[ARM]     [RUS]     [ENG]

...ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ

Վան Նո­վի­կով

 Ար­ցախ­ցի բո­լոր ե­րի­տա­սարդ­նե­րին հե­ռան­կա­րա­յին կյան­քի և բա­րե­կե­ցիկ ապ­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ա­ռա­ջին հեր­թին կա­յուն խա­ղա­ղու­թյուն։ Մնա­ցա­ծը կա­րե­լի է ստեղ­ծել քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի շնոր­հիվ։ Վաղ­վա օր­վա իր տես­լա­կանն այս­պես է բա­նաձևում ե­րի­տա­սարդ գյու­ղատն­տես Նո­րայր Սարգ­սյա­նը, ում հան­դի­պե­ցինք Մար­տու­նու կենտ­րո­նա­կան՝ բա­րե­կարգ փո­ղոց­նե­րից մե­կում։

Այս­տեղ՝ ճամ­փեզ­րին գտն­վող կր­պա­կան­ման շի­նու­թյու­նը Նո­րայ­րը վե­րա­ծել է ման­կա­կան հա­մա­կարգ­չա­յին խա­ղաս­րա­հի՝ որ­պես վաս­տա­կե­լու լրա­ցու­ցիչ աղ­բյուր։ Ա­ռօ­րյա­յի դրա­կան նո­րույթ­նե­րի շար­քում նա ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում է դա­սում փո­ղոց­ներն ի­րար կա­պող աս­ֆալ­տա­պատ ու սա­լի­կա­պատ ճա­նա­պարհ­նե­րը՝ նախ­կի­նում բա­վա­կա­նին դժ­վա­րան­ցա­նե­լի ու փո­շոտ։ Ընդ­հան­րա­պես, վեր­ջին տա­րի­նե­րին, բա­ցի բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրագ­րե­րի ի­րա­գոր­ծու­մը, Մար­տու­նիում սկիզբ ա­ռած շի­նա­րա­րա­կան ե­ռու­զե­ռով բա­րե­նո­րոգ տեսք ստա­ցած մար­զամ­շա­կու­թա­յին կա­ռույց­նե­րը, զբո­սա­վայր-պու­րակ­ներն ու բա­րե­կարգ փո­ղոց­նե­րի վառ լու­սա­վո­րու­թյու­նը, աշ­խու­ժու­թյան նոր ռիթ­մեր են հա­ղոր­դել շրջ­կենտ­րո­նի բնակ­չու­թյան քա­ղա­քա­յին ա­ռօ­րյա­յին ու կեն­սա­կեր­պին։ Մար­տու­նե­ցի ե­րի­տա­սարդ­ներն ա­ռի­թը բաց չեն թող­նում հպար­տա­նա­լու հայ­րե­նի քա­ղա­քի դրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով։
-Տար­բե­րու­թյու­նը զգա­լի է։ Միան­գա­մայն տե­սա­նե­լի է ա­ռա­ջըն­թա­ցը, ո­րով Մար­տու­նին քա­ղա­քի տեսք է ստա­նում։ Մար­զադպ­րո­ցի կա­ռու­ցումն ու մար­զա­դաշ­տը, փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյունն ու մաք­րու­թյու­նը, պու­րակ­նե­րի բա­րե­կար­գու­մը նոր ռիթմ են հա­ղոր­դել շրջ­կենտ­րո­նի ա­ռօ­րյա­յին, աշ­խու­ժաց­րել ե­րի­տա­սար­դու­թյան մշա­կու­թա-ժա­ման­ցա­յին և մար­զա­կան կյան­քը։ Մեր ե­րի­տա­սարդ­նե­րը մար­զա­սեր են։ Ան­ձամբ նույն­պես հետևո­ղա­կա­նո­րեն մարզ­վում եմ,- ա­սում է զրու­ցա­կիցս։
Գո­հու­նա­կու­թյա­նը զու­գա­հեռ, պու­րակ­նե­րում ան­հոգ զբոս­նող կամ քա­ղա­քից հե­ռա­ցած մար­տու­նե­ցի ե­րի­տա­սարդ­նե­րից հա­ճախ կա­րե­լի է լսել նաև դժ­գո­հու­թյուն­ներ՝ աշ­խա­տա­տե­ղե­րի բա­ցա­կա­յու­թյան վե­րա­բե­րյալ։ Այ­դու­հան­դերձ, ինչ­պես հայտ­նի է՝ Մար­տու­նու հա­մայն­քի վար­չա­կան տա­րած­քը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում նաև գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վե­լու։ Ար­դյոք, բա­վա­րար չէ՞ աշ­խա­տանք ու­նե­նա­լու և, ա­վե­լին, սե­փա­կան գործ հիմ­նե­լու հա­մար։ Ար­դյո՞ք աշ­խա­տա­սեր ե­րի­տա­սար­դի հա­մար անհ­նար է Մար­տու­նիում, թե­կուզ դժ­վար, բայց հա­մե­մա­տա­բար բա­րե­կե­ցիկ ապ­րե­լը։
