի որ հետգ­րի­պա­յին բար­դու­թյուն­ներ կա­րող են լի­նել գրի­պի ցան­կա­ցած տե­սա­կի ու են­թա­տե­սա­կի դեպ­քում։ Հի­վանդ վի­ճա­կում չի թույ­լատր­վում այ­ցե­լել աշ­խա­տան­քի, հա­սա­րա­կա­կան վայ­րեր, զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի, որ­պես­զի հի­վան­դու­թյան տա­րած­ման նոր դեպ­քեր չլի­նեն։
Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հոր­դո­րում են չճշտ­ված տվյալ­ներ չհ­րա­պա­րա­կել ու ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն չտա­րա­ծել, հետևել պաշ­տո­նա­կան լրա­հո­սին՝ պահ­պա­նե­լով վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­ված մի­ջոց­նե­րը։ Վա­րա­կի ներ­թա­փան­ցումն ու տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու գոր­ծում խիստ կարևոր է յու­րա­քան­չյու­րիս անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Ար­ցա­խում գոր­ծում է թեժ գիծ` 30 03 հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րով։