[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱ­ԿԵ­ԼԻ ԹԱ­ՂԱ­ՄԱ­ՍԻ ՇԻ­ՆԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՆ ԸՆ­ԹԱ­ՆՈՒՄ Է ԹԱ­ՓՈՎ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Վեր­ջին տա­րի­նե­րին ԱՀ կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան գե­րա­կա ուղ­ղու­թյուն­նե­րից մեկը հայ­տա­րար­վեց բնա­կա­րա­յին շի­նա­րա­րու­թյու­նը: Եվ այդ տա­րի­նե­րի ըն­թաց­քում մայ­րա­քա­ղա­քում կա­ռուց­վել են բազ­մա­թիվ բնակ­շեն­քեր, ին­չի շնոր­հիվ մեծ թվով քա­ղա­քա­ցի­ներ հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցան լու­ծել բնա­կա­րա­նա­յին հար­ցը:

Ինչ­պես նշեց պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը տա­րե­վեր­ջյան իր մամ­լո ա­սու­լի­սում, բնա­կա­րա­նա­յին ա­պա­հո­վու­թյան խնդ­րի լուծ­ման նպա­տա­կով հա­տուկ քա­ղա­քա­կա­նու­թյուն է մշակ­վել: Այն ի­րա­կա­նաց­վե­լու է հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­ման մի­ջո­ցով: Այդ նպա­տա­կով միայն Ստե­փա­նա­կեր­տում կկա­ռուց­վի 500 նոր բնա­կա­րան: Խն­դի­րը լու­ծե­լու նպա­տա­կով նա­խա­տես­ված է կա­ռու­ցել եր­կու խո­շոր բնա­կե­լի հա­մա­լիր:
Եր­կու­սից մեկն ար­դեն կա­ռուց­վում է Շ. Ազ­նա­վու­րի անվան մշա­կու­թա­յին կենտ­րո­նի հարևա­նու­թյամբ: Բնակ­վե­լով շին­վայ­րին հա­րա­կից փո­ղո­ցի վրա, ա­կա­նա­տես եմ դառ­նում, թե ինչ­պես է օ­րե­ցօր փոխ­վում նշ­ված վայ­րի տես­քը: Դեռ ան­ցած տա­րի բուլ­դո­զեր­նե­րը մաք­րում, խոր փո­սեր էին փո­րում: Միայն թե մի քա­նի հս­կա եղևնի­ներն էին /մնա­ցա­ծը ար­մատ­նե­րով տե­ղա­փոխ­վել են այլ վայ­րեր/ վկա­յում հին տե­ղան­քի մա­սին: Ա­մեն օր շին­հար­թա­կի կող­քով անց­նե­լիս տես­նում եմ, թե ինչ­պես են դնում շեն­քե­րի հիմ­քը, կա­ռու­ցում ա­ռա­ջին, երկ­րորդ, ար­դեն չոր­րորդ հար­կե­րը: Տես­նում եմ, թե ինչ­պի­սի ե­ռան­դով են աշ­խա­տում բան­վոր­նե­րը՝ ան­տե­սե­լով ե­ղա­նա­կի քմա­հա­ճույք­նե­րը:
Շի­նա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է ՙՔա­րա­վան՚ ըն­կե­րու­թյու­նը, ա­սում է շի­նա­րա­րու­թյան աշխ­ղեկ Կո­մի­տաս Հա­րու­թյու­նյա­նը: Այն այժմ ըն­թա­նում է կոն­ստ­րուկ­տիվ փու­լում, կա­տար­վում են կոն­ստ­րուկ­տիվ աշ­խա­տանք­ներ: Աշ­խա­տանք­նե­րի տեմ­պե­րը ճիշտ ժամ­կե­տում են ըն­թա­նում, վկա­յում է նա:
Ճիշտն ա­սած, նման թա­փով շի­նա­րա­րու­թյուն տես­նե­լով, ինձ ա­ռա­ջին հեր­թին սեյս­միկ անվ­տան­գու­թյան հարցն էր հու­զում: Ինչ­պե՞ս է լուծ­ված այս խն­դի­րը: Աշխ­ղե­կի հա­վաստ­մամբ, շեն­քե­րը բարձր սեյս­մի­կու­թյուն ու­նե­ցող կա­ռույց­ներ են: Սեյս­մի­կու­թյան աս­տի­ճա­նը նա­խա­տես­ված է մինչև 9 բալ:
Ե՞րբ կա­վարտ­վի շի­նա­րա­րու­թյու­նը: Այս թա­փով ըն­թա­նա­լու դեպ­քում, ա­սաց Կ. Հա­րու­թյու­նյա­նը, շի­նա­րա­րու­թյու­նը կա­վարտ­վի 2021 թվա­կա­նի վեր­ջին ա­միս­նե­րին, ե­թե, ի­հար­կե, ե­ղա­նա­կը կամ այլ հան­գա­մանք­ներ չխան­գա­րեն: Օ­րի­նակ, խիստ ցուրտ ե­ղա­նակ­նե­րին չի թույ­լատր­վում ներ­քին աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նել: ՙՄի խոս­քով,- ա­սում է նա,- խան­գա­րող հան­գա­մանք­նե­րի դեպ­քում մի քա­նի ա­միս ուշ կհանձ­նենք շա­հա­գործ­ման՚:
Ամ­բողջ թա­ղա­մա­սը նա­խա­տես­ված է 189 բնա­կա­րա­նի հա­մար, վկա­յում է աշխ­ղե­կը: Այն բաղ­կա­ցած է 13 մաս­նա­շեն­քե­րից, 4 հա­մա­լի­րից, ո­րոնք գտն­վում են հո­ղի տար­բեր մա­կար­դակ­նե­րի վրա: Կա­ռուց­վում են 2-3-4-սե­նյա­կա­նոց բնա­կա­րան­ներ` բա­վա­կա­նին մեծ մա­կե­րե­սով. 2-սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նի ընդ­հա­նուր մա­կե­րե­սը կազ­մում է 72 քառ. մետր, 3-ը՝ 93 քառ. մ, 4-ը՝ 110-ից մինչև 115 քառ. մետր: Բա­ցի բնակ­շեն­քե­րից, նա­խա­տես­ված են խա­ղահ­րա­պա­րակ­ներ, ծած­կած տա­րա­ծու­թյուն­ներ մե­քե­նա­նե­րի հա­մար: Ան­շուշտ, հա­մա­ձայ­նում է նա, տա­րած­քը բա­վա­րար չէ, քա­նի որ մե­քե­նա­նե­րի քա­նա­կը օր-օ­րի շա­տա­նում է: 2 հա­մա­լիր­նե­րի նկու­ղա­յին հար­կում ևս նա­խա­տես­ված են մե­քե­նա­նե­րի կա­յա­նա­տե­ղի­ներ: ՙՄյուս հա­մա­լիր­ներն էլ ու­նեն նկու­ղա­յին հարկ,- նշում է նա,- բայց դեռ ո­րոշ­ված չէ՝ ինչ կլի­նի այն­տեղ: Կար­ծում եմ, քա­ղա­պաս­տա­րան­ներ կլի­նեն: Ըն­կե­րու­թյան կող­մից ա­ռա­ջին ան­գամ է ի­րա­կա­նաց­վում նկու­ղա­յին հար­կում մե­քե­նա­նե­րի հա­մար կա­յա­նա­տե­ղի­նե­րի կա­ռու­ցու­մը: Իսկ ա­ռա­ջին հար­կե­րը նա­խա­տես­ված են կո­մեր­ցիոն նպա­տակ­նե­րի հա­մար: 2-րդից էլ սկս­վում են բնա­կե­լի սե­նյակ­նե­րը: Կլի­նեն 6 և 7 հար­կա­նի շեն­քեր՚:
Ար­դյո՞ք ժա­մա­նա­կին և լիար­ժեք է ի­րա­կա­նաց­վում հե­ղի­նա­կա­յին հս­կո­ղու­թյու­նը: ՙԱն­շուշտ,- վկա­յում է աշխ­ղե­կը,- շա­բա­թը մեկ ան­գամ հս­կիչ­նե­րը գա­լիս են ստու­գե­լու, թե ինչ­քա­նով ենք նա­խագ­ծին հա­վա­տա­րիմ: Եվ քա­նի որ հի­մա ա­մե­նա­պա­տաս­խա­նա­տու փուլն է՝ կոն­ստ­րուկ­տիվ փու­լը, շատ կարևոր է, որ սխալ թույլ չտանք՚:
Հս­կո­ղու­թյունն ա­մե­նայն լր­ջու­թյամբ է կա­տար­վում, վս­տա­հեց­նում է Կ. Հա­րու­թյու­նյա­նը: Այն ի­րա­կա­նաց­վում է Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան և նա­խագ­ծի հե­ղի­նակ­նե­րի կող­մից:
Հու­սանք՝ շի­նա­րար­նե­րը ժա­մա­նա­կին կա­վար­տեն շի­նա­րա­րու­թյու­նը, և եր­կու տա­րի հե­տո բազ­մա­թիվ ըն­տա­նիք­ներ կտե­ղա­փոխ­վեն բնա­կե­լի այս հար­մա­րա­վետ հա­մա­լի­րը:

;