- Աշ­խա­տա­տե­ղերն, ի­րոք, սա­կա­վա­թիվ են, սա­կայն չեմ հա­վա­տում, որ աշ­խա­տա­սեր մար­դու հա­մար զբաղ­մունք չգտն­վի։ Ինչ վե­րա­բե­րում է գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, ա­պա Մար­տու­նու հո­ղա­տա­րածք­նե­րի մեծ մասն ան­ջր­դի է։ Այս­տեղ 1 ըն­տա­նի­քի հաշ­վով բա­ժին է ընկ­նում 2-3 հեկ­տար հո­ղա­տա­րածք, ո­րի վրա հիմ­նա­կա­նում մշակ­վում են ցո­րեն կամ գա­րի։ Սա­կայն այս մշա­կա­բույ­սե­րը կա­յուն ե­կա­մուտ ա­պա­հո­վել չեն կա­րող։ Ճիշտ է, շա­տերն են զբաղ­վում գյու­ղատն­տե­սու­թյամբ, սա­կայն ոչ բո­լորն են տի­րա­պե­տում գոր­ծի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին։ Միա­ժա­մա­նակ հարկ է նշել, որ շր­ջա­նում մե­ծա­ծա­վալ աշ­խա­տան­քեր են ի­րա­կա­նաց­վում ջրար­բիաց­ման ուղ­ղու­թյամբ, ին­չը, բնա­կա­նա­բար, նաև զբաղ­վա­ծու­թյան խն­դիր է լու­ծում,-նշում է Նո­րայ­րը։
Մար­տու­նե­ցի ե­րի­տա­սարդ հո­ղա­գոր­ծը, տա­րեց­տա­րի ընդ­լայ­նե­լով իր մշա­կած ցան­քա­տա­րածք­նե­րը 2 հեկ­տա­րից հասց­րել է 10-ի։ Նախ­կի­նում մշակ­վող աշ­նա­նա­ցան գա­րին էլ աս­տի­ճա­նա­բար տե­ղը զի­ջում է հա­մե­մա­տա­բար ար­ժե­քա­վոր մշա­կա­բույ­սե­րին՝ կտա­վատ, ե­գիպ­տա­ցո­րեն և այլն։
-Օ­րի­նակ, ան­ցած տա­րի մշա­կել եմ 4 հեկ­տար կտա­վատ, 7 հեկ­տար գա­րի։ Այս տար­վա բեր­քի տակ նա­խա­տե­սում եմ 7 հեկ­տար գա­րի, 5 հեկ­տար կտա­վատ, ևս 1 հեկ­տար ե­գիպ­տա­ցո­րեն,- ա­սում է՝ հա­վե­լե­լով,- գյու­ղատն­տե­սու­թյու­նը հե­տաքր­քիր է իր բազ­մա­զա­նու­թյամբ։
Ընտ­րած մաս­նա­գի­տու­թյան նկատ­մամբ սերն ու նվի­րու­մը ե­րի­տա­սարդ գյու­ղատն­տե­սը պայ­մա­նա­վո­րում է մարդ­կանց ի­րա­պես օգ­տա­կար լի­նե­լու հա­ճե­լի զգա­ցու­մով, որն ու­նե­նում է ա­ռօ­րյա աշ­խա­տան­քի ըն­թաց­քում։ Գործ­նա­կան օ­րը բաց­վում է շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­վայ­րում, շա­րու­նակ­վում և ա­վարտ­վում ցան­քա­տա­րածք­նե­րում՝ տար­բե­րու­թյուն չկա՝ սե­փա­կան, թե շր­ջա­նի մյուս հո­ղա­գործ­նե­րի։
-Երբ իմ մաս­նա­գի­տա­կան խոր­հուրդ­նե­րով կա­րո­ղա­նում եմ նպաս­տել, որ­պես­զի գյու­ղա­ցին լավ բերք ստա­նա, վաս­տա­կած գո­հու­թյուն եմ ապ­րում, ին­չը գյու­ղատն­տե­սու­թյան նկատ­մամբ կրկ­նա­կի սեր ու նվի­րում է ա­ռա­ջաց­նում,- պար­զա­բա­նում է Նո­րայ­րը։
Այն­պես չէ, որ շրջ­կենտ­րոն Մար­տու­նիում ապ­րելն ու ա­ռօ­րյան, մեղմ ա­սած, հա­մե­մա­տե­լի է քաղց­րա­վե­նիք ու­տե­լու հետ։ Բայցև...
- Մար­տու­նուց հե­ռա­նա­լու պատ­ճառ եր­բեք չեմ ու­նե­ցել։ Այս­տեղ ապ­րե­լու դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լի են՝ ե­թե նպա­տա­կաս­լաց ես, աշ­խա­տա­սեր, ու­նես ներ­քին ուժ և սի­րում ես ծնն­դա­վայրդ։ Այդ դեպ­քում ա­ռօ­րյա­յից դժ­գո­հե­լու ա­ռիթ­ներ էլ չես ու­նե­նա,-ընդ­հան­րաց­նում է ե­րի­տա­սար­դը։